Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Հերթական շոուն, որը չգիտեմ, թե ինչով կավարտվի». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշմամբ ստեղծվել է բուհական ուղղությունների ցանկ և բովանդակություն մշակող աշխատանքային խումբ, որը մինչև 2022 թ. նոյեմբերի 30-ը պետք է մշակի և ՀՀ վարչապետին ներկայացնի բուհական համակարգի արդիականացման վերաբերյալ վերլուծական տեղեկանք: Խմբում ներառված են ոլորտի պատասխանատու պաշտոնյաներ, ներառված չեն ոլորտային փորձագետներ, բուհերի ռեկտորներ կամ ներկայացուցիչներ:

Տեղեկանքն էլ, ի դեպ, իր մեջ բավականին ծավալուն ինֆորմացիա պետք է պարունակի, մասնավորաբար՝ նոր ձևավորվող բուհերի ցանկի, դրանց ուղղությունների և բովանդակության, նրանց կողմից իրականացվելիք կրթական ծրագրերի վերաբերյալ առաջարկություններ և ուսանողների կանխատեսվող քանակի վերաբերյալ տեղեկատվություն, այդ թվում՝ վերջին 10 տարիներին տարեկան կտրվածքով բուհերից յուրաքանչյուրի (այդ թվում՝ մասնավոր) դիմորդների և շրջանավարտների վերաբերյալ վիճակագրական տվյալներ:

Աշխատանքային խումբը պետք է ներկայացնի ակադեմիական քաղաքում նոր ձևավորվող բուհերի տեղակայման վերաբերյալ առաջարկություն և համապատասխան բուհին միավորվող գիտահետազոտական ինստիտուտների և գործառույթների վերաբերյալ տեղեկատվություն, սրան գումարած՝ սպայական ուսումնական հաստատության բովանդակության վերաբերյալ հայեցակարգ: Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանն ասում է՝ գործընթացը սկսվել է վաղուց՝ դեռևս սեպտեմբերի սկզբից:

«Քանի որ ԳԱԱ աշխատակից եմ, ստացանք գրություն կառավարությունից՝ ակադեմիայի նախագահության միջնորդությամբ, հավաքել և ներկայացնել անհրաժեշտ տեղեկատվություն, թե պոտենցիալ ակադեմիական քաղաքում ինչպիսի լաբորատորիաներ, ենթակառուցվածքներ անհրաժեշտ կլինեն մասնավորաբար մեր Գիտակրթական միջազգային կենտրոնին: Դա հավաքագրվեց ԳԱԱ նախագահությունում, ներկայացվեց կառավարություն: Այդ օրերին Ն. Փաշինյանն այցելել էր Աշտարակ և ակադեմիական քաղաքի կառուցման մոտավոր տեղն էր որոշվում: Տեղյակ չեմ՝ տեղեկատվությունը կառավարությունում ինչպես է համակարգվել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը:

Վերադառնալով օրերս ստորագրված որոշմանը՝ փորձագետն ընդգծում է, որ այն խոսում է կառավարության՝ վարչական և հրամայական մեթոդներով հարցը շտապողականորեն լուծելու մասին: «Տեղեկատվություն տրամադրելը մեկ բան է, այն վերլուծելը, քննարկելը, ի վերջո, մարդկանց կարծիքը հարցնելը՝ մեկ այլ բան: Տեսանք, թե ինչ տեղի ունեցավ, երբ երեք բուհի պրոֆեսորադասախոսական կազմերը և ուսանողները պատահաբար իմացան գաղտնի որոշման մասին, որով ցանկանում էին այդ բուհերը միացնել իրար: Բնական ռեակցիա էր, այս դեպքում էլ նույն պատկերը կունենանք: Նշանակում է, որ կա որոշում, ֆորմալ ձևով այն հաստատելու համար ստեղծվում է հանձնաժողով: Սա անթույլատրելի է հատկապես այնպիսի ոլորտի դեպքում, ինչպիսին գիտությունն է ու բարձրագույն կրթությունը: Այդտեղ է մեր մտավորականության զգալի մասը: Ինչպե՞ս կարելի է հաշվի չառնել մարդկանց կարծիքը, փորձը, անցած ուղին, իսկ այն մարդիկ, որոնք գիտության կամ բարձրագույն կրթության հետ որևէ առնչություն չունեն, այդ մասին որոշումներ կայացնեն: Պարզ է, որ այս որոշման որակը լինելու է շատ ցածր, դրա իրականացնողները չեն ընդգրկվում որոշման կայացման գործընթացի մեջ և ընդդիմանալու են: Ստանալու ենք հերթական շոուն, որը չգիտեմ, թե ինչով կավարտվի»,-հավելում է մեր զրուցակիցը:

