Yerevan, 28.March.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ովքե՞ր են հավակնում Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի պաշտոնին

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂլրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին։

Բրյուսովի անվան համալսարանի հոգաբարձուների խորհուրդը հայտարարել է բաց մրցույթ՝ համալսարանի ռեկտորի պաշտոնի համար: Այն տեղի կունենա դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ին, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում: Ռեկտորի պաշտոնի համար հայտերն ընդունվել են մինչեւ նոյեմբերի 25-ը։

Դեռ մի քանի շաբաթ առաջ համալսարանի բոլոր ստորաբաժանումները միասնաբար առաջադրեցին գործող ռեկտոր Կարինե Հարությունյանի թեկնածությունը, ով, ի դեպ, մեկ անգամ է ընտրվել այդ պաշտոնում եւ կրկին կարող է առաջադրվել։ 

Հատկանշական է, որ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը դեռ մեկ-մեկուկես ամիս առաջ համալսարանի խորհրդի նիստում նպատակահարմար չէր համարել անցկացնել ռեկտորի մրցույթ, ավելին՝ պնդել էր օրակարգից հանել այդ հարցը՝ բերելով այն պատճառաբանությունը, թե իմաստը որն է, եթե բուհերի միավորման նախաձեռնություն կա, որն արագ կյանքի է կոչվելու, ըստ այդմ՝ ռեկտորի մրցույթի իմաստ էլ չկա։ Բայց նույնիսկ նման ելույթից հետո խորհրդի մեծամասնությունը կողմ քվեարկեց, որպեսզի ռեկտորի մրցույթ հայտարարվի։ Նկատենք նաեւ, որ, որոշ խոսակցությունների համաձայն, իշխանությունը միավորված բուհի ռեկտոր տեսնում է հենց Մանկավարժական համալսարանի ղեկավար Սրբուհի Գեւորգյանին, դրա համար էլ ԿԳՄՍ փոխնախարարն անիմաստ էր համարում Բրյուսովի անվան համալսարանի դեպքում ռեկտորի նոր մրցույթ հայտարարելը։   

Ինչպես տեղեկացանք, բուհի ռեկտորի պաշտոնի համար հայտ է ներկայացրել 2 հոգի՝ գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը եւ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը։ Ի՞նչ ծրագրեր ունի Լեզվի կոմիտեի նախագահը՝ կապված Բրյուսովի անվան համալսարանի հետ եւ ինչպե՞ս է պատկերացնում բուհի հետագա գործունեությունը։ Դ․ Գյուրջինյանն ընդգծեց, որ իր ծրագրերը ներկայացնելու է հոգաբարձուների խորհրդին, թե ընտրվելու դեպքում որպես ռեկտոր ինչ է նախատեսում անել։

Ինչ վերաբերում է իր առաջադրմանը․ ինչո՞ւ որոշեց հայտ ներկայացնել։ Դ․ Գյուրջինյանն ասաց․ «Ես Բրյուսովի համար օտար մարդ չեմ, ինչպես, ոմանք են ասում, դրսից մարդ է գալու․․․, ուզում եմ ասել, որ ես դրսից չեմ, որովհետեւ հայրս 50-ականներին սովորել եւ ավարտել է Բրյուսովի անվան համալսարանի գերմաներենի բաժինը»։ Այսինքն՝ իր առաջադրմամբ հոր հիշատա՞կն է ուզում վառ պահել։ «Ոչ, ես նրա հետքերով եմ գնում, եւ, բացի դրանից, Բրյուսովի անվան համալսարանում են սովորել ու գերազանցությամբ ավարտել իմ 2 դուստրերը, եւ, ամենակարեւորը՝ ես Բրյուսովում աշխատել եմ 25 երկարուձիգ տարիներ։ Հիմա ես դրսի՞ց եմ, թե՞ ներսից,- ասում է Գյուրջինյանն ու նկատում, որ երբ դարձել է Լեզվի կոմիտեի նախագահ, մեկ տարի հետո դուրս է եկել Բրյուսովի անվան համալսարանից, քանի որ զուգահեռ չի կարողացել հասցնել նաեւ դասավանդումը։- Բայց Բրյուսովի հետ իմ կապերը կան, եւ, ամենակարեւորը՝ կան այդքան տարիները։ Դրա համար էլ հիմա կփորձեմ օգտակար լինել հարազատ բուհին»։    

Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է գնահատում գործող ռեկտորի վերընտրվելու շանսերը, հատկապես որ համալսարանի բոլոր ստորաբաժանումները միասնաբար հենց նրա թեկնածությունն են առաջադրել։

