Yerevan, 19.March.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Յուրաքանչյուր անզգույշ հայտարարություն, ավելորդ ու չհաշվարկված զիջում կարող է պայթեցնել տարածաշրջանը». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

«Լույս» հիմնադրամի ավագ հետազոտող, արտաքին և անվտանգային հարցերով փորձագետ Դերենիկ Խաչատրյանի հետ զրուցել ենք 2020թ. նոյեմբերի 9-ից շուրջ երկու տարի անց առկա բանակցային գործընթացի, հնարավորությունների, մարտահրավերների, նաև վտանգների մասին: «Հայաստանը գնաց որևէ փաստաթղթով չնախատեսված նորանոր զիջումների» «Հետահայաց կարող ենք արձանագրել, որ նոյեմբերի 9-ին հետևած յուրաքանչյուր հաջորդ օր, բանակցային գործընթացի իմաստով, մեր դիրքերը միայն ավելի է թուլացրել։ Այսինքն, նոյեմբերի 9-ի հայտարարությունը ոչ թե պետք է դիտարկել որպես մեզ համար աղետալի պատերազմի արդյունքներն ամրագրող ինչ-որ վերջնական հանգրվան, այլ անվերջանալի կապիտուլ յացիաների շղթայի մեկնարկ, Հայաստանի կողմից ստորագրված սպիտակ թուղթ, որտեղ յուրաքանչյուր հաջորդ օր Ադրբեջանը սեփական հայեցողությամբ Հայաստանին և Արցախին ուղղված նոր անընդունելի պահանջներ է խզբզում»,«Փաստի» հետ զրույցում նշեց փորձագետը:

Վերոնշյալը հիմնավորելու օրինակներ բերելով՝ Դերենիկ Խաչատրյանը հավելեց. «Հայաստանը նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո զիջել է դրանով չնախատեսված մի շարք տարածքներ: Եթե այդ հայտարարության ստորագրումից հետո առաջին ամիսներին միջազգային հանրությունը, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ-ը շարունակում էր պնդել ազգերի ինքնորոշման իրավունքն ու Մադրիդյան հայտնի սկզբունքները, ապա 2021թ. կեսերից՝ հատկապես Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո այդ սկզբունքները դուրս մղվեցին բանակցային օրակարգից: Նոյեմբերի 9-ից անմիջապես հետո ԵՄ-ն, ՌԴ-ն, ԱՄՆ-ը խոսում էին պատերազմի միջոցով հարցը լուծելու անհնարինության, Արցախի կարգավիճակի հստակեցման անհրաժեշտության, պատերազմական հանցագործությունների և թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից վարձկանների ներգրավման հետաքննության և այլ հայանպաստ հարցերի մասին, որոնք աստիճանաբար դուրս մղվեցին նրանց խոսույթից։

Հայաստանը գնաց որևէ փաստաթղթով չնախատեսված նորանոր զիջումների՝ Գորիս-Կապան ճանապարհ, ականապատման քարտեզների հանձնում, 1-ին պատերազմի զոհերի մարմինների փոխանցում և այլն։ Նոյեմբերի 9-ին հաջորդող յուրաքանչյուր նոր օրը Արցախի կարգավիճակին և սուբյեկտայնությանը էլ ավելի անդառնալի հարվածներ են հասցրել. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարումը՝ մեկնել Արցախ, կամ մեկնածների պաշտոնազրկումը, Ացրախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու մասին հայտարարությունները, առհասարակ Արցախ և Լեռնային Ղարաբաղ տերմինի դուրսմղումը բանակցությունների միջազգային օրակարգից հանգեցրին նրան, որ այսօր խոսվում է ոչ թե Արցախի ժողովրդի ինքնորոշման անսահմանափակ իրավունքի, այլ Ադրբեջանի կազմում Արցախին կարգավիճակ տալու կամ չտալու մասին»:

«Հայկական կողմը կորցրել է բանակցային օրակարգի վրա ազդելու նվազագույն լծակները» Շարունակելով օրինակները՝ փորձագետը շեշտեց նաև Հայաստանի ինքնիշխան տարածքում պարբերաբար կրկնվող տարածքային կորուստների մասին: «Առհասարակ հետպատերազմյան բանակցային ողջ գործընթացն ընթանում է Բաքվի գծած սցենարով. եթե վերջինիս համար ինչ-որ պահի ակտուալ է դառնում դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցը, ապա դա է դառնում բանակցային գործընթացի առաջնահերթությունը, եթե մեկ այլ իրավիճակում Բաքվի կողմից կարևորությունը տրվում է, այսպես կոչված, միջանցքի հարցին, ապա բոլոր քննարկումներն այդ ուղղությամբ են։Նույնը կարելի է ասել «խաղաղության համաձայնագրի» մասին և այլն։

Ըստ իս, այսօր ամենամեծ մարտահրավերն ու վտանգը մեզ համար այն է, որ հայկական կողմը ոչ միայն դադարել է օրակարգ թելադրել բանակցային գործընթացում, այլ նույնիսկ կորցրել է այդ օրակարգի վրա ազդելու նվազագույն անհրաժեշտ լծակները։ Սա շատ մտահոգիչ իրավիճակ է, քանի որ մեծ է ռիսկը, որ այս տեմպերով Հայաստանին հաջորդ կապիտուլ յացիան պարտադրելիս կարող է նույնիսկ հայկական կողմի ստորագրության անհրաժեշտությունը չլինել»,-ընդգծեց մեր զրուցակիցը: Խոսելով վերջին երկու տարվա ընթացքում տեղի ունեցող ինտենսիվ հանդիպումների, դրանց բնույթի մասին՝ Դերենիկ Խաչատրյանը մի քանի հանգամանք առանձնացրեց:

«Ցավոք, սա այն դեպքը չէ, երբ բանակցությունների բարձր ինտենսիվությունը լռեցնում է հրանոթները։ Պատերազմից հետո Ադրբեջանը որդեգրել է ուժային դիվանագիտության մարտավարությունը, և բանակցությունների ինտենսիվությունը վերջինիս անհրաժեշտ է զուտ սեփական ռազմական ագրեսիան կոծկելու և կառուցողական կերպար ընդունելու տեսանկյունից։ Տեսեք, նոյեմբերի 9-ից հետո բարձր մակարդակով մի շարք հանդիպումներ են եղել, բայց դրանք գոնե ժամանակավորապես չեն հանգեցրել սահմանային իրավիճակի կայունացման։ Միայն վերջին օրինակները բերեմ. Բրյուսել յան վերջին հանդիպումից կարճ ժամանակ անց տեղի ունեցավ սեպտեմբերի ագրեսիան, Պրահայից և Սոչիից կարճ ժամանակ անց Ադրբեջանը նորից փորձում է սրել լարվածությունը, կոշտացրել է ռազմական հռետորաբանությունը, և չի բացառվում նոր ագրեսիան։ Այսինքն, Ալիևը պարզապես բարձր մակարդակի հանդիպումներն օգտագործում է Հայաստանի ղեկավարության առջև նոր՝ անընդունելի պահանջներ դնելու համար, և անկախ նրանից, թե հայկական կողմը այդ պահանջներից քանիսը կբավարարի, քանիսը՝ ոչ, հանդիպումների և դրանց արդյունքների մանիպուլատիվ մեկնաբանության արդյունքում Ալիևը հերթական ագրեսիայի հիմնավորումներ է ստեղծում»,-ասաց փորձագետը:

«Ուժային կենտրոններին առաջարկելու ոչինչ չունենք» Ընդգծելով նաև աշխարհաքաղաքական գործոնի առկայության մասին՝ նա հավելեց. «Ցավոք, ի տարբերություն Արցախյան բանակցային գործընթացի 30-ամյա պատմության, երբ չնայած Արևմուտք-ՌԴ մի շարք հակասություններին, Արցախի բանակցային գործընթացը և ԵԱՀԿ ՄԽ-ը ավելի շատ համագործակցության, այլ ոչ թե հակադրման հարթակ էր, այժմ աշխարհաքաղաքական բևեռներից յուրաքանչյուրը սեփական միջնորդական գործունեությունը դիտարկում է տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելու և հակառակորդ կողմին այնտեղից դուրս մղելու տեսանկյունից։ Սրան նպաստում են նաև հակամարտող կողմերը՝ ակնհայտ աշխարհաքաղաքական մանևրումների և կոնֆլիկտը հնարավորինս միջազգայնացնելու փորձերով։ Այս համատեքստում պետք է դիտարկել մի կողմից՝ ՀԱՊԿ-ին և ՌԴ-ին դիմելու, մյուս կողմից՝ ԵՄ և ԵԱՀԿ դիտորդներ հրավիրելու հայկական կողմի քայլերը, ինչը գերտերությունների շահերի բախումը ուղղակիորեն բերում է ՀՀ տարածք։ Ուշագրավ է, որ Ադրբեջանը խուսափեց սեփական տարածքում եվրոպացի դիտորդների տեղակայումից»:

Ինչ վերաբերում է «խաղաղության փաստաթղթի», այսպես կոչված, վաշինգտոնյան տարբերակին, ռուսական առաջարկներին ու այս տեսանկյունից առկա օրակարգին, փորձագետը շեշտեց. «Լինի Վաշինգտոնը, Բրյուսելը, թե Մոսկվան, այդ ուժային կենտրոնները բացառապես առաջ են մղում սեփական օրակարգը, որը, աշխարհաքաղաքական ներկայիս իրողություններով պայմանավորված, շատ քիչ է հաշվի առնում փոքր պետությունների շահերն ու հետաքրքրությունները։ Ադրբեջանն առնվազն ռազմական, բայց նաև էներգետիկ, դաշնակցային կապերի և մի շարք այլ կոմպոնենտների առկայության շնորհիվ կարողանում է որոշակի ազդեցություն ունենալ այդ օրակարգի վրա՝ այն հնարավորինս համապատասխանեցնելով սեփական օրակարգին։ Մենք ուժային կենտրոններին առաջարկելու ոչինչ չունենք և ոչ էլ բացահայտ հակադրվելու ներուժ ունենք, ուստի մեր շատ խոցելի, բայց միակ հնարավորությունը մնացել է հմուտ դիվանագիտությունը, որը, ցավոք, այսօր իր լավագույն օրերը չի ապրում։

Նկատի ունեմ, իհարկե, պայմանական արևմտյան և ռուսական առաջարկներում որոշ դետալներ՝ մեզ համար գուցե շատ կարևոր դետալներ, տարբերվում են, սակայն ընդհանուր առմամբ այդ առաջարկները ռազմավարական խորության տեսանկյունից միմյանցից շատ չեն տարբերվում։ Մեր միակ խնդիրն այն է, որ կարողանանք ճիշտ ընկալել, թե առաջարկվող օրակարգերից, որոնց վրա մեր ազդեցության լծակները գրեթե զրոյական են, որն է ավելի քիչ հատում հայկական կողմի կարմիր գծերը։ Իհարկե, կա նաև այլ տարբերակ. փորձել վերականգնել սեփական սուբյեկտայնությունը և նորից գործոն դառնալ՝ օրակարգի վրա ազդեցության տեսանկյունից։ Սակայն դա ենթադրում է ողջ համազգային ռեսուրսի կենտրոնացում հանուն այդ նպատակի, ինչը, ցավոք, այսօրվա Հայաստանում խիստ անհավանական եմ համարում»:

«Ցեղասպանության վտանգն այլևս միայն ենթադրական սպառնալիք չէ» Անդրադառնալով վերջին օրերին Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների խոսույթին, հայտարարություններին, որոնք ավելի սուր բնույթ են կրում, Դերենիկ Խաչատրյանը համեմատականներ անցկացրեց 2020-ին առկա իրավիճակի հետ: «Առհասարակ, երկու հակամարտող երկրների ղեկավարների մակարդակով բանակցային դիսկուրսի հրապարակայնացումը, փոխադարձ մեղադրանքներն ու սպառնալիքները վկայում են դիվանագիտության ձախողման մասին։ Եթե ուշադիր հետևենք 44օրյա պատերազմին նախորդած փուլում երկու երկրների ղեկավարների հռետորաբանությանը, կնկատենք, որ բանակցային սեղանի շուրջ առկա հակասությունների հրապարակայնացումը սովորաբար նպատակ է հետապնդում նախօրոք արդարացնելու սպասվող ռազմական էսկալացիան։

Պետք է արձանագրենք, որ այսօրվա իրավիճակը շատ չի տարբերվում 2020 թ. սեպտեմբերի կեսերին տիրող իրավիճակից։ Այստեղ ամենավտանգավորն այն է, որ եթե 2020 թվականին խոսվում էր ցեղասպանության վտանգի մասին, ապա դա միայն ենթադրական սպառնալիք էր. այսինքն, հայկական կողմը ուներ դրան դիմակայելու քիչ թե շատ հուսադրող ռեսուրս, բոլորովին այլ իրավիճակ էր միջազգային և տարածաշրջանային հարաբերություններում։ Մինչդեռ այսօր Արցախի ժողովուրդը կանգնած է ցեղասպանության ամենաիրական վտանգի առաջ, իսկ միջազգային իրադրությունը դա կանխելու համար որևէ հուսադրող ազդակ չի հաղորդում։ Հայկական կողմը պետք է չափազանց խոհեմ գտնվի ստեղծված իրավիճակից նվազագույն կորուստներով դուրս գալու համար։ Յուրաքանչյուր անզգույշ հայտարարություն և նույնիսկ ավելորդ ու չհաշվարկված զիջում կարող է պայթեցնել տարածաշրջանը»,-ընդգծեց փորձագետը:

«Այս իշխանության դեպքում ավելի հավանական է ոչ թե նվազագույն, այլ առավելագույն կորուստներով ելքը» Դիտարկմանը՝ նվազագույն կորուստներով իրավիճակից դուրս գալու հնարավորություն մենք որքանո՞վ ունենք, երբ ՀՀ անունից այսօր բանակցող իշխանությունները նույն անզգույշ հայտարարությունների, չհաշվարկված քայլերի և շատ այլ հարցերում խնդրահարույց մոտեցումներ ունեն, Դերենիկ Խաչատրյանն արձագանքեց. «Եթե մենք ասելով նկատի ունեք ՀՀ գործող իշխանությունը, ապա փորձը ցույց է տվել, որ դա գործնականում անհնար է. ավելի հավանական է ոչ թե նվազագույն, այլ առավելագույն կորուստներով ելքը։ Այլ հարց է, որ ես «մենքը» դիտարկում եմ ավելի լայն համատեքստում։ Այո, մենք, որպես հասարակություն, իրավիճակից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալու որոշակի հնարավորություն, այնուամենայնիվ, ունենք։ Արդեն նշեցի, որ դրա համար հարկավոր է հանրային և համազգային լայն կոնսոլիդացիա, բոլոր ռեսուրսների կենտրոնացում՝ հանուն այդ նպատակի, որի նախադրյալները, այս պահին, ցավոք, դեռ այնքան էլ նկատելի չեն։

Ես, իհարկե, չեմ կարող պնդել, որ վերջին տարիներին թույլ տրված մի շարք կոպիտ, առաջին հերթին դիվանագիտական սխալները իրենց մեջ միտում են պարունակում, այլ ոչ թե անզգուշության արդյունք են, թեև պատահականություններին, առավել ևս անընդհատ կրկնվող պատահականություններին սովորաբար չեմ հավատում։ Բայց մի բան հստակ է, որ անհատի սխալներն ու նույնիսկ միտումնավոր ձախողումները կանխելու ամենաարդյունավետ միջոցը հանրային ուժեղ վերահսկողությունն ու պահանջատիրությունն է, ինչը կրկին բխում է այս ճակատագրական պահին հայ ժողովրդի համախմբման հավաքական կամքից։ Ի վերջո, մեր ժողովրդի բազմահազարամյա պատմության ընթացքում սա առաջին դեպքը չէ, երբ թվում է, թե իրավիճակն անելանելի է։ Մնում է փնտրել և գտնել այն գաղափարներն ու նպատակները, որոնք մեզ կրկին կմիավորեն, այլ ոչ թե էլ ավելի կպառակտեն առանց այն էլ բզկտված հայ հասարակությանը»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Three Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime packageInterview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card! Get 5% cashback on your AMIO digital card!Book Giving Day in Khnko Aper Library. IDBankTransfer your loan and take benefit of the 1.5% low interest refinancing offerAraratBank Donates to Regional Libraries: BOOKS FOR ALLAmeriabank set to join BOGG, a London Stock Exchange (LSE) listed financial group as a standalone entityWhich Book to Choose as a Gift for the Book Giving Day? A Piece of Advice from Idram and IDBankAMIO BANK will start the leasing process in the immediate futureFast Bank has received a Mastercard membership license Two new sports channels in Ucom's uTV channel listA bunch of smiles in the city. "Artsakh" branch of AMIO BANK has been reopened A network ready for the transition to 5G and qualitatively new television. Ucom signed official agreements with Nokia and MediaKindHow to Celebrate Love Days? A Piece of Advice from Idram and IDBankVisa Travel card - your best friend of the road Ardshinbank announces agreement to acquire HSBC ArmeniaFastex to Provide up to 5 Million $FTN to the “Olympionic” Sports FoundationAMD 3,665,972 to Armenian Mothers. In February, Cancer Awareness Month, The Power of One Dram will be directed to the City of Smile Ambassadors accredited to Armenia, Galaxy Group and Ucom leaders spoke at the largest event of the European Business Association Idplus Digital Fuel Cards: Everyone Makes a Plus Ameriabank is the Largest Taxpayer Among Armenian BanksThe Director General of Ucom delivered a lecture at the School of Ethics New promotion from AMIO BANK for international SWIFT transfersPay for the Parking with Idram with One Click IDBank’s Davtashen Branch Is Waiting for Customers After Renovation"United and caring". Ucom participated in the collaborative charity initiative of Galaxy Group of Companies and Armenian Red Cross Society About 5,000 families forcibly displaced from Artsakh received 100 tons of aid from Galaxy Group of CompaniesConverse Bank for the fifth time in a row is recognized as the best by Global Finance The announcement on the complete allocation of "Euroterm" bonds ahead of schedule.Ucom and SunChild NGO Power Aghavnadzor Kindergarten for Year-Round Operation Zangezur Copper-Molybdenum Combine has invested more than 5 billion AMD in social development projects in 2023Ralph Yirikian, Director General of Ucom, congratulated the forcibly displaced children from Artsakh living in Tavush and Vayots Dzor with New Year’s gifts