Ереван, 29.Март.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Իշխանությունները Հայաստանը փորձում են օտար ուժերի սպասարկման և առուծախի տարածք դարձնել»․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այն գործընթացները, որոնք այսօր ընթանում են Հարավային Կովկասի և հատկապես Հայաստանի շուրջ, պայմանավորված են գերտերությունների շահերի բախմամբ: Այս կարծիքին է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը, որի հետ զրույցում անդրադարձել ենք Սոչիի եռակողմ հանդիպմանը հաջորդած Վաշինգտոնի հանդիպմանը, որը տեղի ունեցավ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով:

«Յուրաքանչյուր հանդիպումից հետո՝ լինի ԱՄՆ, թե ՌԴ միջնորդությամբ, բնականաբար, կողմերից որևէ մեկը փորձելու է իր տեսակետն առաջ քաշել ու հնարավորինս համոզել, ստիպել, ինչու չէ, նաև պարտադրել, որ հատկապես Հայաստանի համար հենց իր տարբերակն ընդունելի լինի: Ինչո՞ւ հատկապես Հայաստանի, որովհետև գտնվում է գերթուլացած վիճակում, ունի անվտանգային լուրջ խնդիրներ: Հաշվի առնելով նաև Ադրբեջանի կողմից առկա ճնշումը՝ հեշտ է լինելու Հայաստանին կանգնեցնել զիջումների այնպիսի փաթեթի առաջ, որը ցանկանում է կողմերից որևէ մեկը: Արևմուտք-ՌԴ առճակատումն այս առումով բնական է: Խնդիրն այն է նաև, որ ամերիկյան տարբերակով Արցախը մնում է Ադրբեջանի կազմում, իսկ ռուսական տարբերակում Արցախի կարգավիճակը մնում է հետագա լուծման: Պետք է արձանագրել, որ ռուսական տարբերակով Արցախի ապագայի մասին այս փուլում մեզ համար գոնե ձեռնտու դրույթ կա»,-ընդգծեց Գ. Դավթյանը:

Շեշտելով, որ Վաշինգտոնում խոսեցին զոհողությունների, ավելի շատ անցյալը հետևում թողնելու մասին՝ նա հավելեց. «Սա առաջին փուլում ենթադրում է Արցախի կորուստ: Ինչ վերաբերում է հետագային, ապա այս համատեքստում նախ հիշենք, որ թուրքական կողմը միշտ նշում է, որ իր և Հայաստանի հարաբերությունները պայմանավորված են միմիայն Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմամբ: Ժամանակին ասում էին՝ նախապայմաններ, բայց «հանկարծ» հայտնվեցին նոր պահանջներ, որ Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է կարգավորվեն միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից հետո: Չի բացառվում, որ հետագայում՝ երկրորդ փուլում, հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում մեջբերվի Ցեղասպանության հարցը: Այսինքն, այստեղ միայն Հայաստան-Ադրբեջան խնդիրը չէ»:

Խաղաղության «վաշինգտոնյան» փաստաթուղթը, ըստ փորձագետի, բացի Արցախի կորստի վտանգից, այլ խնդիրներ էլ է առաջ բերում. «Հայաստանի Հանրապետության խախտված սահմանների վերականգնման մասին այնտեղ որևէ արձանագրում չկար: Այնտեղ խոսվում էր տարածքային անկախության մասին, որն ինձ համար առնվազն անհասկանալի է: Հատկապես վերջին 30 տարում Ադրբեջանում գերակտիվ հակահայկական մթնոլորտ կա: Մեծ հաշվով, այդ խաղաղության պայմանագիր ասվածն իր ամբողջ էությամբ և բնույթով փուչիկ է և որևէ ձևով կապ չունի խաղաղության հետ: Այն ավելի շատ նման է «Նիկոլի ջարդի դարաշրջանին», քանի որ Հայաստանին սպառնացող մարտահրավերները վերացված չեն: Այս պայմաններում կուրորեն խաղաղության պայմանագրի հետևից գնալը քեզ կոտորելու հնարավորություն տալ է նշանակում: Այս մոտեցումը նաև նշանակում է իր «պատմական արդարության» համատեքստում Ադրբեջանին նոր ագրեսիայի ու Հայաստանին նոր կորուստներ պատճառելու հնարավորություն տալ»:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ, ամեն դեպքում, «խաղաղության փաստաթղթի» հստակ ժամկետներ են նշվում, և այդ տեսանկյունից առկա հնարավորություններին՝ Գառնիկ Դավթյանը նշեց. «Այս իշխանությունների օրոք ես հնարավորություններ չեմ տեսնում, որովհետև դրանք հատկապես պատերազմից հետո որևէ կերպ չեն օգտագործվել:Կարող եմ շեշտել մասնավորապես Սփյուռքի հետ հարաբերությունները կարգավորելու և դրանից բխող հնարավորությունների մասին, որի հետ կապված աշխատանքներ չիրականացվեցին: Ադրբեջանին ճնշելու հարցում Սփյուռքի մեծ ներուժը ճիշտ չօգտագործվեց: Ադրբեջանը բազմապիսի պատերազմական հանցագործություններ է կատարել, եղել է ագրեսոր պետություն, այս ընթացքում գերիների հանդեպ ընդգծված դաժան վերաբերմունք է ցուցաբերում, նաև ունենք օկուպացված նոր տարածքներ: Ամեն տեսակ վատ իրավիճակի ու սցենարի դեպքում հայկական կողմը ոչ մի կերպ չի դիմագրավում Ադրբեջանին: Տարատեսակ պատճառաբանություններ են բերվում, խնդիրը նետում են նախկինների, Ռուսաստանի, Արևմուտքի, անգամ այլմոլորակայինների գրպանը, բայց չեն փորձում հասկանալ իրենց սխալները, թե ինչում են թերացել: Իսկ յուրաքանչյուրը, ով փորձում է հստակ փաստարկներով այս իշխանությանը պատին դեմ տալ, կա՛մ կալանավորվում է, կա՛մ ճնշումների ենթարկվում տարատեսակ այլ մեթոդներով: Իրենք, մեծ հաշվով, ոչինչ չեն անում Հայաստանի շահերն ու անվտանգությունը պահելու հարցում»:

Գառնիկ Դավթյանը շեշտեց՝ դեռ 2020-ից առաջ այնպես «բանակցեցին», որ գործընթացը պատերազմի հանգեցրեց. «Կապիտուլ յացիայից հետո եկան իշխանության՝ ևս մեկ անգամ հնարավորություն տալով թշնամուն նոր պահանջներով ու պարտադրանքներով խոսել արդեն իսկ պարտված իշխանության հետ: Բացի այդ, իրենց ամբողջ ներուժով իրենք անկարող են: Չունեն ձևավորված պետական որևէ ներուժ, որով կարող են հստակ դիմագրավել, այս ճգնաժամային իրավիճակից դուրս գալու ծրագիր մատնանշել: Մենք տնտեսական, անվտանգային լուրջ խնդիրներ ունենք: Արտաքին դաշտում դաշնակիցների հետ լուրջ տարաձայնություններ ևս կան: Անգամ իրանական մեսիջները ճիշտ չեն ընկալվում, ու այդ ուղղությամբ ճիշտ աշխատանք չի տարվում: Իրենց դեպքում ամբողջ թերացումները մեկ ամբողջ փաթեթով են տեսանելի»:

Գառնիկ Դավթյանի հետ զրույցում անդրադարձանք նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին: Նա օկուպացված Շուշիում խոսել է Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման մասին, սպառնացել ուժ կիրառել նաև այն երկրների դեմ, որոնք Հայաստանին աջակցելու համար մարտական զորավարժություններ են անցկացնում Ադրբեջանի հետ սահմանին: «Նախ՝ փաստենք, որ Սոչիի վերջին հանդիպմանն Ալիևը չկարողացավ ստանալ առավելագույնը: Մասնավորապես, այնտեղ նշվեց խաղաղապահների դրույթը, ինչը ցանկալի չէր ադրբեջանական կողմի համար, սակայն չէր կարող չլինել, որովհետև, ամեն դեպքում, ունենք խաղաղապահներ, որոնք առաքելություն են իրականացնում:

Երկրորդ՝ Ադրբեջանը փորձում է, այսպես ասած, մկաններ ցույց տալ: Փորձում է ցույց տալ, որ ոչ ոքից չի վախենում և պատրաստ է յուրաքանչյուր գործողության նրանց դեմ, ովքեր կփորձեն կանխել մասնավորապես, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին» ձգտելու գործընթացը: Կան պետություններ, որոնք ինչ-որ ձևով Հայաստանին աջակցելու մասին են հայտարարում կամ գոնե համարվում են այդպիսիք: Ադրբեջանը, օգտվելով Հայաստանի թուլացումից և թուլությունից, փորձում է կանխել նշվածից բխող գործընթացները: Ադրբեջանը փորձում է այնպես անել, որ դրանք հօգուտ Հայաստանի չլինեն, ու մեր երկիրը մնա մենակ, որին հեշտ կլինի խժռել: Ալիևի՝ նման հայտարարությունների պատճառը նաև պատերազմից հետո հաղթանակի էյֆորիայի մեջ գտնվելու հանգամանքն է, որն Ադրբեջանին թույլ է տալիս անել այնպիսի արտահայտություններ, որոնք հիմա է անում»,-ասաց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների վարքագծին, Գ. Դավթյանը շեշտեց. «Իրենք իրենց հայտարարություններում ու հանդիպումներում ձգտում են ոչ թե երկիրն անվտանգ դարձնել, այլ Հայաստանը դարձնել օտար ուժերի սպասարկման և առուծախի տարածք: Այդ գործընթացն ուղեկցվում է ակնհայտ հակառուսական, Հարավային Կովկասում ավանդական ներկայություն ունեցող ուժերին դուրս մղելու գործընթացներով: Ավելի շատ դեպի արևմտյան երկրներ ձգտելը կարելի է դիտարկել որպես հակազդեցության և Հայաստանի անվտանգությանը չձգտող քայլերի համատեքստում: Պատմական գեթ մեկ օրինակ չկա, երբ արևմտյան զորքերը խաղաղություն են բերել:

Մի օրինակ բերեմ. 20-րդ դարի սկզբում Շուշիում մեծամասնություն էին կազմում հայերը, և նոր ձևավորված ադրբեջանցիների հետ բախումներ կային: Հատկապես Շուշիում ճակատամարտեր էին, ուր կային նաև բրիտանական զորքեր: Հետագայում բրիտանական զորքերը քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում դուրս են գալիս տարածաշրջանից, իսկ Շուշիի բնակչությունը կոտորվում է: Սա հստակ փաստ է առ այն, որ արևմտյան զորքերը երբեք հայ ժողովրդի անվտանգության գրավականը կամ դրա ջատագովը չեն եղել: Իրենք միայն գեղեցիկ խոսքերով են փորձում տպավորություն ստեղծել, թե ցանկանում են ամեն ջանք գործադրել, մինչդեռ գետնի վրա աշխատանքն ուղղակիորեն տեսանելի չէ»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Алиеву нужна новая война: обращение российской прессыГендиректор Ucom принял участие в конференции по рекрутингу Журнал Global Finance признал Америабанк лучшим банком в Армении в 2024 году«Необходимо объединить усилия в формировании единой повестки Армения-Диаспора». Состоялась встреча Армана Варданяна и Амрама Петросяна Очевидно, что после 5 апреля в Армении будет создана новая политическая реальность։ Аршак КарапетянПогода в Армении: резкое потепление МИД Армении и Кореи обсудили перспективы двустороннего сотрудничества Пашинян отправляет группы в Тавушскую областьЛавров: Миссия ЕС в Армении превращается в миссию НАТО Курсы валют в Армении Глава МИД Латвии подал в отставку Шаг назад от подачи заявки на вступление в ЕС?Азербайджан обвинил Францию в создании шпионской сети на своей территории Россия не собирается воевать с НАТО: Путин Погода в Армении: резкое потепление Экономист назвал условия создания единой валюты БРИКС Парламентская ассамблея Евронест призвала ЕС увеличить помощь вынужденно перемещенным лицам из Нагорного Карабаха Армения направит жителям Газы около 30 тонн гуманитарного груза В Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повысится Международный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евро Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата Эксперт заявил о неизбежности деглобализации мировой экономики Пашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности Армении Politico указал на сроки представления плана по помощи ЕС Украине Из более чем 100 тысяч арцахцев в Армении трудоустроены лишь 11800 человек Я понимал, что документ о "роспуске" НКР был незаконным, но это был единственный способ спасти соотечественников. Самвел Шахраманян Генпрокуратура Армении решила национализировать здания союзов писателей и художников В ЕП подняли вопрос о причинах блокировки соглашения между РФ и Украиной Нефть Brent подорожала до $85,76 за баррель ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 28 МАРТА Следующая цель администрации — российская военная базаКого обвиняет Андраник Кочарян?Когда российская военная база будет выведена, Армения никому не будет интересна: Аршак КарапетянДля эффективной борьбы с действующими властями необходима консолидация широких слоев общества։ Аршак КарапетянМария Захарова: Будущее всего Южного Кавказа является для Парижа лишь инструментомМиллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕС Сборная Азербайджана по самбо отказалась приехать в ЕреванИнвестиции Эмиратов становятся все более заметными в экономике Армении: вице- спикер Парламента Армении “Крылья Татева” открывают новый туристический сезон Никол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном Кавказе Ева Мендес рассказала, кто сподвиг ее отказаться от карьеры Министр: В водном секторе Армении сложилась довольно тяжелая и сложная ситуация В водном секторе Армении довольно тяжелая ситуация: министр территориального управления и инфраструктур РА Лева Би-2* пожаловался на финансовые проблемы группы: «Мы в общем-то банкроты» Погода в Армении Fox News: К дому советника президента США подбросили навоз В Сюникской области произошло ДТП со смертельным исходом Французские депутаты и посол Оливье де Котиньи ознакомились с ситуацией безопасности в районе Соткского месторождения Французский университет в Армении и SPRING PR подписали меморандум в рамках DDF24