Ереван, 29.Март.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Պայքար ընդդեմ քաոսի

АНАЛИТИКА

«Փաստ» թերթը գրում է.

Տարբեր հասարակությունների և քաղաքակրթությունների ձևավորման և զարգացման հիմնախնդիրները մշտապես եղել են լայն քննարկման առարկա՝ սկսած հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։  Մովսես Խորենացին «Հայոց պատմություն» աշխատության մեջ    Հայկական պետականության սկզբնավորման, ծննդի նկարագրության և պետականության կորստի պատճառների քննությունը, դրանց շարադրումը, ինչպես նաև պետության և հասարակության զարգացման շրջադարձային պահերին  անկումները պայմանավորող գործոնները դիտարկում էր որպես արտաքին և ներքին քաղաքական, տնտեսական և մշակութային համատեղ ազդեցությունների արդյունք։ «Հայոց պատմություն» աշխատության մեջ Մովսես Խորենացին իր ժամանակի մասին գրում էր, որ վեհագույն երկրից վերացան թագավորն ու քահանան, խորհրդականն ու ուսուցանողը, վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը։ Ըստ Մովսես Խորենացու, հայ հոգևորականության երկու խավերի միջև պայքարը մղվում էր ասորական և հունական կողմնորոշման համար։ Ասորական կողմնորոշումը պայմանավորված էր նրանով, որ  ժամերգությունը, որպես կանոն, կատարվում էր ասորերենով։ Իսկ հունական կողմնորոշում ունեցող հայ հասարակության մի մասը ձգտում էր ունենալ ավելի լայն աշխարհայացք և ձեռք բերել ավելի բարձր կրթություն, որը կարող էր իրականացվել միայն Ալեքսանդրիայում քերթողական արվեստը սովորելու միջոցով։ Ըստ էության,  հոգևորականության այս երկու խավերի միջև պայքարն անխուսափելի էր, քանի որ նրանք ունենին տարբեր կրթություն և տարբեր աշխարհայացք։ Դրա հետ մեկտեղ, կրոնական պայքարն ավելի աղետալի էր այն պատճառով, որ տարաձայնություն կար Քաղկեդոնի ժողովի դավանաբանության նկատմամբ՝ կապված Քրիստոսի երկու բնության շուրջ այդ ժամանակ ծավալված բանավեճերի հետ։

Ըստ էության, Մովսես Խորենացին պատմականորեն վերհանել և  բացահայտել է իր ապրած ժամանակաշրջանում հայ հասարակության  մեջ տեղ գտած մարդկային այն թերությունները, որոնք հանգեցրել են նման քաոսային իրավիճակների։  Ինչպես վկայում են պատմագիրները, պատմության համար մանրուքներ չկան։ Այն, ինչ տվյալ ժամանակի համար թվում է փոքրիկ դեպք, իրադարձություն, հետագա ժամանակների համար կարող է հասարակության զարգացման համար էական նշանակություն ունենալ։ Այդ առումով «Հայոց պատմություն» աշխատության մեջ իր ժամանակի մասին Մովսես Խորենացու նկարագրած իրադարձությունները կարող են հանդիսանալ ժամանակակից քաոսայի տեսության քննության առարկա։        

Քաոսի վերաբերյալ ժամանակակից տեսությունը նկարագրվում է որոշակի ոչ գծային դինամիկ համակարգերի վարքագծի միջոցով, որը բնութագրվում է սկզբնական պայմանների նկատմամբ համակարգի վարքագծի ուժեղ զգայունությամբ։ Նման դինամիկ համակարգերի օրինակներ կարող են լինել մթնոլորտային երևույթները, կենսաբանական պոպուլյացիաները, հասարակությունը՝ որպես հաղորդակցման համակարգ, և դրա ենթահամակարգերը՝ տնտեսական, քաղաքական և այլ սոցիալական համակարգեր: Ըստ քաոսի տեսության, տվյալ հասարակությունում պատմականորեն տեղի ունեցող քաղաքական, տնտեսական, աշխարհայացքային, կրոնական կամ մշակութային փոփոխությունները թեև կարող են ունենալ քաոսային բնույթ, սակայն դրանք պատահական չեն, չնայած կարող են անկանխատեսելի լինել։  Քաոսի տեսության համաձայն, չնայած համակարգի հնարավոր զարգացումը տեղի է ունենում անորոշությունների պայմաններում և  անկայուն միջավայրում, սակայն գերակշռող ուժերի ազդեցության արդյունքում համակարգում առաջանում են զարգացման այլընտրանքային նոր ուղիներ, որոնց արդյունքում համակարգը կա՛մ ձեռք է բերում զարգացման ավելի բարձր մակարդակ, կա՛մ նորից կարող է հայտնվել քաոսային շրջափուլում։  Փաստորեն քաոսի անկայուն բնույթը և դրա անկանխատեսելիությունը բացատրվում են հիմնականում սկզբնական պայմաններից զգալի կախվածությամբ, այսինքն՝ փոքր փոփոխությունները կամ սկզբնական պայմանների վերաբերյալ ճիշտ կամ սխալ որոշումների կայացումը կարող են դրական կամ բացասական մեծ հետևանքներ առաջացնել։

Քաոսային վարք ունեցող ինչպես մաթեմատիկական, այնպես էլ հասարակական կամ տնտեսական համակարգերը դետերմինիստական ​​են, այսինքն՝ ինչ-որ իմաստով կարգավորված են և ենթակա որոշակի օրինաչափությունների։ Այդ առումով «քաոս» բառի այս օգտագործումը տարբերվում է նրա սովորական իմաստից։ Գոյություն ունի նաև ֆիզիկայի այնպիսի ոլորտ, ինչպիսին քվանտային քաոսի տեսությունն է, որն ուսումնասիրում է ոչ դետերմինիստական ​​համակարգեր, որոնք ենթարկվում են քվանտային մեխանիկայի օրենքներին։ Ըստ էության, ինչպես քաոսի տեսությունը, այնպես էլ հարաբերականության և քվանտային տեսությունները կամ քրիստոնեական գաղափարախոսությունը սովորական ընկալման տեսանկյունից պարունակում են որոշակի բարդություններ, որոնց հաղթահարման համար երբեմն անհրաժեշտություն է առաջանում հստակեցնել սկզբնական պայմանների վերաբերյալ ընդունված սկզբունքները և դրույթները։ Կանտի կարծիքով, քաոսը պարունակում է իրեն բնորոշ նյութական միջավայր և զարգացման ազդակներ։ Ըստ Կանտի, քաոսից է, որ զարգացումը կարգուկանոն է ստեղծում։ Եվ հենց այդ պատճառով է, որ քաոսը զարգացման համար անհրաժեշտ պայման է։ Նկարագրելով աշխարհի ստեղծման պահը՝ Կանտն ասում էր, որ աշխարհի ստեղծումից հետո բնությունը քաոսի մեջ էր, սատարելով հին փիլիսոփաների մտքերին՝ պնդում էր, որ ամբողջ աշխարհը առաջացել է քաոսից։

Եթե ժամանակակից քաոսի տեսության ներքո անդրադառնանք Մովսես Խորենացու «Հայոց պատմության» առանձին դրվագների մեկնաբանությանը, ապա այստեղ, որպես քաոսային իրավիճակի բնութագրման առանձին բաղադրիչներ և սկզբնապատճառներ, կարելի է, մասնավորապես, առանձնացնել այն, որ հայ հոգևորականության երկու խավերի միջև պայքարը մղվում էր ասորական և հունական կողմնորոշման համար։ Քաոսի տեսության առումով այս երկու անկայուն այլընտրանքային ուղղությունները սկզբնավորեցին զարգացման մեկ այլ՝ երրորդ ուղղության ձևավորումը։ Այս առումով պատմական հետագա ընթացքը ցույց տվեց, որ գերակայությունը տրվեց ազգային, քաղաքական ու կրոնական միասնության հիման վրա զարգացման նոր ուղիներ փնտրելուն՝ փորձելով հաղթահարել հայոց թագավորության անկման և հայ հասարակության մեջ ձևավորված բացասական կողմերը։

Նարեկացին «Մատյան ողբերգության» մեջ գրում է, որ մարդ ինչ վիճակում էլ հայտնվի, զուր է մարդկանցից փրկություն հուսալ․ «Որ զորությունը մարդկային իրոք/ Սահմանափակ է փրկության համար, /Ցույց տվին և այդ ընտրյալներն իրենք՝/ Ապավինելով  միշտ բարերարիդ ողորմածության» (Բան Հ)։ Նարեկացին այստեղ ընտրյալներ ասելով՝ նկատի ունի նահապետներին, մարգարեներին, առաքյալներին և մարտիրոսներին։ Անելանելի թվացող իրավիճակներից ելքը Նարեկացին տեսնում էր տիրոջ միջոցով մարդկանց փրկությամբ։ Քրիստոնյաները, առօրյա կյանքում երբեմն խախտելով  պատվիրանները և հոգևոր կյանքի օրենքները, հայտնվում են մեղքերի և վտանգների մեջ՝ ստեղծելով իրական քաոս։ Հոգևոր կյանքի օրենքների խախտմանն է վերաբերում Քրիստոսի այն խոսքը, երբ  ասում էր. «Եթե մեկը քո աջ ծնոտին ապտակ տա, նրան մյո՛ւսն էլ դարձրու»։ Այստեղ խնդիրն այն է, որ քրիստոնյան չպետք է հայտնվի այնպիսի իրավիճակում, երբ փորձեն ապտակել նրա երեսին։ Իսկ եթե հայտնվել է, ապա քրիստոնյային հեգնում, հանդիմանում և մեղադրում են իր գործած մեղքերի և կատարած արաքների ու անօրինությունների համար՝ ասելով, որ այդ դեպքում, որպես պատիժ, մյուս երեսդ էլ դարձրու։  Շիրվանզադեն «Քաոս» վեպում Միքայելին ներկայացնում է ցանկասեր և փչացած մի անձնավորություն։ Սակայն հեղինակը, վերափոխելով նրա կերպարը, դարձնում է նրան կարգին մարդ։ Միքայելին առաջին անգամ ցնցում է Անուշի եղբոր՝ Գրիշայի ապտակը, երկրորդ ապտակը նա ստանում է Շուշանիկից, այնուհետև նա մի քանի անգամ ծեծվում է, դրան ավելանում են Շուշանիկի սերը և ավագ եղբոր խրատները, ու Միքայելը միանգամայն վերափոխվում է։ Շիրվանզադեն իր ժամանակի իրականության վերաբերյալ գրում էր, որ գոյացել էր մի այլանդակ քաոս, որտեղ սերը դեպի ոսկին ջնջել ու անհետացրել էր լույսը խավարից, բարոյականն անբարոյականից զատող բոլոր գծերը։

Ճգնաժամերի հետևանքով քաոսային երևույթներ կարող են առաջանալ նաև տնտեսական և ֆինանսական համակարգերում, որոնք մշտապես եղել են անկանխատեսելի իրադարձություններ։ 2007-2008 թվականների համաշխարհային ֆինանսական ճգնաժամը պայմանավորված էր ֆինանսական շուկաների անկայունությամբ, որի հիմնական պատճառներից մեկն այն էր, որ ֆինանսական շուկաների կարգավորումն հիմնվում էր այն ենթադրության վրա, թե այդ շուկաները կատարյալ ճկուն են, և այդ շուկաներում չկան, այսպես կոչված, «կոշտություններ» (վարկատուների և վարկառուների միջև տեղեկատվության անհամապատասխանություն, որի հետևանքով առաջանում են նոր ֆինանսական ռիսկեր)։  Ճկուն ֆինանսական շուկաների առանձնահատկությունն այն է, որ դրանք կարող են չեզոքացնել առաջացած անհաշվեկշռվածությունները։ Սակայն ֆինանսական շուկաների ճկունության վերաբերյալ այս սկզբնական ենթադրությունը իրականությանը չէր համապատասխանում և դարձավ ֆինանսական ճգնաժամի պատճառներից մեկը։ Ֆինանսական ճգնաժամը ցույց տվեց, որ անհրաժեշտ է փոխել սկզբնական պայմանները և առկա կոշտությունների պայմաններում  անհրաժեշտություն առաջացավ ստեղծել  ֆինանսական համակարգի կարգավորման նոր գործիքներ։

Ռոլան Մնացականյան

Տնտեսագիտության թեկնածու

Погода в Армении: резкое потепление МИД Армении и Кореи обсудили перспективы двустороннего сотрудничества Пашинян отправляет группы в Тавушскую областьЛавров: Миссия ЕС в Армении превращается в миссию НАТО Курсы валют в Армении Глава МИД Латвии подал в отставку Шаг назад от подачи заявки на вступление в ЕС?Азербайджан обвинил Францию в создании шпионской сети на своей территории Россия не собирается воевать с НАТО: Путин Погода в Армении: резкое потепление Экономист назвал условия создания единой валюты БРИКС Парламентская ассамблея Евронест призвала ЕС увеличить помощь вынужденно перемещенным лицам из Нагорного Карабаха Армения направит жителям Газы около 30 тонн гуманитарного груза В Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повысится Международный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евро Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата Эксперт заявил о неизбежности деглобализации мировой экономики Пашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности Армении Politico указал на сроки представления плана по помощи ЕС Украине Из более чем 100 тысяч арцахцев в Армении трудоустроены лишь 11800 человек Я понимал, что документ о "роспуске" НКР был незаконным, но это был единственный способ спасти соотечественников. Самвел Шахраманян Генпрокуратура Армении решила национализировать здания союзов писателей и художников В ЕП подняли вопрос о причинах блокировки соглашения между РФ и Украиной Нефть Brent подорожала до $85,76 за баррель ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 28 МАРТА Следующая цель администрации — российская военная базаКого обвиняет Андраник Кочарян?Когда российская военная база будет выведена, Армения никому не будет интересна: Аршак КарапетянДля эффективной борьбы с действующими властями необходима консолидация широких слоев общества։ Аршак КарапетянМария Захарова: Будущее всего Южного Кавказа является для Парижа лишь инструментомМиллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕС Сборная Азербайджана по самбо отказалась приехать в ЕреванИнвестиции Эмиратов становятся все более заметными в экономике Армении: вице- спикер Парламента Армении “Крылья Татева” открывают новый туристический сезон Никол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном Кавказе Ева Мендес рассказала, кто сподвиг ее отказаться от карьеры Министр: В водном секторе Армении сложилась довольно тяжелая и сложная ситуация В водном секторе Армении довольно тяжелая ситуация: министр территориального управления и инфраструктур РА Лева Би-2* пожаловался на финансовые проблемы группы: «Мы в общем-то банкроты» Погода в Армении Fox News: К дому советника президента США подбросили навоз В Сюникской области произошло ДТП со смертельным исходом Французские депутаты и посол Оливье де Котиньи ознакомились с ситуацией безопасности в районе Соткского месторождения Французский университет в Армении и SPRING PR подписали меморандум в рамках DDF24 Пашинян даже несколько метров проходит по улице в окружении телохранителей Глава партии «Демократическая консолидация» отправился в Воскепар: Здесь решается вопрос государственности Вице-президент российского банка заявил о пропаже 153 млн рублей из ячейки Институт Лемкина: Азербайджан должен немедленно освободить всех пленных армян Пригожин рассказал, что Валерия думала о завершении карьеры из-за блогеров