Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Մի ընտանիքի բրենդից՝ երկու հանրահայտ ընկերություն․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Adidas հայտնի բրենդը ներկայումս մեծ մասսայականություն է վայելում մարզիկների շրջանում: Բրենդի պատմությունն սկսվել է դեռևս 1920 թվականին: Ադոլֆ Դասլերը ծնվել է 1900 թվականին բավարական Հերցոգենա փոքրիկ քաղաքում: Նրա եղբայրը` Ռուդոլֆ Դասլերը, ընտանիքում ավագն էր: Ադին հնարամիտ էր, ինտելեկտուալ և սիրում էր ֆուտբոլ խաղալ, իսկ Ռուդին բռնկուն էր, սիրում էր ջազ և բռնցքամարտ: Գերմանիան սկսել էր առաջին համաշխարհային պատերազմը, բայց եղբայրները, տարիքի պատճառով, ճակատ չեն գնացել (նրանք այդ մասին չէին էլ երազում): Պատերազմից հետո, երբ Գերմանիան աղքատության ու փլատակների մեջ էր, Դասլեր ընտանիքը կարողացել է գոյատևել: 1920 թվականի սկիզբ…

Դասլեր ընտանիքը որոշում է կոշիկի արտադրության բիզնես սկսել: Նրանց առաջին արտադրանքը նախատեսված էր հեռացատկորդների պարապմունքների համար: Նորաբաց ընկերությունը կոչվում էր հենց Դասլեր: Հիմնադրած ընկերության ղեկավարումը ստանձնել են Ադին և նրա հայրը՝ Քրիստոֆ Դասլերը: 1924 թվականին նրանց է միացել նաև Ռուդին: Երկու եղբայրները հրաշալի փոխլրացրել են միմյանց: Ադին իսկական գյուտարար էր իր ոլորտում, մինչդեռ Ռուդին հանճար էր կապերի, մարկետինգի և վաճառքի ոլորտում: 1925 թվականին նրանց բիզնեսը սկսել է կտրուկ աճել: Ադին` որպես ֆուտբոլասեր, ստեղծել է առաջին ֆուտբոլային մարզակոշիկը: Տակի մասում դրանք երկաթյա մատիկներ ունեին, և այդպես ծնվել են ֆուտբոլային այժմյան մարզակոշիկները:

1927-ին Դասլեր ընկերությունը գնել է հսկայական լքված մի ֆաբրիկա և կոշիկի արտադրությունը օրական հասցրել 100 զույգի, իսկ աշխատողների քանակը՝ 25-ի: Լոս Անջելեսում 1932 թվականի Օլիմպիական խաղերին գերմանացի Արթուր Յոնատը 100 մետր մրցավազքում գրավել է 3-րդ տեղը: Այդ ժամանակ նա կրում էր Դասլեր մարզակոշիկները: Չնայած հաջողություններին, եղբայրների միջև տարաձայնություններ են սկսվել: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին երկուսն էլ նացիստական կուսակցության անդամ են դարձել, և պատերազմի ավարտից հետո նրանց միջև կապը վերջնականորեն խզվել է: Գերմանիայի պարտությունից հետո եղբայրները գրեթե զրոյից են սկսել իրենց բիզնեսը: Իսկ 1948 թվականի գարնանը` հոր մահից հետո, նրանք վերջնականորեն որոշել են կիսել բիզնեսը, առանձնացել են ու պայմանավորվել, որ երկու բիզնեսներից ոչ մեկն էլ ընտանիքի անվամբ չեն կոչելու:

Ադոլֆն իր բիզնեսն անվանել է Ադիդաս (Ադի + Դասլեր), իսկ Ռուդին՝ Պումա: Այսօր «Ադիդաս»-ն աշխարհին ներկայանում է արտադրանքի լայն տեսականիով` տարբեր մարզակոշիկներ, սպորտային հագուստ, կոշիկներ զբոսաշրջիկների համար: Ադի Դասլերը մինչև իր կյանքի վերջն անձամբ է ղեկավարել «Ադիդասը»: Կյանքի վերջում նա ասել է, որ «Ադիդասն» իր համար ոչ թե նպատակ է եղել, այլ` միջոց: Նա մահացել է 1978 թվականին և 5 երեխաներին թողել ծաղկող ընկերություն: Այժմ աշխարհահռչակ այս երկու բրենդներն իրար հետ կատաղի մրցակցության մեջ են, իսկ ամեն ինչ սկսվել էր մի ընտանիքից:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին