Ереван, 29.Март.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Չհայտարարված պատերազմ և փխրուն խաղաղություն. իրանա-ադրբեջանական հերթական սրացման շրջանը. «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է

casp-geo.ru–ն գրում է, որ վերջին ամիսներին աճել է լարվածությունը երկու հարևանների՝ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում։ Թեհրանի և Բաքվի դիրքորոշումների տարաձայնությունը ծագել է 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական աշնանային ագրեսիայից հետո։ Իրանը երբեք չի ժխտել Ադրբեջանի իրավունքները չճանաչված Արցախի Հանրապետության նկատմամբ և առաջիններից մեկն է շնորհավորել Բաքվին 44-օրյա պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ։ Սակայն Սիրիայից տեղափոխված վարձկանների, ինչպես նաև իսրայելական հատուկ ծառայությունների առկայությունը գրավյալ տարածքներում առաջացրել է Իրանի անհանգստությունը։

Թեհրանը բազմիցս է զգուշացրել իր սահմաններին ահաբեկիչների և սիոնիստների ներկայության անթույլատրելիության մասին, և եթե ահաբեկիչների հարցը ժամանակի ընթացքում ի չիք է դարձել (կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը մաքրել է տարածքը գրոհայիններից), ապա Իսրայելի ներկայությունը դեռևս վտանգ է ներկայացնում Իրանի համար: Թեհրանի և Բաքվի դիրքորոշումները տարբերվում են նաև Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման՝ մասնավորաբար, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցում։ Ղարաբաղում հրադադարից անմիջապես հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ շուտով երկիրը Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան արտատարածքային միջանցք է ստանալու։ Սակայն Բաքուն նման պահանջների համար իրավական հիմքեր չունի։ Երևանի, Մոսկվայի եւ Բաքվի միջև ստորագրված փաստաթղթերը չեն ենթադրում հայկական կողմից միջանցքի տրամադրում։

Ալիևի հայտարարած «Զանգեզուրի միջանցքը» գտնվում է հայ-իրանական սահմանի երկայնքով, և եթե ադրբեջանական պլանը կյանքի կոչվի, ապա Իրանը կկտրվի Հայաստանի հետ իր ռազմավարական սահմանից և, համապատասխանաբար, ԵԱՏՄ–ի հետ միակ ուղիղ կապից Հյուսիս-Հարավ միջանցքով: Հայաստանն Իրանի համար նաև այլընտրանքային, ռազմավարական ելք է դեպի Եվրոպա: Հենց Հայաստանի տարածքով է Իրանը նախատեսում իրականացնել Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքի նախագիծը, որը, ըստ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության, մոտ ապագայում շահագործման կհանձնվի։ Բացի այդ, Իրանը կկորցնի սեփական տարանցիկ արտոնությունները, քանի որ ներկայումս Նախիջևանի և մայրցամաքային Ադրբեջանի միջև հաղորդակցությունն իրականացվում է Իրանի տարածքով։

Ինչ վերաբերում է Իրանի համար Իրան-Հայաստան սահմանի աշխարհաքաղաքական նշանակությանը, ապա Հայաստանը առանցքային խոչընդոտ է «Մեծ Թուրանի» պանթուրքիստական գաղափարի իրականացման համար, որն ընդգրկում է նաև Իրանի հյուսիսարևմտյան շրջանները։ Թեհրանում Թուրանի նախագիծը համարում են արևմտյան կամ ՆԱՏՕ–ական և, համապատասխանաբար, «Զանգեզուրի միջանցքն» անվանում են ՆԱՏՕ-ի միջանցք։ Ելնելով այդ ամենից՝ Իրանը որպես իր «կարմիր գիծ» հռչակել է տարածաշրջանի աշխարհաքաղաքական գոյություն ունեցող սահմանները։ Իրանցի պաշտոնյաները տարբեր մակարդակներով զգուշացրել են Բաքվին, Անկարային և նույնիսկ Մոսկվային, որ թույլ չեն տա սահմանների փոփոխություն տարածաշրջանում: Ինչ վերաբերում է ռազմական բաղադրիչին, ապա Իրանը հետպատերազմյան շրջանում երկրորդ զորավարժությունն է անցկացրել Ադրբեջանի հետ սահմանին։

Բաքվի պատասխանը չի ուշացել՝ Ադրբեջանը զորավարժություններ է սկսել Իրանի սահմանների մոտ, որոնց ընթացքում մշակել են պայմանական թշնամու տարածքի գրավումը։ Ալիևը Ռաիսիին մեղադրել է Հայաստանին զինելու և ռազմական օգնություն ցուցաբերելու մեջ, վերջինս իր հերթին հերքել է այդ մեղադրանքները և, ի պատասխան, Ալիևին մեղադրել է «սիոնիստներին» աջակցելու մեջ։ Ռաիսին քննադատել է նաև Իսրայելի պաշտպանության նախարարի այցը Բաքու։ Լարվածության հետագա աճը հուշում է, որ կողմերը ընդհանուր հայտարարի չեն եկել։ Բացի այդ, Ադրբեջանը խաղարկել է թյուրքական անջատողականության խաղաքարտը։ Ինչպես հայտնի է, սեպտեմբերին Իրանը ընդգրկվել է զանգվածային բողոքի ցույցերի մեջ։ Հատկանշական է, որ ամենաակտիվ ցույցերն ու ոստիկանության հետ բախումները տեղի են ունեցել այն շրջաններում, որտեղ առկա է անջատողականության վտանգ, այդ թվում՝ Իրանի հյուսիս-արևմտյան թյուրքալեզու շրջաններում։

Փողոցներում հայտնվել են «Իլհամ Ալիևը մեր նախագահն է» գրությամբ պաստառներ, ծածանվել են Ադրբեջանի և «Հարավային Ադրբեջանի» դրոշները։ Երկկողմ հարաբերությունների պատմության մեջ նմանատիպ սրացումներ եղել են նաև նախկինում, սակայն կողմերին հաջողվել է խուսափել սրացումից։ Խնդիրները դիվանագիտական ճանապարհով լուծելու Աբդոլլահյանի կոչը հուշում է, որ Թեհրանն այս անգամ էլ է պատրաստ հարթել հակամարտությունը։ Գոյություն ունեցող ճգնաժամը հաղթահարելու համար Ադրբեջանն առաջին հերթին պետք է հրաժարվի պահանջներ հնչեցնել իրանական և հայկական տարածքների նկատմամբ և չաջակցի անջատողականներին։ Սակայն Ալիևը, ոգեշնչված Հայաստանի դեմ հաջողված ագրեսիայից և անպատժելիությունից, Թուրքիայի և Իսրայելի աջակցությամբ և Արևմուտքի հակաիրանական քաղաքականությամբ կշարունակի սուր ճոճել Իրանի հյուսիս-արևմուտքում։

Կարծես թե ադրբեջանական հեռուստատեսությունը և պատգամավորները մտադիր չեն դանդաղեցնել հակաիրանական քարոզարշավի տեմպերը, և ամեն օր նոր սադրանքներ են հայտնվում լրատվական դաշտում։ Ընդհանուր առմամբ, նույնիսկ այս սրացումից առաջ էլ Բաքուն համակարգված կերպով վարում էր երկրից իրանական ազդեցությունը հեռացնելու, դեպի Թեհրան կողմնորոշված շիա կրոնական գործիչներին հալածելու, Իսրայելի և Թուրքիայի ռազմական ենթակառուցվածքների տեղակայման և այլնի քաղաքականություն։ Սակայն կողմերից յուրաքանչյուրը հասկանում է, որ սրացումը կբերի մեծ աղետ ողջ տարածաշրջանի համար, որով, ըստ ամենայնի, շահագրգռված չեն ո՛չ Արևմուտքը, ո՛չ Ռուսաստանը, որոնք իրավիճակը կայունացնելու համար ջանքեր են գործադրում հաշտեցնելու Երևանին ու Բաքվին՝ հաշվի առնելով տարածաշրջանում աշխարհաքաղաքական առումով առկա ներկայիս փխրուն վիճակը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Кто портит армяно-российские отношения?Андраник Теванян: Запад намерен евроинтегрировать Армению по примеру Украины SciRep: с 1980 года слова в песнях упростились, но сделались более гневными Цены на нефть завершили первый квартал уверенным ростом Инспекционный орган: Известны промежуточные результаты контроля производства яиц и рынка сбыта Цены производителей сельхозпродукции в ЕАЭС в феврале выросли на 7,5% Курсы валют в Армении Мхитар Папоян не исключает, что будет выдвинут кандидатом в члены ВСС Армении МИД России: 102-я база в Армении — единственный гарант суверенитета республики Целью Пашиняна являются власти АрцахаКиеву нужны противоракетные системы и артиллерия Patriot: Зеленский Арабские страны готовы полностью признать Израиль в рамках будущей сделки: Байден СК Армении: В рамках производства по делу о нападении на отдел полиции проводятся обыски В Индии раскрыли подробности переговоров с главой МИД Украины Россия готова способствовать нормализации армяно-азербайджанских отношений: Сергей Лавров В Армении с завтрашнего дня программой возврата пенсий и пособий могут воспользоваться картодержатели 11 банков Армения запретила трансляции на своей территории программ Владимира Соловьева Премьер Польши считает, что Европа вошла в «предвоенную эпоху» Омбудсмен: В Нагорном Карабахе остались 20 армян Российские власти сообщили об уничтожении 15 целей над Белградом Сурен Петросян: Это вопрос не только Воскепара, но и всей государственности Главы Парламентов Армении и Азербайджана в ближайшее время вновь встретятся Сурен Папикян наблюдал за военными упражнениями, проходившими на военном полигоне «Баграмян» “Ереванский бестселлер”: лидер продаж - “Книга джунглей”: детско-юношеская книга, февраль, 2024 Алиеву нужна новая война: обращение российской прессыГендиректор Ucom принял участие в конференции по рекрутингу Журнал Global Finance признал Америабанк лучшим банком в Армении в 2024 году«Необходимо объединить усилия в формировании единой повестки Армения-Диаспора». Состоялась встреча Армана Варданяна и Амрама Петросяна Очевидно, что после 5 апреля в Армении будет создана новая политическая реальность։ Аршак КарапетянПогода в Армении: резкое потепление МИД Армении и Кореи обсудили перспективы двустороннего сотрудничества Пашинян отправляет группы в Тавушскую областьЛавров: Миссия ЕС в Армении превращается в миссию НАТО Курсы валют в Армении Глава МИД Латвии подал в отставку Шаг назад от подачи заявки на вступление в ЕС?Азербайджан обвинил Францию в создании шпионской сети на своей территории Россия не собирается воевать с НАТО: Путин Погода в Армении: резкое потепление Экономист назвал условия создания единой валюты БРИКС Парламентская ассамблея Евронест призвала ЕС увеличить помощь вынужденно перемещенным лицам из Нагорного Карабаха Армения направит жителям Газы около 30 тонн гуманитарного груза В Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повысится Международный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евро Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата Эксперт заявил о неизбежности деглобализации мировой экономики Пашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности Армении Politico указал на сроки представления плана по помощи ЕС Украине Из более чем 100 тысяч арцахцев в Армении трудоустроены лишь 11800 человек