Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Գործողություններ իրականացնելու քաղաքական պատուհան է բացվում, բայց մեծ համաժողովրդական շարժում է անհրաժեշտ». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Սոչիի եռակողմ հանդիպմանը ժամանակային ու պատմական փոքր պատուհան բացվեց, որպեսզի չստորագրվի խաղաղության պայմանագրի «վաշինգտոնյան» տարբերակը: «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի դիտարկումն է, որի հետ ամփոփել ենք Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը, անդրադարձել հաջորդած զարգացումներին ու սպասվելիք հանրահավաքին:

«Մեր հասարակությունը պետք է հասկանա, որ «վաշինգտոնյան» տարբերակով խաղաղության փաստաթուղթը ոչ այդքան Արցախի, որքան ՀՀ ապագայի մասին է: Եթե անկեղծ լինենք, շատ դեպքերում կտեսնենք, որ մենք մեր ռազմավարական գործընկերոջ ու բնական դաշնակցի՝ ՌԴ-ի ու Իրանի համար կարևոր ենք ու հետաքրքիր նրանով, որ, թեպետ կոպիտ է հնչում, բայց մեր բալանսի վրա պահում ենք Արցախի Հանրապետությունը: ԱՀ անվտանգային համակարգը ՌԴին թույլ է տալիս Հյուսիսային Կովկասում խաղաղություն ունենալ, իսկ Իրանին՝ ունենալ իրավիճակ, ըստ որի, Ադրբեջանը չի մոտենա իր սահմաններին, հարձակման համար լավագույն պլացդարմ չի ունենա, ինչը ևս բխում է Իրանի շահերից ու տարածքային ամբողջականությունից: Եթե ինքնակամ հրաժարվում ես Ացախից, ԱՀ-ի կյանքում ունեցած մասնակցությունից, ոչնչացնում ես այն անվտանգային համակարգը, որի վրա խարսխված է Հայաստանի պետականությունը: Եթե այս անվտանգային համակարգը վերացվի, Հայաստանը պարզապես հետաքրքիր չի լինի ռազմավարական ու բնական դաշնակիցներին, որից հետո էլ ադրբեջանական և թուրքական բանակների ներխուժումը ՀՀ ամիսների խնդիր կլինի: Հետևաբար, Սոչիի հանդիպումը թույլ տվեց գոնե ժամանակավորապես կանխել այդ փաստաթղթի ստորագրումը, որով կազմալուծվելու էր ոչ թե ԱՀն, այլ ՀՀ-ն»,-նշեց քաղաքագետը:

Անդրադառնալով Սոչիի հանդիպումից հետո Արևմուտքի ակտիվացմանը, նաև այն հայտարարությանը, որ մի քանի օրից Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպելու են Վաշինգտոնում, Բենիամին Մաթևոսյանը նշեց, որ այս գործողությունները տրամաբանական են. «Այն, որ ՌԴ-ի գործողությունների հիմքում առաջին հերթին այդ փաստաթղթի ստորագրումը թույլ չտալն էր, հասկանում են նաև Վաշինգտոնում: Միևնույն ժամանակ, եթե ՌԴ-ն X պահի կարողացել է կանխել այդ պայմանագրի ստորագրումը, չի նշանակում, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը հրաժարվելու են իրենց միջնորդական առաքելությունից, Ռուսաստանը Հայաստանից պոկելու քայլերից, որի նպատակն ամբողջական Հարավային Կովկաս ստանալն է»:

Քաղաքագետն այս համատեքստում նաև հիշեցրեց, որ Սոչիի հանդիպումից անմիջապես հետո, երբ դեռ Փաշինյանն այնտեղ էր, հայտարարվեց, որ հաջորդ օրը պետք է Թեհրան գնա: Համեմատականներ անցկացնելով՝ նա մի օրինակ բերեց՝ շեշտելով, որ իրավիճակները նման են. «Երբ ուկրաինական պատերազմն սկսվեց, Թուրքիան փորձում էր ներխուժել Սիրիա: Ինչպե՞ս դա կարողացան կանխել պաշտոնական Մոսկվան և Թեհրանը: Երեք երկրների ղեկավարների միջև հանդիպումներ եղան, գագաթաժողով, Էրդողանը նույնպես գնացել էր Սոչի, որտեղ նրա համար գոհացուցիչ արդյունքներ չեղան: Մեծ հաշվով, Մոսկվան և Թեհրանն իրականացրեցին գործողություններ՝ ցույց տալով, որ Սիրիա ներխուժումը ոչ միայն Անկարայի ու Դամասկոսի հարաբերություններին վերաբերող նեղ հարց է, այլ անմիջապես առնչվում է իրենց շահերին, և իրենք պատրաստ են իրենց շահերը հնարավոր բոլոր մեթոդներով պաշտպանել:

