Երևան, 08.Փետրվար.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Կլիմայի փոփոխությունն ու դրա ազդեցությունը շրջակա միջավայրի վրա չի կարող շրջանցել ՀՀ-ի վրա․ նախագահ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հարցազրույց է տվել եգիպտական «AlQahera News» լրատվական ալիքին:

AlQahera News - Ինչպե՞ս կգնահատեք Շարմ Էլ Շեյխում ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովը:

- ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովներն արդեն ավանդաբար դարձել են բնակլիմայական փոփոխությունների վերաբերյալ գլոբալ հիմնախնդիրների բարձրաձայնման և դրանց հակազդեցության մեխանիզմներ գտնելու ճանապարհին կարևոր միջոցառումներ: Շարմ Էլ Շեյխում կազմակերպված 27-րդ համաժողովն այս առումով բացառություն չէր և պետք է նկատել, որ համաժողովի շրջանակներում կազմակերպված կլոր սեղաններն ու երկկողմանի հանդիպումներն արդյունավետ էին, ինչպես հիմնախնդիրները խորությամբ գնահատելու, այնպես էլ դրանց լուծման ուղիներ գտնելու տեսանկյունից:

AlQahera News - Ի՞նչ չափով է Հայաստանն ազդվել կլիմայի փոփոխությունից:

- Կլիմայի փոփոխությունն ու վերջինիս ազդեցությունը շրջակա միջավայրի վրա գլոբալ հիմնախնդիր է, որը չի կարող շրջանցել Հայաստանը կամ աշխարհի ցանկացած այլ երկիր՝ անկախ աշխարհագրական դիրքից, տարածքի մեծությունից կամ որևէ այլ հատկանիշից: Բնականաբար այդ փոփոխություններն անդրադառնում են Հայաստանի կլիմայական պայմանների վրա: Ըստ մասնագետների գնահատման Հայաստանում օդի միջին ջերմաստիճանը բարձրացել է 1,3 աստիճանով, տեղումները պակասել են 9 տոկոսով՝ մեր երկիրը դարձնելով Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կլիմայի փոփոխության ամենախոցելի երկրներից մեկը: Արդյունքում հիմա արդեն լրջագույն խնդիր է դարձել ջրային ռեսուրսների աննախադեպ նվազումը, եղանակն է անսովոր փոփոխությունների ենթարկվել՝ ձմեռն ավելի մեղմ է, ամառն ավելի տաք: Կլիմայի փոփոխության ազդեցության գնահատումը բավական բարդ գործընթաց է, պահանջում է մշտական և երկարատև դիտարկում և վերլուծություն: Օրինակ այդ փոփոխությունները բերում են գյուղատնտեսության մեջ ավանդական մշակաբույսերի ցանքսի և բերքահավաքի ժամանակահատվածի փոփոխության: Մյուս կողմից կլիմայական փոփոխություններն ու ջերմաստիճանի բարձրացումն ունենում է նաև սոցիալական հետևանքներ:

Լայն առումով Կլիմայի փոփոխություններն ունեն իրենց տնտեսական հետևանքները, քանի որ նման իրավիճակում անհրաժեշտություն է առաջանում առավել զարգացնել «կանաչ տնտեսությունները», առանձնահատուկ մոտեցում որդեգրել էներգիայի բնական, այլընտրանքային աղբյուրների՝ արևի, քամու էներգիայի կիրառության նկատմամբ և տնտեսական զարգացման մեջ շեշտը դնել բարձ տեխնոլոգիաների և էկոլոգիապես մաքուր էներգիայի օգտագործման վրա:
 

AlQahera News - Որքանո՞վ է Հայաստանը հավատարիմ կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար անհրաժեշտ հրահանգներին։ Ի՞նչ կարող է առաջարկել Ձեր երկիրը կլիմայական ճգնաժամի պայմաններում:

Հայաստանը ստորագրել է Կլիմայի փոփոխությունների հակազդեցության միջոցառումների վերաբերյալ «Փարիզյան կոնվենցիան» և դրանով իսկ ստանձնել մի շարք պարտավորություններ: Համաձայն այդ պարտավորությունների Հայաստանի Հանրապետությունը 2030 թվականին պետք է նվազեցնի ջերմոցային գազի արտանետումները 40%-ով՝ 1990 թվականի մակարդակի համեմատ: Հայաստանը ցածր արտանետումների զարգացման երկարաժամկետ ռազմավարության մշակման փուլում է, որի նպատակն է մինչև 2050 թվականը հասնել կլիմայական չեզոքության:

Մենք հանձնառու ենք մեր պարտականությունների իրականցման հարցում և այստեղ այլ կարծիք լինել չի կարող: Կլիմայի փոփոխություններն առանձին վերցրած երկրների հիմնախնդիր չեն և վերաբերում են ամբողջ աշխարհին և ցանկացած երկիր իր հնարավորությունների սահմաններում պետք է իր նպաստն ու դերակատարությունն ունենա համաշխարհային ընդգրկում ունեցող հիմնախնդիրներին և մարտահրավերներին դիմակայելու գործում:

AlQahera News - Արդյո՞ք Եգիպտոսի և Հայաստանի համագործակցության ոլորտները ներառում են կլիմայի փոփոխության խնդիրը: Որո՞նք են Եգիպտոսի և Հայաստանի միջև այլ ոլորտներում համագործակցության առավել ակնառու ուղղությունները:

Հայաստանի և Եգիպտոսի միջև հարաբերություններն ու համագործակցությունը լավագույն ավանդույթներն ու զարգացման մեծ ներուժն ունեն: Այս տեսանկյունից բնականաբար մենք պատրաստակամ ենք ոչ միայն խորացնել առկա փոխգործակցությունն, այլև ընդլայնել համագործակցության ոլորտները:

Այս տարի մենք նշեցինք մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը. կարևոր ուղենիշ, որը , համոզված եմ, նոր խթան կհանդիսանա երկկողմ կապերի հետագա ընդլայնման համար:

Չնայած վերջին տարիների մարտահրավերներին (կորոնավիրուս, Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան, իրավիճակն Ուկրաինայում) հայ-եգիպտական հարաբերությունները շարունակել են զարգանալ ու խորանալ, և  գուցե էլ ավելի ամրապնդվել: Պահպանվել է մեր երկրների միջև բարձրաստիճան քաղաքական երկխոսությունը: Ակնկալում ենք բարձր մակարդակի այցելություններ Եգիպտոսից հաջորդ տարվա սկզբին:

Տնտեսական հարաբերությունների առումով էլ կա առաջընթաց: Այս տարին բավականին խոստումնալից է, առաջին ութ ամիսների ընթացքում փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալը 2021 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է հինգ անգամ, տարեվերջին, իհարկե, ակնկալում ենք ավելի բարձր ցուցանիշներ:

Ավելի ցայտուն օրինակ է զբոսաշրջությունը: Եգիպտոսն արդեն դարձել է մեր քաղաքացիների սիրված վայրերից մեկը: Փոխադարձ տուրիստական հոսքերի ակտիվացման համար նոր խթան կհանդիսանա բոլորվին վերջերս Հայաստանի և Եգիպտոսի միջև վիզային ռեժիմի դյուրացումը և պարզեցումը:

Հայ-եգիպտական համագործակցության ուղղություններից մեկը կարող է դառնալ նաև կլիմայի փոփոխության մարտահրավերների դեմ միասնական պայքարը:

Զելենսկին ժամանել է Լոնդոն. նրան կընդունի թագավորը Նախագահ Խաչատուրյանը և Պորտուգալիայի դեսպանն անդրադարձել են ԵՄ դիտորդական առաքելության կարևորությանը Շատ կարևոր է Վրաստանի դերը որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև կամուրջ. ԵՄ ներկայացուցիչ Պղինձը թեթեւակի թանկանում է Տեղի ունեցավ «Հորիզոններ. համապարփակ մոտեցում ազգային անվտանգության կերտմանը» գրքի շնորհանդեսը Հայաստանին և Ադրբեջանին հաջողվել է մոտեցնել իրենց դիրքորոշումները որոշ հարցերում. Արարատ Միրզոյան Կարմիր խաչի միջնորդությամբ Լաչինի միջանցքով Հայաստան է տեղափոխվել 17 անձ Լույս է տեսել հայոց լեզվի «Կռունկ Հայաստանի» դասագիրքը Ալեն Սիմոնյանը հանդիպել է զոհված զինծառայողների ծնողների հետ Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է գրեթե 7000-ի Հայաստանը Թուրքիա է ուղարկել 27, Սիրիա՝ 29 փրկարար Թուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվել Ողբերգական դեպք` Օշական գյուղում․ տանը հայտնաբերվել են տղամարդու դի և կիսաայրված անկողին ԼՂ ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելու գաղափարը իրատեսական չէ. խաղաղության և անվտանգության խնդիրներն արդյունավետորեն լուծում են ռուս խաղաղապահները. ՌԴ ԱԳՆ Աղավնոն քանդում են Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Արարատ Միրզոյանի հայտարարություններինՈւկրաինայում պատերազմը դարի փորձություն է ԱՄՆ-ի և ամբողջ աշխարհի համար. Բայդեն Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 7100 Խոստովանիր, որ կատարել ես հանցագործություններ և հեռացիր քաղաքականությունից. Վրաստանի նախագահը՝ Սաակաշվիլիին Բուք, ձյուն, մերկասառույց․ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները և ժամանակացույցը Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումԱրցախը կանգնած է հումանիտար ճգնաժամի սպառնալիքի առջև․ ՀՀ ԱԳ փոխնախարարը՝ Պորտուգալիայի դեսպանին ՄԱԿ-ը 25 միլիոն դոլար կհատկացնի Թուրքիային և Սիրիային Կադիրովը հայտնել է, թե երբ կավարտվի Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը Հոլիվուդյան հայտնի դերասանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված մեծ տատի մասին Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել․ ՌԴ ՊՆ ԵՄ-ում սկանդալ է բարձրացել Զելենսկու հնարավոր այցի մասին տեղեկության արտահոսքի պատճառովԿյանքից հեռացել է բուսաշխարհագետ, կենսաբանական գիտությունների դոկտոր Սամվել Բալոյանը Որքա՞ն զբոսաշրջիկ է հունվարին այցելել Հայաստան Կա տեղեկություն, որ Հաթայի նահանգում փլատակների տակ մնացած հայ ընտանիք կա․ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակ«Մեղրու սար» կոչվող հատվածում բուք է․ Լարսը փակ է ՔԿԾ պետի տեղակալներն այցելել են «Արմավիր» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներ Թուրքիայում մի ամբողջ ֆուտբոլային թիմ է մնացել հյուրանոցի փլատակների տակ Վերջին երկու օրվա ընթացքում հարյուրավոր երկրաշարժեր են գրանցվել ամբողջ աշխարհում Հայաստանը փրկարարներ է ուղարկում Սիրիա և Թուրքիա Արցախում շուրջ 590 քաղաքացի զրկվել է վիրահատվելու հնարավորությունից Նավթի արժեքը բարձրանում է Ոսկին չափավոր թանկանում է Հակաղարաբաղցիական քարոզը քրեականացնելն ակտուալ է դառնում․ Լիլիթ Գալստյան Արտաշատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերել Ամերիկացիների կողմից մշակված արևային հյուսվածքի էներգիան Աշխարհաքաղաքական խաղերը պետք է տարբերակել աշխարհաքաղաքական մուտիլովկեքից. Արմեն Աշոտյան Սիրիայում 8-ամյա տղան երկրաշարժից հետո արգելափակվել է փլատակների տակ Վթարային ջրանջատում Արարատի մարզում փետրվարի 7-ինՊարտատոմսերը՝ խնայողությունների դիվերսիֆիկացիայի լավագույն տարբերակ Այս պահին ստույգ արձանագրված է 2 հայի մահվան տվյալ, Քամիշլիում և Քեսաբում տուժածների մեջ հայեր չկան. Սիրիայում ՀՀ դեսպան Ամերիաբանկն ավելի քան 14 մլրդ դրամի բիզնես վարկ է տրամադրել վերականգնվող էներգետիկայի ոլորտում Տարադրամի փոխարժեքն՝ այսօր