Արմավիրի մարզում, մինչ հրշեջների ժամանումը, քաղաքացիները մարել են Mercedes-ում առաջացած հրդեհը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին։
Այսօր՝ նոյեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մրգաշատ գյուղի նախկին դպրոցի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ հրշեջների ժամանումը, քաղաքացիներն իրենց ուժերով մարել են Mercedes մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը։ Պարզվել , որ այրվել է ավտոմեքենայի ցուցիչների վահանակը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչներ Աշոտ Զոհրաբյանն ու Լևոն Զախարյանը, ովքեր սահմանազատել են տարածքը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ավտոմեքենան պատկանում է Արմավիրի մարզի բնակիչ Սամվել Կյուրեղյանին։ Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։