Նույնն այս դեպքում է: ՌԴ-ում տեղի ունեցավ հանդիպում, որով ամրագրվեց ռուս խաղաղապահների կարևորությունն Արցախում: Մինչդեռ «վաշինգտոնյան» փաստաթուղթն առաջին հերթին խաղաղապահներին, այսպես կոչված, ամերիկացի դիտորդներով փոխարինելու մասին էր՝ անհասկանալի ինչ-որ ձևակերպմամբ: Ընդհանուր առմամբ, առաջին քայլով Ռուսաստանն ամրագրեց, որ խաղաղապահների մնալը կարևոր է, ինչի տակ ստորագրում է նաև Ադրբեջանը: Երկրորդ քայլով Փաշինյանին տարան Թեհրան, որտեղ, վստահաբար, Իրանը ևս մեկ անգամ մատնանշել է իր համար կարևոր կարմիր գծերը, տարածաշրջանում երրորդ ուժերի, ինչպես նաև սահմանների փոփոխության անթույլատրելիությունը: Այսինքն, տեսնում ենք, որ, ելնելով իրենց իսկ շահերից, Մոսկվան և Թեհրանը դիվանագիտական մեթոդներով կարողանում են Հայաստանին զերծ պահել մի քայլից, որը կատարելուց հետո կոչնչանա անվտանգային համակարգը, իսկ պետության ֆիզիկապես կազմաքանդումը մի քանի ամսվա խնդիր է»:

Ինչ վերաբերում է վերոնշյալին զուգահեռ տարվող ՀՀ արտաքին քաղաքականությանը, մեր զրուցակիցը միայն մի իրողության մասին մատնանշեց: «ՀՀ արտաքին քաղաքականության հիմքում ՀՀ իշխանությունների՝ այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնից արտաքին լեգիտիմություն, աջակցություն ստանալու նպատակն է: Կան որոշակի մոտեցումներ, որոնք դեռ նախկինում են արտահայտվել ու եղել են ոչ միայն պրոթուրքական, այլ նաև հակառուսական ուղեգծի մեջ: Հիշենք ԵԱՏՄ-ից դուրս գալուն ուղղված նախաձեռնությունը, ՀԱՊԿ-ի հետ կապված քննադատությունները՝ դեռ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի, «Ելք» դաշինքի կողմից: Այս առումով տրամաբանական է, որ իրենց համար Արևմուտքի հետ համագործակցության որոշակի պատուհան արդեն իսկ բացված է: Փաշինյանը հիմա փորձում է Արևմուտքի հետ որոշակի հարաբերություններ հաստատել, բայց ելնելով ոչ թե ՀՀ անվտանգությունից, շահերից, այլ հենց իր անձնական շահերից:Արտաքին քաղաքականությունն իշխանությունները կառուցում են հենց անձնական շահից ելնելով: Վերջին շրջանում ամենաքննարկվող թեման միջանցքի, եթե ավելի բաց խոսենք, կոմունիկացիաների վերահսկողության մասին է:

Եթե կոմունիկացիաների վերահսկողությունն, ըստ 2020 թ. նոյեմբերի 9-ի պայմանավորվածության, հանձնում ես ռուսական կողմին, տրամաբանական է, որ ներհայաստանյան գործընթացների, ադրբեջանական կողմից մեկնաբանությունների շրջանակներում դա որպես միջանցք է ներկայացվելու: Որովհետև, փաստորեն, դու նշվածի վերահսկողության հետ կապված գործառույթներ չես իրականացնում: Եթե դա այդպես է, տրամաբանական է, չէ՞, որ ներքաղաքական ինչ-որ գործընթացներ գեներացվելու են և իրականացվեն: Եվ այդ ներքաղաքական գործընթացների շրջանակներում արտաքին աջակցություն ունենալը շատ կարևոր է: Եթե կոմունիկացիաների վերահսկողությունը ևս, ըստ նոյեմբերի 9-ի պայմանավորվածության, հանձնում ես ռուսական կողմին, տրամաբանական է, չէ՞, թվում, որ ռուսները կաջակցեն Փաշինյանին: Բայց քանի որ Ռուսաստանից, ամենայն հավանականությամբ, այդ աջակցությունը չկա, ստացվել է մի իրավիճակ, երբ նոյեմբերի 9-ի փաստաթղթով վերցրած պարտավորությունները պետք է կատարել, մինչդեռ արտաքին աջակցության երաշխիքներ չեն տալիս: Քանի որ այդ երաշխիքները չկան, հենց այդ հանգամանքից են բխում հակառուսական բնույթ կրող գործողությունները, հակառուսական հիստերիան»,-ընդգծեց քաղաքագետը:

Իսկ Արևմուտքը, Բենիամին Մաթևոսյանի խոսքով, իր համար հետաքրքիր հնարավորություն է տեսնում. «Արևմուտքը տեսնում է, որ Փաշինյանն ուզում է դուրս գալ նոյեմբերի 9-ի հայտարարությունից, անկախ նրանից, թե Հայաստանի և Արցախի Հանրապետությունների համար դա ինչ արդյունք կունենա: Արևմուտքի համար սա հիանալի հնարավորություն է ոչ միայն ՌԴ ազդեցությունը նվազեցնելու, այլև Իրանի վրա ադրբեջանական հարձակման պլացդարմ ստեղծելու համար»:

Խոսելով վտանգներից, հայ ժողովրդին ուղղված արտաքին ազդակներից, Արցախում տեղի ունեցած ու Երևանում կայանալիք հանրահավաքների գործոններից՝ քաղաքագետը շեշտեց. «Մենք պետականության կազմաքանդման առջև ենք: Անվտանգային համակարգի ոչնչացման դեպքում անհնար է պետականությունը պահպանել: Եթե փոփոխություններ տեղի չունենան, պետականության ոչնչացման եզրին ենք: Ինչ վերաբերում է կոնկրետ Արցախի հանրահավաքին, իհարկե, էմոցիոնալ առումով դրական է, որ տասնյակ հազարավոր քաղաքացիներ դուրս եկան ու իրենց անհամաձայնությունը հայտնեցին իշխանությունների վարած քաղաքականությանը:

Բայց ամոթ է, որ այդ ամենը տեղի է ունենում միայն 2022-ի ավարտին, այն էլ՝ այն բանից հետո, երբ ՌԴ նախագահն ասաց՝ ժողովուրդ ջան, ձեզ հանձնում են և ուզում են Ադրբեջանի սուվերենությունը ձեր նկատմամբ ճանաչել: Բայց չէ՞ որ մինչ ՌԴ նախագահի ազդակը շատ այլ հայտարարություններ են եղել: Օրինակ՝ երբ մինչև 44-օրյա պատերազմը՝ 2020-ի ամռանը, ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունից Արցախի Հանրապետություն իրավաքաղաքական տերմինը հանում ու այն փոխարինում էին լղոզված մի ձևակերպմամբ, արդյո՞ք չէր նշանակում, որ հրաժարվում են Արցախի սուբյեկտայնությունից: Սա ընդամենը մեկ օրինակ է, բայց չէ՞ որ մինչ Պուտինի հայտարարությունը, մինչ այդ հանրահավաքը Հայաստանից բազմաթիվ այլ հայտարարություններ էին եղել, որոնք ուղղակի թաղել էին Արցախի անվտանգությունը, ինստիտուցիոնալ առումով նաև պետականությունը: Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ անգամ մեր ազգային անվտանգությունը, պետական շահերի սպասարկման հարցերը պաշտպանելու համար արտերկրից պետք է ազդակ լինի, որ գործողություններ իրականացնենք: Սա նոնսենս է»:

Քաղաքագետը շեշտեց, որ, իհարկե, այսօրվա հանրահավաքը ևս կարևոր է: «Կարևոր է այն առումով, որ ՌԴ նախագահը, փաստորեն, Արցախյան հակամարտության համատեքստում Հայաստանի իշխանություններին բաժանեց հայ ժողովրդից: Գործողություններ իրականացնելու որոշակի քաղաքական պատուհան է բացվում: Միևնույն ժամանակ թե՛ Ստեփանակերտում, թե՛ Երևանում մեկ հանրահավաքով ոչինչ չի կարող փոխվել: Մեծ համաժողովրդական շարժում է անհրաժեշտ, որտեղ վայր դրված կլինեն բոլոր կուսակցական դրոշները, և պետականության զարգացման նոր հայեցակարգ կունենանք: Այդ հանրահավաքից զատ, պատգամավորները տանը լինելու իրավունք և ժամանակ չպետք է ունենային: Հիմա բոլորը պետք է լինեին կամ պետք է լինեն մարզերում, Երևանի տարբեր վարչական շրջաններում ու մարդկանց բացատրեին, որ Արցախը հանձնելով՝ լավ չեն ապրելու: Ոչ թե զուտ այն էմոցիոնալ լոզունգների համատեքստում, թե «թուրքը թուրք է մնում», այլ որ կազմաքանդվելու է անվտանգային համակարգը:

Իշխանություններն, ըստ էության, ասում են՝ Արցախը որ հանձնեն, թուրքերը գալու են ու ներդրում անեն, «թուրքական փողը կգա, լավ կապրենք»: Իրականում, երբ թուրքերը տեսնեն, որ անվտանգային համակարգ չկա, ոչ թե ներդրում են անելու, այլ գալու են, այս ամենը խլեն: Մարդկանց պետք է բացատրել, որ թուրքական փողը ոչ միայն չի գա, այլ այդ դեպքում թուրքական փողի փոխարեն կարող է թուրքական յաթաղանը գալ: Այս ամենը պետք է բացատրել ու մարդկանց նոր քաղաքացիական պայմանագիր առաջարկել: Խոսքը կուսակցության մասին չէ, այլ իրավաքաղաքական երևույթի: Մարդկանց պետք է բացատրել, թե ինչ Հայաստան է կառուցվելու, անգամ կենցաղային մակարդակում իրենց կյանքն ինչպես են պատրաստվում բարելավել: Եթե հասարակությանը ոչինչ չես տալիս, նրանից ոչինչ պահանջելու իրավունք չունես, որքան էլ նպատակները վեհ լինեն, և ասվի, որ պայքարում ես պետության ու պետականության համար»,-եզրափակեց քաղաքագետը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