Երևան, 05.Փետրվար.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Հանքարդյուբերության ոլորտը` պետության և հասարակության ուշադրության կենտրոնում». Կոնֆերանս` նվիրված ԶՊՄԿ-ի 70-ամյակին և ընկերության կայուն զարգացման առաջին զեկույցի ներկայացմանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (ՀԱՊՀ) կազմակերպվել էր կոնֆերանս` նվիրված Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 70-ամյակին և ընկերության կայուն զարգացման առաջին զեկույցի ներկայացմանը: Թե՛ ողջյունի խոսքերում, թե՛ պանելային քննարկումների ժամանակ հիմնական ասելիքը վերաբերում էր հանքարդյունաբերությանը, կայուն զարգացմանը և ներդրումներին առհասարակ:

Ողջույնի խոսքով հանդես եկան ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Բանախոսները կարևորեցին կոմբինատի գործունեությունը` աշխատատեղերի ստեղծման, հարկային պարտավորությունների կատարման և այլնի մասով:

ԶՊՄԿ գլխավոր տնօրեն, Գեոպրոմայնինգ ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլին ընկերության կայուն զարգացման առաջին զեկույցի հրապարակման առթիվ շնորհավորեց նախ ԶՊՄԿ-ի թիմին և կայուն զարգացման գծով տնօրենին: «Առաջին զեկույցի հրատարակումը ոչ միայն Հայաստանում, այլ տարածաշրջանում առաջատար ընկերություն դառնալուն ուղղված առաջին քայլն է` մոդեռնիզացիայի հարցում: Երբ հաջորդ տարի կհրատարակենք հաջորդ զեկույցը, որպես ընկերություն և թիմ կկարողանանք հպարտանալ կայուն զարգացման մեր բոլոր ցուցանիշներով: Սա մեր նպատակն է: Նման քննարկումները շատ կարևոր են, քանի որ դրանց ընթացքում բարձրացվում են կարևոր հարցեր, վերհանվում ոլորտային խնդիրները:

Այս ոլորտը պետք է մշտապես լինի պետության, մասնագետների և հասարակության ուշադրության կենտրոնում: Որպես հանքարդյունահանող ընկերություն` միջինում ապահովում ենք Հայաստանի արտահանման ընդհանուր ծավալի 40 տոկոսը: Ընթացիկ տարվա առաջին ինն ամիսների տվյալներով` ոլորտն ապահովել է բյուջեի մուտքերի 20 տոկոսը: Այս տարի այդ ցուցանիշը ռեկորդային է` անցած ինն ամսվա ընթացքում պետբյուջե ենք վճարել 130 մլրդ դրամ: Մինչև տարվա մեջ ակնկալում ենք թիվը հասցնել 150 մլրդ դրամի: Կարևորում ենք աշխատատեղերի պահպանումը և ստեղծումը, աշխատակիցների անվտանգության պայմանների բարելավումը, բարեգործական ծրագրերը և այլն»,-նշեց Խուդոլին:

Ընդգծեց` ոլորտը մեր երկրում զարգանալու մեծ հեռանկարներ ունի: «Հանքարդյունաբերությանը պետք է ամենայն պատասխանատվությամբ մոտենալ: Մեր առջև խնդիր ենք դրել հետևել միջազգային լավագույն պրակտիկային: Վերջին տասնամյակում աշխարհը սկսել է ավելի լավ հասկանալ, թե ինչպես պետք է պատասխանատու կերպով կառավարի հանքարդյունաբերության ոլորտը` մեծ ուշադրություն դարձնելով կայուն զարգացմանը: Զգալիորեն կատարելագործվել են էկոլոգիական և սոցիալական խնդիրների լուծման մեթոդները, ինչպես նաև անվտանգության խնդիրները»,-նշեց ԶՊՄԿ գլխավոր տնօրենը: Այնուհետև ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը ներկայացրեց կոմբինատի Կայուն զարգացման առաջին զեկույցը` վստահություն հայտնելով, որ այն լինելու է ամենամյա, և սա լավագույն ուղին է թափանցիկ և հաշվետու աշխատելաոճի:

Կոնֆերանսի ընթացքում տեղի ունեցավ երկու պանելային քննարկում` «Հանքարդյունաբերություն. կայուն զարգացում և մոդեռնիզացիա» և «ՀՀ հանքարդյունաբերության ներդրումային հնարավորությունները» թեմաներով: Շուրջ երկու ժամ տևած պանելային քննարկումներից ներկայացնում ենք առավել կարևոր դիտարկումները:

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն ասաց` պետությունն ունի հստակ քաղաքականություն և վերաբերմունք հանքարդյունաբերության ոլորտի նկատմամբ: «Հայաստանի համար հանքարդյունաբերության ոլորտն անհրաժեշտություն է, բայց պետք է լինի պատասխանատու հանքարդյունաբերություն: Ընդերքը պետք է այնպես շահագործել, որ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը նվազագույնի հասցվի: Ընդերքը պատկանում է ժողովրդին և ընդերքի հարստությունը, որը դառնում է փող, կապիտալ, պետք է հնարավորինս արդարացի վերաբաշխվի մեր երկրի, հասարակության մեջ»,-նշեց Թունյանը:  

ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը կարևորում է հանքարդյունաբերության ոլորտում կարողությունների բացահայտումը` թե՛ ֆինանսական, թե՛ մարդկային: «Կարող ենք ունենալ նպատակներ, բայց չունենալ համապատասխան կարողություններ դրանց հասնելու համար: Կարող են նաև ֆինանսական մեծ հնարավորություններ լինել, սակայն կարևոր է ոլորտները ճիշտ հասցեագրելու փորձառությունը և խնդիրներին թիրախային ճիշտ լուծումներ տալու կարողությունը»,-ընդգծեց Ստեփանյանը: Հավելեց` պետք է այնպես շահագործենք մեր ռեսուրսները, որ ապագա սերունդներին ապրելու համար բարենպաստ միջավայր թողնենք: «Միևնույն ժամանակ ստեղծենք այնպիսի տնտեսություն, որը կախված չի լինի հանքարդյունաբերությունից: Կայուն զարգացման ամբողջ ռազմավարությունն է շտկել ԶՊՄԿ-ում եղած խնդիրները և կատարելագործել կայուն զարգացմանը վերաբերող ոլորտները: Առաջնահերթությունը տրվելու է բնապահպանական և աշխատանքային անվտանգությանը վերաբերող հարցերին»,-ասաց Ստեփանյանը:

Կայուն զարգացման և բնապահպանական ծրագրերի պատասխանատու, տ.գ. թ. դոցենտ Հայկ Ակարմազյանն ընդգծեց` այսօր խնդիր ունենք հանքարդյունաբերությունն ավելի պատասխանատու դարձնելու: «Ուրախ եմ, որ խոշոր ընկերությունը հրապարակային կերպով հայտարարում է, որ հավատարիմ է լինելու պատասխանատու հանքարդյունաբերության սկզբունքներին, զեկույցը դրա ապացույցն է»,-շեշտեց նա:

ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանն անդրադարձավ Կառավարության աշխատանքին հանքարդյունաբերության ոլորտում: «Այն մոտեցումները, որոնք տեսել ենք Կառավարության կողմից մի քանի տարի առաջ մեր ոլորտի հանդեպ, կտրականապես փոխվել են, այս պահին ունենք լրիվ ուրիշ մոտեցում: Շնորհակալ ենք թե՛ Կառավարության, թե՛ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մեր գործընկերներին: Տեսնում ենք իրենց աշխատանքը և այն դրական փոփոխությունները, որոնք կատարված աշխատանքի արդյունքում ունենում ենք: Մեր բարձրացած խնդիրների վերաբերյալ քննարկումներ են կազմակերպվում, մեզ լսում են, խնդիրները հիմնականում դրական լուծում են ստանում, ինչը նպաստում է մեր տնտեսության զարգացմանը և երկրի կայացմանը»,-ընդգծեց նա:

Հարց բարձրացվեց, որ 2021 թ.-ից Կառավարությունը, կարծես թե, վարում է այս ոլորտում հարկային բեռի բարձրացման քաղաքականություն: Ի՞նչ հետևանքներ կարող է սա ունենալ:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն ընդգծում է` կարևոր է, որ հարկային փոփոխությունները երկարաժամկետ լինեն, որպեսզի ոլորտը սթրեսի չենթարկվի: «Վերջին մեկ տարվա ընթացքում մի քանի անգամ տեղի է ունեցել հարկային բեռի փոփոխություն, ոլորտն ինչ-որ չափով սթրեսի է ենթարկվել: Այս տարի ռոյալթիի հաշվարկման նոր մեխանիզմի որոշում ունեցանք, դրա հետ կապված մոտակա տարիներին փոփոխություն չենք ունենա և ոլորտն իր ծախսերը և ռիսկերը կկարողանա ճիշտ կառավարել»,-ասաց Հարությունյանը:

Այս տարվա առաջին ինն ամսվա տվյալներով` ԶՊՄԿ-ը Հայաստանի խոշորագույն հարկատուն է` կոմբինատը 130 մլրդ դրամի չափով հարկեր է վճարել: Վարդան Ջհանյանի խոսքով` դրամի արժևորմամբ պայմանավորված ոլորտը մտնում է ճգնաժամային ժամանակաշրջան, դրանից դուրս գալու տարբերակներ առայժմ չեն նշմարվում: «Հարկային ոլորտում անկանխատեսելիությունը երկու բացասական կողմ ունի: Առաջին` անկանխատեսելիությունը ռիսկերի բարձրացում է նշանակում, երկրորդ` երբ չես կարողանում կանխատեսել, թե ինչ չափի հարկեր ես վճարելու, ներդրողը չգիտի, թե ներդրումային ինչպիսի որոշում պետք է կայացնի»,-նշեց ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալը:

Կոնֆերանսն ամփոփվեց հետևյալ հիմնական ասելիքով` հանքարդյունաբերության պոտենցիալը դեռևս բացահայտված չէ, շրջակա միջավայրի և հետագա սերունդների հանդեպ պատասխանատու հանքարդյունաբերությունն առաջնային նպատակ է:

Լուսինե Առաքելյան

Պիրինեյան թերակղզու առաջին հիբրիդային էլեկտրակայանը սկսել է աշխատելՓաստորեն լավ էլ «հասկանում են» իրենց գործողությունների հետևանքները. «Փաստ»Ռուբեն Վարդանյանի գործունեության լավագույն գնահատականներից մեկը տվել են Հայաստանի ԱԺ ամբիոնիցԽոշոր ավտովթար Արարատի մարզում․ 28-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը․ կա վիրավոր Սպասվում է ձյուն և մառախուղ Ուկրաինայում հակամարտության ելքից շատ բան է կախված նաեւ Հարավային Կովկասում. Դմիտրի Տրենին Մեսսիի դեմ խաղալով տանջվել եմ, իսկ հիմա նրա կողքին հաճույք եմ ստանում. Ռամոս Փարիզը մտահոգված է Լաչինի միջանցքի փակմամբ և կոչ է անում բացել այն. Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ Պիրինեյան թերակղզու առաջին հիբրիդային էլեկտրակայանը սկսել է աշխատել Հերթական երկրաշարժը՝ Իրանում երջին տարիներին հանրային ու քաղաքական կյանքը Հայաստանում գլխիվայր շուռ է եկել և շուռ է տվել ամեն բան, այդ թվում՝ Արցախում. Արտակ ԶաքարյանԱյլ բան չկա ներկայացնելու, ստիպված զինվորական հանդերձանքի թեման են բարեփոխման անվան տակ հրում. Տիգրան Աբրահամյան Արցախի բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները Պեմզաշենում դաժանաբար սպանված ընտանիքի հայրը փակագծեր է բացում Լարսը բաց է Ռուսաստանը և Ուկրաինան գերիներ են փոխանակել Հայտնի է, թե ով է երեկ կալանավորված քրեական հեղինակությունը «ՀՀ-ն նոկաուտի ենթարկված բռնցքամարտիկի վիճակում է․ ասում են՝ կռվի, բայց նույնիսկ գոյատևել չենք կարող» (տեսանյութ) Վթարային ջրանջատում Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում փետրվարի 4-ինՀամոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ կհաջողվի նոր որակ հաղորդել մեր փոխգործակցությանը. Փաշինյանը՝ Շրի Լանկայի վարչապետին Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ Մարգարայի բնակիչները մտահոգություններ ունեն հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման առնչությամբ Սուրեն Պապիկյանն այցելել է N ուսումնական զորամաս․ նպատակն է տեղում ծանոթանալ ծառայության կազմակերպման ընթացքին Վարդենիսում ավտոտնակ է այրվել, ներսում` ավտոմեքենա ԵՄ երկրները պայմանավորվել են ռուսական նավթամթերքի գների առավելագույն շեմը սահմանելու շուրջ ԶՊՄԿ-ն և Սյունիքի մարզպետարանը կհամագործակցեն մի շարք ուղղություններով Եթե Կիևը հարվածի Ղրիմին, ամբողջ Ուկրաինան կայրվի. Մեդվեդև Կառավարության նոր որոշումը՝ վարժական հավաքների մասին Թուրքիան և Ադրբեջանը 2023-ին համատեղ 10-ից ավել զորավարժություն են նախատեսել Բլինքենը ԱՄՆ երկնքում հայտնված օդապարիկի պատճառով հետաձգել է այցը Չինաստան Ինչո՞ւ է գունատ «հատուկ հնեցված» կոնյակը. «Փաստ»Կոշում բախվել են թուրքական և հայկական համարանիշներով մեքենաներ․ կան զոհ և վիրավորներ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՓԵՏՐՎԱՐԻ). Էսկալատորի ամենախոշոր վթարը, «Ֆեյսբուքի» ստեղծումը, ռետինե կրկնակոշիկների գյուտը. «Փաստ»«Սերգեյ Լավրովը խճճվել է». «Փաստ»Հիմա մեր անելիքներից մեկը նաև Արցախի թեման համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում պահելն է. Ռուբեն Վարդանյան Կարմիր Խաչի միջոցով այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել 6 հիվանդ Եվրոպայում խաղալու ցանկություն ունեմ․ Էդուարդ Սպերցյան Արտաքին քաղաքականությունը պետք է ծառայի ոչ թե չարակամների թիվն ավելացնելուն, այլ, ընդհակառակը, ընկերների թիվը առավելագույնի հասցնելուն. «Փաստ»Արտարժույթների փոխարժեքներն այսօր Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին մերկասառույց է Մանչեսթեր Յունայթեդը երկարաժամկետ պայմանագիր կկնքի 18-ամյա կիսապաշտպանի հետ ԲՏԱ նախարարությանը հասանալի կլինեն հարկային գաղտնիք համարվող տեղեկությունները. նախագիծ. «Փաստ»Այսօր Հայաստանում նշվում է սիրահարների բարեխոս Սուրբ Սարգսի տոնը ԿԱՐԵՎՈՐ իրազեկում բոլոր կենսաթոշակառուների համար՝ բանկերի վերաբերյալ «Զոհվելուց հետո անգամ ամեն րոպե տան մեջ իրեն զգացել ենք, ցույց է տալիս, որ մեր կողքին է». ամեն տեղ արդարություն փնտրող Էլվիսն անմահացել է Շուշիում. «Փաստ»Վանաձորում կոտրել են Վանաձորի բանտի աշխատակցի ավտոտնակի դուռն ու վնասել նրան պատկանող Mercedes-ը Չնայած «տպավորիչ» թվերին, աղքատությունը շարունակում է խորանալ. «Փաստ»ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Հայտնի է Պեմզաշենում հայտնաբերված դիակի ինքնությունը «Միակ հույսն այն է, որ արցախցիները պինդ կանգնած են հողին ու չեն պատրաստվում որևէ զիջումների գնալ». «Փաստ»