Երևան, 28.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Մեկը մյուսից վատ տարբերակներ ունենք. Հայաստանի իշխանություններն արդեն վաղուց նախընտրել են արևմտյան տարբերակը, որը կատաստրոֆիկ է». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Բանակցային գործընթացի հիմքում Պրահայում տեղի ունեցած բանակցությունների ժամանակացույցն է: Այս կարծիքին է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: «Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե Սոչիի բանակցային գործընթացը Պրահայի գործընթացի շարունակությունն է, որ Պրահայում բանակցելիս հիմք էր ընդունվում ռուսական փաստաթուղթը: Առավել աբսուրդ հայտարարություն տրամաբանության տեսանկյունից դժվար էր պատկերացնել: Այս հայտարարությունն, ըստ իս, Հայաստանի ներքին լսարանի և Արևմուտքի համար էր: Հիմա Սոչիի հանդիպման շուրջ աշխարհաքաղաքական, իբրև թե, մանիպուլ յացիա կա. ներքին լսարանին ասվում է, որ Հայաստանը կողմ է ռուսական փաստաթղթին, բայց դրան դեմ է Ադրբեջանը, ու այդ փաստաթուղթն անցկացնելը Ռուսաստանի խնդիրն է: Դրանում կար հստակ ակնարկ առ այն, որ ամեն ինչում Ռուսաստանն է մեղավոր, և Հայաստանը ստիպված է ընդունել խաղաղության փաստաթղթի արևմտյան՝ ակնթարթային մահվան տարբերակը, քանի որ ՌԴ-ն չի կարողանում իր տարբերակը հրամցնել Ադրբեջանին և Թուրքիային»,-նշեց քաղաքագետը՝ ընդգծելով, որ այստեղ մեկ այլ հարց կա:

«Ո՞վ է մեղավոր, երբ մենք մեկը մյուսից վատ՝ ռուսաստանյան և վաշինգտոնյան տարբերակներն ունենք: Փաստաթղթի արևմտյան տարբերակը կատաստրոֆիկ է՝ Արցախի հարցն ընդհանրապես փակվում է: Մյուսը ՝շատ վատ ռուսական տարբերակն է, որով Արցախյան հարցն առկախվում է, և մենք Արցախը պահելու պարզապես տեսական շանսեր ենք ունենում: Ո՞վ է մեղավոր, որ մենք ստիպված ենք այս երկու տարբերակի միջև ընտրություն կատարել: Բանակցային գործընթացը հասցված է մի կրիտիկական պահի, երբ Հայաստանը ստիպված է ակնթարթային կամ կոմայի մեջ ընկնելու ձևով մահանալու տարբերակների միջև ընտրություն կատարել: Պարզ է, որ մեղավոր է այն իշխանությունը, որը երկիրը ոչ միայն հասցրել է պատերազմի, պարտվել այն, նաև պարտվել է իր իսկ հռչակած խաղաղության դարաշրջանի բանակցային գործընթացում: Մնացած ամեն ինչը զուտ մանիպուլ յացիաներ են»,-ընդգծեց Վ. Հակոբյանը:

Շեշտեց՝ ավելի վաղ էր կանխատեսել, որ Սոչիում ոչինչ չի լինելու, և որ Հայաստանն ու Ադրբեջանը կշարունակեն շարժվել Պրահայում նշված ժամանակացույցով ու տրամաբանությամբ.

«Պրահայի գործընթացը հստակ ժամանակացույց ուներ առ այն, թե ինչ պետք է լինի այդ հայտարարությունից հետո: Սոչիի գործընթացը Հայաստանի համար տապալված կարելի է համարել, որովհետև այնտեղ ընդունված հայտարարության մեջ հայաստանյան ոչ մի շահ չկար, բացի, իհարկե, այն թեթև ակնարկից, որ ռուս խաղաղապահներն, այնուամենայնիվ, լավ դերակատարում ունեն: Բացի Հայաստանի համար տապալված լինելուց, Սոչիի հանդիպումը արձանագրված բավականին լուրջ տապալում էր նաև ռուսաստանյան կողմի համար՝ որպես միջնորդ: Սա ցույց է տալիս, որ Ռուսաստանի ազդեցությունը մեր տարածաշրջանում զգալիորեն նվազել է, Ռուսաստանի խոսքն այլևս այդքան էլ վճռորոշ նշանակություն չունի կողմերի վրա, որքան նախկինում էր, օրինակ՝ 1-2 տարի առաջ: Եվ այս առումով զգալիորեն աճել են տարածաշրջանային մյուս խաղացողների, ինչպես նաև արտատարածաշրջանային, աշխարհաքաղաքական կենտրոնների ազդեցությունները»:

