Yerevan, 25.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՆՈՅԵՄԲԵՐԻ). Աշխարհում առաջին փրկարարական գործողությունը ուղղաթիռի օգնությամբ. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

 

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության համաշխարհային օր, Ալբանիա՝ Ազատագրության օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1909– ծնվել է նշանավոր ճարտարապետ, պրոֆեսոր Վարազդատ Հարությունյանը:

1911 –ծնվել է բանաստեղծ, ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր– պրոֆեսոր Ռուբեն Աղաբաբյանը:

1917 - ծնվել է հայ խորհրդային շինարար Կոնստանդին Մարությանը:

1919 - ծնվել է հրետանու գեներալ-լեյտենանտ Համբարձում Համբարձումյանը։

1920- Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն (ՌՀԿ), անցնելով հայ-ադրբեջանական սահմանը, իր ղեկավարությամբ գործող գնդով մտել է Քարվանսարա (Իջևան) և Հայաստանը հռչակել խորհրդային հանրապետություն։

1921 - ծնվել է արձակագիր, թարգմանիչ Ռաֆայել Արամյանը։

1924 - ծնվել է հայ խորհրդային դերասանուհի Մարուսյա Մարտիրոսյանը:

1925- հիմնադրվել է Երևանի Արաբկիր վարչական շրջանը:

1929– ռուս դրամատուրգ Սմիռնովի «Պայթյուն» պիեսի բեմադրությամբ իր գործունեությունն է սկսել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը:

1943-ստեղծվել է Հայաստանի գիտությունների ակադեմին, որի առաջին նախագահ է դարձել Իոսիֆ Օրբելին:

1945-առաջին անգամ ներկայացվել է Չուխաջյանի «Արշակ Երկրորդ» օպերան:

1947 - ծնվել է օրթոպեդ, ուռուցքաբան Սերգեյ Սեինյանը:

1950 – տեղի է ունեցել Երևանի «Մայր Հայաստան» հուշահամալիրի բացումը։

1951 - վախճանվել է նշանավոր գրող, դրամատուրգ, մանկավարժ, հասարակական գործիչ Լևոն Շանթը:

1956- Հայաստանի հեռուստատեսությամբ հեռարձակվել է առաջին հաղորդումը:

1967– Երևանում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի՝ Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրի բացումը։

2013-չնայած Հայաստանի իշխանությունների պատրաստակամությանը, Եվրոպան հրաժարվել է Հայաստանի հետ միայն քաղաքական բարեփոխումներ ենթադրող Ասոցացման համաձայնագիր ստորագրել:

2014- Եղվարդի մանկապարտեզի ավելի քան 50 երեխաների շրջանում արձանագրվել է աղիքային ինֆեկցիա՝ շիգելիոզ:

2020- Ազատության հրապարակից մեկնարկել է մտավորականների միաբանության երթը, որի նպատակն է եղել աջակցել ռազմագերի զինվորներին և զինծառայողների հարազատներին ու իրենց ձայնը հասցնել միջազգային բոլոր հեղինակավոր կառույցներին:

ԱՇԽԱՐՀ

1314 -վախճանվել է Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ 4-րդ Գեղեցիկը:

1797– ծնվել է իտալացի երգահան Գաետանո Դոնիցետին։

1802 -ծնվել է գերմանացի գրող, նովելիստ Վիլհելմ Հաուֆը:

1830 -սկսվել է լեհական ազգային-ազատագրական ապստամբությունը:

1832 -ծնվել է ամերիկացի գրող, ֆեմինիստուհի Մեյ Օլկոտտը, որը պատմության մեջ առաջին կինն է, որը գրանցվել է որպես թեկնածու՝ քաղաքական ընտրություններին մասնակցելու համար:

1870- սկսվել է Նիկոլայ Պրժևալսկու առաջին ճանապարհորդությունը Կենտրոնական Ասիա:

1899 -հիմնադրվել է «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը:

1932– ծնվել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը։

1938 -Ջոն Ջոնսը, Aeronca 50 Chief թեթև ինքնաթիռով 30 ժամ 47 րոպեի ընթացքում կտրելով 4484 կիլոմետր հեռավորություն, Լոս Անջելեսից թռել և հասել է Նյու Յորք:

1945-սահմանադիր ժողովը հայտարարել է Հարավսլավիայի Ֆեդերատիվ Ժողովրդական Հանրապետության ստեղծման մասին: -տեղի է ունեցել աշխարհում առաջին փրկարարական գործողությունը ուղղաթիռի օգնությամբ:

1947– ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան որոշել է Պաղեստին պետությունը բաժանել արաբական և հրեական մասերի։

1988- ԽՍՀՄ-ում դադարեցրել են խլացնել «Ազատություն» և «Ազատ Եվրոպա» ռադիոալիքները:

2001– վախճանվել է անգլիացի ռոք-երաժիշտ, կիթառահար, երգիչ, The Beatles խմբի անդամ Ջորջ Հարրիսոնը։

2002 -Մոսկվայում Ռիմսկի-Կորսակովի «Ձյունանուշիկ» օպերայի պրեմիերայով բացվել է Մեծ թատրոնի նոր բեմը:

2009 -Շվեյցարիայում տեղի է ունեցել հանրաքվե, որի արդյունքը եղել է երկրում մինարեթների կառուցման արգելքը:

2021 -վախճանվել է խորհրդային և ռուսական կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, պրոդյուսոր Վլադիմիր Նաումովը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime package