Yerevan, 19.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Տնտեսության ակտիվության ցուցանիշը ցույց չի տալիս երկրի կառավարման արդյունավետությունը, առավել ևս հասարակության բարեկեցությունը». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Ազգային ժողովում 2023 թ.-ի պետական բյուջեի քննարկումն է: Իշխանական պատգամավորներն արդեն իսկ այս բյուջեն ևս աննախադեպ իրադարձությունների շարքին են դասել, մասնավորաբար՝ նշելով, որ այն երբևէ եղած ամենամեծ բյուջեն է, որի ծախսային մասը կազմում է 2,59 տրիլիոն դրամ կամ ավելի քան 6,4 մլրդ դոլար: 2018 թ. բյուջեից այն ավելի է 79 տոկոսով: ԿԲ նախագահն էլ հայտարարել է, թե 2023 թ.-ի համար նախանշվել է տնտեսական աճի 7 տոկոս մակարդակ: Ընդդիմադիր թևից կարծիքներ են հնչում՝ բյուջեի հիմքում պրիմիտիվ ճշմարտություններ ու մանիպուլ յացիաներ են, այն հակասոցիալական է, խոցելի խմբում գտնվող մարդկանց կյանքն էլ ավելի է վատթարանալու: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն ասում է՝ այո, անցած երեսուն տարվա ընթացքում թերևս ամենամեծ բյուջեն ունենք, դա համապատասխանում է իրականությանը:

«Բայց դա բացարձակապես չի նշանակում, որ սա պետական արդյունավետ կառավարման արդյունք է: Պարզապես տարիների ընթացքում, օրինակ՝ կարող է գրանցվել աճ պարտավորությունների կատարման առումով՝ թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձանց դեպքում, ստվերային տնտեսությունը կարող է որոշակիորեն կրճատվել, արտադրության ծավալները կարող են մեծանալ և այլն, այս բոլորով պայմանավորված, բնականաբար, բյուջեի մուտքերն ավելանում են: Միշտ այդպես է եղել: Յուրաքանչյուր հաջորդ տարի ունեցել ենք ավելի շատ եկամուտներ, քան նախորդ տարի: Սակայն սա դեռևս չի նշանակում արդյունավետ գործունեություն կամ պետական կառավարում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Բոստանջյանը:

Նշում է՝ ինչ վերաբերում է ծավալային առումով եկամուտների ավելացմանը, ինչի մասին իրար հերթ չտալով բարձրաձայնում են պաշտոնյաները, դա ևս ունի իր հստակ բացատրությունը: «Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների պատճառով, աշխարհում տեղի ունեցող իրարամերժ զարգացումների պայմաններում ստացվել է այնպես, որ փոքր Հայաստան մուտք են գործել դրամական հոսքեր, որոնցով պայմանավորված կարելի է քվազի՝ թվացյալ աշխուժություն գրանցել»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Վերջինիս համար խիստ տարօրինակ են բյուջեի «հասցեին» հնչող հիացական խոսքերն այն դեպքում, երբ մեր երկրի համար կարևորագույն՝ գյուղատնտեսության և արդյունաբերության, այն է՝ բարիք ստեղծող ոլորտներում որևէ առաջընթաց չունենք, եթե չխոսենք ոլորտներում արձանագրվող հետընթացի մասին: Տնտեսագետի խոսքով, ունենք արժեզրկում, գնաճ, թանկ փողեր, առնվազն խոցելի իրավիճակ: Հսկայական չափերի հասնող գնաճը տարբեր գնահատականներով կարող է էլ ավելի մեծանալ, ի հակադրումն սրա՝ գրեթե չունենք աշխատավարձերի, կենսաթոշակների ու նպաստների բարձրացում, փոխարժեքների տատանումները չեն մեղմվում՝ մեծ վնասներ հասցնելով արտահանող ընկերություններին: Այս իրավիճակում քայլեր արվո՞ւմ են քաղաքացիների սոցիալական ծանր վիճակը մեղմելու համար: Տնտեսագետը փաստում է՝ անհնարին ոչինչ չկա:

«Այդ քայլերի հավաքական ամրագրումը հետևյալն է՝ պետք է տեղի ունենա պետական կառավարման այնպիսի մոտեցում, որի պարագայում որոշում կայացնողները կոմպետենտ են, տվյալ ոլորտների մասնագետներ են և տվյալ հարաբերություններից կարողանում են լավագույնն ընտրել: Սա բավականին տարողունակ թեմա է: Տեսեք՝ մեր երկրի տնտեսությունը ղեկավարում է մի անձնավորություն, որն ասում է՝ «նորմալ է, որ կրակում են»: Հիմա ի՞նչ եք ուզում, որ ես մեկնաբանեմ նման մարդու պարագայում: Հարցը հասավ այնտեղ, որ անգամ ՔՊ-ի պատգամավորը ցցուն ձևով ասաց՝ «ես այսպիսի նախարարի հետ չեմ ուզում խոսել»: Դա չի վերաբերում միայն այդ նախարարին: Բոլորն իրենց տեղերում դիլետանտներ, գործից չհասկացողներ են՝ լինի արտաքին հարաբերությունների դաշտը, թե արտադրության ոլորտը:

Հայաստանում հանգամանքների բերումով այս պահին միայն ծառայությունների և առևտրի ոլորտում կա որոշակի աշխուժություն, այսինքն՝ դրսի կամ ներսի ֆինանսական որոշակի միջոցների տեղաշարժի արագությամբ պայմանավորված ստացվում է քվազի՝ կեղծ աշխուժություն: Մինչդեռ սրանք այն ոլորտներն են, որտեղ նյութական նոր բարիքներ, հավել յալ արժեք չի ստեղծվում: Ամբողջ աշխարհում տնտեսագիտության մեջ գոյություն ունի կարևորագույն մի ցուցանիշ, այն է՝ համախառն ներքին արդյունք: Հայաստանում այն նետված է մի կողմ, և խոսում են տնտեսության ակտիվության ցուցանիշի մասին: Սա կեղծ ցուցանիշ է, որը երբևիցե ցույց չի տալիս տվյալ երկրի կառավարման արդյունավետությունը, առավել ևս հասարակության բարեկեցությունը»,-եզրափակում է Վարդան Բոստանջյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Amio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime packageInterview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card! Get 5% cashback on your AMIO digital card!