Ереван, 24.Март.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Օրեր են լինում, երեխաները քնած են, ինձ թվում է՝ մեկը «մամա» է կանչում». Սոսը տուն է «վերադարձել» զոհվելուց 57 օր անց. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Սոսը սիրված էր ու հարգված: «Նոր ենք բացահայտում, որ այդքան մեծ շրջապատ է ունեցել Աբովյանում: Իմացել ենք այդ մասին, բայց շարունակում ենք բացահայտել Սոսին բոլոր առումներով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սոս Փորքաշյանի մայրիկը՝ տիկին Աննան: Նրա խոսքերով, դպրոցական տարիներին գեթ մեկ անգամ իրեն դպրոց չեն կանչել որդու առաջադիմության կամ էլ վարքի համար:

«Գերազանց չէր սովորում, բայց դասի ժամանակ անգամ կարող էր կարդալ առաջադրանքը, սովորել և իր գնահատականը ստանալ: Կարողացել էր նաև դասարանում յուրատեսակ կարգ ու կանոն ապահովել, որ որևէ մեկը դասը չխանգարի»,-նշում է զրուցակիցս:

Արձագանքում եմ՝ պատահական չէ, որ ուսուցիչների սիրելին է եղել: Տիկին Աննան որդու մասին խոսելիս ասում է՝ Սոսը, «դրսի» երեխա լինելով, անսահման նվիրված էր ընտանիքին. «Չորս զավակ ունեմ՝ երկու որդի և երկու աղջիկ: Մեծ տղաս Թալիշում էր ծառայում, երբ Սոսը բանակ զորակոչվեց: Կատակում էր՝ հեռու տեղ եմ ծառայելու, որ հետևիցս չգաս: Զորակոչվեց Մատաղիս: Քառօրյա պատերազմից հետո Սոսի՝ Մատաղիսում ծառայելու լուրը մեզ համար դժոխային էր»: Հետաքրքիր է, գուցե ճակատագրական այն փաստը, որ 2019 թ.-ին Սոսի հասակակից բոլոր տղաները «պավեստկա» էին ստացել, ինքը՝ ոչ. «Ստիպեցի, թե՝ գնա, ներկայացի, թե չէ հետախուզում կհայտարարեն: Մեկ շաբաթվա տարբերությամբ երկու անգամ գնացել էր զինկոմիսարիատ, ամեն անգամ մի պատճառաբանությամբ հետ էին ուղարկել տուն: Երրորդ անգամ նոր թղթերը ձևակերպեցին, հուլիսի 24-ին զորակոչվեց բանակ, օգոստոսի 10-ին երդման արարողությունն էր: Ոտքերին կոշիկներից վերք էր եղել, ինքն՝ այդքան ուժեղ, բայց մի տեսակ ընկճված էր: Ընկերներից մեկը, որ ավելի երկար ժամանակ էր ծառայում, ասաց՝ մի անհանգստացեք, նոր է ծառայությունը սկսել, բոլորիս մոտ էլ սկզբից այդպես է: Լացելով եմ տուն վերադարձել, կարծես բնազդով զգում էի, որ հողը...»,-ասում է տիկին Աննան:

Երկուսս էլ միտքը չենք շարունակում՝ ամեն կերպ հետաձգելով պատերազմի մասին զրույցը: Երդմնակալությունից մի քանի օր անց որդին մայրիկին ասում է, որ իրեն Ստեփանակերտի հոսպիտալ են տեղափոխել՝ ծնկներում ջուր է հավաքվում: Հետո Սոսին տեղափոխում են Երևան՝ հոսպիտալ, հետո՝ Էրեբունի հիվանդանոց. «Վեց ամիս հոսպիտալներում է եղել: Կարող էր և չծառայել, բայց դիմում է գրել բժշկին, թե շատ լավ եմ, գնում եմ ծառայությունս շարունակելու: Շատերն էին զարմանում, ասում՝ մարդիկ ծանոթ են գտնում, որ չգնան, դու ինքնակամ, այն էլ՝ խնդիր ունենալով, ուզում ես շարունակել ծառայությունդ: Բայց ինքն այդպիսին էր՝ ուրիշ էր, պարզ, մաքուր, տարբերվող, կյանքով լեցուն»:

Բժիշկն ասել էր՝ երբ վերադառնաս ծառայության, նորից նույն խնդիրը գլուխ կբարձրացնի, այդպես էլ եղել է, բայց համառ տղան որևէ մեկին չի ասել այդ մասին: Սոսը մեկ տարի երեք ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը: Ընկերներն են պատմել ընտանիքին՝ Սոսին անգամ հրամանատարն է հորդորել գնալ հոսպիտալ, ուռած ծնկներով չմնալ, չի համաձայնել, իրեն վստահված դիրքը հսկելը պարտականություն էր. «Սեպտեմբերի 27-ին՝ այդ չարաբաստիկ օրը, լուրերով տեղեկացանք, որ պատերազմ է սկսվել: Շատ մեծ դժվարությամբ կապ հաստատեցինք իր հետ: Հանգստացրեց մեզ՝ ամեն ինչ կարգին է, կզանգեմ: Հաջորդ օրերին խոսում էին՝ դիրք կորցրեցինք, դիրքը հետ վերցրեցինք, զոհեր ու վիրավորներ ունենք, այս բոլոր զրույցներն ինձանից գաղտնի էին պահում: Հոկտեմբերի 2-ին, երբ խոսում էինք իր հետ, այնքան հանգիստ էր, անգամ կատակում էր: Հիմա, երբ գիտենք, թե ինչ պատերազմի մեջ են եղել, հիշում եմ զրույցները՝ մեկ շշուկ անգամ չէր լսվում: Մայր եմ, ի՞նչ պետք է հարցնեի՝ ո՞նց ես, հաց կերե՞լ եք, տա՞ք եք հագնված: Ծիծաղեց՝ հա, Մատաղիսում քեֆ ենք անում: Հաջորդ օրն էլ խոսեցինք, հետո կապը կորավ»:

Սոսի հայրիկը ծանոթներից մեկի միջոցով կապ է հաստատել հրամանատարական կազմից մեկի հետ, որ կարողանան գոնե որդու ձայնը լսել, իմանան, որ նրա հետ ամեն ինչ կարգին է: Ասել էին՝ հանգիստ եղեք, իրենք անտառներում են: «Բայց առաջնագծում են եղել՝ ամենավտանգավոր տեղում: Հոկտեմբերի 7-ին զոհված տղաների անուններ հրապարակվեցին, ամուսնուս ընկերոջ տղայի անունն էլ կար, Սոսի հետ էր ծառայում: Խառնվեցինք իրար: Այդ օրը հայրիկի հետ խոսել էր Սոսը՝ պապ, հանգիստ եղեք, բայց որ չգամ էլ, հանկարծ դուխներդ չգցեք»:

Հիմա արդեն ծառայակից ընկերների հիշողություններով փորձում են վերստանալ այդ օրերի իրադարձությունների քարտեզը. «Իր ընկերներից Տիգրանը, որը, փառք Աստծո, վերադարձել է, պատմում է՝ տղաներին մեկ օրով պետք է «Կալգոտկա» կոչվող պոստեր բարձրացնեին, ասացի՝ մի գնա, էնտեղից հետ չեն գալիս: Սոսը պատասխանել է՝ դու չպետք ա ինձ ասես, գնամ, թե չէ: Տիգրանն էլ իր հետ է բարձրանում: Հրամանատարը, երբ Սոսի մեդալը բերեց, պատմեց՝ Սոսը վեց տղայի հետ առաջին գծում էին, մենք իրենց թիկունքում, մեր թիկունքում էլ պետք է ՄՈԲ-ը լիներ…»:

Հետո զենքով կռիվ, հետո մեկօրյա դադար, իսկ հոկտեմբերի 9-ին՝ արդեն օդային հարված: Մայրիկի խոսքով, մեկ շաբաթ տղաներն այդ դիրքում են եղել, գրեթե առանց ջուր և ուտելիք: Այս մասին իրեն վերադարձած տղաներն են պատմել: Օդային հարձակումից հետո հողն ուղղակի լցվել է տղաների վրա: «Տիգրանն ու մյուսները, որոնք երկրորդ գծում են եղել, հասցրել են տղաներին դուրս բերել հողի տակից: Եթե իրենք չլինեին, գուցե մինչև հիմա փնտրեինք Սոսին»: Այդ ժամանակ արդեն Սոսը զոհված է եղել, որևէ բան, այդ թվում՝ արհեստական շնչառությունը, նրան երկրորդ կյանք չեն տվել: Սոսը միակը չէ, որ այդ հարձակման ժամանակ է զոհվել, նաև վիրավորներ են ունեցել, այդ թվում՝ Էմինը, որ Սոսի կյանքի վերջին օրերն է վերստեղծում նրա ընտանիքի ու ընկերների համար: Սոսը տուն է «վերադարձել» 57 օր անց: Սպասման, հավատի ու հուսահատության 57 օրվա իրադարձությունների ու ապրումների մասին կարելի է անգամ լիամետրաժ ֆիլմ նկարահանել: Ափսոս, թերթի էջերն անգամ չեն բավականացնի ամեն ինչի մասին պատմելու, պատերազմի ամենաողբերգական կողմերից մեկի՝ մոր սպասման մասին խոսելու համար, թերևս միայն մի քանի տողով:

«Հոկտեմբերի 9-ի գիշերը լուր ստացանք, որ Սոսը չկա, հաջորդ առավոտյան մեզ խաբեցին, սպան ասաց՝ սուտ է, ինքը ողջ է, շտապօգնության մեքենայով ճանապարհել եմ հոսպիտալ: 57 օր փնտրել ենք Սոսին, Արցախում ու Հայաստանում էլ անկյուն չէր մնացել: Մեր ունեցած տեղեկություններով, Սոսը «հասել» էր Մարտակերտ: Թելն այդտեղ էր կտրվում: Հանդիպում էր Ն. Փաշինյանի մոտ, տագր ասում է՝ տեղեկություններ ունենք, որ մեր տղայի մարմինը հասել է Մարտակերտ ու անհետացել: Զարմացել է, հետո Արսեն Թորոսյանն ասել է, թե մի քանի նման դեպք ունեն, խոստացել էին մեզ զանգահարել: Նոյեմբերի 30-ին զանգահարեցին, Արցախի Վանք գյուղում՝ սառնարաններում պահել էին մարմինը»,-ասում է տիկին Աննան:

Մայրը որդուն չի տեսել, ասել են՝ կարծես քնած լիներ: Երկու տարի անց, հիմա արդեն հավերժ 19-ամյա Սոսի 42-ամյա մայրիկի սիրտը չի ընդունում որդու ֆիզիկական բացակայությունը, չեն ընդունում հայրիկը, քույրերն ու եղբայրը. «Շատ դաժան է առանց նրա: Կյանքում ամենադաժան ցավը զավակին կորցնելն է, ծնողն ապրի, իսկ զավակը՝ ոչ, դա անտանելի է: Հաճախ են ասում՝ կյանքը շարունակվում է, պետք է առաջ նայես: Էլի առաջ եմ նայում, ապրում եմ, հատկապես, որ երեխաներ ունեմ, բայց տառապում եմ, ես ու իմ նման որդեկորույս մայրերը: Կարոտն աննկարագրելի ցավ է: Օրեր են լինում, երբ երեխաներն առավոտյան դեռ քնած են, վեր եմ կենում, ինձ թվում է՝ մեկը «մամա» է կանչում: Գիշերը, երբ վերջին մարդը տուն է մտնում, մեկ-մեկ շփոթվում, ասում եմ՝ դուռը մի փակեք…»: Ափսոսում է, որ անգամ այսքան ցավից հետո մարդկանց ոչինչ դաս չի լինում՝ «մեկս մյուսին պետք է շատ սիրենք, բայց շարունակում ենք սարսափելի անտարբերությամբ ապրել»:

