Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ամենաթանկ վիսկին. 460 հազար դոլար մեկ շշի համար․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մոլորակի լավագույն վիսկին որոշելը գրեթե անհնարին խնդիր է, չէ՞ որ ճաշակի հարցում կան բազմաթիվ սուբյեկտիվ գործոններ։ Այստեղ դժվար է հույս ունենալ, որ բոլոր համտեսողները միակարծիք կլինեն։ Բայց ասել, թե որ վիսկին է ամենաթանկը, դժվար չէ։ Դե, դա արդեն ճաշակի հետ ուղղակի կապ չունի: 2010 թվականին Sotheby's-ի բարեգործական աճուրդում 64 տարեկան վիսկու շիշը վաճառվել է 460 հազար դոլարով։ Դա եղել է The Macallan in Lalique վիսկին, և այն անմիջապես մտել է Գինեսի ռեկորդների գիրք։ Ի դեպ, 10 ամենաթանկ վիսկիների ցանկում ներառված է ևս չորս խմիչք Macallan ընկերությունից։ Macallan վիսկու տան պատմությունը սկսվել է 1820 թվականին, երբ շատ բարեկեցիկ ֆերմեր Ալեքսանդր Ռիդը վարձակալել է հողատարածք Սփայսայդում, որը Շոտլանդիայի վիսկու արտադրության գլխավոր շրջաններից մեկն է։

Թեպետ պետք է նշել, Ռիդը ալկոհոլի արտադրության լիցենզիա ստացել է միայն 4 տարի անց և այդ ժամանակից է սկսել արտադրությունը։ Ռիդը ընդունում էր այդ ըմպելիքի արտադրության բոլոր այն ավանդույթները, որոնք շոտլանդացիները կուտակել էին դարերի ընթացքում, և այդ պատճառով էլ նրա վիսկին շատ արագ է հայտնի դարձել իր ամենաբարձր որակի շնորհիվ։ Նա ղեկավարել է իր ընկերությունը մինչև իր մահը՝ 1847 թվականը: Ընկերության հիմնադրի մահից հետո այն անցել է մի նախաձեռնող մարդու՝ Ջեյմս Դեյվիդսոնի ձեռքը, ով լիովին հետևել է հանգուցյալ Ռիդի թողած բոլոր հրահանգներին։ 1868 թվականին թորման գործարանի երրորդ սեփականատերը եղել է Ջեյմս Ստյուարտը, որը շատ բան է արել խմիչքի որակը բարելավելու համար, ինչպես նաև գնել է գրեթե այն ողջ հողը, որը ժամանակին վարձակալել էր Ալեքսանդր Ռիդը։

Հաջորդ սեփականատերը եղել է Ռոդերիկ Քեմփը, որն իր հերթին շատ բան է արել ապրանքանիշի հանրահռչակման համար: Հենց նրա օրոք է գործարանը հիմնովին բարելավվել, և Macallan վիսկին հայտնի է դարձել Շոտլանդիայի սահմաններից դուրս: Քեմփի հետնորդները ապրանքանիշի սեփականատերն են եղել մինչև 1996 թվականը, երբ մի շարք կլանումների արդյունքում The Macallan-ը դարձել է Suntory կոնցեռնի սեփականությունը։ Հատկանշական է, որ մինչև 50-ականները Macallan-ը հայտնի էր որպես այլ արտադրողների խառնուրդների ստեղծման անբաժանելի մաս։ Շնորհիվ այն բանի, որ որոշվել է վիսկին գովազդել սեփական ապրանքանիշի ներքո, ընկերությունը կարողացել է գոյատևել 60-80-ականներին, որոնք ոլորտի համար դժվար տարիներ են եղել։ Ավելին, Macallan վիսկին կարողացել է դառնալ մի տեսակ ստանդարտ, որով առաջնորդվել են այդ ըմպելիքի բոլոր գիտակները և իրենք՝ արտադրողները։

Ինչպես և 180 տարի առաջ, այսօր էլ Macallan վիսկին պատրաստվում է թորման գործարանի հիմնադրի կողմից որոշված սկզբունքների համաձայն, այն է՝ արտադրության տեխնոլոգիայի ճշգրիտ պահպանումը և ամենաբարձր որակի հումքի օգտագործումը։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետին ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ ԱՄՆ բենզալցակայանում հզոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում ենՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ ԱֆղանստանումՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացրել է որպես «գաղտնի ռազմական համալիր»Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիԼարսը բաց է Telegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Փարիզը Բաքվում լրտեսական ցանց է ստեղծում․ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայություն Պեսկովը պատասխանել է Crocus-ում ահաբեկչության վերաբերյալ վարկածների մասին հարցին Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում «Գոյ»-ը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն Հայաստանից թողել են «տրաֆարետը», որի տակ աշխատում է թուրքական շահերի սպասարկողը. Էդուարդ Շարմազանով Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Հրդեհ Խոտ գյուղում․ ի՞նչ է հայտնի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՏաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան Ինչու՞ են ՀՀ իշխանությունները փաստացի աջակցում ռազմական գործողությունների վերսկսմանը«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Երևանում երկու անձանց դանակահարած երիտասարդն է ձերբակալվել․ ի՞նչ է հայտնի Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանՀետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխելՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. ԹաթոյանՍեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. Չալաբյան