Yerevan, 24.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մեկին՝ ՀԱՊԿ, մյուսին՝ «ՆԱՏՕ-ի օրեր». «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է

kommersant.ru-ն «Մեկին՝ ՀԱՊԿ, մյուսին՝ «ՆԱՏՕ-ի օրեր»» վերնագրով հոդվածում գրում է, որ Ադրբեջանում ավարտվել են «ՆԱՏՕ-ի օրերը»՝ միջոցառումների շարք, որին մասնակցել են Եվրոպայում դաշինքի դաշնակից ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչները։ Ուշադրության կենտրոնում են եղել «առկա և հնարավոր սպառնալիքներին դիմակայելու համատեղ գործունեության ոլորտները»: Այդ ամենը ընթացել է Նիկոլ Փաշինյանի նախազգուշացումների ֆոնին: Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գագաթաժողովում նա իր գործընկերներին հորդորել էր գոնե ինչոր բան անել «Հայաստանի դեմ Ադրբեջանի հետագա ագրեսիան կանխելու համար»: Ադրբեջանում «ՆԱՏՕ-ի օրերն» սկսվել էին նոյեմբերի 21-ից։ Միաժամանակ, Բաքվում այդ մասին պաշտոնական քիչ տեղեկություններ են հրապարակվել։

«ՆԱՏՕ-ի օրերի շրջանակում նախատեսվում են ՆԱՏՕ-ի պատվիրակության մի շարք հանդիպումներ՝ Եվրոպայում դաշնակից ուժերի գերագույն շտաբի պետի տեղակալ, կոնտր-ծովակալ Գյունշտեյն Բրյուսդալի գլխավորությամբ», - մասնավորապես հայտարարել էր Ադրբեջանի ՊՆ-ն: Նրանք նաև նշել էին, որ պատվիրակության անդամներին «կներկայացվեն ճեպազրույցներ տարբեր թեմաներով»։ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները նաև այցելել են երկրի զորամասերից մեկը, սակայն իշխանությունները չեն բացահայտել, թե դա «թիվ» որ զորամասն է։ Այնտեղ հյուրերին պատմել են «ՆԱՏՕ-ի հետ Ադրբեջանի հարաբերությունների, զորամասի գործունեության ու ուսումնական կենտրոնների, ինչպես նաև անձնակազմի պատրաստման գործընթացի մասին»։ Կոնտրադմիրալ Բրյուսդալին ընդունել է նաև նրա ադրբեջանցի գործընկերը՝ հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը։

«Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության զարգացման հեռանկարները։ Վելիևը բարձր է գնահատել դաշինքի ներդրումը ՆԱՏՕ-ի օպերատիվ հնարավորությունների հայեցակարգի շրջանակներում ադրբեջանական ստորաբաժանումների պատրաստման գործում»,- ասվել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Վելիևը նաև նշել է «հետպատերազմյան շրջանում Ադրբեջանի ազատագրված տարածքներում պաշտպանության նախարարության կատարած աշխատանքները»։ Նշենք, որ ադրբեջանցի զինվորականները մասնակցում են արտերկրում ՆԱՏՕ-ի առաքելություններին։ Օրինակ՝ մի քանի տասնյակ զինվոր 2021 թվականի օգոստոսին ներկա էր Քաբուլի օդանավակայանում, երբ ռազմական դաշինքը զբաղված էր Աֆղանստանից այն բնակիչների տարհանմամբ, ովքեր համագործակցել էին օտարերկրյա զորախմբի հետ և, հետևաբար, կարող էին ճնշվել Թալիբան շարժման կողմից։

«Ադրբեջանական զինվորականները պարբերաբար մեկնում են Բրյուսել, մասնակցում պլանավորված միջոցառումներին, փորձի փոխանակմանը,- Kommersant.ru-ին ասել է Միջազգային հարաբերությունների վերլուծության Բաքվի կենտրոնի խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը,- մեր սպաները կրթություն են ստացել թուրքական ռազմական ակադեմիաներում, որոնք կառուցված են դաշինքի չափանիշներով։ Միևնույն ժամանակ, հարկ է հիշեցնել, որ Բաքուն Չմիավորման շարժման ներկայիս նախագահողն է և լիովին կիսում է այդ կազմակերպության գաղափարները, և Ադրբեջանի իշխանությունները չեն շեղվի այդ սկզբունքներից»։ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը նույնպես նշել է, որ «Բաքվի աշխատանքը ՆԱՏՕ-ի հետ գործնական առումով 90 տոկոսով իրականացվում է Թուրքիայի հետ Ադրբեջանի դաշինքով, համենայնդեպս, այդպես է «գետնի վրա»»։

«Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի մյուս ծրագրերին, ապա դա կրթությունն ու բարձրագույն ուսուցումն է, մասնակցությունը խաղաղապահ գործողություններին և ՆԱՏՕ-ի զորավարժությունները», - Kommersant.ru-ին ասել է Մուսաբեկովը: Այստեղ կարևոր է այն համատեքստը, որի ֆոնին էր կոնտրադմիրալ Բրյուսդալը եղել Ադրբեջանում։ Մասնավորաբար, ուշադրության է արժանի Երևանում կայացած ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նիստը, որն աչքի է ընկել առաջին հերթին հյուրընկալող կողմի դեմարշով։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել էր ստորագրել գագաթաժողովի ամփոփիչ հռչակագիրը՝ այն անվանելով «անավարտ»։ «ՀԱՊԿ-ի կողմից իրավիճակի քաղաքական հստակ գնահատականի բացակայությունը և վերը նշված որոշումը չկայացնելը կարող է նշանակել ոչ միայն ՀԱՊԿ-ի կողմից դաշնակցային պարտավորություններից հրաժարում, այլ նաև Ադրբեջանի կողմից մեկնաբանվել որպես ՀԱՊԿ-ի կողմից կանաչ լույս Հայաստանի դեմ հետագա ագրեսիայի համար»,- ասել է նա:

Նկատի ունենալով, որ վերջերս Բաքուն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում դեռ ավելի շատ հենվում է արևմտյան կառույցների, օրինակ՝ Եվրամիության աջակցության վրա, «ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ամրապնդման» մասին խոսքերը կարելի է համարել տարածաշրջանը դաշինքների ռազմական առճակատման գոտու վերածելու նպատակի մասին։ Սակայն ՆԱՏՕ-ի գործունեությունը Ադրբեջանում կարող է հատկապես չգոհացնել երկրի հարավային հարևան Իրանին: Հատկապես, քանի որ Բաքվի և Թեհրանի հարաբերություններն արդեն վատթարացել են։ Ինչպես նշել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, Բաքուն «ափսոսում է, որ վերջերս որոշ պաշտոնյաների, խորհրդարանի պատգամավորների և Իրանի Իսլամական Հանրապետության ուժային կառույցների ներկայացուցիչների մի շարք հայտարարություններ առաջացրել են երկու երկրների միջև լարվածության աճ»։

«Իրանը միշտ կասկածանքով է վերաբերվում տարածաշրջանում ցանկացած արտատարածաշրջանային ուժերի և հատկապես իր անմիջական հակառակորդների՝ Իսրայելի և ՆԱ ՏՕ-ի գոր ծու ն ե ո ւ թյա ն ը » , - Kommersant.ru»-ին ասել է Միջազգային հարաբերությունների ռուսաստանյան խորհրդի փորձագետ Նիկիտա Սմագինը,- օրինակ՝ Թեհրանում հաճախ են ասում, որ Ադրբեջանում կան «սիոնիստներ»՝ հիմք ընդունելով այն փաստը, որ հանրապետություն պարբերաբար գալիս են իսրայելցի ռազմական մասնագետներ, որոնք զբաղվում են մարտական անօդաչու թռչող սարքերի մշակմամբ։ ՆԱՏՕ-ն ոչ պակաս անհաշտ հակառակորդ է Իրանի համար, և, հետևաբար, Թեհրանն անպայման ուշադիր կհետևի Ադրբեջանում դաշինքի գործունեությանը»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime package