Ереван, 29.Март.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Սոցիալական խնդիրները ոչ միայն չեն մեղմվելու, այլ ավելի խորանալու ու սրվելու են». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երկրի թիվ մեկ ֆինանսական փաստաթուղթը պետք է արտացոլի այն բոլոր առաջնահերթ խնդիրները, որոնք կան տնտեսությունում և հուզում են հասարակությանը: Անդրադառնալով 2023 թ. պետական բյուջեի նախագծին՝ այս մասին «Փաստի» հետ զրույցում ասել է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:

«Հաշվի առնելով առկա իրողությունները, բնականաբար, մեզ համար առաջնայինն անվտանգային խնդիրներն են, դրանից հետո՝ սոցիալական և որոշ տնտեսական հարցեր: Օրինակ՝ մենք արտահանելի հատվածի խթանման խնդիր ունենք, տնտեսության առանձին հատվածներ բավականին ծանր վիճակում են հայտնվել:Պետությունը պետք է փորձեր այդ խնդիրներին ադեկվատ լուծումներ տալ, այդ ծրագրերը պետք է իրենց արտացոլումը գտնեին բյուջեի նախագծում: 2023թ. բյուջեի նախագծի տրամաբանությունը, մեծ իմաստով, էապես չի տարբերվում նախորդ տարիների տրամաբանությունից: Անվտանգային խնդիրների տեսանկյունից դրական է, որ պաշտպանության ծախսերը նախորդ տարվա համեմատ մոտ 45 տոկոսով աճել են, բայց, մեծ հաշվով, այդ աճն ուշացած է:Պատերազմից միայն երկու տարի անց ընդամենը 45 տոկոսով ավելի գումար նախատեսելն այդքան էլ ճիշտ ժամանակին արված քայլ չէ: Այն անհրաժեշտ էր անել դեռ 2 տարի առաջ, բայց, ամեն դեպքում, լավ է ուշ, քան երբեք, և այդ իմաստով դրական արձանագրում կարող ենք անել»,նշեց տնտեսագետը:

Որպես առաջնահերթ ուղղություն՝ Կառլեն Խաչատրյանը առանձնացրեց սոցիալական խնդիրները, որոնց հետ հասարակության մի ստվար զանգված ամեն օր բախվում է: «Այստեղ կարող ենք շեշտել գնաճի, հատկապես պարենային ապրանքների գնաճի հանգամանքը, նաև այն, որ մարդկանց եկամուտները չեն աճում: Այս ֆոնին թվում է, թե սոցիալապես խոցելի խմբերին պետությունը պետք է բավարար չափով օժանդակություն տար, որ գոնե գնաճի ազդեցությոնը խոցելի խավի վրա առավելագույնս չեզոք լիներ: Փոխարենը տեսնում ենք, որ սոցիալական ոլորտի ծախսերը նախորդ տարվա համեմատ աճել են ընդամենը 10 տոկոսով, և այդ աճն առավելապես պայմանավորված է կենսաթոշակների ինդեքսավորմամբ, որը իրականացվեց 2022-ի սեպտեմբերից: Այդ էֆեկտը նաև հաջորդ տարի է շարունակվելու: Ընդ որում, սոցիալական բլոկի առումով հարկ եմ համարում ընդգծել, որ բյուջեում ընտանեկան նպաստի կամ սոցիալապես խոցելի խավի այլ խնդիրներ փաստացի ատացոլված չեն: Այս իմաստով սոցիալական ծրագրերին հատկացվող գումարներն ընդամենը 10 տոկոսով ավելացնելն ադեկվատ չէ, չի ծածկում անգամ գնաճը»,-նկատեց տնտեսագետը:

Ինչ վերաբերում է գալիք տարում սպասվելիք հնարավոր ռիսկերին, տնտեսագետը շեշտեց. «Կանխատեսումներ անելը բարդ ու անշնորհակալ գործ է, բայց, ամեն դեպքում, կարող ենք վստահ պնդել, որ տեղի ունեցող գնաճային երևույթներն առաջիկայում որևէ կերպ չեն մեղմվելու: Սա նշանակելու է, որ սոցիալական խնդիրները ոչ միայն չեն վերանալու, չեն մեղմվելու, այլ ավելի խորանալու ու սրվելու են»:

Կառլեն Խաչատրյանի հետ զրույցում անդրադարձանք նաև ներդրումների ցուցանիշներին, որոնք, ըստ կառավարության ներկայացուցիչների, բավականաչափ աճ են արձանագրել, ավելին՝ անգամ Սփյուռքից մեծ ներդրումներ անելու ցանկություններ կան: «Այդ ներդրումները, փաստացի, տեսանելի են միայն պետական պաշտոնյաների համար, որովհետև թե՛ վիճակագրությունը, թե՛ տնտեսությունում տիրող վիճակը, թե՛ մարդկանց կենսամակարդակը տրամագծորեն հակառակի մասին են խոսում: Եթե կան ներդումներ, և դրանք որևէ կերպ չեն նպաստում մարդկանց կենսամակարդակի փոփոխմանը, եթե այդ ներդրումներից մարդկանց եկամուտը չի բարձրանում, ներդրումներն անիմաստ են դառնում:

Իրականում ներդրումները չեն կարող մեծ ծավալի լինել, ու դրանք երբեք շոշափելի չեն կարող լինել, քանի դեռ երկրում անվտանգային խնդիրները լուծված չեն, քաղաքական անկայուն վիճակ է, սոցիալ-տնտեսական վիճակը շարունակում է ծանր լինել: Այս պարագայում ակնկալել, որ ներդրումներն էապես կշատանան, միամտություն է: Ավելին ասեմ, խոսքը ոչ միայն օտարերկրյա, այլև անգամ տեղական ներդրումների մասին է: Բավական է միայն նայել Կենտրոնական բանկի պաշտոնական տվյալները, թե իրավաբանական անձանց հաշիվների վրա որքան ազատ դրամական միջոցներ կան: Միայն այդ պատկերն ակնհայտ է դարձնում, որ բիզնեսն սպասման փուլում է»,-ասաց նա՝ շեշտելով, որ բիզնեսը կուտակած բավականին մեծ ֆինանսական միջոցներ ունի իր ընթացիկ հաշիվներին:

«Կոպիտ ասած՝ բիզնեսը փողը քնեցնում է, չի դնում շրջանառության մեջ, դրանով ավելի եկամուտ չի գեներացնում, որովհետև իր համար թե՛ անվտանգային, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական հսկայական անորոշություններ կան: Կարծում եմ՝ դժվար է այլ ավելի մեծ ցուցիչ գտնել՝ պատկերացնելու, թե այսօր տնտեսությունում ինչ իրավիճակ է, ու ընկերություններն ինչպես են արձագանքում երկրում տիրող տնտեսական վիճակին»,-եզրափակեց տնտեսագետը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Погода в Армении: резкое потепление МИД Армении и Кореи обсудили перспективы двустороннего сотрудничества Пашинян отправляет группы в Тавушскую областьЛавров: Миссия ЕС в Армении превращается в миссию НАТО Курсы валют в Армении Глава МИД Латвии подал в отставку Шаг назад от подачи заявки на вступление в ЕС?Азербайджан обвинил Францию в создании шпионской сети на своей территории Россия не собирается воевать с НАТО: Путин Погода в Армении: резкое потепление Экономист назвал условия создания единой валюты БРИКС Парламентская ассамблея Евронест призвала ЕС увеличить помощь вынужденно перемещенным лицам из Нагорного Карабаха Армения направит жителям Газы около 30 тонн гуманитарного груза В Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повысится Международный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евро Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата Эксперт заявил о неизбежности деглобализации мировой экономики Пашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности Армении Politico указал на сроки представления плана по помощи ЕС Украине Из более чем 100 тысяч арцахцев в Армении трудоустроены лишь 11800 человек Я понимал, что документ о "роспуске" НКР был незаконным, но это был единственный способ спасти соотечественников. Самвел Шахраманян Генпрокуратура Армении решила национализировать здания союзов писателей и художников В ЕП подняли вопрос о причинах блокировки соглашения между РФ и Украиной Нефть Brent подорожала до $85,76 за баррель ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 28 МАРТА Следующая цель администрации — российская военная базаКого обвиняет Андраник Кочарян?Когда российская военная база будет выведена, Армения никому не будет интересна: Аршак КарапетянДля эффективной борьбы с действующими властями необходима консолидация широких слоев общества։ Аршак КарапетянМария Захарова: Будущее всего Южного Кавказа является для Парижа лишь инструментомМиллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕС Сборная Азербайджана по самбо отказалась приехать в ЕреванИнвестиции Эмиратов становятся все более заметными в экономике Армении: вице- спикер Парламента Армении “Крылья Татева” открывают новый туристический сезон Никол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном Кавказе Ева Мендес рассказала, кто сподвиг ее отказаться от карьеры Министр: В водном секторе Армении сложилась довольно тяжелая и сложная ситуация В водном секторе Армении довольно тяжелая ситуация: министр территориального управления и инфраструктур РА Лева Би-2* пожаловался на финансовые проблемы группы: «Мы в общем-то банкроты» Погода в Армении Fox News: К дому советника президента США подбросили навоз В Сюникской области произошло ДТП со смертельным исходом Французские депутаты и посол Оливье де Котиньи ознакомились с ситуацией безопасности в районе Соткского месторождения Французский университет в Армении и SPRING PR подписали меморандум в рамках DDF24 Пашинян даже несколько метров проходит по улице в окружении телохранителей Глава партии «Демократическая консолидация» отправился в Воскепар: Здесь решается вопрос государственности Вице-президент российского банка заявил о пропаже 153 млн рублей из ячейки Институт Лемкина: Азербайджан должен немедленно освободить всех пленных армян Пригожин рассказал, что Валерия думала о завершении карьеры из-за блогеров