Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ է Ֆրեդերիկ Բորը ցանկություն հայտնել հուղարկավորվել չիպսերի փաթեթավորման տեսք ունեցող դագաղում․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Pringles չիպսը ավելի շուտ կարտոֆիլի թեթև խառնուրդ է, քանի որ պարունակում է ընդամենը 40 % բնական կարտոֆիլ, իսկ մնացած մասը ցորենի ալ յուր և օսլա է՝ խառնված բուսական յուղի և էմուլգատորների հետ: Կարտոֆիլի բարակ կտորները խոր տապակվում են մինչև ոսկե-դարչնագույն դառնալը և ստեղծում են մի բան, որն ավելի շատ նման է կարտոֆիլի թխվածքաբլիթի, քան չիպսի: Այս տեխնոլոգիայի շնորհիվ արտադրողները Մեծ Բրիտանիայում երկար ժամանակ կարողացել են խուսափել չիպսերի համար բավականին բարձր հարկերից, բայց 1994 թվականից ի վեր օրենքում որոշ փոփոխություններ են կատարվել, և հարկային դրախտն ավարտվել է: Աշխարհահռչակ Pringles չիպսերը ստեղծվել են 1956 թվականին մասնագիտությամբ քիմիկոս Ալեքսանդր Լիեպի ջանքերով:

Նա Procter & Gamble ընկերության համար մշակել է կարտոֆիլային չիպսերի յուրօրինակ բաղադրատոմս, ապա մի քանի տարի աշխատել է դրա կատարելագործման վրա: Քրտնաջան աշխատանքն արդյունք է տվել, և 1968 թվականի հոկտեմբերին Pringles չիպսերը մտել են Հյուսիսային Ամերիկայի շուկա: Եթե խոսենք անվան մասին, ապա, ըստ պաշտոնական լեգենդի, այն ստեղծվել է ոչ թե ակտիվ մտահղացումների արդյունքում, այլ սովորական հեռախոսային գրքից: Ստեղծողները, հոգնելով անվան հաջող տարբերակի անպտուղ որոնումներից, պատահաբար բացել են հեռախոսագիրքը և կանգ առել Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքի Pringle Drive փողոցի անվան վրա: Հենց այդ անունն էլ ծառայել է որպես նոր արտադրանքի՝ Pringles Newfangled կարտոֆիլային չիպսերի անուն: Բայց կա մեկ այլ վարկած, ըստ որի, չիպսերն անվանակոչվել են Մարկ Պրինգլի անունով, որը 1937 թվականին հայտնաբերել է կարտոֆիլի վերամշակման նոր մեթոդ: Որակ, հաճելի համ և հարմար փաթեթավորում. սրանք են այն հատկանիշները, որոնք արտադրողները փորձել են ընդգծել իրենց արտադրանքի մեջ:

Pringles չիպսերը «կարելի է օգտագործել այլ սննդամթերքի և ըմպելիքների հետ միասին», և այս հատկությունը արտադրանքն իսկապես եզակի է դարձնում: Հաջող ապրանքանիշ ստեղծելու համար ընկերությունը գտել է այն, ինչը տարբերում է նրա արտադրանքը հարյուրավոր նմանատիպերից, և դա եզակի փաթեթավորումն է, որը իրենից ներկայացնում է գլանաձև մետաղական տարողություն: Այդ փաթեթավորումը հայտնվել է 1970 թվականին: Այն ստեղծել է Procter & Gamble- ի աշխատակից Ֆրեդերիկ Բորը: Նա այնքան հպարտ է իր գյուտով, որ նույնիսկ կտակել է թաղվել Pringles չիպսերի փաթեթավորման տեսք ունեցող դագաղում: Եվ դա այդքան էլ զարմանալի չէ, քանի որ այդ փաթեթավորումը շատ օգուտներ է բերել ընկերությանը: Նախ՝ դա էքսկլ յուզիվ է, երկրորդ՝ ընկերությունը կարողացել է նման կերպ ավելի շատ չիպսեր տեղավորել փոքր ծավալում: Մեկ այլ կարևոր առավելություն է այն, որ նման փաթեթավորման մեջ չիպսերը լավ են պահում իրենց ձևը և չեն կոտրվում, իսկ չիպսերը հանելիս ձեռքերը քիչ են կեղտոտվում:

Իմիջիայլոց, չիպսերի կլորացած եզակի ձևը հայտնվել է փաթեթավորման հետ միաժամանակ, երբ Ֆրեդերիկ Բորը առաջարկել է մի պարզ, բայց և միևնույն ժամանակ հնարամիտ միտք՝ չիպսերը հավասարապես դասավորել, այլ ոչ թե լցնել տարողության մեջ, ինչպես դա անում են մյուս արտադրողները: Շատերը չգիտեն, որ Պրինգլես չիպսերի լոգոտիպի վրա պատկերված կերպարը կոնկրետ մարդ է. դա մասնագիտությամբ խոհարար Ջուլիուս Պրինգլեսն է: Վերադառնալով պատմությանը՝ հարկ է նշել, որ Պրինգլ կարտոֆիլային չիպսերի լայնածավալ վաճառքը սկսվել է 1975 թվականի մայիսին: 2009 թվականին Worlds Food- ը Pringles-ը ճանաչել է որպես աշխարհում ամենատարածված կարտոֆիլի չիպսեր: Ներկայում Pringles չիպսերն առաքվում են աշխարհի ավելի քան 140 երկիր:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովումՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել