Վերահաստատում ենք մեր համախմբվածությունը և վճռականությունը՝ միասնաբար հաղթահարելու բոլոր դժվարությունները. Ավետիք Չալաբյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Անցած շաբաթ երեկոյան, կնոջս և իմ տարեդարձների կապակցությամբ, մեր ընտանիքը մշակույթային երեկո էր կազմակերպել մեր հարազատների և ընկերների համար:
Հանդիսությունը տեղի ունեցավ Մեգերյան Կարպետ ընկերության ցուցասրահում, հիմնական կատարողը Միքայել Ոսկանյանի էթնո-ջազային նվագախումբն էր, երեկոյի ընթացքում հնչեցին նաև մեր ընկերների մի շարք ելույթներ և ողջույնի խոսքեր:
Երեկոն լավ առիթ էր բոլոր իմաստներով ծանր, դժվարին տարուց հետո հավաքվել իսկական համախոհներով և ընկերներով, և ևս մեկ անգամ վերահաստատել մեր միասնությունը, փոխադարձ սերն ու հարգանքը, գնահատել յուրաքանչյուրիս անցած ուղին, և նաև միասին նոր պլաններ կազմել:
Երեկոյի ընթացքում հյուրերի իրականացված բոլոր նվիրատվությունները ուղղվելու են «Արար» հիմնադրամին՝ աջակցելու Արցախում իրականացվող մեր զարգացման ծրագրերին: Դրանով մենք վերահաստատում ենք նաև ազգային տուրքի կարևորությունը, որով օժանդակում ենք մեր ազգի այն հատվածին, որն այսօր վտանգված է կամ այլապես բոլորիս օգնության կարիքն ունի, վերահաստատում ենք մեր համախմբվածությունը և վճռականությունը՝ միասնաբար հաղթահարելու բոլոր դժվարությունները:
Շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր այն ընկերներին, որոնք միացան այս հանդիսությանը, որոնք շարունակաբար իրենց աջակցությունն են բերում մեր հայրենաշեն ծրագրերին, նաև մեր ընտանիքի երախտագիտությունն եմ հայտնում բոլոր այն մարդկանց և կազմակերպություններին, որոնց պրոֆեսիոնալ ջանքերի շնորհիվ այս երեկոն դարձավ իսկական մշակույթային իրադարձություն, և այդպիսի բավականություն պատճառեց իր բոլոր մասնակիցներին:





















































1
«Առերեսման ժամանակ Վրույրն Արկադիին ասել է՝ դու հետս ես եղել»․ Պեմզաշենում սպանված ընտանիքի հայր
2
Պեմզաշենում դի է հայտնաբերվել
3
Տիգրանակերտցի հայ երգչուհին և նրա ամուսինը ևս փլատակների տակ են մնացել
4
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ. ՆԳՆ
5
Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 2 հայ է զոհվել` մայր ու որդի
