Ереван, 24.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Թիմեր և թևեր. ինչ պատկեր է ՔՊ Կոտայքի «ներքին խոհանոցում»

АНАЛИТИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վերջին շրջանում լարվել են Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի եւ ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանի հարաբերությունները: Ռոմանոս Պետրոսյանը մարզպետ աշխատած ժամանակահատվածում մարզպետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկ ձեռնարկություններում աշխատանքի էր տեղավորել իր բարեկամներին, ընկերներին, հեղափոխության ժամանակ իրենց հետ քայլածներին: Լարվածությունն այնպես է սրվել, որ մարզպետը որոշել է ազատվել Պետրոսյանի կադրերից, գուցե՝ հակառակը․ սկսել է ազատել Պետրոսյանի կադրերին, դրա համար են հարաբերությունները սրվել։ Ինչեւէ, սկսել է հենց Կոտայք ՋՕԸ-ից:

Ինքը՝ Ահարոն Սահակյանը, ի դեպ, ոչ հերքել, ոչ հաստատել է այս տեղեկությունները՝ միևնույն ժամանակ հայտարարելով, որ առանց անուններ տալու ուղղակի ուղիղ ասում է՝ ինքն ընդհանրապես ծանոթ, բարեկամ, ընկեր այդ սկզբունքներով երբեւիցէ չի աշխատել, և չի էլ աշխատելու: Իսկ թե նախկինում ով ինչ է արել՝ չի ուզում խոսել այդ մասին: Բնականաբար, եթե նմանատիպ իրավիճակ եղել է ուրիշների աշխատանքի հետեւանքով՝ միանշանակ իր ժամանակ շտկվելու են դրանք, թե ով, ում, որտեղ է նշանակել ու ճիշտ է նշանակել, թե չի նշանակել, Սահակյանը դա չի ցանկանում քննարկել: Ըստ էության, Սահակյանը չի հերքում, որ Պետրոսյանի կառավարման տարիներին նման երևույթներ եղել են:

Հարաբերությունները այնքան են լարվել, որ ըստ մամուլում տեղ գտած տեղեկությունների, մարզպետի կադրային քաղաքականությունը, հատկապես ՋԸՕ-րը և դպրոցները «ապառոմանոսացնելու» մղումները Ռոմանոս Պետրոսյանին այնքան է զայրացրել, որ նույնիսկ վիճաբանություններ են տեղի ունեցել։

Ինչպես երևում է, Ռոմանոս Պետրոսյանը անգամ ՊՎԾ-ում չի ցանկանում հրաժարվել Կոտայքի մարզի հանդեպ ունեցած իր նկրտումներից և ամեն գնով փորձում է պահպանել իր ազդեցության լծակները մարզում: Սակայն, Պետրոսյանի դիրքերը թուլացան այն բանից հետո, երբ վերջինս չկարողացավ իր ազգական Պավել Ցուգունյանին դարձնել Աբովյանի քաղաքապետ: Միևնույն ժամանակ պետք է փաստենք, որ ինքը՝ Ցուգունյանը, բողոքելու առանձնապես առիթներ չունի, նրա կարիերան հեղափոխությունից հետո սրընթաց աճ է արձանագրել: 2019-2020 թթ․ նա արդեն հարազատ քպական մարզպետի կամոք սահուն կերպով «օգնականից» անցում է կատարում «Կոտայք» ՋՕԸ տնօրենի պաշտոնին, ապա 2020 թվականի սեպտեմբերից առայսօր զբաղեցնում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի աթոռը։ 

Ռոմանոս Պետրոսյանի միակ առավելությունը Ահարոն Սահակյանի նկատմամբ, թերևս, ՔՊ վարչության անդամ լինելու հանգամանքն է: Վարչության անդամ դառնալու ճանապարհին Պետրոսյանը լուրջ պայքար էր տանում իր մեկ այլ թիմակցի՝ Սասուն Միքայելյանի դեմ: Երկուսն էլ ՔՊ-ի «հիմնադիր հայրերից են» և ամեն կերպ փորձել են համայնքներում ՔՊ-ի ցուցակի առաջին համարում իրենց նախընտրած թեկնածուին առաջադրել, սակայն այս առումով Ռոմանոս Պետրոսյանը առավել շահեկան դիրքերում է, քանի որ, ինչպես շատերին է հայտնի, Նիկոլ Փաշինյանի և Սասուն Միքայելյանի միջև խորը տարաձայնություններ կան, Միքայելյանը երբեմն նույնիսկ տարբեր ՔՊ-ականների հասցեին կոշտ ձևակերպումներով է հանդես գալիս։ 

Սակայն, ակնհայտ է, որ Սասուն Միքայելյանը մարզում իշխանություն ձեռք բերելու համար այլևս այդպիսի կատաղի պայքար չի մղում, ինչպիսին 2018-2019 թվականներին էր, երբ տեղի ունեցավ հայտնի առճակատումը Պետրոսյանի հետ: Այժմ ազդեցության գոտիների բաժանման հիմնական երկու շահառուները նախկին և ներկա մարպետներն են: Եթե Ահարոն Սահակյանը փորձում է իր յուրայիններին դարձնել համայնքապետ, դիցուք՝ Գառնի համայնքում, ապա Պետրոսյանն էլ այս առումով նրանից, ինչպես արդեն նշեցինք, հետ չի մնում: Ռոմանոս Պետրոսյանի կադր է համարվում Նոր Հաճնում վերջին ընտրություններում ՔՊ-ի առաջին համար, մինչև այժմ համայնքում ոչ մի բանով աչքի չընկած Սահակ Գյուլինյանը, որը Նոր Հաճնի դպոցի կառավարման խորհրդի անդամ է։ Ռոմանոս Պետրսյանին հաջողվել է նաև ՔՊ-ի ցուցակից դուրս մղել Ծաղկաձորի գործող քաղաքապետ Արթուր Հարությունյանը՝ նրա փոխարեն առաջադրելով Նարեկ Հարությունյանի թեկնածությունը։ 

Ինչպես տեսնում ենք՝ համառ պայքարը ՔՊ-ի ներսում, առավել ևս՝ մարզերում, շարունակվում է և պատճառն իշխանությունն է, որի քաղցրությունը զգալուց հետո հեղափոխականները մոռացել են թիմային սոլիդարւթյան մասին...

В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении Известны имена тяжелоатлетов Армении, которые примут участие Олимпийских играх Путин заявил Алиеву, что с точки зрения безопасности в регионе «много очень чувствительных» вопросов Запад отправит экспертов в Армению«Коммерсантъ»: Бакинское время Москвы Музей-институт Геноцида армян 24 апреля будет открыт для всех посетителей Президент Эрдоган в Ираке с первым официальным визитом за последние 13 лет Канани: Ввод иностранных войск на Южный Кавказ не способствует установлению стабильности Администрация готовится приостановить протесты провокациями Мишенью властей являются духовные лидерыРуководители сел Тавушской области встретятся с Мгером Григоряном в Ереване Дэвид Бекхэм подал в суд на актера Марка Уолберга, требуя возмещения в $10 млн Сельчане продолжают блокировать участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия Рейсы в Ереван и из Еревана задерживаются из-за работ на взлетно-посадочной полосе Фоден назвал свою символическую сборную Премьер-лиги всех времен Представители Греции и Турции обсудят меры укрепления доверия на встрече в Афинах Сеул сообщил о запуске КНДР ракеты в направлении Японского моря Участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия остается закрытым Создавшаяся ситуация – результат ошибок Никола Пашиняна։ это дипломатический нонсенс: Аршак Карапетян«Коммерсантъ»: Бакинское время Москвы