Նրա խոսքով, Հարավային Կովկասում նոր աշխարհակարգի ձևավորման, նոր խաղի կանոնների գծման գործընթացները Արևմուտք-Ռուսաստան առճակատման միջոցով են իրականացվում: «Դրանք մեր տարածաշրջանում, հատկապես Արցախի ու Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացների բաղկացուցիչ մաս են: Այսինքն, Հայաստան-Ադրբեջան գործընթացները, Արցախի շուրջ զարգացումները, ի տարբերություն նախորդ տասնամյակների, այժմ տեղի են ունենում ոչ թե համագործակցության, այլ սուր մրցակցության ֆորմատում:Համագործակցության օրինակ էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը: Այն, ինչ հիմա տեղի է ունենում, հատկապես Պրահայի գործընթացը, հայտարարությունը, իր վերջնաժամկետներով, կոնկրետ գործողությունների որոշակի ժամանակացույց էր ենթադրում: Ի վերջո, նույն Սոչիի հանդիպումից հետո Բրյուսելում փոխվարչապետների մասնակցությամբ սահմանազատման և սահմանագծման թեմայով նիստ տեղի ունեցավ, որը նույնպես Պրահայի հայտարարությունից էր բխում»,ասաց քաղտեխնոլոգը՝ այս համատեքստում հիշեցնելով նաև Վաշինգտոնում Բլինքենի միջնորդությամբ երեկ կայացած ԱԳ նախարարների հանդիպման մասին:

«Բացի այդ, արդեն տեղեկատվական արտահոսք կա նաև Փաշինյան-Ալիև հերթական հանդիպման մասին, որտեղ, ամենայն հավանականությամբ, կողմերն արդեն պետք է ձեռքի տակ ստորագրելու ինչ-որ փաստաթուղթ ունենան: Ամեն դեպքում, Սոչիի գործընթացն արձանագրեց, որ կողմերն արդեն իսկ կողմնորոշվել են, թե որ փաստաթղթի շրջանակում պետք է գործեն: Հայաստանի իշխանություններն արդեն վաղուց նախընտրել են արևմտյան տարբերակը ու նաև բաց ռեժիմով ամեն ինչ անում են հենց այդ փաստաթղթի շրջանակով: Սա բխում է Հայաստանի իշխանությունների որդեգրած մոտեցումներից, որոնց հիմքում այն թեզն է, թե «Արցախը բեռ է, որից ազատվելու դեպքում փաշինյանական խաղաղության դարաշրջանի մեկնարկը տալու շանս է առաջանում»:

Ըստ այդ մոտեցման, «բեռից, խնդրից» ազատվելուց հետո թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ աշխարհատնտեսական առումով ամեն ինչ այլ տրամաբանությամբ է ընթանալու, այդ թվում՝ տարածաշրջանից ՌԴ-ի մեկուսացման եղանակով»,-հավելեց մեր զրուցակիցը: Անդրադառնալով վերոնշյալից բխող հնարավոր գործընթացներին, Արցախի բազմահազարանոց հանրահավաքին հաջորդած հանրահավաքին արդեն Հայաստանում՝ Վիգեն Հակոբյանը նշեց. «Արցախում տեղի ունեցած մեծ հանրահավաքն Արցախի հանրության դիրքորոշումն էր՝ իր ճակատագրի շուրջ ընթացող հայ-ադրբեջանական զարգացումների վերաբերյալ: Արցախի հանրությունը, հավաքական առումով, կոնսոլիդացվեց, որպեսզի ցույց տա, որ իրենք դեմ են Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությանը, դեմ են իրենց գոյաբանական խնդիրների հաշվին խաղաղության դարաշրջան կորզելուն ուղղված քաղաքականությանը: Իհարկե, այդ հանրահավաքը թե՛ քաղաքական, թե՛ էմոցիոնալ կոչ էր Հայաստանին այնպես, ինչպես 1988-ին, երբ դիմեցին մայր Հայաստանին, որպեսզի իրենց տեր կանգնի: Հիմա էլ դիմեցին՝ կոչ անելով իրենց մենակ չթողնել, իրենց մատաղացու չսարքել: Կոչն ուղղված էր ոչ միայն իշխանությանը, այլև այն հանրությանը, որն ընդհանրապես որևէ հարցով չի ուզում զբաղվել, անտարբեր է ու զբաղված է զուտ ստամոքսը լցնելով»:

Իսկ նոյեմբերի 5-ի երևանյան հանրահավաքը, Վիգեն Հակոբյանի խոսքով, համերաշխության հանրահավաք էր Արցախին: «Հայաստանի հանրությունը պետք է ցույց տար, որ Հայաստանում, բարեբախտաբար, ոչ բոլորն են համաձայն Նիկոլ Փաշինյանի որդեգրած քաղաքական կուրսի հետ, այդ «խաղաղության դարաշրջանի» հետ: Պետք էր նաև միջազգային հանրությանը ցույց տալ, որ եթե անգամ Փաշինյանը ստորագրի և Արցախը հանձնի, դելիմիտացիայի, դեմարկացիայի արդյունքում՝ նաև ՀՀ որոշ տարածքներ, դեռ չի նշանակում, որ ստորագրվելիք փաստաթուղթն ի կատար է ածվելու: Նպատակն էր ցույց տալ, որ հնարավոր իշխանափոխության արդյունքում Փաշինյանի ստորագրած կապիտուլ յացիոն փաստաթղթերը չեղարկվելու են, որովհետև Հայաստանում ոչ բոլորն են համաձայն վերոնշյալ կուրսի հետ, և ՀՀ հանրության մի զգալի հատված ձեռքերը չի լվանում: Ընդհանուր առմամբ, երկու հանրահավաքների իմաստը, մեծ հաշվով, նկարագրվածն էր. մեկը մյուսի օրգանական, քաղաքական, նաև աշխարհաքաղաքական շարունակությունն էր»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մենք գոռացինք և գոռացինք, բայց ոչ ոք չլսեց: Վախենում ենք, որ պատմությունը կկրկնվի. Թուրքիան նոր աղետի սպասումովՏեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Մայր Աթոռից Սուրբ Խաչ եկեղեցի էր բերվել Քրիստոսի Խաչափայտի մասունքը«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՈստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը ռեկորդային ցածր գներով. ի՞նչ արժե այս պահինՀռոմի պապը կոչ է արել երիտասարդներին հրաժարվել հեռախոսներից «Փյունիկը» ոչ մի հնարավորություն չտվեց «Ուրարտուին»՝ 5:0 (տեսանյութ) Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Վանաձորում 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնիՎթար՝ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. կան տուժածներ Պարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել Կարևոր ՌԴ-ում բնակվող օտարերկրացիների համար. արտաքսման մասին նոր օրենք կսահմանվի՞Այսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըԿալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինիՀրաձգություն՝ Թուրքիայում․ սպանվել է երկու ոստիկան, կա ութ վիրավոր Քաղաքացիները փակել էին Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ) Սյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է․ ՆԳՆ ՓԾ–ն տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան«Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ) Զելենսկու ճակատագիրը միանշանակ կանխորոշված ​​է․ Պեսկով Ինդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցելԵրիտասարդները սահմանային սյուների մակետներ են տեղադրել Երևանի փողոցներում (լուսանկարներ) Պարզվում են Կիրանցի մոտ «Մերսեդես»-ի անվադողը դանակով ծակելու դեպքի հանգամանքները․ ՔԿՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի և տուժածների թիվն աճել է Ռեժիսոր Դավիթ Սահակյանցը միացել է Կիրանցի պայքարին Ճանապարհը փակած ցուցարարները դանակով ծակել են ավտոմեքենայի անվադողը. ՔԿ Լարված իրավիճակ՝ Երևանում․ մեծ թվով ոստիկաններ են կուտակվել, փորձում են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին (տեսանյութ) ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԿա 3 զոհ․ ՆԳՆ ՓԾ–ն մանրամասներ է հայտնել Սյունիքում տեղի ունեցած ավտովթարից Գերլարված իրավիճակ՝ Կենտրոնում․ ոստիկանները բիրտ ուժ են կիրառում ակցիայի մասնակիցների նկատմամբ (տեսանյութ) Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում․ կան զոհեր և 20-ից ավելի վիրավորներ Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Ցանկացած տնտեսվարող սուբյեկտի գործունեության մեջ ռիսկային երևույթների արձանագրումից հետո ՊԵԿ-ը կարող է իրականացնել ստուգումներ. պարզաբանումՆԳՆ-ն հայտարարություն է տարածելՔաղաքացիները շարունակում են ակցիան Աբովյան փողոցում (տեսանյութ) Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը Ինչպես են բերման ենթարկում գնդապետ Գրիգոր Գրիգորյանին (տեսանյութ) 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել ու մահացելՄեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային