Երևան, 10.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մեխակ. ի՞նչ օգտակար հատկություններ ունի այս համեմունքը, և ինչո՞ւ այն չեն օգտագործում դրա հայրենիքում. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Բու ր ա վետ մե խ ա կ ը ( S y z y g i u m aromaticum) 10-12 մ բարձրությամբ մշտադալար արևադարձային ծառ է մրտենի ընտանիքից: Նրա հայրենիքը Մոլուկկյան կղզիներն են: Ժամանակակից աշխարհում այս համեմունքի հիմնական արտադրողներն են Հնդկաստանը, Շրի Լանկան, Մոլուկկան, ինչպես նաև Կարիբյան և Պեմբա կղզիները, Զանզիբարը և Մադագասկարը: Համեմունքի ինչպես ռուսական, այնպես էլ հայկական անվանումները գալիս են լատինական «clavus» անունից, որը տրվել է այդ ծառի բողբոջ ձևի պատճառով, որը մեխ է հիշեցնում: Վեց տարեկան ծառերից համեմունք ստանալու համար պոկում են չհասած բողբոջները, մի քանի րոպե ընկղմում եռացող ջրի մեջ, ապա չորացնում արևի տակ:

Արդյունքում նրանք ձեռք են բերում կարմրավուն երանգով մուգ շագանակի գույն՝ ուժեղ յուրահատուկ բույրով և դառը այրող համով: Համեմունքի որակը կարելի է ստուգել շատ պարզ եղանակով. պարզապես բողբոջը պետք է գցել ջրի մեջ: «Որակյալ» համեմունքային բողբոջը խորտակվում է կամ գլուխը ուղղահայաց վեր բարձրանում: Մեխակի հիմնական արժեքը բարդ կազմ ունեցող եթերայուղն է, որի պարունակությունը կարող է հասնել 15 % -ի: Բացի եթերայուղից, բողբոջները պարունակում են սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, ամինաթթուներ, ալկալոիդներ, B1, B2 վիտամիններ, ֆլավոնոիդներ, անտոցիաններ, սալիցիլաթթուներ, ստերոլներ, տանիններ, խեժ և լորձային նյութեր: Համեմունքների մեջ մեխակն իր անուշաբուրության շնորհիվ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում, բայց հետաքրքիր է, որ մոլուկկաների և ինդոնեզացիների խոհանոցում այն գործնականում չի օգտագործվում:

Տեղի բնակիչները, որոնք այդ համեմունքի հիմնական սպառողներն են, նախընտրում են այն ավելացնել ծխախոտին: Մեխակի համով ծխախոտը անչափ տարածված է, և այդ քաղցր բույրը տարածվում է Ինդոնեզիայի տներում, ռեստորաններում, խանութներում ու գրասենյակներում: Փոխարենը որպես համեմունք մեխակը շատ տարածված է Չինաստանում, Շրի Լանկայում, Հնդկաստանում, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայի արաբական երկրներում, որտեղ դրանով համեմում են մսով և բանջարեղենով ուտեստները, բրինձը, քաղցրավենիքը և խմիչքները: Մինչ վերջերս էլ մեխակի բողբոջներից պատրաստված վզնոցները համարվել են արդյունավետ միջոց ժանտախտի վարակից պաշտպանվելու համար, բացի դա, բողբոջների խառնուրդը ծառայել է որպես հուսալի դեղամիջոց խոլերայի դեմ:

Հնդկական ավանդական բժշկության մեջ մեխակը օգտագործում են որպես ցավազրկող, և կա կարծիք, որ սննդի մեջ մեխակի կանոնավոր օգտագործումը բարելավում է տրամադրությունը և բարձրացնում սեռական ակտիվությունը: Եվրոպայում վաղ միջնադարում մեխակը ավելի շատ օգտագործել են խնկի փոխարեն, ավելի քիչ՝ որպես դեղամիջոց, և դրանից էլ ավելի քիչ՝ որպես համեմունք: Եվրոպական գրականության մեջ մեխակի առաջին նկարագրությունը տվել է հռոմեացի հեղինակ Պլինիոսը իր հայտնի «Բնական պատմություն» աշխատության մեջ, որը գրվել է մեր թվարկության 1-ին դարում: Այնտեղ գված է, որ բժշկության մեջ մեխակը միջոց է, որը ուժեղացնում է ստամոքսը և լ յարդը, նպաստավոր է շնչառական տրակտի տարբեր հիվանդությունների դեպքում, ազատում է ատամի ցավից, բարելավում է հիշողությունը և անգամ բորբոքում է սերը:

Միջնադարյան եվրոպական բժշկության մեջ մեխակը համարվել է արդյունավետ միջոց ժանտախտի և համաճարակային այլ հիվանդությունների դեպքում: Որպես համեմունք՝ մեխակն սկսել են օգտագործել միայն Վերածննդի դարաշրջանի և Մեծ աշխարհագրական հայտնագործությունների ժամանակներից: Ժամանակակից տեսանկյունից, մեխակի բողբոջները պարունակում են կենսաբանորեն ակտիվ նյութեր, որոնք ունեն մանրէասպան, ֆունգիցիդային, միջատասպան, հակաբորբոքային, ցավազրկող, սպազմոդիկ և հակաքորային ազդեցություն: Աշխարհի գրեթե բոլոր երկրներում մեխակն օգտագործվում է խոզի, գառան և որսի մսերից պատրաստված ուտեստներում: Այն օգտագործվում է ծովատառեխ ապխտելիս և ձուկ եփելիս, բանջարեղենային և մրգային պահածոներում, հյութերում և կոմպոտներում, հրուշակեղենային արտադրանքում և տաք ըմպելիքներում, մեխակ ավելացնում են գինու, թեյի և սուրճի մեջ:

Մեխակը որպես համեմունք օգտագործելիս մեծապես բարելավվում է մարսողությունը, նվազում է աղիներում գազերի առաջացումը և աղեստամոքսային վարակիչ հիվանդությունների առաջացման վտանգը: Գիտականորեն ապացուցված է, որ մեխակով համեմված սնունդը խթանում է սեռական ցանկությունը: Մեխակը, անկասկած, պետք է համարել օգտակար հատկություններով համեմունք, բայց դրա չափից ավելի օգտագործումը կարող է հարբեցողության երևույթներ առաջացնել, որն ուղեկցվում է կենտրոնական նյարդային համակարգի գործառույթների աննշան խանգարումներով:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանան հատուցումների առավելագույն սահմանաչափերը Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԵրկար ժամանակ ջուր չի լինի Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ»ԻՀՊԿ-ն խոստացել է Հորմուզի նեղուցով ազատ անցման իրավունք տալ այն երկրներին, որոնք կվտարեն ԱՄՆ-ի և Իսրայելի դեսպաններին Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Հայաստանի մարմնամարզության հավաքականը բաց կթողնի Աշխարհի գավաթի երրորդ փուլը, չեն կարողանում վերադառնալ Քաթարից ՔԿ-ն հրապարակել է 2025 թվականին ընտանեկան բռնnւթյան վերաբերյալ հանցագործությունների վիճակագրությունը Երևանի կենտրոնում մեքենան չզիջելու պատճառով ծեծկռտուք է տեղի ունեցել Թուրքիայում լավ գիտեն, որ եթե Թեհրանը Մերձավոր Արևելքի խաղից դուրս գա, ապա դերակատարային պայքարում Իսրայելն իրենց ուղղությամբ է կենտրոնանալու․ Աբրահամյան Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան Իրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York Times Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ»Գույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Մենք չեղարկnւմ ենք նավթային որոշ պատժամիջnցներ. Թրամփ Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ»Փոփոխություններ դեպի ԵՄ, Միացյալ Թագավորություն և Կանադա արտահանումների գործընթացում. «Փաստ»Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Իսրայելը hարվածել է Իրանի Մարքազի նահանգի դպրոցին «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ»Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ»Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ»Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ»Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ»Մալաթիայի համայնքային ոստիկանները ձերբակալել են խուլիգանության մեջ կասկածվողին․ գործադրել էր օդաճնշիչ ատրճանակ Ինչպես է բացահայտվում հերթական «Զանգերի կենտրոն»-ը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել ԱՄՆ ծառայության աջակցության բազան թիրախավորվել է Ամուսնության առաջարկ՝ Դիանա Մխիթարյանին Իրանը գերծանր հրթիռներով հարձակվել է ամերիկյան և իսրայելական թիրախների վրա․ ԻՀՊԿ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը հետաձգվում է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով․ Զելենսկի ԱԱ-2026․ Նեյմարն ընդգրկվել է Բրազիլիայի հավաքականի նախնական հայտացուցակում Ջուր չի լինելու մարտի 11-ին և 12-ին Գողության դեպք` Երևանում Գազ չի լինելու․ հասցեներ «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին ԱՀԿ-ն զգուշացնում է Իրանի նավթային օբյեկտների վրա Իսրայելի հարվածներից հետո հանրային առողջության համար ռիսկերի մասին Կրակոցներ՝ Իսակովի պողոտայում․ բենզալցակայաններից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա Կրակոցներ Երևանում Մբապեն վերսկսել է մարզումները «Ռեալում» Իրանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ Ապրիլ ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Թեհրանում տեղի է ունեցել Իրանի նոր գերագույն առաջնորդին հավատարմության երդման արարողությունը