Yerevan, 24.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ջալալ Հարությունյանի փաստաբանը փորձում էր տապալումների պատասխանատվությունը բաշխել․ Տիգրան Աբրահամյան

BLOG
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի փաստաբանը պատերազմի մի քանի դրվագների վերաբերյալ ուշագրավ հայտարարություններ է արել։
 
Սոցիալական ցանցում այն հիմնականում քննարկվում էր ՊԲ նախկին հրամանատարի՝ պատասխանատվությունն ու մեղավորությունը ՀՀ քաղաքական ղեկավարությամբ և անձամբ Փաշինյանին վերագրելու, ինչպես նաև՝ ռազմական գործողությունների տապալումը զինված ուժերի տարբեր օղակների վրա բարդելու համատեքստում։
 
Այն, որ Նիկոլ Փաշինյանն է պատերազմի, ՀՀ-ի ու Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիաների թիվ մեկ պատասխանատուն և մեղավորը՝ որևէ կասկած չկա, իսկ մնացածի հետ կապված հարցերը՝ իշխանափոխությունից հետո։
 
Պատերազմի դրվագներին, ռազմաճակատի տարբեր ուղղություններում իրականացված գործողություններին, տապալումներին, սխրանքներին և ամենակարևորը՝ ըստ պատասխանատվության փայաբաժնի մեղավորներին, առավել օբյեկտիվ հնարավոր կլինի անդրադառնալ, պարզել, երբ Հայաստանում քաղաքական փոփոխություն կլինի և բարենպաստ դաշտ կձևավորվի պատերազմի հանգամանքները պարզելու համար, սակայն մի քանի դիտարկումներ այս առումով, այնուամենայնիվ կանեմ։
 
ՊԲ նախկին հրամանատարի փաստաբանն ասում է, որ հոկտեմբերի 7-ի հակահարձակման օպերացիան (Լելե -թեփե) եղել է գործողություն, որը համապատասխան փաստաթղթերով նախատեսվել էր տարիներ առաջ։ Ըստ այդմ՝ եղել են փաստաթղթեր, որի համաձայն՝ հակառակորդի կողմից հարավային հատվածում, առաջխաղացում ունենալու դեպքում մեր քայլը պետք է լիներ հակահարձակումը։
 
Նախ, որքան ես եմ տեղյակ, նախնական պլանավորումներ տեղի են ունեցել միայն պաշտպանողական գործողությունների համար որովհետև շատ բարդ է կանխատեսել, թե հակառակորդի հնարավոր հարձակման պարագայում, որ ուղղությամբ կլինի մխրճում, որ ուղղությամբ բանակը խնդիր չի լուծի, որ հատվածում հնարավոր կլինի կանգնեցնել հակառակորդին ու ըստ այդմ՝ անցնել հակահարձակման։
 
Եթե նույնիսկ նախկինից եկող փաստաթղթերով, հրամաններով նախատեսված էլ լիներ հակահարձակման օպերացիայի սցենարներ, ապա դրանք պատերազմական գործողությունների դեպքում՝ իրադրությունից ու մեծ թվով գործոններից կախված, միանշանակ փոփոխությունների պետք է ենթարկվեին։
 
Եթե չեմ սխալվում պաշտպանության վերաբերյալ օպերատիվ դիրեկտիվներում սահմանվում է կորպուսների, դիվիզիաների, զորամասերի գործողությունները, սակայն հակահարձակվողական գործողությունները պլանավորվում և իրականացվում են ըստ իրադրության դասավորությունների։
 
Որպես կանոն նախապես պլանավորվում են նաև այն օպերացիաները, որոնք տարբեր սցենարային զարգացումների դեպքում ենթադրում են զորքերի բարենպաստ դիրքեր դուրս գալը, տարբեր մարտավարական, ռազմավարական բարձունքներում տեղակայվելը, անրաժեշտության դեպքում՝ թշնամու որոշ ուղղություններով նախատեսված դիրքերը գրոհով վերցնելն ու դիրքավորվելը, բայց ոչ երբեք հակահարձակվողական գործողությունները։
 
Երկրորդ, ասուլիսում խոսվում էր այն մասին, որ հակահարձակվողական գործողություններ սկսելու անհրաժեշտություն և համապատասխան պայմաններ եղել են։
 
Սակայն հակահարձակվողական գործողություններ սկսելու առաջին նախապայմաններից մեկը՝ գրոհող ուժերին կանգնեցրած լինելու հանգամանք է, որը սակայն հակահարձակման պահին չի եղել։
Այսինքն՝ մեր ուժերը հակահարձակում են սկսել այն դեպքում, երբ հակառակորդը ոչ միայն կանգնեցված չի եղել, այլ զարգացնում էր իր հարձակվողական գործողությունները։
 
Երկրորդ, հակահարձակում իրականացնելուց առաջ պետք է համոզվել, որ թշնամու հարձակումը կանգնեցնելուց բացի սպառված է նրա հարձակվողական հնարավորությունները, ինչը ևս ակնհայտորեն չի եղել, որովհետև Ադրբեջանն այդ ժամանակահատվածում ընդլայնում էր մխրճման ճակատը և զարգացնում հաջողությունը։
 
Երրորդ, հակահարձակում սկսելուց առաջ պետք է համոզվել, որ թշնամու՝ այդ ուղղությամբ ռեզերվային ուժերը սպառված են, ինչը ակնհայտորեն այդպես չէր, ավելին՝ այդ օրերին, Ադրբեջանը լրացուցիչ ռեզերվներ էր տեղափոխում ռազմաճակատի հարավային ուղղություն, այսինքն՝ ռեզերվները ոչ միայն սպառված չէին, այլ գնալով համալրվում էին։
 
ՀՕՊ-ի, Հրետանու, մնացած ուժերի գերակայության մասին դեռ չեմ խոսում։
Հակահարձակում իրականացվել է մի փուլում, երբ միայն Ջեբրայիլ-Արա Լեռ հատվածում, Ադրբեջանն արդեն 2 բրիգադ ուներ, որոնք թարմ ուժերով առաջ էր բերվել, դեռ չեմ խոսում այդ բրիգադների և, այսպես կոչված, ՊԲ հակահարձակման արդյունքում մեր ուժերի հակառակ հատվածում գտնվող մեծաքանակ ադրբեջանական խմբավորումների մասին։
 
Երբ խոսվում է ՊԲ ռեզերվային որոշ ուժերի ժամանակին մատնանշված վայր չհասնելու կամ առաջացած տեխնիկական խնդիրների մասին, ապա պետք է նշել, որ կային զորամասեր, որոնք մարտի մտցվելուց անմիջապես առաջ միջինը 80-90կմ շարժ էին արել և դրանք միջանկյալ տեխնիկական սպասարկման անհրաժեշտություն ունեին։
 
Այդ ուժերը չէին կարող զրահատանկային ստորաբաժանումներով այդքան երկար շարժ անեին ու առանց նախապատրաստման մտնեին մարտի մեջ։ Եթե չեմ սխալվում, գործող նորմատիվներով, 20-40 կմ-ի սահմաններում պետք է լիներ շարժը, որի պայմաններում մարտի մեջ մտնելը նորմալ կդիտվեր։
 
Երբ խոսվում է անձնակազմի, հրամանատարների բարոյահոգեբանական վիճակի մասին և դրանից բխող տապալումների մասին, ապա հիշեցնեմ, որ ինչպես անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի, այնպես էլ՝ դրա վերականգնելու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու պատասխանատուն ՊԲ հրամանատարն է։
Եթե անձնակազմը բարոյահոգեբանական առումով նման խնդիրներ է ունեցել, ապա այդ զորքը մարտի մեջ չպետք է մտցվեր։
Փաստաբանն անընդհատ փորձում էր տապալումների պատասխանատվության բաշխում անել՝ նշելով, որ ներքևի օղակների ձախողումների պատճառով մտահաղացումը չի իրականացվել, իսկ նրանց կատարողականի, չիրագործած խնդիրների կամ մարտական պատրաստության անհրաժեշտ մակարդակի բացակայության պատասխանատվությունը ներքևի օղակի հրամանատարներն էին։
Դժվար է պնդել, որ ՊԲ հրամանատարից ներքև՝ հրամանատարի տեղակալներ, դիվիզիա, զորամաս, գումարտակ, վաշտ օղակում խնդիրներ չեն եղել, սակայն նրանց մարտական պատրաստության պատասխանատուն պաշտպանության բանակի հրամանատարն է և նրան դուրս բերել այդ օղակների տապալումների պատասխանատվության դաշտից ուղղակի անհնար է։
Եթե ՊԲ հրամանատարն այդ օղակների պատրաստության հարցում պատասխանատվություն չունի, այդ դեպքում ինչի համար են ՊԲ բաժինները, ծառայությունները, ըստ ուղղությունների համակարգող տեղակալները և այլն։
Սպառազինության մասով երկար կարելի է խոսել, սակայն ասել, թե ՊԲ հրամանատարը տեղեկացված չի եղել կամ չպետք է տիրապետեր զորամասերի սպառազինության վիճակին, ուղղակի լուրջ չէ։
Հենց միայն այն հանգամանքը, որ ամեն շաբաթ ՊԲ-ում զեկույցներ են պատրաստվել սպառազինության ընդհանուր վիճակի մասին՝ տեխնիկական պատրաստության գործակից և այլն, արդեն իսկ խոսում է այն մասին, որ ՊԲ հրամանատարը մինչև պատերազմն էլ շաբաթական կտրվածքով ստացել է զեկույցներ և ներկայացրել վերադասին։
Ըստ զեկույցների, կարծես դրանք եղել են նորմալ վիճակում։
Եթե եղել են խնդիրներ, ապա դրանց փաստման մասին պետք է լինեն համապատասխան զեկույցներ։
Պատերազմը չավարտող թեմա է՝ երկար քննարկումների, վերլուծությունների ու եզրահանգումների համար, սակայն թեման ըստ կոնկրետ հագամանքների, մանրամասների կունենանք, երբ Հայաստանում իշխանություն կփոխվի։
An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime package