Երևան, 04.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Միջազգային հանրությունը հաշվի է նստում միայն պայքարող պետությունների հետ. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Աշխարհում բազմաթիվ հակամարտություններ կան, որոնք պատմական, էթնիկ և կրոնական բնույթ ունեն։ Ընդ որում, դրանցից շատերը մինչ օրս շարունակում են մնալ չլուծված։ Եվ հատկանշական է, որ չնայած դրանց բնույթը տարբեր մեկնաբանությունների է արժանանում, բայց այդ հակամարտություններում ներառված պետությունները, որպես կանոն, ամեն կերպ փորձում են պաշտպանել իրենց շահերը մինչև վերջ։ Օրինակ՝ 1974 թվականի հուլիսի 20-ին Թուրքիան ներխուժեց Կիպրոս կղզի և օկուպացրեց Հյուսիսային Կիպրոսը։ Արդյունքում թուրքական ուժերը Հյուսիսային Կիպրոսից տարհանեցին հարյուր հազարավոր հույների և այն բնակեցրին թուրքերով, իսկ արդեն 1983 թվականին այստեղ հռչակեցին, այսպես կոչված, «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը»։

Եվ մինչև այժմ ոչ մի պետություն, բացի Թուրքիայից, չի ճանաչել այդ երկրի անկախությունը։ Բայց Անկարան դեմ է գնում ամբողջ աշխարհի կարծիքին և շարունակում է ամեն կերպ աջակցել Հյուսիսային Կիպրոսին։ Ավելին՝ Թուրքիան փորձում է իր ազդեցության տակ հայտնված երկրներին ևս քայլեր պարտադրել Հյուսիսային Կիպրոսի հետ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ։ Եվ պատահական չէ, որ օգոստոսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հատուկ ժեստ արեց՝ հանդիպելով Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական պետության նախագահ Էրսին Թաթարի հետ: Իսկ վերջերս էլ Հյուսիսային Կիպրոսին Թուրքական պետությունների կազմակերպությունում անգամ դիտորդի կարգավիճակ շնորհեցին։

Կարող էին, չէ՞, Անկարայում այնպիսի մոտեցում որգեդրել, թե միջազգային հանրությունը չի ճանաչում Հյուսիսային Կիպրոսի անկախությունը, ուրեմն իմաստ չկա պայքարելու։ Բայց հակառակն են անում՝ առաջ շարժվելով ոչ թե միջազգային հանրության օրակարգով, այլ Կիպրոսի թուրքական բնակչության շահերի պաշտպանության անվան տակ միջազգային հանրությանը թելադրելով իրենց օրակարգը։ Հետաքրքիրն այն է, որ նույն Թուրքիան ու Ադրբեջանը մեկ այլ հակամարտության դեպքում տրամագծորեն հակառակ դիրքորոշում են որդեգրում՝ փորձելով հասնել նրան, որ Հայաստանը հանդես չգա արցախահայության շահերի պաշտպանությամբ և ճանաչի Արցախը որպես Ադրբեջանի մաս։ Անկարային և Բաքվին անհանգստացնում է այն, որ Հայաստանը տարիներ շարունակ պայքարել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման համար, դրա համար էլ Արցախը կայացած պետական ինստիտուտներ ունի, որոնք գործում են։ Սակայն 2018 թվականի իշխանափոխությունից և հատկապես 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո «իրավիճակ է փոխվել»։

Իշխանության գալուց հետո Փաշինյանը ոչ թե պաշտպանում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը, այլ հայտարարում էր, թե ինքը լիազորված չէ բանակցելու, Արցախի ժողովրդի կողմից մանդատ չի ստացել, ուստի Ադրբեջանը պետք է Արցախի հետ խոսի։Այս նույն դիրքորոշումը նա որդեգրել է նաև այսօր՝ առաջ տանելով ուղիղ երկխոսության գաղափարը, բայց մի տարբերությամբ, որ հիմա միաժամանակ հայտարարում է, թե ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում։ Իր այսպիսի մոտեցումն արդարացնելու համար նա նշում է, թե 1991 թվականին ընդունված Ալմա-Աթայի հռչակագրով Հայաստանը և Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Այսինքն, ինքը չէ, որ ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում, այլ այդպես է եղել 1991 թվականից սկսած։ Բայց նա դրանով մանիպուլացնում է հանրությանը և դիտավորյալ անտեսում է, որ նախ՝ այդ հռչակագիրը Հայաստանը վավերացել է վերապահումներով՝ կապված Արցախի շահերի հետ, մյուս կողմից էլ՝ խնդիրը ոչ թե Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցն է, քանի որ Հայաստանը որևէ տարածքային հավակնություն չի ունեցել Ադրբեջանի նկատմամբ, այլ Արցախի ժողովրդի ինքորոշման իրավունքի ճանաչումը։ Ավելին, իր մոտեցումները հիմնավորելու համատեքստում Փաշինյանը նշում է, թե միջազգային հանրությունը կամ որևէ երկիր չի ճանաչել Արցախի անկախությունը, և Հայաստանը ևս չի ճանաչել։

Բայց նա միտումնավոր չի խոսում այն մասին, որ Հայաստանի օրակարգում մշտապես եղել է Արցախի անկախության միջազգային ճանաչման թեման, ավելին՝ միայն Հայաստանի վետոյի արդյունքում էր, որ 1996 թվականին Լեռնային Ղարաբաղի հատվածը դուրս մնաց քաղաքական դեկլարացիայից, և Բաքուն փորձում էր ազդել գերտերությունների վրա, որպեսզի Հայաստանի վրա ճնշում գործադրեն՝ վետոն հանելու համար: Հետաքրքրական է, որ ադրբեջանական սպառնալիքի ուժգնացմանը զուգահեռ Հայաստանը փորձել է կոնկրետ գործնական քայլեր ձեռնարկել Արցախի ճանաչման ուղղությամբ։ Օրինակ՝ 2016 թվականի մայիսի 5-ին կառավարության նիստի ժամանակ հավանություն տրվեց «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագծին: Սակայն գործող իշխանությունների օրակարգում Արցախի ճանաչման թեման չի եղել, իսկ այն կատարելու ամենապատեհ առիթները պատերազմի ընթացքում ադրբեջանական ագրեսիան էր ու հայության տեղահանումը։

Նույնիսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է ակնարկել այն մասին, որ պատերազմի ընթացքում Հայաստանը կարող էր ճանաչել Արցախը, բայց, չգիտես ինչու, չարեց դա։ Իսկ հիմա Արցախի ճանաչումն ընդհանրապես դուրս է եկել իշխանությունների օրակարգից, այսինքն՝ Փաշինյանն ու իր թիմն այլևս անիմաստ են համարում պայքարել՝ նշելով, թե միջազգային հանրությունն իրենց հորդորում է իջեցնել այդ հարցում նշաձողը։ Իսկ Ադրբեջանը պայքարում է Արցախի հայաթափման համար, դրա համար էլ հայտարարում է, թե ԼՂ հիմնախնդիրն այլևս լուծված է, իսկ նույն միջազգային հանրությունը Բաքվին չի հորդորում իջեցնել նշաձողը։ Թերևս խնդիրն այն է, որ միջազգային հանրությունը հաշվի է նստում միայն պայքարող ժողովուրդների և պետությունների հետ, իսկ ՀՀ իշխանությունները պայքարելու ցանկություն ագամ չունեն։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Հնդկաստանը Հայաստանի համար արդիականացնում է ATAGS հրետանային համակարգը Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ»Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»Տեղեկությունները, թե իբր Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել, սուտ են․ ՊՆ Փաշինյանի երազած «թազա Հայաստանի» Վենետիկը․ Երևանի փողոցները հեղեղվել են (տեսանյութ) Վթար է․ ջուր չի լինելու Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեքՄի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռումԿամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների ՌԴ-ում Հաղթանակի օրը շքերթներ կանցկացվեն, կցուցադրվեն զինատեսակներն ու զինտեխնիկան Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել է կրակոցԳազ չի լինի մայիսի 6-ին, 7-ին և 8-ին՝ հարյուրավոր հասցեներում Ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Kia»-ն ու «06»-ը. կան վիրավորներ Ադրբեջանը և Իրանը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները Էրդողանը հայտարարել է, թե Արևմուտքը «հարձակվելու է» Թուրքիայի վրա Էրդողանը բացատրել է՝ ինչու է դադարեցրել առևտուրն Իսրայելի հետ Կիրանցում ճանապարհը բացել են. կարմիր բերետավորները հեռացել ենՊետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂ«Եթե այս իշխանությունը մնա...»․ ակցիա Երևանում և մարզերում ՊՆ-ն հայտարարություն է տարածել Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ում ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱվտովթար Դիլիջան-Հաղարծին ճանապարհին․ կան տուժածներ Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Մինչև 20։00-ն ջուր չի լինի Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսերԶոհերի թիվն աճում է․ միջադեպ՝ ՊակիստանումՀրդեհ՝ Երևանի Արին Բերդի փողոցում Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան5,9 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվելՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Իրանցի պաշտոնյան Մատենադարանի այլալեզու ձեռագրերի սրահում ծանոթացել է պարսկերեն ձեռագրերին