Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Պետությունը չի տիրապետում աղքատության մակարդակի և քաղաքացիների սոցիալական վատթար վիճակի մասին ինֆորմացիային». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Կա մեծ գնաճ հատկապես առաջնային պարենային մթերքների դեպքում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «Սպառողների ասոցիացիա» ՀԿ փոխնախագահ, իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանը: Նշում է՝ հատկապես մեծ է դժգոհությունը թոշակառուների շրջանում:

«Ճիշտ է, թոշակը բարձրացվեց, բայց դա համարժեք չէ այն թանկացմանը, որն այսօր կա: Պետական կառույցներից ԿԲ-ն պետք է վերահսկի գնաճը, ՄՊՀ-ն հսկողություն իրականացնի, սակայն որևէ գործառույթ չեն իրականացնում: Նման իրավիճակում տնտեսվարող սուբյեկտը, հավատարիմ մնալով ազատ շուկայական հարաբերությունների սկզբունքին, սահմանում է ապրանքի՝ իր համար ցանկալի գին: Որոշ դեպքերում էլ սպառողներն են նպաստում գնաճին, երբ ավելի մեծ ծավալներով են սկսում գնել որևէ ապրանք: Եթե խոսքն առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների մասին է, ապա մարդն այն գնելու է, որքան էլ գինը բարձրանա»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ առանց տրանսֆերային փոխանցումների մեր քաղաքացիներից շատերի սոցիալական վիճակն էլ ավելի կվատանար: «Չկա պետական աջակցություն, սոցիալական ծրագրեր, խոցելի խմբերի դեպքում որևէ ձևով չեն սուբսիդավորվում ծախսերը, ինչպես արդեն նշեցինք, թոշակների՝ այդ ծավալով ավելացումը որևէ կերպ չի ծածկելու առկա գնաճը: Սա հանգեցնելու է լրջագույն խնդիրների, առաջին հերթին մարդկանց թերսնմանը, ինչն էլ առողջական լուրջ խնդիրների պատճառ է դառնալու»,-հավելում է Չիլինգարյանը:

Նրա խոսքով, պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ մարդու ծախսերը և եկամուտները համարժեք չեն: «Մի կողմից՝ քաղաքացին ստանում է թոշակ կամ նպաստ, աշխատավարձ, մյուս կողմից՝ գումար վատնում դեղորայքի, սննդի, կոմունալ ծառայությունների վճարների համար: Այս գումարները հավասա՞ր են իրար: Իշխանություններն ամպագոռգոռ հայտարարություններ են անում թոշակների բարձրացման մասով, բայց դա որևէ աղերս չունի իրականության հետ, համարժեք չէ գնաճին: Թող հատկապես ուսումնասիրեն խոցելի խմբերը: Մարդիկ առողջական խնդիրներ ունեն, բժշկական ծառայությունների արժեքն ավելացել է, եթե քաղաքացին չունի, օրինակ՝ հաշմանդամության կարգ, չի օգտվում ինչ-որ արտոնությունից, չունի ապահովագրություն, ի՞նչ է, գնա ու մեռնի՞»,-նշում է իրավաբանը:

Վիճակագրական կոմիտեն ասում է՝ երկրում աղքատությունը 40 տոկոսի է հասել: Իսկ բավարար կենսամակարդակ ունե՞ն մարդիկ, որոնք կարողանում են վճարումներ կատարել, սնունդ գնել, նրանք քիչ-քիչ նվազեցնում են հագուստի, ժամանցի վայրեր այցելելու համար նախատեսվող ծախսերը՝ ավելի շատ գումար վատնելով սննդի վրա: «Աղքատության և թերսնման բարձր մակարդակ ունենք, սա խայտառակ պատկեր է, շատերս ենք հասկանում, որ իրական պատկերն ավելի վատն է, քան վիճակագրական տվյալներն են: Վախենում են ներկայացնել այն, հասկանում՝ բողոքի ալիք կբարձրանա, այս կառավարությունը, որ թառած է աթոռներին, շարունակում է ավելացնել պետական պարտքը, գումարներն ուղղում կանաչապատմանն ու այլ հարցերին, դրա՞նք են հրատապ խնդիրները մեր երկրում:

Կառավարության կայացրած ցանկացած որոշման հետևանքով տուժում է հասարակ քաղաքացին: Սոցիալական ծրագրեր չեն իրականացվում, պետությունը չի տիրապետում աղքատության մակարդակի և քաղաքացիների սոցիալական վատթար վիճակի մասին ինֆորմացիային: Եթե տիրապետում է այդ տվյալներին, ի՞նչ սոցիալական ծրագրեր է իրականացնում՝ գնաճի մեղմում, աշխատատեղերի ստեղծում, աշխատավարձերի բարձրացում, բիզնեսի աջակցություն հարկերի տեսքով, աջակցություն երիտասարդներին կրթական ոլորտում: «Սպառողների ասոցիացիան» բազում բողոքներ է ստանում, բայց երբ դիմում ես պետական կառույցներին, հասկանում ես՝ իրենք քո զանգերից ու նամակներից այնքան էլ չեն ոգևորվում, չէ՞ որ պետք է ծանրաբեռնվեն, աշխատեն, իսկ աշխատել չեն սիրում: Ինչո՞ւ չարչարվեն, երբ ոչինչ չանելով աշխատավարձ են ստանում, դեռ մի բան էլ հայտ ներկայացնում այն ավելացնելու համար»,եզրափակում է ՀԿ փոխնախագահը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ Իմ բարի ու դաստիրակված աղջիկ, ուզում եմ որ առանց հետ նայելու գնաս առաջ, Վիկա Մարտիրոսյանի շնորհավորանքը՝ Նանուլի 14-ամյակին «Մի գոռա', արա, էրեխա կա ավտոյի մեջը», «Լավ, լավ, լավ». Երևան-Սևան ճանապարհին գերլարված իրավիճակ է Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, հիմա դա հասկանում է նաև Փաշինյանը․ Էրդողան Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ ՔոչինյանըՀա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ԶՊՄԿ ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցԼարված իրավիճակ Տավուշում. տավուշցիները գնում են հայ-վրացական սահմանՀա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»Սիրուշոն կոչ է անում միանալ Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Ոսկեպար-Բաղանիս հատվածից ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար) Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՀետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Ջուր չի լինի«Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Ռուս խաղաղապահները ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր՝ դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար Հրաշալի օր է. ապրիլի 23-ի աստղագուշակ Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասինՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը Ուրեմն Բաքուն էլ ՀՀ-ի անկլավն ա, եթե Տավուշում անկլավ կա․ քոչվորին մի մետր չենք տալու․ դերասանուհի (տեսանյութ) ՀՀ ՊՆ–ն զգուշացնում է՝ Տավուշում ականազերծման աշխատանքների շրջանակում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ Կրեմլում հայտնել են՝ ինչու են խաղաղապահները հեռացել Լեռնային Ղարաբաղից Ադրբեջանը ոչնչացրել է օկուպացված Շուշիի Ղազանչեցոց գերեզմանոցը Իսկ ինչո՞ւ Ադրբեջանը հստակ հղում չի տալիս Ալմա–Աթայի կոնկրետ թվականի քարտեզին Փոխվարչապետը երաշխավորում է՝ Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում. Մհեր Գրիգորյանի գրասենյակ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը խորապես ուսումնասիրում է Ադրբեջանի կողմից արցախահայության դեմ ուղղված բռնությունները Կենդանակերպի նշաններ, ովքեր երջանկություն և հաջողություն կունենան 2024 թվականի ապրիլի վերջին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան