Ереван, 29.Март.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Այս փուլում լճացման վիճակ է. բոլոր կողմերը սպասում են, թե զարգացումները որ կողմ կընթանան». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս փուլում հայ-ադրբեջանական բանակցային փուլի ակտիվությունը պայմանավորված է աշխարհում առկա ընդհանուր իրավիճակով: Այս կարծիքին է քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանը: «Աշխարհում մի քիչ պայթյունավտանգ իրավիճակ է, ու տարբեր պետություններ, իրենց շահերը պաշտպանելով, ուզում են կասեցնել նշվածից բխող հնարավոր զարգացումները: Ստեղծվել է մի վիճակ, երբ Հայաստանի շուրջ կայունությունը տարբեր պատճառներով ձեռնտու է աշխարհաքաղաքական հիմնական դերակատար խաղացողներին՝ լինի Մոսկվան, Վաշինգտոնը, Փարիզը, Թեհրանը, թե Բրյուսելը: Նրանցից և ոչ մեկին այստեղ առանձնապես մեծ լարվածություն պետք չէ: Այո, բոլոր պետություններն այստեղ ինչ-որ շահեր ուներ ու դրանք Հայաստանի միջոցով փորձում են առաջ տանել, բայց, ընդհանուր առմամբ, տարածաշրջանային կայունությունը հիմնական խաղացողներին ձեռնտու է: Հակառակ դեպքում Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի հաշվին իրենց դերակատարությունը մեծացնելու են, մինչդեռ որևէ մեկին ձեռնտու չէ, որ Հայաստանի հաշվին թուրք-ադրբեջանական գերտերություն ստեղծվի»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ռ. Մարգարյանը:

Նա շեշտեց, որ Ադրբեջանի վրա միջազգային ճնշում կա, թեպետ այն հիմնականում հայտարարությունների, բանաձևերի, խոսքերի տեսքով է: «Քաղաքական առումով դրանք, իհարկե, նույնպես նշանակություն ունեն, բայց վերջնական որևէ բան չեն թելադրում Ադրբեջանին. դժվար եմ պատկերացնում, որ այդ բանաձևերի, հայտարարությունների ճնշման տակ Ալիևը կարող է իր զորքերը հետ քաշել ՀՀ տարածքից: Հակառակը, ինչպես տեսնում ենք, ինչ էլ ասեն, որտեղից էլ զանգեն, Ալիևը «թքած ունի», քանի որ, իր կարծիքով, «ուր կանգնել են, Ադրբեջանի տարածք է»: Անկեղծ, դժվար է ասել, թե որքան կշարունակվի այս անորոշ վիճակը: Ալիևն ասում է՝ զորքերը հետ չեն քաշելու, Փաշինյանն ասում է՝ խաղաղության պայմանագիր կստորագրեն, եթե դելիմիտացիա լինի ու զորքերը հետ քաշվեն: Եթե երկուսի հայտարարություններին հավատանք, ապա ո՛չ խաղաղության պայմանագիր, ո՛չ էլ դելիմիտացիա է լինելու, այլ գործընթացը սառեցված է մնալու: Հարցն այն է, թե ով կարող է այդ գծից հետ քաշվել: Ադրբեջանը դժվար հետ քաշվի, հույս ունենանք, որ Հայաստանի իշխանությունները նոր զիջումների չեն գնա, առանց Ադրբեջանի կողմից զորքերը հետ քաշելու ինչ-որ պայմանագիր չեն ստորագրի՝ ճանաչելով Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը», փաստացի ընդունելով նաև Ադրբեջանի զորքերի տեղակայումը ՀՀ տարածքում»,-ընդգծեց քաղաքական վերլուծաբանը:

Նրա խոսքով, ՀՀ իշխանություններն իրենց քայլերը համապատասխանեցնում են աշխարհաքաղաքական ընդհանուր միտմանը. «Շատ հեղհեղուկ վիճակ է, և հարց է, թե որ կողմը երբ հետ կքաշվի: Մինչև 44-օրյա պատերազմը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում որոշակի դերաբաշխում կար, նույն դերաբաշխումը մինչև հիմա ուժի մեջ է: Այսինքն, ՌԴ-ն, որպես գլխավոր դաշնակից, ապահովում է հայ-թուրքական, արցախա-ադրբեջանական սահմանը, իսկ մյուս համանախագահները դիվանագիտական խողովակներով են փորձում արդար լուծման տանել խնդիրը: Այս պայմաններում Հայաստանի իշխանություններին դժվար կլինի ասել՝ անկախ նրանից՝ դուք ինչ եք անում, մենք ամեն ինչ տալիս ենք: Այս ամենից զատ, սակայն, ադրբեջանական ու թուրքական սպառնալիքը շարունակում է առկախված մնալ, և նոր ագրեսիայի դեպքում կարող են նաև ինչ-որ նոր զիջումներ լինել: Ընդհանուր առմամբ, այս փուլում լճացման վիճակ է, բոլոր կողմերը սպասում են, թե զարգացումները որ կողմ կընթանան»:

Այս համատեքստում անդրադառնալով Ադրբեջանի՝ ամենօրյա ռեժիմով հրադադարը խախտելու, հայկական դիրքերի վրա կրակ բացելու մարտավարությանը՝ քաղաքական վերլուծաբանը նշեց. «Ադրբեջանի այս պահվածքը նույնպես գալիս է ընդհանուր իրավիճակից: Իրականում Ադրբեջանի համար այդ ճնշման պայմաններում նոր ագրեսիայի գնալը մի քիչ դժվար է: Հաշվի առնենք նաև Իրանի զորավարժությունները Ադրբեջանի սահմանին, Կապանում հյուպատոսություն բացելը, Ֆրանսիայի խորհրդարանի հայտարարությունները՝ Արցախը ճանաչելու կոչերով:

Մեծ հաշվով, ամեն ինչը գին ունի, և Ադրբեջանի համար էլ գին կա: Այսինքն, այնպես չէ, որ չեն հաշվարկում, թե նոր հարձակումն ինչ գին է արժենալու կամ չի արժենալու իրենց համար: Մենք գիտենք նաև, որ անկախ ՀԱՊԿ նիստի շրջանակում այստեղ ընդունված հայտարարություններից, ՀԱՊԿ-ի մասնագետները եկել են Հայաստան ու փաստացի արձանագրել, որ ներխուժում կա: Ադրբեջանն այդ հաշվարկներն անում է ու, ըստ երևույթին, հայտարարությունների պատճառով նեղացած է նաև իր գործընկերներից: Ռուսաստանից նեղված է, որովհետև այն դիրքորոշումը, որն ունի ՌԴ-ն, չի համապատասխանում Ալիևի պատկերացումներին: Խոսքը մասնավորապես խաղաղապահների մասին է: Ալիևը դժգոհ է նաև, որ Արցախում պետնախարար է նշանակվել Ռուբեն Վարդանյանը, ինչը Բաքուն «հատուկ գործողություն» է համարում՝ ուղղված Արցախի կայունացմանը, ներդրումների աճին: Ընդհանուր առմամբ, թեպետ Ադրբեջանը հաշվարկում է, թե նոր ագրեսիայի դեպքում ինչ գին է վճարելու, ամեն դեպքում, իր հավակնություններից չի հրաժարվել: Հույս ունեն, որ, մասնավորապես, կարելի է հասնել տարանցիկ ճանապարհին»:

Ռուբեն Մարգարյանը կարծում է, որ ինչքան աշխարհում վիճակը կայուն լինի, այնքան դա ձեռնտու է Հայաստանին: «Ինչքան անկայունությունը շատ է, այնքան մեր տարածաշրջանում վտանգներն ավելանում են: Իսկ ինչո՞վ է այսօրվա իրավիճակը տարբերվում նախորդ ամիսներից: Այսօր, անկախ նրանից, որ ռուսուկրաինական կոնֆլիկտը շարունակվում է, այս հարցում հիմնական խաղացողների դիրքորոշումների մեջ որոշակիություն կա: Այդ իմաստով իրենց ուշադրությունն ավելի շատ է սևեռվում այլ կետերի վրա, որտեղ կարող է պայթյունավտանգ լինել: Հայաստանի շուրջ այսօրվա իավիճակը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ տարածաշրջանային խաղացողներն իրենց դիրքորոշումները, իրենց կարմիր գծերը ճշտել են: Այդ կարմիր գծերը, մեծ հաշվով, դիվանագիտական տեսանկյունից մեր օգտին են: Ինչպես նշեցի, ոչ ոքի ձեռնտու չէ, որ Ադրբեջան ու Թուրքիա պետություններից ստեղծված համախմբման արդյունքում այդ երկրներն ամբողջությամբ իրենց սեփական օրակարգը թելադրեն տարածաշրջանում»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ նշելով, որ այս սցենարը կասեցնելու հարցում իր ներդրումն է փորձում ունենալ նաև Իրանը, որ վիճակն ավելի չբարդանա:

«Ընդհանուր առմամբ, ստեղծվել է մի վիճակ, որը Հայաստանին իր շահերն առաջ տանելու հնարավորություններ է տալիս: Ցավոք, սա միայն դիվանագիտական դաշտում է: Ավելին ակնկալել, քան այսօրվա վիճակն է, դժվար է, որովհետև Ադրբեջանը որևէ դիվանագիտական ճնշման տակ զորքերը հետ չի քաշելու: Ինչ վերաբերում է ռազմական դաշտին, ապա ՀՀ իշխանություններից բազմիցս ենք լսել ու այսօր էլ շարունակում ենք լսել, որ չեն պատրաստվում «սարերի, լճերի, ճանապարհների» համար կռիվ տալ: Նկարագրված վիճակը, ընդհանուր առմամբ, դեռ երկար կտևի, ու անորոշ է նաև հնարավոր ավարտը»,-շեշտեց նա:

Ինչ վերաբերում է նշված հնարավորություններին ու սեփական կարմիր գծերն առաջ տանելու ցանկությանը, քաղաքական վերլուծաբանը, անդրադառնալով ՀՀ իշխանությունների քաղաքականությանը, նշեց. «Իշխանություններն ասում են կարմիր գիծը ՀՀ սուվերեն տարածքն է, բայց իրականում այդ կարմիր գիծը չկա. եթե տարածքը խախտվում է, և ասում են՝ միայն խաղաղ ճանապարհով կփորձեն ինչ-որ հարցեր լուծել, դա այլևս կարմիր գիծ չէ: Այսինքն, այդ հայտարարությունները կապ չունեն իրականության հետ: Հայաստանի իշխանությունները վարում են քաղաքականություն, որն իրենց կօգնի պահել իշխանությունը: Եթե այդ նպատակի համար անհրաժեշտ է մի քիչ ատամներ ցույց տալ, որ միջազգային հանրությունն իրենցից գոհ լինի, կանեն, եթե ինչոր պահի զիջումներ են պետք, կգնան զիջումների: Այս վիճակը պայմանավորված է ընդհանուր թուլությամբ, բայց նաև իշխանությունների կրավորական կեցվածքով, որը եղել է դեռ 2018-ից:

2018-ից Հայաստանում մի իշխանություն է, որի առաջնահերթությունները տարբերվում են այն առաջնահերթություններից, որոնք պետք են անվտանգության խնդիր ունեցող երկրին: Այս իշխանության առաջնահերթությունը բոլորի համար լավը լինելն է, ընկերանալը, անկախ նրանից, թե ինչի հաշվին է այդ ընկերությունը: Նշվածով են պայմանավորված այս և նախորդ իշխանությունների նաև գաղափարական տարաձայնությունները, որովհետև նախորդների համար առաջնահերթությունն անվտանգությունն էր, Հայաստանը, Արցախը, իսկ այս իշխանությունների առաջնահերթությունը ասֆալտ փռելն է, միջազգային հանրության հետ կլիմայի փոփոխությունների ազդեցությունը քննարկելը»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Кто портит армяно-российские отношения?Андраник Теванян: Запад намерен евроинтегрировать Армению по примеру Украины SciRep: с 1980 года слова в песнях упростились, но сделались более гневными Цены на нефть завершили первый квартал уверенным ростом Инспекционный орган: Известны промежуточные результаты контроля производства яиц и рынка сбыта Цены производителей сельхозпродукции в ЕАЭС в феврале выросли на 7,5% Курсы валют в Армении Мхитар Папоян не исключает, что будет выдвинут кандидатом в члены ВСС Армении МИД России: 102-я база в Армении — единственный гарант суверенитета республики Целью Пашиняна являются власти АрцахаКиеву нужны противоракетные системы и артиллерия Patriot: Зеленский Арабские страны готовы полностью признать Израиль в рамках будущей сделки: Байден СК Армении: В рамках производства по делу о нападении на отдел полиции проводятся обыски В Индии раскрыли подробности переговоров с главой МИД Украины Россия готова способствовать нормализации армяно-азербайджанских отношений: Сергей Лавров В Армении с завтрашнего дня программой возврата пенсий и пособий могут воспользоваться картодержатели 11 банков Армения запретила трансляции на своей территории программ Владимира Соловьева Премьер Польши считает, что Европа вошла в «предвоенную эпоху» Омбудсмен: В Нагорном Карабахе остались 20 армян Российские власти сообщили об уничтожении 15 целей над Белградом Сурен Петросян: Это вопрос не только Воскепара, но и всей государственности Главы Парламентов Армении и Азербайджана в ближайшее время вновь встретятся Сурен Папикян наблюдал за военными упражнениями, проходившими на военном полигоне «Баграмян» “Ереванский бестселлер”: лидер продаж - “Книга джунглей”: детско-юношеская книга, февраль, 2024 Алиеву нужна новая война: обращение российской прессыГендиректор Ucom принял участие в конференции по рекрутингу Журнал Global Finance признал Америабанк лучшим банком в Армении в 2024 году«Необходимо объединить усилия в формировании единой повестки Армения-Диаспора». Состоялась встреча Армана Варданяна и Амрама Петросяна Очевидно, что после 5 апреля в Армении будет создана новая политическая реальность։ Аршак КарапетянПогода в Армении: резкое потепление МИД Армении и Кореи обсудили перспективы двустороннего сотрудничества Пашинян отправляет группы в Тавушскую областьЛавров: Миссия ЕС в Армении превращается в миссию НАТО Курсы валют в Армении Глава МИД Латвии подал в отставку Шаг назад от подачи заявки на вступление в ЕС?Азербайджан обвинил Францию в создании шпионской сети на своей территории Россия не собирается воевать с НАТО: Путин Погода в Армении: резкое потепление Экономист назвал условия создания единой валюты БРИКС Парламентская ассамблея Евронест призвала ЕС увеличить помощь вынужденно перемещенным лицам из Нагорного Карабаха Армения направит жителям Газы около 30 тонн гуманитарного груза В Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повысится Международный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евро Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата Эксперт заявил о неизбежности деглобализации мировой экономики Пашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности Армении Politico указал на сроки представления плана по помощи ЕС Украине Из более чем 100 тысяч арцахцев в Армении трудоустроены лишь 11800 человек