ԱԱ 2022․ Սերբիան և Կամերունը ոչ-ոքի խաղացին՝ 6 գոլ խփելով
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱԱ-2022-ի խմբային փուլի երկրորդ տուրում Կամերունի հավաքականը մրցել է Սերբիայի հետ և ոչ-ոքի՝ 3-3 հաշվով ավարտել հանդիպումը:
Խաղի հաշիվը 29-րդ րոպեին բացել է կամերունցի պաշտպան Ժան-Շարլ Կաստելետոն՝ անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով գրավելով մրցակցի դարպասը: 45-րդ րոպեին Սերբիայի հավաքականի պաշտպան Ստրախինյա Պավլովիչը հավասարեցրել է հաշիվը՝ տուգանային հարվածից դառնալով գոլի հեղինակ: 2 րոպե անց սերբ կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչն առաջ է մղել իր թիմին:
Երկրորդ կեսի մեկնարկում Սերբիայի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Միտրովիչն իր կարիերայի 51-րդ գոլն է խփել՝ հաշիվը դարձնելով 3-1: Կամերունի հավաքականի կազմում մեկ գնդակ ետ է բերել Աբուբաքարը, իսկ երկու րոպե անց Շուպո-Մոտինգը ձևակերպել է հանդիպման վերջնահաշիվը՝ 3-3:
Նշենք՝ երկու թիմերն առաջին միավորներն են վաստակել մրցաշարում: Առաջին տուրում սերբերը պարտվել էին Բրազիլիային, իսկ կամերունցիները պարտվել էին Շվեյց: