Երևան, 29.Նոյեմբեր.2022,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Որևէ երկրում այսպիսի արհամարհանք չկա ազգային մշակույթի հանդեպ». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս տարի պետք է նշվեին գրականագետ Սուրեն Աղաբաբյանի, մեծանուն գրող Վահագն Դավթյանի 100-ամյակները: Հաջորդ տարի գրականագետ Էդվարդ Ջրբաշյանի 100-ամյա հոբել յանն է: Օրեր առաջ Համահայկական գրողների միության նախագահ, գրականագետ Աբգար Ափինյանն իր մտահոգությունն էր հայտնել, որ պետությունը և համապատասխան գերատեսչությունը կարևոր հոբել յաններն անուշադրության են մատնել:

«Խորհրդային շրջանում չի եղել դեպք, երբ տարբեր ոլորտների արժանավոր մտավորականների հոբել յանները չնշվեին: Նախկինում կար մարդկային ու ստեղծագործական կապ համապատասխան պետական մարմնի և ոլորտային մասնագետների միջև: Բախտ եմ ունեցել հանգամանալից զրուցել Կարեն Դեմիրճյանի հետ, նա խրախուսանքի խոսքեր հնչեցրեց Գրողների միությունում իմ կատարած աշխատանքի վերաբերյալ: Խոսեցինք մեր գրական միջավայրի մասին, զարմացել էի` հրատարակված ամբողջ գրականությանը ծանոթ էր, բոլոր գրողներին անձնապես ճանաչում էր: Այսօր այդ միջավայրը չկա: Պատկան մարմինների ներկայացուցիչները տեղյակ չեն մեր մշակութային, գրական և գիտական կյանքին: Չկա շփում: Չի եղել դեպք, որ ինձ կամ որևէ մեկին ինչոր հարցով հրավիրեն խորհրդակցության: Բոլոր ձեռնարկները կատարվում են թերի, որևէ բան չի համապատասխանում մշակութային քաղաքականության արդի չափանիշներին: Որևէ երկրում այսպիսի արհամարհանք չկա ազգային մշակույթի հանդեպ»,«Փաստի» հետ զրույցում ասում է Ափինյանը:

Հիշեցնում է` Համահայկական գրողների միությունը հանդիսավոր պայմաններում նշել է Վ. Դավթյանի 100-ամյակը, մինչդեռ պետությունը դա չարեց: «Անհատներն են միջոցառումներ կազմակերպում, երբեմն զրո դրամական միջոցներով: Իսկ պետությունն այդ ընթացքում ֆինանսները բաշխում է ապաշնորհ մարդկանց: Մեր մեծերի հոբել յանական միջոցառումները, նրանց հոբել յանները դավադիր կերպով անտեսվում են պետության կողմից, մինչդեռ այն պարտավոր է տեր կանգնել գիտությանն ու մշակույթին: Հոբել յանների նշման կարգի մեկ վառ օրինակ հիշեցնեմ: 1969 թ.-ին Հայաստանը նշում էր Ամենայն հայոց բանաստեղծի` Հովհ. Թումանյանի 100-ամյակը: Այդ թվականին հարյուրավոր միջոցառումներ են տեղի ունեցել Հայաստանում:

Կազմակերպվել է ընդունելություն սփյուռքահայ և օտարերկրացի հյուրերի համար, աշխարհի տարբեր երկրների գրական ու մշակութային կազմակերպություններ Հայաստանում էին: Դեռևս 1960ական թթ. սկզբից պետությունը հրատարակում էր գիտական գրականության ընտիր նմուշներ, իսկ միայն 1969 թ.-ին 3 տասնյակ գրականագիտական հատոր Թումանյանի մասին: 1969 թ.-ը թող օրինակ լինի մեզ համար, այսօր արվում է ճիշտ հակառակը: 2019 թ.-ին մեր միությունը դիմեց ԿԳՄՍ-ին` Թումանյանի 150-ամյակին նվիրված գիտական հետազոտություն հրատարակելու առաջարկով: Առանց քննելու այն մերժվել էր, չէր դիտարկվել անգամ»,-նշում է մեր զրուցակիցը:

Հարցնում եմ` կա՞ մտավախություն, որ շուտով երիտասարդներն ուղղակի չեն ճանաչի մեր մտավորականներին: «Արդեն ունենք նման պատկեր: Մեր մշակույթի մեծերին երիտասարդները ծանոթ չեն, որովհետև մշակութային անհրաժեշտ քաղաքականություն չի տարվում: Որպես օրինակ նշեմ մրցանակների հարցը: Նախկինում գրողի կամ գիտնականի հանրահռչակման միջոցը մրցանակն էր: Պ. Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմը լույս է տեսել 1959 թ.-ին, 1966 թ.-ին գրքի երկրորդ հրատարակությունն էր, դրանից մեկ տարի անց միայն այն արժանանում է պետական մրցանակի:

Սևակի նման հանճարը բարդ ճանապարհ անցավ պետական մրցանակի արժանանալու համար, բայց դա նաև պատվաբեր դարձրեց այդ մրցանակը: Իսկ այսօր, թանաքը չչորացած, գրքերն ստանում են մրցանակներ, այդ թվում` պետական: Ժամանակակից գրականության մասնագետ, գրաքննադատ լինելով` բոլոր գրքերն ի պաշտոնե կարդում եմ: Պիղծ գրքերը, որոնք ներծծված են անբարոյական գաղափարներով, անխտիր ստացել են պետական մրցանակ: Ոլորտը բարձիթողի վիճակում է, վերահսկողություն չկա, վախենում եմ խորհուրդ տալ պետական մրցանակի արժանացած գիրք կարդալ»,-ընդգծում է Ափինյանը:

Հավելում է` մինչդեռ խորհրդային տարիներին պետական մրցանակ արտահայտությունը բավարար էր, որ գտնեինք տվ յալ շրջափուլի լավագույն գրողներին` Հ. Սահյան, Հովհ. Շիրազ, Վ. Դավթյան, Գ. Էմին և այլք: «Գրողի հանրահռչակմանն ուղղված պետական մրցանակի ինստիտուտն այն տարիներին գործել է անթերի: Եթե տրվում էր մրցանակ, հստակ նշվում էր, թե ինչի համար է այն տրվում: Սա միջազգային պրակտիկա է, իսկ այսօր մրցանակակիր գրքերի անունները շուտասելուկի պես թվարկվում են միայն: Օրինակ` Իվան Բունինը Նոբել յան մրցանակի է արժանացել ճշմարիտ գեղարվեստական տաղանդի, արձակում տիպիկ ռուսական կերպարներ վերստեղծելու համար: Իսկ այսօր երբեք չեք տեսնի մեկնաբանություն` ինչու է գրողը կամ ստեղծագործությունը մրցանակի արժանացել»,-ընդգծում է գրականագետը:

Ասում է` երբ մեկնաբանության համար դիմում են ԿԳՄՍ նախարարությանը, պարզաբանում են, որ հանձնաժողովի անդամների մեծամասնությունն իր քվեն տվել է այս կամ այն գործին: «Բայց դա չի կարող չափանիշ լինել: Նախ` հանձնաժողովի անդամներին իրենք են որոշում, ապա` իրենց ընտրածները ոլորտի հետ որևէ կապ չունեն, առանց բացառության: Նրանց քվեների արդյունքում էլ նման աղետալի արդյունք ենք ունենում: Սա սոսկալի պրակտիկա է: Մշակույթը մեր կյանքի որոշիչ կողմնացույցն է. ապականելով արդի հայ մշակույթը՝ ԿԳՄՍ-ն ճանապարհ է հարթում այլասերված հոգիների համար: Պեմզաշենում կատարված սոսկալի հանցագործութունը նաև մեր հանրության հոգևոր այլասերման վկայությունն է: Ահա ինչու մտադրություն ունենք հենց ԿԳՄՍ-ում հրավիրել մի մասնագիտական հավաք կամ քննարկում` այս աղետալի ընթացքի դեմն առնելու համար:

Ունենք բարձր արվեստ, բայց պետական սխալ քաղաքականության հետևանքով խրախուսվում են միայն հիվանդ ծիլերը: Շատերն այսօր, կառավարությունից նեղացած, մի կողմ են քաշվել: Մինչդեռ կարծում եմ` այսօրվա կառավարությունից ոչ թե պետք է նեղանալ, այլ մշտապես անհանգստացնել նրան, որպեսզի հրաժարվի իր սխալ պահվածքից: Իսկ այսօր աղետալի սխալներ են կատարվում հենց ԿԳՄՍ նախարարությունում: Մասնագետներ չունեն, դրամաշնորհներ հայտարարելիս կամ էլ ոլորտային աջակցություն ցուցաբերելու համար դրսից մասնագետներ են հրավիրվում: Ցանկը նայում ես, որևէ մեկն իր գիտելիքներով մասնագիտական ոլորտին չի համապատասխանում: Սա պետք է շտկել: Հակառակ դեպքում տարիների ընթացքում մշակութային միջավայրն այնպես է ապականվելու, որ հինգ տարի հետո ամաչելու ենք այն պատկերից, որ կունենանք մշակույթի ոլորտում: Սա նեղացած մարդու խոսք չէ, սա մասնագետի դիտարկում է, իրենք մասնագետ չեն»,-եզրափակում է Աբգար Ափինյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վաղը փակ կլինի Մաշտոցի պողոտայի մի հատվածը Հրդեհ է բռնկվել Ձորամուտ գյուղի ոչ բնակելի տներից մեկի տանիքում Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները և ժամանակացույցը Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը Աշտարակ քաղաքի սկզբնամասում բախվել են Opel-ն ու BMW-ն, վերջինս բախվել է ծառին. կան վիրավորներ Մանրամասներ՝ Արցախում վիրավորված զինծառայողների առողջական վիճակից ՌԴ ՊՆ-ն՝ Արցախում տիրող իրավիճակի մասին Թիմեր և թևեր. ինչ պատկեր է ՔՊ Կոտայքի «ներքին խոհանոցում» Հավայան կղզիներում հրաբուխ է սկսել ժայթքել Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 13 հայ զինծառայողի մարմին Վանաձոր քաղաքում ՀՀ ոստիկանության աշխատակիցների և քաղաքացիների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ Դեկտեմբերի 15-ից մինչև հունվարի 20-ը հսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում Կլիմայի փոփոխությունն ու դրա ազդեցությունը շրջակա միջավայրի վրա չի կարող շրջանցել ՀՀ-ի վրա․ նախագահ ՊՎԾ-ն ավտոմեքենաների խլացուցիչների արտահանման գործընթացում խախտումներ է հայտնաբերել Փաշինյանը մեկ օրով արձակուրդ է տրամադրել Անահիտ Ավանեսյանին Ձերբակալվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենն ու ևս երկու անձ. ՀԿԿ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել ԱՀԿ-ն գործածությունից հանել է «Կապիկի ծաղիկ» արտահայտությունը՝ ռասիստական ​​ակնարկների պատճառով Ադրբեջանի ԶՈՒ-ն արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը․ ունենք վիրավորներ․ ԱՀ ՊՆ «Պարտեզ» հյուրանոցում օտարերկրացին աշխատակցին փոխանցել է կասկածելի պայուսակ․ պարեկները սահմանազատել են տարածքը Արցախի նախագահն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Պարտատոմսերի հերթական դոլարային տրանշը IDBank-իցԱդրբեջանը հայկական կողմին է փոխանցել սեպտեմբերին զոհված 13 հայ զինծառայողի մարմին․ ՊՆ Հնդկաստանը 2020-ի պատերազմի ժամանակ Հայաստանին զենք է առաջարկելՄարզաշխարհի անվանի ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել հայտնի ըմբշամարտիկ Արսեն Կոտիկյանի հիշատակին (լուսանկարներ) Կիևում հոսանքազրկումները կարող են շարունակվել մինչև գարուն. Կլիչկո Ադրբեջանի նախագահը հնարավոր էսկալացիայի պատասխանատվությունն այս գլխից վերցնում է իր վրա. Արարատ Միրզոյան ԱրարատԲանկը՝ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ-ի պարտատոմսերի տեղաբաշխողՀանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Դոլարն ու եվրոն թանկացել են «ԶՊՄԿ-70» շրջանակում կայացել է ցուցահանդես` «Սյունյաց աշխարհի հրաշալիքները» թեմայով Ասում են՝ Սևի լճի համար հո չենք կռվելո՞ւ, բայց ՀԱՊԿ–ին ասում են՝ եկեք ադրբեջանցիներին հանեք. Օհանյան ԱԱ 2022․ Սերբիան և Կամերունը ոչ-ոքի խաղացին՝ 6 գոլ խփելով Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, մասնակցել է ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը Թուրքիայում քիմիական գործարան է այրվում. պայթյուններ են լսվում Հայ շաշկիստների աննախադեպ հաջողությունները՝ Գերմանիայում Ալիևը շտապում է և անհանգիստ է Պուտինը հայտարարել է միջազգային առևտրի ճգնաժամի մասին Սոնա Ռուբենյանը և ամուսինը նշել են ամուսնության մեկ ամյակը (լուսանկարներ) Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում որոշվել է ստեղծել կենսաբանական անվտանգության գծով համակարգող խորհուրդ. Զաս Արևային էներգիան նպաստում է բնապահպանական զարգացմանը Չինաստանի հյուսիս արևմուտքում Չալաբյանի 50-ամյակը` զուսպ և մշակութային մթնոլորտումՍաակաշվիլիի օրգանիզմում մկնդեղ է հայտնաբերվել. փաստաբան Բողոքի ակցիա Երեւանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ. քրդերն այրեցին Թուրքիայի դրոշը ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց Ադրբեջանից և Հայաստանից պահանջվում է զսպվածություն և ուժեղ քաղաքական կամք՝ լարվածությունը թուլացնելու և համապարփակ կարգավորման հասնելու համար. Տոյվո Կլաար Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է Չարենցավանում աշակերտը դիտավորյալ ջարդում կանգառը Ռուսաստանի դեմ պայքարի Միացյալ Թագավորութան ծրագիրն անգամ Հայաստան է հասել․ գաղտնազերծված փաստաթղթեր Պայքար ընդդեմ քաոսիՓաշինյանական իշխանությունն Արցախն ընկալում է որպես քաղաքական խոչընդոտ․ Չալաբյան Թբիլիսյան խճուղում փորձարկվելու է էլեկտրաշչակ