Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ներքին «թիմեր», ոչ խաղաղ «արշալույսներ».... «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջերս տեղի ունեցավ ՔՊ-ի համաժողովը, որի ընթացքում ընտրվեց վարչության նոր կազմ, որն էլ իր հերթին ընտրեց վարչության նախագահ: Կուսակցության վարչության նախագահ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը։ Արտաքուստ այստեղ արտառոց ոչինչ չկա, ՔՊ-ն ինքն իրենով կարելի է անվանել «Նիկոլ Փաշինյան» կուսակցություն, և, ուրեմն, զարմանալի չէ, որ հենց նա էլ դարձավ կուսակցության պաշտոնապես ղեկավար: Բայց... Դեռևս երկու տարի առաջ Փաշինյանը հայտարարում էր, թե ՔՊ-ի ստեղծման օրից ինքը ոչ մի անգամ կուսակցության վարչության նախագահի թեկնածու չի եղել և հույս ունի, որ չի էլ լինի, քանի որ հակակշիռների և փոխզսպումների ճիշտ մեխանիզմը դա է, և իրենց կուսակցության մեջ տասնյակ մարդիկ կան, ովքեր կարող են այդ կարգավիճակն զբաղեցնել։

Այս անգամ էլ մամուլում տեղեկություններ էին տարածվում, թե ՔՊ վարչության նախագահի պաշտոնի համար հավակնություն է ներկայացրել Տիգրան Ավինյանը, քանի որ Փաշինյանը հայտարարել էր, թե նախագահ դառնալու հավակնություն չունի, իսկ գործող նախագահ Պապիկյանը չէր կարող վերընտրվել, որովհետև, ըստ կանոնադրության, կուսակցության վարչության նախագահի պաշտոնը ռոտացիոն է։ Այսինքն, այն քպականները, ովքեր եղել են վարչության նախագահ, այլևս չեն կարող զբաղեցնել այդ պաշտոնը, իսկ վարչության նախագահ հասցրել են լինել Սուրեն Պապիկյանը, Սասուն Միքայել յանը, Արայիկ Հարությունյանը։ Թերևս նորություն չէ, որ ՔՊ-ն, որը դասական առումով հեռու է կուսակցություն լինելուց, քանի որ զուրկ է գաղափարական հիմքերից ու «իզմ»-երից, այդպես էլ մնաց որպես ընդամենը մեկ անձի շուրջ ձևավորված քաղաքական կառույց։ Այսինքն, ինստիտուցիոնալ առումով քաղաքական միավոր այդպես էլ չի դարձել։

Նորից վերադառնալով սկզբում նշված «արտաքուստ ոչ արտառոց» թեմային՝ փորձենք հասկանալ, թե Փաշինյանի ինչի՞ն էր պետք դառնալ կուսակցության վարչության նախագահ, ինչը, ըստ որոշ տեղեկությունների, անակնկալ է եղել անգամ նրա կուսակիցների համար։ Ըստ ամենայնի, նման որոշում կայացնելու համար նա չափազանց խորքային պատճառներ է ունեցել։ Ի մասնավորի, կա տեսակետ, թե Փաշինյանի որոշումը կապված է նրա հետ, որ նա կուսակցության ներսում կասկածամտության դիրքերից է հանդես գալիս և գրեթե ոչ մեկին չի վստահում. թերևս դրա համար պատճառներ կան։ Դրան գումարվում է նաև այն իրողությունը, որ, ինչպես Փաշինյանին ճանաչողներն են նշում, նա միշտ էլ վստահող չի եղել, իրական ընկերներ չի ունեցել և չունի։ Եվ իր իսկ նշած կուսակցության հակակշիռների մեխանիզմները խախտելը հենց այդ վախերի, կասկածների արդյունքն է:

ՔՊ-ի վարչության նախագահի պաշտոնում ընտրվելու հավանական պատճառներից մյուսն ուղղակիորեն փոխկապակցված է առաջինի հետ: Փաշինյանի իշխանության դիրքերը խախուտ են, մի փոքր էլ ցնցում, և այն կարող է շատ արագ փլուզվել։ Ավելին, նույնիսկ կուսակցության ներսում են հասկանում, որ, ի վերջո, այսպիսի պայմաններում Փաշինյանը չի կարող երկար պաշտոնավարել։ Ուստի նրա հեռացումից հետո փոփոխության առաջին փուլի համար առաջ է գալիս «այլընտրանք» ունենալու պահը։ Տևական ժամանակ է՝ տեղեկություններ են շրջանառվում, որ Փաշինյանին փոխարինողի համար հավակնություններ ունեն և պայքարում են Խաչատուր Սուքիասյանը, Սուրեն Պապիկյանը և Տիգրան Ավինյանը։ Հնարավոր է՝ այլ թեկնածուներ ևս կան, սակայն դեռևս շատ «առաջ չեն գալիս»:

Կարծիք կա, որ Սուքիասյանն ի սկզբանե խաղից դուրս վիճակում է, քանի որ, ինչքան էլ փորձի հանդես գալ որպես քաղաքական գործիչ, միևնույնն է, հանրային շրջանակների կողմից նա ընկալվում է որպես օլիգարխիկ շրջանակների ներկայացուցիչ։ Փաստացի քպական «դաշտում» մնում են երկուսը՝ Պապիկյանը և Ավինյանը։ Ճիշտ է, նրանք իշխանության մեջ գտնվելու և բարձր պաշտոններ զբաղեցնելու ընթացքում հասցրել են որոշակի ռեսուրսներ կուտակել, այդ թվում՝ ֆինանական, բայց, հանուն արդարության, գոնե առայժմ դասական իմաստով օլիգարխ չեն համարվում։ Բացի դրանից, ո՛չ Պապիկյանը, ո՛չ էլ Ավինյանը պարտության և կապիտուլ յացիայի հետ ուղիղ առնչություն չեն ունեցել իրենց կարգավիճակից ելնելով։ Ուստի, պատահական չեն այն քննարկումները, թե իշխանության ժառանգորդի համար հիմնական պայքարը նրանց միջև է ընթանալու։

Բնականաբար, Փաշինյանն ամեն ինչ անելու է իր իշխանությունը երկարաձգելու համար: Դա անվերապահ է: Չէ՞ որ հենց ինքն էր հայտարարում, թե կա՛մ ինքը կդառնա վարչապետ, կա՛մ էլ Հայաստանը վարչապետ չի ունենա։ Սակայն դա հնարավոր չլինելու դեպքում փորձելու է պահել իր ազդեցությունը, այդ իսկ պատճառով հիմա արդեն նա ամեն ինչ անելու է վարչապետի պաշտոնի հնարավոր հավակնորդներին թուլացնելու համար։ Հնարավոր է՝ առաջիկայում տեսնենք նաև Պապիկյանի և Ավինյանի դեմ ուղղված սև քարոզչության ուժգնացում։ Կան տեղեկություններ, որ Պապիկյանը նույնիսկ կարող է ազատվել պաշտոնից: Մի խոսքով, 2018 թվականին ինչ-ինչ գործոններով պայմանավորված իշխանություն ստացած ուժի ներսում, ինչպես ասում են, արշալույսները խաղաղ չեն: Ի հավելումն վերը նշվածի, կան տեղեկություններ, որ բավականին հետաքրքիր խմբավորումներ ու թիմեր են ձևավորվում, ընդ որում՝ ոչ միայն «պապիկյանական», «ավինյանական» կամ, ասենք, «սորոսական»...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Գեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Հրմշտոց, ուժի կիրառում․ Կիրանցում բախումները շարունակվում են, Բագրատ Սրբազանը ևս այստեղ է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհները Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցիՀայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակ Էրդողանը ծրագրում է մայիսի 9-ին հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին․ Bloomberg Ալիևը Շոլցի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցությունները Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԵթե Պեկինը միջոցներ չձեռնարկի այս խնդիրը լուծելու համար, դա կանի Վաշինգտոնը. Բլինկենը Չինաստանին պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին օգնելու համար Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Ստամբուլում քրեական դատարանը կնոջը դատապարտել է 1,794 տարվա ազատազրկման Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. Շոլցը՝ Ալիևի հետ ասուլիսում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովումՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը