Արարատի մարզում 29-ամյա վարորդը Opel Vectra-ով բախվել է ճանապարհի երկաթբետոնե արգելապատնեշներին, կողաշրջված վիճակում բախվել կամրջին. կան վիրավորներ
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին։
Այսօր՝ նոյեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում 29-ամյա Մհեր Մկրտչյանը Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս բախվել է ճանապարհի բաժանարար երկաթբետոնե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կիսակողաշրջված վիճակում բախվել ժողովրդին հայտնի Վեդիի կամրջի բետոնե սյուներին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են 2-ը Վեդու, 2-ը՝ Արտաշատի բժշկական կենտրոններ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Վեդու հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան, որը վերածվել է մետաղե ջարդոնի, տեղափոխվում է ոստիկանության Վեդիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը։