Ереван, 19.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«2023-ին ռիսկային տնտեսական միջավայր ենք ունենալու»․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

2023-ի բյուջեն պլանավորվում է այս տարվա դրական միտումների, այս պահի դրությամբ 14 տոկոս տնտեսական ակտիվության վրա: Անդրադառնալով 2023 թ. բյուջեի նախագծին՝ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել տնտեսագետ Կարեն Ադոնցը:

«Եթադրվում է, որ հաջորդ տարի մոտ 7 տոկոս տնտեսական աճ կունենանք, և հենց այդ ենթադրությունների հիման վրա էլ բյուջե է պլանավորվում: Միևնույն ժամանակ, գիտենք, թե այս տարվա ՏԱՑ-ն ինչ գործոններով է պայմանավորված. ՌԴ քաղաքացիների ներհոսք ՀՀ, այդ բազայի վրա պահանջարկի ավելացում, ինչը և բերել է սպառողական ծառայությունների, նաև բանկային համակարգի ակտիվ զարգացման: Այս գործոնների արդյունքում տնտեսական ակտիվություն ունենք: Այսինքն, տնտեսության բուն կառուցվածքի իրական փոփոխություններ տեղի չեն ունենում, որը կարող էր երաշխիք լինել հետագա տնտեսական աճի համար: Այսօրվա կառուցվածքային փոփոխությունները վաղվա տնտեսական զարգացման հիմքը կարող են դառնալ, որոնք, սակայն, տեղի չեն ունենում: Ինչ վերաբերում է 2023-ի բյուջեի պլանավորմանը, կարծում եմ, որ 2023-ին, մեծ հաշվով, ռիսկային տնտեսական միջավայր ենք ունենալու, որովհետև այս տնտեսական ակտիվությունը փաստացի իրավիճակային է, զարգացման շարունակականություն չունի»,ընդգծեց տնտեսագետը՝ շեշտելով, որ մարդիկ հաջորդ տարի այս տեմպերով Հայաստան չեն գալու:

«Այս բարձր տեմպերով պայմանավորված բազայի վրա տնտեսական աճ պահպանելու երևույթի մենք հաջորդ տարի ականատես չենք լինելու, եթե, իհարկե, մեզ համար ավելի դրական աշխարհաքաղաքական ինչ-որ գործընթացներ չլինեն: Մեծ հաշվով, հաջորդ տարվա տնտեսական աճի հավանականությունը շատ փոքր է, ռիսկայնությունը՝ մեծ: Ավելին, հավանական է, որ հաջորդ տարի տնտեսական անկում լինի»,-հավելեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ, ըստ 2023-ի բյուջեի նախագծի, սպասվում է 2 տրլն 301,3 մլրդ դրամի եկամուտ, բայց ավելի մեծ ծախսեր ու նաև դեֆիցիտ, որը լրացվելու է պետական պարտքը ավելացնելու հաշվին, տնտեսագետը նշեց. «Այստեղ շատ կարևոր նրբություն կա: Մենք գիտենք, որ Հայաստանում արտարժույթի մուտքն էապես ավելացել է, որը բերել է դրամի ուժեղացման: Դրամի ուժեղացման պայմաններում շատ բնական կլիներ, եթե կառավարությունն օգտագործեր այդ հնարավորությունը: Մասնավորապես, խթաներ նոր ոլորտների զարգացումը՝ դրսից նոր մեքենասարքավորումների, հումքի ներմուծման միջոցով: Այս իրավիճակում կարելի է խթանել տնտեսության կառուցվածքային վերափոխումը, բայց կառավարությունը դա չի անում, որովհետև դրամի արժևորումը պայմաններ է ստեղծում, որ նույն պետական պարտք/ՀՆԱ համադրությունը 60-ից մինչև 51 տոկոս իջեցվի, ինչը ևս արհեստական է ու պայմանավորված է զուտ դրամի ուժեղացմամբ: Երբ դրամն ուժեղանում է, ՀՆԱ-ի նկատմամբ արտաքին պարտքը ավտոմատ կերպով փոքրանում է»:

Մեր զրուցակցի խոսքով, երբ դրամն ուժեղանում է, հնարավորություն է ստեղծվում ավելի հեշտ սպասարկել արտաքին պարտքը, որովհետև դրամն ուժեղ է, կարելի է դոլար գնել ու ավելի էժան վճարել: «Մյուս կողմից՝ երբ դրամն ուժեղանում է, հնարավորություն է տալիս ավելի շատ արտաքին պարտք վերցնել, որովհետև 51 տոկոսը փոքր թիվ է, և ՀՆԱ-ի նկատմամբ այն ավելի մեծ մակարդակի կարելի է բարձրացնել: Այդ առումով հնարավորություն է ստեղծվում, բայց մոռանում ենք, որ դրամի ուժեղացումը երկար ժամանակ պահպանելով՝ խաթարում ենք արտահանման հեռանկարը, դժվարացնում արտահանողների կյանքը, նաև վերոնշյալ կառուցվածքային փոփոխությունների հնարավորությունը:

Մինչդեռ այս պահը հնարավոր էր օգտագործել կառուցվածքային զարգացման և վերափոխման համար, ինչը չի արվում: Արդյունքում, պարզապես իրավիճակային քայլեր են իրականացվում, ինչը վերաբերում է բյուջեի ու դեֆիցիտի պլանավորմանը: Հիմա երևի շատ ոգևորված են, որ փոխարժեքով պայմանավորված՝ արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունն անկում է ապրել, և պարտքային, վարկային միջոցներ վերցնելու հանարավորություն է ստեղծվել: Մինչդեռ, երբ, նույն արհեստական իրավիճակով պայմանավորված, տնտեսությունը սկսի անկում ապրել, դրամը՝ թուլանալ, մենք արտաքին պարտք/ՀՆԱ շատ ավելի բարձր հարաբերակցություն կունենանք»,-նշեց տնտեսագետը՝ շեշտելով, որ նման իրավիճակ կանխատեսում է՝ պայմանավորված այն երևույթով, որ արդեն իսկ մարդկային ներհոսքի գործընթացը դանդաղում, կանգ է առնում:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ларс из-за ремонта закрыт для большегрузов Страны G7 призвали Иран отказаться от поддержки палестинского движения ХАМАС Реальные политические причины «форсажа» Запада в региональных процессах. Как Пашинян вводит в заблуждение: в Воскепаре говорит одно, в Беркабере – другоеВ Ереване открылась выставка «Академия ювелирного искусства» В Иране после прозвучавших взрывов ситуация стабильна: СМИ Иранские военные заявили, что не намерены отвечать на удар Израиля по Исфахану Четыре шахматистки Армении начинают выступления на индивидуальном ЧЕ по шахматам среди женщин Лавров: Мы до сих пор считаем Армению союзником, юридически мы –союзники Почему представитель МИД России распространяет и комментирует ложь?Отказ от карт «Мир» в первую очередь ударил по пенсионерамДействующая власть серьезно обеспокоена политической заявкой Аршака КарапетянаNYT: целью удара Израиля по Ирану была авиабаза рядом с городом Исфахан В Ереване произошел наезд со смертельным исходом СМИ: города Ирана не подвергались атакам со стороны иностранного государства Госдеп: Членство Палестины в ООН преждевременное Опубликованный в азербайджанских СМИ документ является фейком: МИД Армении Глава Союза художников Армении: Мы будем защищать свои интересы Казахстан хочет транспортировать до 5 млн тонн в год казахстанской нефти по нефтепроводу Баку-Супса Генерал КСИР: Иран не использовал современные ракеты при ударе по Израилю Кадры вывода российских миротворцев и их техники из Карабаха Британия вводит уголовную ответственность за дипфейки эротического содержания Курсы валют в Армении Я не видел ни одного турка, которого назовут армянином, и он не обидится на это: Аршак КарапетянКарта Amio Visa Signature. Когда возможности безграничны Армении выделяется незначительная сумма денег, которая преподносится режимом как огромная помощь.Президент Грузии наложила вето на закон об отмене квот для женщин на выборах Obesity: тренировки перед завтраком помогают быстрее худеть Маркедонов: для многих уход россиян будет восприниматься как поражение Захарова: Запад рассматривает Армению как инструмент, которым, наигравшись, бросит Ученые выяснили, как делали самые древние копья «Бавария» и «Реал» вышли в полуфинал Лиги чемпионов Пашинян испугался, или снова пытается отвлечь внимание жителей Тавуша?Избитому молодому человеку предъявлено новое обвинение: Пашинян идет во-банк, чтобы сохранить сплоченность своей командыПремьер Армении: Сейчас напряжение больше всего связано с общинами Киранц и Беркабер The Conversation: детские травмы могут вызвать патологическое накопительство Сократился экспорт из Армении в страны ЕАЭС и ЕС: анализ эксперта Необходимо увеличить помощь вынужденным переселенцам из Нагорного Карабаха и сократить ее Азербайджану: Брэд Шерман Пашинян идет в совершенно противоположном направлении, подвергая Армению новым опасностям: Аршак КарапетянКешбэк до 1% при оплате картами IDBank-а на Wildberries 24 апреля в Санкт-Петербурге состоится концерт, посвященный Дню памяти жертв Геноцида армян в Османской империи Истинное отношение граждан к «революционерам» Скрещивание властей и криминала является ярким проявлением авторитаризма. Общенациональное движение «Единство» Погода в Армении Сокровища истории: статуэтка XV-XIV вв. до н. э., обнаруженная в могильнике Лчашена была символом властиВ предварительном списке Всемирного наследия ЮНЕСКО может появиться еще один армянский памятник Кэмерон: Израиль решил ответить за воздушную атаку Ирана Индия заняла первое место в мире по численности населения Курсы валют в Армении ВТБ (Армения) выступил главным партнером фестиваля ARMMONO