Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«2023-ին ռիսկային տնտեսական միջավայր ենք ունենալու»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

2023-ի բյուջեն պլանավորվում է այս տարվա դրական միտումների, այս պահի դրությամբ 14 տոկոս տնտեսական ակտիվության վրա: Անդրադառնալով 2023 թ. բյուջեի նախագծին՝ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել տնտեսագետ Կարեն Ադոնցը:

«Եթադրվում է, որ հաջորդ տարի մոտ 7 տոկոս տնտեսական աճ կունենանք, և հենց այդ ենթադրությունների հիման վրա էլ բյուջե է պլանավորվում: Միևնույն ժամանակ, գիտենք, թե այս տարվա ՏԱՑ-ն ինչ գործոններով է պայմանավորված. ՌԴ քաղաքացիների ներհոսք ՀՀ, այդ բազայի վրա պահանջարկի ավելացում, ինչը և բերել է սպառողական ծառայությունների, նաև բանկային համակարգի ակտիվ զարգացման: Այս գործոնների արդյունքում տնտեսական ակտիվություն ունենք: Այսինքն, տնտեսության բուն կառուցվածքի իրական փոփոխություններ տեղի չեն ունենում, որը կարող էր երաշխիք լինել հետագա տնտեսական աճի համար: Այսօրվա կառուցվածքային փոփոխությունները վաղվա տնտեսական զարգացման հիմքը կարող են դառնալ, որոնք, սակայն, տեղի չեն ունենում: Ինչ վերաբերում է 2023-ի բյուջեի պլանավորմանը, կարծում եմ, որ 2023-ին, մեծ հաշվով, ռիսկային տնտեսական միջավայր ենք ունենալու, որովհետև այս տնտեսական ակտիվությունը փաստացի իրավիճակային է, զարգացման շարունակականություն չունի»,ընդգծեց տնտեսագետը՝ շեշտելով, որ մարդիկ հաջորդ տարի այս տեմպերով Հայաստան չեն գալու:

«Այս բարձր տեմպերով պայմանավորված բազայի վրա տնտեսական աճ պահպանելու երևույթի մենք հաջորդ տարի ականատես չենք լինելու, եթե, իհարկե, մեզ համար ավելի դրական աշխարհաքաղաքական ինչ-որ գործընթացներ չլինեն: Մեծ հաշվով, հաջորդ տարվա տնտեսական աճի հավանականությունը շատ փոքր է, ռիսկայնությունը՝ մեծ: Ավելին, հավանական է, որ հաջորդ տարի տնտեսական անկում լինի»,-հավելեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ, ըստ 2023-ի բյուջեի նախագծի, սպասվում է 2 տրլն 301,3 մլրդ դրամի եկամուտ, բայց ավելի մեծ ծախսեր ու նաև դեֆիցիտ, որը լրացվելու է պետական պարտքը ավելացնելու հաշվին, տնտեսագետը նշեց. «Այստեղ շատ կարևոր նրբություն կա: Մենք գիտենք, որ Հայաստանում արտարժույթի մուտքն էապես ավելացել է, որը բերել է դրամի ուժեղացման: Դրամի ուժեղացման պայմաններում շատ բնական կլիներ, եթե կառավարությունն օգտագործեր այդ հնարավորությունը: Մասնավորապես, խթաներ նոր ոլորտների զարգացումը՝ դրսից նոր մեքենասարքավորումների, հումքի ներմուծման միջոցով: Այս իրավիճակում կարելի է խթանել տնտեսության կառուցվածքային վերափոխումը, բայց կառավարությունը դա չի անում, որովհետև դրամի արժևորումը պայմաններ է ստեղծում, որ նույն պետական պարտք/ՀՆԱ համադրությունը 60-ից մինչև 51 տոկոս իջեցվի, ինչը ևս արհեստական է ու պայմանավորված է զուտ դրամի ուժեղացմամբ: Երբ դրամն ուժեղանում է, ՀՆԱ-ի նկատմամբ արտաքին պարտքը ավտոմատ կերպով փոքրանում է»:

Մեր զրուցակցի խոսքով, երբ դրամն ուժեղանում է, հնարավորություն է ստեղծվում ավելի հեշտ սպասարկել արտաքին պարտքը, որովհետև դրամն ուժեղ է, կարելի է դոլար գնել ու ավելի էժան վճարել: «Մյուս կողմից՝ երբ դրամն ուժեղանում է, հնարավորություն է տալիս ավելի շատ արտաքին պարտք վերցնել, որովհետև 51 տոկոսը փոքր թիվ է, և ՀՆԱ-ի նկատմամբ այն ավելի մեծ մակարդակի կարելի է բարձրացնել: Այդ առումով հնարավորություն է ստեղծվում, բայց մոռանում ենք, որ դրամի ուժեղացումը երկար ժամանակ պահպանելով՝ խաթարում ենք արտահանման հեռանկարը, դժվարացնում արտահանողների կյանքը, նաև վերոնշյալ կառուցվածքային փոփոխությունների հնարավորությունը:

Մինչդեռ այս պահը հնարավոր էր օգտագործել կառուցվածքային զարգացման և վերափոխման համար, ինչը չի արվում: Արդյունքում, պարզապես իրավիճակային քայլեր են իրականացվում, ինչը վերաբերում է բյուջեի ու դեֆիցիտի պլանավորմանը: Հիմա երևի շատ ոգևորված են, որ փոխարժեքով պայմանավորված՝ արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունն անկում է ապրել, և պարտքային, վարկային միջոցներ վերցնելու հանարավորություն է ստեղծվել: Մինչդեռ, երբ, նույն արհեստական իրավիճակով պայմանավորված, տնտեսությունը սկսի անկում ապրել, դրամը՝ թուլանալ, մենք արտաքին պարտք/ՀՆԱ շատ ավելի բարձր հարաբերակցություն կունենանք»,-նշեց տնտեսագետը՝ շեշտելով, որ նման իրավիճակ կանխատեսում է՝ պայմանավորված այն երևույթով, որ արդեն իսկ մարդկային ներհոսքի գործընթացը դանդաղում, կանգ է առնում:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանն արդեն մի քանի տարի է, ինչ Լեռնային Ղարաբաղում անարգել իրականացնում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացում. ԼՂՓԻ միություն Նոր հարձակում իրանյան թիրախների վրա․ այս անգամ՝ ԻրաքումՌուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. Փաշինյան Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Անհետ կորած 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է հոշոտված (լուսանկար) Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինումՊելմենի. ռուսակա՞ն, չինակա՞ն, մոնղոլակա՞ն, թե՞... գերմանական ուտեստ. «Փաստ»Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ԱՊՐԻԼԻ). Առաջին էլեկտրոնային մանրադիտակը, առաջին հաջողված արյան փոխներարկումը, մաքուր ռադիումի ստացումը. «Փաստ»Հաջողություն գործունեության մեջ․ ինչ է սպասում կենդանակերպի այս նշաններին Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Հրատապ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում Գուտերեշը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին շարունակել սահմանազատումը և լուծել բոլոր երկկողմ խնդիրները Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ) Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք ՉալաբյանԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»Ջուր չի լինի «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Շրջված ծառ, տանիքի պոկված թիթեղ, Երևանում քամին վնասներ է հասցրել Ճանապարհը փակած տավուշեցիները լուսաբացին 5-ին դադարեցրել են ակցիան. մանրամասներ Հրաշալի օր է. ապրիլի 20-ի աստղագուշակԿոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Հանդիպում ես մարդու, ով նույնպես հոգնել է խաղից… Անահիտ Սիմոնյանը նոր սիրելի՞ ունի Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Մոսկվացու սպանության համար կասկածվող ադրբեջանցուն և նրա երկու եղբայրներին տարել են Մոսկվա Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում մարզպետի հետ Կուրսկի շրջանում հայտարարվել է անօդաչու թռչող սարքերի հարձակումների վտանգի մասին«Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ) ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻ՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ) Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասը