Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Օրեր են լինում, երեխաները քնած են, ինձ թվում է՝ մեկը «մամա» է կանչում». Սոսը տուն է «վերադարձել» զոհվելուց 57 օր անց. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Սոսը սիրված էր ու հարգված: «Նոր ենք բացահայտում, որ այդքան մեծ շրջապատ է ունեցել Աբովյանում: Իմացել ենք այդ մասին, բայց շարունակում ենք բացահայտել Սոսին բոլոր առումներով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սոս Փորքաշյանի մայրիկը՝ տիկին Աննան: Նրա խոսքերով, դպրոցական տարիներին գեթ մեկ անգամ իրեն դպրոց չեն կանչել որդու առաջադիմության կամ էլ վարքի համար:

«Գերազանց չէր սովորում, բայց դասի ժամանակ անգամ կարող էր կարդալ առաջադրանքը, սովորել և իր գնահատականը ստանալ: Կարողացել էր նաև դասարանում յուրատեսակ կարգ ու կանոն ապահովել, որ որևէ մեկը դասը չխանգարի»,-նշում է զրուցակիցս:

Արձագանքում եմ՝ պատահական չէ, որ ուսուցիչների սիրելին է եղել: Տիկին Աննան որդու մասին խոսելիս ասում է՝ Սոսը, «դրսի» երեխա լինելով, անսահման նվիրված էր ընտանիքին. «Չորս զավակ ունեմ՝ երկու որդի և երկու աղջիկ: Մեծ տղաս Թալիշում էր ծառայում, երբ Սոսը բանակ զորակոչվեց: Կատակում էր՝ հեռու տեղ եմ ծառայելու, որ հետևիցս չգաս: Զորակոչվեց Մատաղիս: Քառօրյա պատերազմից հետո Սոսի՝ Մատաղիսում ծառայելու լուրը մեզ համար դժոխային էր»: Հետաքրքիր է, գուցե ճակատագրական այն փաստը, որ 2019 թ.-ին Սոսի հասակակից բոլոր տղաները «պավեստկա» էին ստացել, ինքը՝ ոչ. «Ստիպեցի, թե՝ գնա, ներկայացի, թե չէ հետախուզում կհայտարարեն: Մեկ շաբաթվա տարբերությամբ երկու անգամ գնացել էր զինկոմիսարիատ, ամեն անգամ մի պատճառաբանությամբ հետ էին ուղարկել տուն: Երրորդ անգամ նոր թղթերը ձևակերպեցին, հուլիսի 24-ին զորակոչվեց բանակ, օգոստոսի 10-ին երդման արարողությունն էր: Ոտքերին կոշիկներից վերք էր եղել, ինքն՝ այդքան ուժեղ, բայց մի տեսակ ընկճված էր: Ընկերներից մեկը, որ ավելի երկար ժամանակ էր ծառայում, ասաց՝ մի անհանգստացեք, նոր է ծառայությունը սկսել, բոլորիս մոտ էլ սկզբից այդպես է: Լացելով եմ տուն վերադարձել, կարծես բնազդով զգում էի, որ հողը...»,-ասում է տիկին Աննան:

Երկուսս էլ միտքը չենք շարունակում՝ ամեն կերպ հետաձգելով պատերազմի մասին զրույցը: Երդմնակալությունից մի քանի օր անց որդին մայրիկին ասում է, որ իրեն Ստեփանակերտի հոսպիտալ են տեղափոխել՝ ծնկներում ջուր է հավաքվում: Հետո Սոսին տեղափոխում են Երևան՝ հոսպիտալ, հետո՝ Էրեբունի հիվանդանոց. «Վեց ամիս հոսպիտալներում է եղել: Կարող էր և չծառայել, բայց դիմում է գրել բժշկին, թե շատ լավ եմ, գնում եմ ծառայությունս շարունակելու: Շատերն էին զարմանում, ասում՝ մարդիկ ծանոթ են գտնում, որ չգնան, դու ինքնակամ, այն էլ՝ խնդիր ունենալով, ուզում ես շարունակել ծառայությունդ: Բայց ինքն այդպիսին էր՝ ուրիշ էր, պարզ, մաքուր, տարբերվող, կյանքով լեցուն»:

Բժիշկն ասել էր՝ երբ վերադառնաս ծառայության, նորից նույն խնդիրը գլուխ կբարձրացնի, այդպես էլ եղել է, բայց համառ տղան որևէ մեկին չի ասել այդ մասին: Սոսը մեկ տարի երեք ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը: Ընկերներն են պատմել ընտանիքին՝ Սոսին անգամ հրամանատարն է հորդորել գնալ հոսպիտալ, ուռած ծնկներով չմնալ, չի համաձայնել, իրեն վստահված դիրքը հսկելը պարտականություն էր. «Սեպտեմբերի 27-ին՝ այդ չարաբաստիկ օրը, լուրերով տեղեկացանք, որ պատերազմ է սկսվել: Շատ մեծ դժվարությամբ կապ հաստատեցինք իր հետ: Հանգստացրեց մեզ՝ ամեն ինչ կարգին է, կզանգեմ: Հաջորդ օրերին խոսում էին՝ դիրք կորցրեցինք, դիրքը հետ վերցրեցինք, զոհեր ու վիրավորներ ունենք, այս բոլոր զրույցներն ինձանից գաղտնի էին պահում: Հոկտեմբերի 2-ին, երբ խոսում էինք իր հետ, այնքան հանգիստ էր, անգամ կատակում էր: Հիմա, երբ գիտենք, թե ինչ պատերազմի մեջ են եղել, հիշում եմ զրույցները՝ մեկ շշուկ անգամ չէր լսվում: Մայր եմ, ի՞նչ պետք է հարցնեի՝ ո՞նց ես, հաց կերե՞լ եք, տա՞ք եք հագնված: Ծիծաղեց՝ հա, Մատաղիսում քեֆ ենք անում: Հաջորդ օրն էլ խոսեցինք, հետո կապը կորավ»:

Սոսի հայրիկը ծանոթներից մեկի միջոցով կապ է հաստատել հրամանատարական կազմից մեկի հետ, որ կարողանան գոնե որդու ձայնը լսել, իմանան, որ նրա հետ ամեն ինչ կարգին է: Ասել էին՝ հանգիստ եղեք, իրենք անտառներում են: «Բայց առաջնագծում են եղել՝ ամենավտանգավոր տեղում: Հոկտեմբերի 7-ին զոհված տղաների անուններ հրապարակվեցին, ամուսնուս ընկերոջ տղայի անունն էլ կար, Սոսի հետ էր ծառայում: Խառնվեցինք իրար: Այդ օրը հայրիկի հետ խոսել էր Սոսը՝ պապ, հանգիստ եղեք, բայց որ չգամ էլ, հանկարծ դուխներդ չգցեք»:

Հիմա արդեն ծառայակից ընկերների հիշողություններով փորձում են վերստանալ այդ օրերի իրադարձությունների քարտեզը. «Իր ընկերներից Տիգրանը, որը, փառք Աստծո, վերադարձել է, պատմում է՝ տղաներին մեկ օրով պետք է «Կալգոտկա» կոչվող պոստեր բարձրացնեին, ասացի՝ մի գնա, էնտեղից հետ չեն գալիս: Սոսը պատասխանել է՝ դու չպետք ա ինձ ասես, գնամ, թե չէ: Տիգրանն էլ իր հետ է բարձրանում: Հրամանատարը, երբ Սոսի մեդալը բերեց, պատմեց՝ Սոսը վեց տղայի հետ առաջին գծում էին, մենք իրենց թիկունքում, մեր թիկունքում էլ պետք է ՄՈԲ-ը լիներ…»:

Հետո զենքով կռիվ, հետո մեկօրյա դադար, իսկ հոկտեմբերի 9-ին՝ արդեն օդային հարված: Մայրիկի խոսքով, մեկ շաբաթ տղաներն այդ դիրքում են եղել, գրեթե առանց ջուր և ուտելիք: Այս մասին իրեն վերադարձած տղաներն են պատմել: Օդային հարձակումից հետո հողն ուղղակի լցվել է տղաների վրա: «Տիգրանն ու մյուսները, որոնք երկրորդ գծում են եղել, հասցրել են տղաներին դուրս բերել հողի տակից: Եթե իրենք չլինեին, գուցե մինչև հիմա փնտրեինք Սոսին»: Այդ ժամանակ արդեն Սոսը զոհված է եղել, որևէ բան, այդ թվում՝ արհեստական շնչառությունը, նրան երկրորդ կյանք չեն տվել: Սոսը միակը չէ, որ այդ հարձակման ժամանակ է զոհվել, նաև վիրավորներ են ունեցել, այդ թվում՝ Էմինը, որ Սոսի կյանքի վերջին օրերն է վերստեղծում նրա ընտանիքի ու ընկերների համար: Սոսը տուն է «վերադարձել» 57 օր անց: Սպասման, հավատի ու հուսահատության 57 օրվա իրադարձությունների ու ապրումների մասին կարելի է անգամ լիամետրաժ ֆիլմ նկարահանել: Ափսոս, թերթի էջերն անգամ չեն բավականացնի ամեն ինչի մասին պատմելու, պատերազմի ամենաողբերգական կողմերից մեկի՝ մոր սպասման մասին խոսելու համար, թերևս միայն մի քանի տողով:

«Հոկտեմբերի 9-ի գիշերը լուր ստացանք, որ Սոսը չկա, հաջորդ առավոտյան մեզ խաբեցին, սպան ասաց՝ սուտ է, ինքը ողջ է, շտապօգնության մեքենայով ճանապարհել եմ հոսպիտալ: 57 օր փնտրել ենք Սոսին, Արցախում ու Հայաստանում էլ անկյուն չէր մնացել: Մեր ունեցած տեղեկություններով, Սոսը «հասել» էր Մարտակերտ: Թելն այդտեղ էր կտրվում: Հանդիպում էր Ն. Փաշինյանի մոտ, տագր ասում է՝ տեղեկություններ ունենք, որ մեր տղայի մարմինը հասել է Մարտակերտ ու անհետացել: Զարմացել է, հետո Արսեն Թորոսյանն ասել է, թե մի քանի նման դեպք ունեն, խոստացել էին մեզ զանգահարել: Նոյեմբերի 30-ին զանգահարեցին, Արցախի Վանք գյուղում՝ սառնարաններում պահել էին մարմինը»,-ասում է տիկին Աննան:

Մայրը որդուն չի տեսել, ասել են՝ կարծես քնած լիներ: Երկու տարի անց, հիմա արդեն հավերժ 19-ամյա Սոսի 42-ամյա մայրիկի սիրտը չի ընդունում որդու ֆիզիկական բացակայությունը, չեն ընդունում հայրիկը, քույրերն ու եղբայրը. «Շատ դաժան է առանց նրա: Կյանքում ամենադաժան ցավը զավակին կորցնելն է, ծնողն ապրի, իսկ զավակը՝ ոչ, դա անտանելի է: Հաճախ են ասում՝ կյանքը շարունակվում է, պետք է առաջ նայես: Էլի առաջ եմ նայում, ապրում եմ, հատկապես, որ երեխաներ ունեմ, բայց տառապում եմ, ես ու իմ նման որդեկորույս մայրերը: Կարոտն աննկարագրելի ցավ է: Օրեր են լինում, երբ երեխաներն առավոտյան դեռ քնած են, վեր եմ կենում, ինձ թվում է՝ մեկը «մամա» է կանչում: Գիշերը, երբ վերջին մարդը տուն է մտնում, մեկ-մեկ շփոթվում, ասում եմ՝ դուռը մի փակեք…»: Ափսոսում է, որ անգամ այսքան ցավից հետո մարդկանց ոչինչ դաս չի լինում՝ «մեկս մյուսին պետք է շատ սիրենք, բայց շարունակում ենք սարսափելի անտարբերությամբ ապրել»:

Հ. Գ. - Սոս Փորքաշյանը հուղարկավորված է Աբովյան քաղաքի պանթեոնում: Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Բլինքենը ժամանել է Պեկին Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը Արարատում նույնպես ճանապարհներ են փակվել Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն սպասվում Նավթի գները նվազել են Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասին Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են Տավուշում իավիճակը շարունակում է լարված մնալՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, եթե ստեղծվի Պաղեստինի անկախ պետություն՝ 1967-ի սահմաններով Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Տեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Աննա Հակոբյանը գնացքով Գյումրի է ուղեւորվելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Ադրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ, մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանԲաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Գազամատակարարման պլանային դադարեցում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ապրիլի 25-ին և 26-ին