Բուհերի ռեկտորներին կամ ներկայացուցիչներին հանձնաժողովում չընդգրկելն առնվազն տարօրինակ է, չէ՞ որ կայացված որոշումներն առաջին հերթին բուհերի հետագա ճակատագրին են վերաբերում: Մխիթարյանի խոսքով, ըստ էության, անտեսում են նրանց կարծիքը: «Սա երկու բանի մասին է վկայում: Առաջինը՝ չեն ցանկանում լսել իրական շահառուի կարծիքը, և երկրորդ՝ պատրաստվում են կադրային փոփոխություններ անել: Եթե հանձնաժողովում չես ընդգրկում մարդուն, որը հետագայում որոշումն իրականացնողն է, ենթադրվում է, որ առաջիկայում կադրային փոփոխություններ կլինեն»,-ասում է փորձագետը:

Ստացվում է, որ բուհերի լուծարման, միավորման, նոր բուհերի ստեղծման որոշումը սարերի հետևում չէ, ուղղակի սկզբում հանդիպելով ռեկտորների, դասախոսների և ուսանողների դիմադրությանը՝ որոշվեց գնալ այլ ճանապարհով: «Սա դատարկ տեղը ծնված որոշում է, ընդամենը լավ ցանկություն: Հաշվի չեն առել Հայաստանի պոտենցիալը, գիտության զարգացման հեռանկարը: Անհնար է ունենալ արդյունք, երբ մեր երկիրը կանգնած է անվտանգային և այլ լուրջ մարտահրավերների առջև: Որոշում կայացնողները չեն պատկերացնում, թե ինչ ծավալի ֆինանսավորում է պահանջվում: Կրթության զարգացման 2021-2030 թթ. ծրագրում գրված է, որ չորս բուհ պետք է ընդգրկվի աշխարհի լավագույն 500 բուհերի ցանկում: Փաստում եմ՝ վարկանիշավորման աղյուսակներում բարձր հորիզոնականներ զբաղեցնող բուհերի բյուջեն համեմատական է մեր երկրի ողջ բյուջեին:

Անգամ մեկ բուհ չես կարողանալու այդ ցուցակում ընդգրկել, դա նշանակում է երկրի ողջ բյուջեն տրամադրել մեկ բուհին, որպեսզի գիտությունը զարգանա, միջազգային շարժունությունն ավելանա, արտերկրից ուսանողներ ժամանեն, պրոֆեսորադասախոսական կազմի վարձատրությունն ավելանա, լաբորատորիաներ ունենա: Այս ամենը երևի անպատկերացնելի է այն մարդկանց համար, որոնք որոշումներ են կայացնում: Սա ընդամենը նրանց լավ ցանկությունն է, որը, ցավոք, իրականություն չի դառնա, բայց դրանով ավելի վնասակար բան է արվում ՝ արժեզրկվում է լավ գաղափարը: Եթե վաղը մեկը ցանկանա նմանատիպ նախագիծ կյանքի կոչել, մարդիկ թերահավատ կլինեն, քանի որ մեկ անգամ այն արդեն տապալված կլինի: Մարդիկ ուղղակի չեն հավատա, որ այդ ծրագիրը կարող է իրականություն դառնալ»,-եզրափակում է Ատոմ Մխիթարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն սպասվում Նավթի գները նվազել են Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասին Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են Տավուշում իավիճակը շարունակում է լարված մնալՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, եթե ստեղծվի Պաղեստինի անկախ պետություն՝ 1967-ի սահմաններով Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Տեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Աննա Հակոբյանը գնացքով Գյումրի է ուղեւորվելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Ադրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ, մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանԲաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Գազամատակարարման պլանային դադարեցում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ապրիլի 25-ին և 26-ին Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Ջուր չի լինի ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Եթե Հայաստանը համաձայնի, ապա Ղազախստանում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը․ Ալիև ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ռուբլին էժանացել է. ինչպիսին են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Անախարժություններով լի օր է. ապրիլի 25-ի աստղագուշակԲոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Հեղեղվել են տներ, ճանապարհներ, մեքենաներն ու փողոցները լցված են ջրով. Դուբայը դեռ ջրի տակ է (տեսանյութ)Շոյգուն Իվանովին ազատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից. ինչում են մեղադրումՀայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդամ ԵԱ-ի եզրափակչում է Ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին