Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ է Եվրոպան կույր ձևանում Թուրքիայի և Ադրբեջանի սանձարձակության հարցում. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մինչ Ուկրաինայում պատերազմը շարունակվում է, Թուրքիան և Ադրբեջանը շտապում են օգտվել Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններում առաջացած լարվածությունից։ Աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայմաններում Անկարան ու Բաքուն ոչ միայն ձգտում են արտաքին քաղաքական միավորներ հավաքել, այլև կոնկրետ տնտեսական ձեռքբերումներ ունենալ, որը ցանկացած պահի կարող է դառնալ նաև քաղաքական ազդեցության լծակ։ Եվ այս տեսանկյունից Եվրոպայի երկրների կողմից ռուսական էներգակիրներից հրաժարվելու քաղաքականությունը նոր հնարավորություններ է բացում Անկարայի և Բաքվի համար։ Եթե խաթարվում է եվրոպական երկրների տարածքով կամ Բալթիկ ծովով ռուսական գազի մատակարարումը դեպի Եվրոպա, ապա Ռուսաստանը ձգտում է իր էներգետիկ մատակարարումներն ուղղել դեպի ասիական պետություններ, իսկ եվրոպական ուղղությամբ մատակարարումների վեկտորը վերաուղղել դեպի հարավ և այն իրականացնել Թուրքիայի տարածքով։

Թերևս դա էր պատճառը, որ այս անգամ ռուսական կողմից նախաձեռնություն է առաջ քաշվել Թուրքիան գազային հանգույցի վերածելու վերաբերյալ։ Իսկ այս պայմաններում, իրավիճակից օգտվելով, Թուրքիան փորձում է գազի զեղչ պոկել Ռուսաստանից կամ էլ վճարումների հետաձգման մասին համաձայնություն ձեռք բերել։ Միաժամանակ, եթե թուրքական գազային հանգույցն իրականություն է դառնում, ապա եվրոպական երկրները հետագայում էներգակիրներ ստանալու մասով կախվածության մեջ են հայտնվելու Թուրքիայից, իսկ այդ երկիրը լրացուցիչ շահույթներ է ստանալու՝ չունենալով էներգակիրների անհրաժեշտ պաշարներ և ընդամենը տրանզիտի դեր կատարելով։ Եվ այստեղ է, որ հարց է ծագում՝ ավելի նպատակահարմար չի՞ լինի Եվրոպայի համար առանց միջնորդ պետության գազ ձեռք բերել անմիջականորեն Ռուսաստանից, օրինակ՝ Բալթիկ ծովով, քան Թուրքիայի միջոցով այն ստանալ՝ սնուցելով այդ երկրի տնտեսությունը։ Առանց այն էլ, բացի ռուսական գազից, Թուրքիայով Եվրոպա է մատակարարվում նաև ադրբեջանական գազը։ Իսկ Եվրամիությունը գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու անվան տակ սկսել է իր ուշադրությունը հառել Բաքվի ուղղությամբ։

Այդ է պատճառը, որ հուլիսին Եվրամիությունն ու Ադրբեջանը էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին։ Այս հուշագրի համապատասխան, Եվրամիությունը մտադիր է ընդլայնել Ադրբեջանը Եվրոպային կապող Հարավային գազային միջանցքը և կրկնապատկել ադրբեջանական գազի մատակարարումը 2027 թվականին՝ այն հասցնելով 20 մլրդ խմ-ի։ Բայց, փորձագետների դիտարկմամբ, ադրբեջանական գազը չի կարող այլընտրանք լինել ռուսական գազի համար, քանի որ 2021 թվականին Ռուսաստանից դեպի Եվրամիություն 155 մլրդ խմ գազ է արտահանվել՝ կազմելով գազի ընդհանուր սպառման 40 տոկոսը։ Եվ 400 մլրդ խմ-ից ավելի պահանջարկ ունեցող Եվրոպայի համար ադրբեջանական գազը մեծ հաշվով խնդիր չի լուծում։ Այնինչ, էներգետիկ առումով Ադրբեջանի կարևորության ընդգծումը դառնում է գործոն ԵՄ-ի կողմից վարվող քաղաքականության համատեքստում։ Եթե, օրինակ՝ Ռուսաստանը հատուկ գործողություն է սկսում Ուկրաինայում, ապա կարելի է Ռուսաստանի դեմ շատ խիստ պատժամիջոցներ սահմանել, իսկ երբ Ադրբեջանը ներխուժում է ՀՀ ինքնիշխան տարածքներ ու բռնազավթում դրանք, ապա կարելի է բավարարվել միայն զորքերը հետ քաշելու կոչերով և մի քանի տասնյակ դիտորդներ Հայաստան ուղարկելով։

Մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների պաշտպանության դիրքերից հանդես եկող Եվրոպան անգամ աչք է փակում այն փաստի վրա, որ ի հայտ են գալիս ադրբեջանական զինված ուժերի և, ընդհանուր առմամբ, ադրբեջանական պետության կողմից ռազմական հանցագործությունների կոնկրետ դեպքեր։ Ոչ մի պատժամիջոց չի սահմանվել Ադրբեջանի ու հատկապես այդ երկրի նախագահ Ալիևի նկատմամբ, որը ներգրավված է բազմաթիվ կոռուպցիոն սկանդալներում, թքած ունի մարդու իրավունքների վրա և անգամ եվրոպական քաղաքական գործիչներին կաշառելու մեծ փորձ է կուտակել։ Եվ քանի որ ԵՄ-ն խլացած է ձևանում Ադրբեջանին պատժելու հարցում, ապա Բաքվի ախորժակն աճում է։ Ադրբեջանը հիմա էլ մեծ ներդրումներ է պահանջում Եվրոպայից, որպեսզի 2027 թվականին գազի մատակարարման ծավալները հասցնի 20 մլրդ խմ-ի՝ իբր մտավախություն հայտնելով, թե եվրոպացիները կարող են կրկին գազ գնել Ռուսաստանից և ադրբեջանական գազի կարիքը չունենալ։ Այլ կերպ ասած՝ Ադրբեջանը շանտաժի է ենթարկում եվրոպացիներին, որպեսզի ԵՄ-ն ավելի երկարաժամկետ պայմանագրեր կնքի իր հետ ու խոշոր ներդրումներ կատարի։

Ու այս հարցը Բաքուն ձգտում է օգտագործել նաև Հայաստանի դեմ իր ծրագրերն իրականություն դարձնելու տեսանկյունից։ Դրա համար էլ Ալիևը հայտարարում էր, թե իրենք մտադիր են ադրբեջանական գազը արտահանել Եվրոպա, և այդ նպատակով կարևոր է համարում նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» գործարկումը։ Ըստ էության, նախապատվությունը տալով էներգետիկ մատակարարումների հարցում Ադրբեջանի բռնապետական ու հանցագործ ռեժիմի հետ համագործակցությանը՝ ԵՄ-ն հեղինակազրկվում է, քանի որ շեղվում է իր որդեգրած սկզբունքներից։ Բնական է, որ Բրյուսելի ու Բաքվի միջև կնքված գազային գործարքը լուրջ քննադատության է արժանանում տարբեր հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունների և եվրոպական քաղաքական գործիչների կողմից։ Ուստի, այս ամենը հաշվի առնելով՝ Հայաստանը կարող է ԵՄ-ի որդեգրած արժեքների հարցում կոնկրետ պահանջներ դնել Բրյուսելի առաջ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գժվում եմ քո համար, կյանքս. Տոմայի նոր հրապարակումը ամուսնությունից հետո Ալիևը ապրիլի 22-ին Պուտինի հետ կհանդիպի Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Ուկրաինան չունի պլան Բ. Կոնգրեսը պետք է հաստատի Կիևին օգնության մասին օրենքը. ԿուլեբաԻրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է նշել իր պատասխանատվության գոտին, անհրաժեշտ է սահմանել Հայաստանի սահմանները. Լավրով Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ ԼավրովftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ուղերձ էր Թեհրանին՝ այլևս այդպես մի արեք, եթե անեք, ապա ձեզ աղետ կսպասի․ ամերիկացի գեներալ Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որպես ուսումնական տագնապ․ ՀՌՀ մամուլի ծառայություն Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Լարսը փակ է բեռնատարների համար Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է ԱՄՆ-ն վետո է կիրառել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ բանաձևի նախագծի վրա Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Անցած 1 օրում հանրապետությունում գրանցվել է 7 ՃՏՊ. մեկ զոհ, 10 վիրավոր Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան ՌԴ-ում Տու-22Մ3 կործանիչ է ընկել. օդաչուներն ինքնանետվել են (լուսանկարներ, տեսանյութ) Ջուր չի լինելուԻսրայելը, ենթադրաբար, հարվածել է Իրանում ռազմական օբյեկտի Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր