Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Խաղաղություն պետք է պարտադրված հաղթանակով լինի. մենք չպարտված մարդ պետք է ունենանք, որը կկարողանա մի բան փոխել». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի ակտիվությունը դեռ ոչինչ չի նշանակում, բացի նրանից, թե կողմերի իրական ցանկությունները որ կետում են, կամ ինչ են իրենք նշում կարմիր գծերի մասով: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով խաղաղության փաստաթղթի ստորագրման շուրջ այս փուլում առկա իրողություններին:

«Ալիևն ասում է՝ մեզ պետք է միջանցք տալ, Հայաստանի իշխանություններն ասում են՝ 29 հազար 800 քառակուսի կիլոմետր: Նախ՝ հիմա ո՞վ է լինելու այն ուժը, որը գալու է ու ադրբեջանական զորքերին դուրս հանի և նոր 29 հազար 800 ձևավորի, որ ինչ-որ բան ստորագրեն, երկրորդ՝ հայկական կողմը տալո՞ւ է միջանցքը: Եթե այս ամենը չկա, ի՞նչ տարբերություն, օրը 25 անգամ, թե մեկ անգամ են հանդիպում: Այսօր ինտենսիվության խնդիրն աշխարհում առկա որոշ փոփոխությունների շրջանակներից է գալիս: Ու թեպետ թվում է, թե գործընթացներն ինտենսիվ են, բայց նույն Ալիևը հենց երեկ հայտարարեց, որ դեկտեմբերի 7-ին պետք է հանդիպում լիներ, որը, իր պատկերացմամբ, չի կայանալու, որովհետև հայկական կողմն ասել է, որ Ֆրանսիայի նախագահն էլ պետք է մասնակցի: Այսօրվա դրությամբ կողմերն ամեն անգամ ասում են՝ մի հոգի էլ պետք մասնակցի՝ միջնորդի, լսողի կամ վկայի կարգավիճակով: Այս անվստահության պայմաններում ի՞նչ ստորագրման մասին է խոսքը: Սա՝ գործընթացի մասին»,ասաց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է իրական ցանկություններին ու վարքագծին, հիշեցնելով Փաշինյանի այն հայտարարությունները, թե երբ հայկական կողմը մի բանի համաձայնել է, Ադրբեջանը մերժել է, Թևան Պողոսյանը շեշտեց, որ այսօր ո՛չ Փաշինյանն է փոխվել, ո՛չ Ալիևը. «Հիմա էլ եթե Փաշինյանն ասի՝ լավ, համաձայն եմ, Ալիևը նույն վայրկյանին նոր պայման է դնելու, որովհետև իր երազանքը նկարագրել է. ասում է՝ «ամբողջովին Զանգեզուրն էլ, Սևանն էլ եմ վերցնելու, Երևան էլ եմ գալու»:

Այդ դեպքում ի՞նչ փաստաթղթի մասին կարող է խոսք լինել, որը մեկ համաձայնագիր էր, հետո դարձավ շրջանակային համաձայնագիր, հետո էլ ասացին՝ ռուսական մոտեցումներին են համաձայնություն տվել, թեպետ մինչ այդ մեղադրում էին Ռուսաստանին»: Կրկին ընդգծելով, որ Ալիևը չի փոխվել, նա հավելեց. «Գուցե վաղը մի տարբերակ լինի, որը հայկական կողմը շատ կցանկանա ստորագրել, բայց եթե Ալիևին պետք չլինի, չի ստորագրի: Նա որևէ պատճառ կգտնի ու կձգձգի գործընթացները: Ինքն արդեն այսօր է հայտարարում, որ Հայաստանն ուզի, թե ոչ, միջանցք է տալու, հայկական կողմն էլ ասել է՝ միջանցք չի տալու: Եթե այդ կետը հիմա որոշված չէ, ո՞վ է այն ուժը, որն Ադրբեջանին ծեծելով՝ ստիպելու է համաձայնել, որովհետև եթե Ադրբեջանին այսօր չծեծես, ոչնչի էլ չի համաձայնելու: Ես աշխարհում նման միայն մեկ ուժ գիտեմ. դա հայկական բանակն է և հայ ազգի՝ նշվածն իրականացնելու միասնական ցանկությունն ու երազանքը: Եթե նշվածն իրականացնելու պոտենցիալը չկա, դա այսօր չի կատարվելու: Չկա որևէ այլ ուժ, որը մեր փոխարեն գալու է ու այդ խնդիրը լուծի:

Եթե անգամ վաղը Ալիևը ձևական գնա ու ինչ-որ բանի տակ ստորագրի, 5 րոպե էլ չի պահելու իր ստորագրությունը, ինչպես 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի, 1994-ի, Սոչիի հայտարարությունների ու փաստաթղթերի դեպքում է: Ի դեպ, նման նաև երկրորդ թշնամին ունենք՝ Թուրքիան. 2008-ին ստորագրված արձանագրությունները ևս կյանքի չկոչվեցին: Թուրքիայի և Ադրբեջանի այդ վարքագիծն իմանալով՝ ինչպե՞ս կարելի է մտածել, որ այսօրվա աշխարհաքաղաքական փոփոխությունների պայմաններում ինչոր բան ստորագրելով՝ հույս ենք ունենալու:Միակ բանը, որի վրա հույսներս պետք է դնենք, մեր բանակի հզորացումն է, ազգային միասնությունը վերականգնելն է»:

Թևան Պողոսյանը նշեց, որ վերոնշյալին հասնելու համար պետք է ժամանակ շահել. «Իսկ ժամանակ շահելու լավագույն ցուցիչը կլինի բանակցող փոխելը, բայց գիտակցված, ինքնակամ գործողություններ պետք է անել, ինչը հայկական նոր մոտեցման ձևավորումը կլինի: Գիտակցված ու ինքնակամ պետք է գործել, որ կարողանանք մեր մեջ ձևավորված սև գծերը, պառակտվածությունները հաղթահարել»: Մեր զրուցակիցը շեշտեց, որ իրականում մենք մեր կարմիր գծերը դեռ վաղուց ենք ձևակերպել:

«Երեկ Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն էր, որը տվել է այդ ձևակերպումներից մեկը: Նա ասել է. «Կորցնելով Արցախը՝ շրջելու ենք հայոց պետականության պատմության վերջին էջը»: Մենք Արցախը կորցնելու իրավունք չունենք: Սա կարմիր գիծ է, որի մասին մենք գիտենք, բայց աշխարհին էլ պետք է ասել: Իշխանությունների մոտ չի ստացվի, քանի որ բանավոր շատ այլ բաներ են ասել: Հիմա եթե անգամ շուռ գան ու ասեն՝ չէ, գիտեք, Արցախը կարևոր է, բոլորն ասելու են՝ լռեք: Նաև սա է պատճառը, որ պետք է գիտակցված ու ինքնակամ ասեն, որ հեռանում են, և պետք է գտնել մեկին, որը կարողանալու է նոր մոտեցումների ձևակերպում բերել, չի ունենալու հին պարտավորությունները: Մինչդեռ պարտված իշխանությունը կարող է նոր պարտություններ բերել. մենք չպարտված մարդ պետք է ունենանք, որը կկարողանա մի բան փոխել: Չեք ուզում մի «X-յանը» լինի, ուրիշ «Y-յանի» գիտեք, արեք դա: Դա ամենակարևորն է: Այո, բոլորս գիտենք կարմիր գծերը, բայց մի կարևոր բան կա. առանց մեր հաղթանակի խաղաղություն չի լինելու: Եթե պետք է խաղաղություն լինի, այն պետք է լինի պարտադրված հաղթանակով, ինչը բխում է մեր թշնամու վարքագծից: Դարերի պատմությունն է ցույց տալիս, որ երբ ջարդել ենք, կարողացել ենք խաղաղ ապրել»,-նշեց Թ. Պողոսյանը:

Նրա խոսքով, պետք է հաշվի առնել նաև, որ թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի առաջարկներն առաջին հերթին իրենց շահերից են բխում: «Եթե մենք որոշել ենք ինչ-որ կողմ բռնել, դա հայկական կողմը պետք է լինի: Եթե Արևմուտքը որևէ բան է ասում, առաջին հերթին դա բխում է իր շահերից, ինչը ավելի լայն համատեքստում նշանակում է առճակատում ՌԴ-ի հետ: Երբ Ռուսաստանն է առաջարկ անում, նշանակում է՝ առաջին հերթին բխում է ՌԴ-ի շահերից, լայն իմաստով այն ևս նշանակում է առճակատում Արևմուտքի հետ: Իսկ ո՞ւր մնացին հայկական շահերը: Ե՞րբ ենք սովորելու, որ մենք միայն ու միայն հայկական շահերը սպասարկելու իրավունք ունենք»,-հավելեց Թ. Պողոսյանը:

Ադրբեջանի ամենօրյա բնույթ կրող սադրանքների ու այդ երկրից հնչող հայտարարությունների մեջ մեր զրուցակիցը մեկ պատճառ է տեսնում: «Ադրբեջանը մեզ որպես թշնամի է ընդունում, որին ուզում է վերացնել: Ադրբեջանն իր ռազմավարությունը, մարտավարությունն ու նպատակները չի փոխել: Ադրբեջանի երազանքը հայկական պետականությունը վերացնելն է, որի հետևից և գնում է: Թշնամու ցանկացած գործողություն բխում է իր շահերից, և վարքագիծը չի փոխվելու: Այլ հարց է, որ եթե որոշել ես ապրել, պետք է մտածել, թե այդ ուղղությամբ ինչ ես անելու: Ադրբեջանն ասում է ինքն էլ է խաղաղություն ցանկանում, միգուցե ազնիվ է, բայց ես վստահ եմ, որ իրենց պատկերացրած այդ խաղաղության մեջ Հայաստան չի լինելու: Իրենց պատկերացրած խաղաղության դեպքում իրենք բոլոր հայերին վերացնելուց հետո են խաղաղ ապրելու, և ձգտում են իրենց հենց այդ «խաղաղությանը»: Սա է իրենց «խաղաղության» բովանդակությունը: Հայաստանն էլ է խաղաղություն ուզում, բայց բովանդակությունը եթե նկարագրենք, պարզվելու է՝ ուզում է ապրել հարևանների հետ, մինչդեռ այդ ապրելը գին ունի՝ ինքդ քեզ պաշտպանելու ունակ լինելն է, թույլ չտալը, որ թշնամին քեզ վերացնի»,ընդգծեց Թևան Պողոսյանը:

Անդրադառնալով Ալիևի այն հայտարարություններին, որոնք վերաբերում են Արցախում տեղի ունեցող գործընթացներին, պետնախարարի փոփոխությանը, այդ հարցում ՌԴ-ին ուղղված մեղադրանքներին, Թ. Պողոսյանը նշեց. «Ալիևն ասում է, թե «Արցախ այլևս գոյություն չունի»: Մեծ հաշվով՝ իր ցանկացած խոսք միտված է լինելու «Արցախի չգոյությունը» ներկայացնելուն: Օրինակ՝ մի դեպքում փորձելու է լավը երևալ եվրոպացիների համար՝ ասելով՝ «ուզում էի լավ բան անել, հայերը Ռուսաստանին ներս են բերում», ձեռքի հետ էլ փորձելու է պառակտել հայ հասարակությանը: Իր խոսքերը հաշվարկված են, միտված մեզ թուլացնելուն: Բոլորն են ոգևորված, որ կա մեկ հայ, որը պատրաստ է այսօր տեղափոխվել Արցախ ու աշխատել: Կարող է վաղը նման հարյուր մարդ լինի, մյուս օրը՝ հազար: Եվ սա հաշվի առնելով՝ Ալիևը հայերի մեջ վախ տարածելու նպատակ ունի, փորձում է պիտակավորումներ կպցնել: Մի հատ էլ փորձեց տարանջատել՝ ասելով, թե «Արցախում մի հայ կա, որն ուրիշ տեղից է եկել, ուրիշի օրակարգով, բայց կան տեղացի հայեր, որոնց հետ պատրաստ եմ խոսել»:

Կասկած է ուզում մտցնել, պառակտել, բայց մենք պետք է շատ խելոք գտնվենք՝ հասկանալով Ալիևի նման խաղերի նպատակը: Պետք է կարողանանք այդ խաղերից զերծ մնալ, արհամարհել կամ հակախաղեր առաջարկել այնպես, որ ինքն իր լարած թակարդն ընկնի»: Շեշտելով, որ Ալիևի նպատակը Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների վերացումն է, և իր հայտարարությունները մեկ ամբողջական շղթայի մեջ են, Թևան Պողոսյանը հավելեց. «Պետք է կարողանանք նոր մոտեցումներ բերել, ամեն օր Արցախում մեկ հայ պետք է ավելանա՝ լինի մշտական տեղափոխվելու, թե այցերի տեսքով: Հայկական ներկայությունն Արցախում ինչ-որ ձևով պետք է բարձրանա, պետք է ցույց տալ, որ չենք հրաժարվում ու պայքարելու ենք, որ միասնական ենք: Պետք է խելոք լինենք, որ թույլ չտանք մեզ խաղացնեն, այլ կարողանանք խաղի կանոններ փոխել»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ուկրաինան չունի պլան Բ. Կոնգրեսը պետք է հաստատի Կիևին օգնության մասին օրենքը. ԿուլեբաԻրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է նշել իր պատասխանատվության գոտին, անհրաժեշտ է սահմանել Հայաստանի սահմանները. Լավրով Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ ԼավրովftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ուղերձ էր Թեհրանին՝ այլևս այդպես մի արեք, եթե անեք, ապա ձեզ աղետ կսպասի․ ամերիկացի գեներալ Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որպես ուսումնական տագնապ․ ՀՌՀ մամուլի ծառայություն Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Լարսը փակ է բեռնատարների համար Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է ԱՄՆ-ն վետո է կիրառել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ բանաձևի նախագծի վրա Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Անցած 1 օրում հանրապետությունում գրանցվել է 7 ՃՏՊ. մեկ զոհ, 10 վիրավոր Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան ՌԴ-ում Տու-22Մ3 կործանիչ է ընկել. օդաչուներն ինքնանետվել են (լուսանկարներ, տեսանյութ) Ջուր չի լինելուԻսրայելը, ենթադրաբար, հարվածել է Իրանում ռազմական օբյեկտի Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