«Շատ դրական, այլ կերպ չէր կարող լինել։ Բոլոր բուհերում էլ բոլոր ընտրություններից առաջ այդպես է լինում։ Ես չեմ զարմանում, ասեմ ավելին՝ ես ինքնառաջադրվել եմ ու հիմա գնում եմ մրցույթի»։ Չի՞ վախենում մրցույթին նախորդող խմորումներից, լարվածությունից, նաեւ՝ ինտրիգներից։ «Ես դրանից բոլորովին ազատ եմ, լարվածություն էլ չունեմ, ես այնտեղ հոգաբարձուների խորհրդի անդամ եմ, այսինքն՝ կապն էլի կա համալսարանի հետ, բայց խնդրել եմ ինձ ազատել այդ անդամության պարտականությունից, որպեսզի մասնակցեմ ռեկտորի մրցույթին»։ 
Խնդրեցինք նաեւ իր գնահատականը՝ Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանը, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին միավորելու նախագծի շուրջ, որը վերջին 1-2 ամիսներին փոթորկել է բուհական համակարգը։ «Դա միայն Բրյուսովին եւ մանկավարժականին չի առնչվում։ Հայաստանի բոլոր բուհերն էլ այս ծրագրի մեջ այս կամ այն կերպ պետք է երեւան։ Այս կառավարությունը դա պետական ծրագրում նշեց, բայց մինչ այդ էլ՝ արդեն երկու տասնամյակից ավելի, այդ մասին խոսվում է, ասվում է, որ մեր փոքր երկրի համար այսքան պետական բուհեր ունենալը ճիշտ չէ, մասնավորն էլ է չափազանց շատ՝ մի քանի տասնյակ, թեպետ հիմա մի քիչ կրճատվել է թիվը։ Պետք է իսկապես բարձրագույն կրթություն տան, ոչ թե ուղղակի վկայականներ։ Սա առհասարակ եմ ասում, ո՛չ մանկավարժականի կամ Բրյուսովի մասով։ Հատկապես որ մանկավարժականն իմ բուհն է, ես դա եմ ավարտել, այդտեղ հոգաբարձուների խորհրդի նախագահ եմ եղել, շատ սիրում եմ իմ մյուս տունը։ Այնպես որ, որեւէ այլ խնդիր այստեղ չկա»։ 

Մտավախություն չունի՞, որ բուհերի միավորմանը կողմ արտահայտվելով՝ կարող է չընդունվել բրյուսովցիների կողմից, քանի որ Բրյուսովի անվան համալսարանի դիրքորոշումն այս հարցում կտրուկ է եւ ոչ կոմպրոմիսային։ ««Եթե»-ներին եկեք հետո անդրադառնանք, երբ օրը կգա, եւ այս գործընթացը մանրամասնորեն կքննարկվի։ Դեռ այդ մասին խոսք չկա»,- ասում է Դ․ Գյուրջինյանն ու հավելում, որ պետք է գտնել ճիշտ, լավագույն լուծումը, որի արդյունքում կշահեն Հայաստանի Հանրապետությունը, մեր երիտասարդները եւ բարձրագույն կրթության համակարգը։
Օրինակ՝ ո՞րը կարող է լինել «լավագույն լուծումը» բոլորի համար․ այս պարագայում միավորումը՝ եթե ոչ 3, ապա գոնե 2 բուհերի համար լավագույն լուծումը չէ։ «Դուք ուզում եք, որ չեղած բանի մասին խոսենք, դեռ ծրագիր չկա, այլ միայն՝ գաղափարներ, խոսակցություն, ուղիները նշված չեն, դա պետք է քննարկվի, եւ նոր մեծ, տեւական քննարկում կլինի»,- հավելեց զրուցակիցս։

 

AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime packageInterview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card! Get 5% cashback on your AMIO digital card!Book Giving Day in Khnko Aper Library. IDBankTransfer your loan and take benefit of the 1.5% low interest refinancing offerAraratBank Donates to Regional Libraries: BOOKS FOR ALLAmeriabank set to join BOGG, a London Stock Exchange (LSE) listed financial group as a standalone entityWhich Book to Choose as a Gift for the Book Giving Day? A Piece of Advice from Idram and IDBankAMIO BANK will start the leasing process in the immediate futureFast Bank has received a Mastercard membership license Two new sports channels in Ucom's uTV channel listA bunch of smiles in the city. "Artsakh" branch of AMIO BANK has been reopened A network ready for the transition to 5G and qualitatively new television. Ucom signed official agreements with Nokia and MediaKindHow to Celebrate Love Days? A Piece of Advice from Idram and IDBankVisa Travel card - your best friend of the road Ardshinbank announces agreement to acquire HSBC ArmeniaFastex to Provide up to 5 Million $FTN to the “Olympionic” Sports FoundationAMD 3,665,972 to Armenian Mothers. In February, Cancer Awareness Month, The Power of One Dram will be directed to the City of Smile Ambassadors accredited to Armenia, Galaxy Group and Ucom leaders spoke at the largest event of the European Business Association Idplus Digital Fuel Cards: Everyone Makes a Plus