Հ. Գ. - Սոս Փորքաշյանը հուղարկավորված է Աբովյան քաղաքի պանթեոնում: Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Фонд «Анив» и международная бизнес-школа «Матена» стали партнёрами Ucom предлагает подключиться к новому тарифному плану мобильного интернета uDrift 3500 15 марта в Москве состоялась встреча между внуком французского генерала Шарля де Голля Пьером и председателем правления Российско-армянского делового совета Мгером Аветисяном Ucom: новое приложение, новые возможности Юнибанк стал лидером по количеству выданных потребительских кредитов Платформа лояльности idplus, участник DigiTec Добро пожаловать в павильон ID. Idram и партнеры на выставке DigiTec IDBank - участник DigiTec Expo Большая игра только начинается. IDBank - главный спонсор Федерации футбола Армении США используют все методы для достижения геополи­тических целей Украина и страны Запада грубо нарушают условия «зерновой сделки» “Девсофт”, крупный налогоплательщик в сфере информационных технологий, уже год в Армении Клиенты ВТБ (Армения) могут пополнять счета и оплачивать кредиты в почтовых отделениях Айпост США подорвали основы существующего мирового порядка Ucom предлагает приобрести смартфон Honor X9a за 4000 драмов/месяц, плюс беспроводные наушники Honor X3, 100 ГБ и красивый номер Нобелевка для президента. Токаеву не дают покоя лавры Назарбаева?События на Украине - яркий пример политики «двойных стандартов» США Украина стала прибежищем для радикалов со всего мира Ucom объявляет о смене генерального директора. Ара Хачатрян покидает пост. должность займет Ральф Йирикян Газета «Паст». Какие существуют сценарии смены власти Пашиняна Эксклюзивный вечер 1 мартаТвое первое финансовое приложение. Idram Junior уже реальностьЦентру обслуживания абонентов Ucom в ванадзоре уже 1 год При технической поддержке Ucom прошел международный фестиваль Айкидо Айкикай Юнибанк начал сотрудничество с международной бизнес-школой «Матена» Новый бизнес кредит от Юнибанка с процентной ставкой от 5% годовых Заявление Международного Бессмертного полка в отношении неправомерных действий Эстонии ВТБ (Армения): более 20% пенсионеров республики получают выплаты на карты банка Сила одного драма в АрцахУчредительное заседание Российско-Армянского делового совета (VIDEO) Изменена ежемесячная плата за предоплатные тарифные планы LEVEL UP услуги мобильной связи Издан учебник армянского языка «Крунк Айастани» Америабанк предоставил бизнес-кредиты на сумму более 14 млрд драмов в сфере возобновляемой энергетики GFN.AM открывает регистрацию на бета-тестирование облачного игрового сервиса NVIDIA GeForce NOW в АрменииUcom предлагает пользователям соцсетей принять участие в конкурсе #միսպասիր и получить подарки Идрам - партнер конкурсов «Айб»Платежи Google Pay стали доступны для клиентов Юнибанка Сегодня - 33-я годовщина погромов армян в БакуБенефициар «Силы одного драма» в январе - образовательная программа «Талентум»Филиал Юнибанка в Аштараке открылся по новому адресу Клиенты ВТБ (Армения) увеличили число переводов в Россию более чем в 1,5 разаНовый год в Идраме начинаем подведением итогов 2022 года Желаю, что бы наши сердца наполнились рождественским светом и таинством этого великого праздника. Гагик ЦарукянАмериабанк назван лучшим банком по обмену валюты в Армении по версии журнала Global FinanceКиев демонстрирует неприкрытое неуважение к странам Центральной Азии Ha фоне украинского кризиса США и Запад стремятся сохранить Молдавию под своим внешним управлениемБудем рекомендовать именно «ПрофХолод», так как он хорошо зарекомендовал себя по качеству»Глава Абовянской общины Эдуард Бабаян обратился к Генеральному секретарю ООН Антониу Гутерришу и Председателю ЭКОСОС ООН Лачесаре Стоевой Первый в Армении. IDBank представляет карту Visa Travel для любителей путешествийВТБ (Армения) упростил оформление потребительских кредитов