ՀԱՊԿ ԱԳ նախարարներն անհամաձայնություն են հայտնել Լավրովի մասնակցությունը ԵԱՀԿ նիստին արգելելու կապակցությամբ
ՔԱՂԱՔԱԿԱՆՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների արտգործնախարարները համատեղ հայտարարություն են ընդունել, որում անհամաձայնություն են հայտնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի պատվիրակությանը ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին խոչընդոտելու Լեհաստանի որոշման հետ կապված։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այս հայտարարությունն արտահայտում է մեր արտգործնախարարների կոլեկտիվ անհամաձայնությունը ԵԱՀԿ գործող նախագահի՝ Լեհաստանի որոշման հետ, որն անհնարին է դարձրել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի պատվիրակության մասնակցությունը ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի 29-րդ նիստին»,- ասել է Զասը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ «ի հեճուկս երկար տարիների հաստատված պրակտիկայի», Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը նույնպես չի հրավիրվել ֆորումին, ինչը վնասում է ԵԱՀԿ գործունեությանը։
«Ավելի շատ վնաս է հասցվում ոչ թե մեր պետություններին, ոչ թե Ռուսաստանի Դաշնությանը և այլ երկրներին, այլ ԵԱՀԿ կազմակերպությանը»,- ընդգծել է Զասը։