Երևան, 03.Փետրվար.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հայ-ադրբեջանական կարգավորմամբ զբաղվելը պետք է պարտավորություն դառնա ԱՄՆ-ի, ԵՄ-ի համար. հակառակ դեպքում կվերադառնանք ռազմական հակամարտությանը. Ջեյմս Ուորլիք

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը, անդրադառնալով հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին և այդ ֆոնին Ադրբեջանի կողմից հռետորաբանության կոշտացմանը, ինչպես նաև գնահատելով առկա ռիսկերը, ասել է, որ իրականում իրեն լավատեսություն է ներշնչում վերջին մի քանի ամիսների գործընթացը: Նա այս մասին ասել է «Ամերիկայի ձայն»-ին տված ծավալուն հարցազրույցում:

«Լավ նշան է, որ Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը հանդիպեցին միմյանց: Մասնավորապես Սոչիում կայացած հանդիպումը դրական արդյունք տվեց. կողմերը համաձայնեցին ուժի չկիրառման վերաբերյալ: Ապագայում կան նաև առաջընթացի հնարավորություններ՝ դեկտեմբերի 7-ին Եվրամիության շրջանակում հնարավոր հանդիպման հետ կապված: Չեմ ակնկալում, որ բոլոր քննարկումները կանցնեն առանց դժվարությունների: Եվ, իհարկե, հռետորաբանությունը, հավանաբար, երկու կողմից էլ կարող է փոխվել, բայց դա չպետք է խանգարի գործընթացի առաջխաղացմանը: Կարևոր է, որ կողմերը խոսեն և կարևոր է, որ լինի բանակցային գործընթաց»,- ասել է Ուորլիքը:

Խոսելով դեկտեմբերի յոթին Բրյուսելում նախատեսված հանդիպման հավանականությանը՝ դիվանագետը նշել է, որ առկա են որոշակի տարաձայնություններ, որոնք, իր ընկալմամբ, վերաբերում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությանը բանակցություններին:

Ըստ Ուորլիքի՝ ամենակարևորն այն է, որ հայկական և ադրբեջանական կողմերը խոսեն միմյանց հետ անկախ ձևաչափից կամ բանակցության մասնակիցներից:

Անդրադառնալով կողմերի միջև կարգավորմանը խանգարող ամենագլխավոր խոչընդոտին՝ Ուորլիքն ասել է.«Ամենամեծ մարտահրավերն այն է, որ ամեն ինչ չէ, որ հնարավոր է միանգամից կարգավորել: Պետք է միաժամանակ շատ հարցերի շուրջ գործընթացներ ընթանան։ Կարևոր է, որ նախագահը և վարչապետը խրախուսեն այն: Օրինակ, չափազանց կարևոր է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց լինի, որը կարող է նվազեցնել հակամարտության հավանականությունը: Կարևոր է, որ կարգավիճակի շուրջ քննարկում լինի: Ես ամբողջապես տեղյակ եմ, որ նախագահ Ալիևը հասկացրել է, որ հակամարտության բոլոր հարցերը կարգավորված են, և որ այս ամենն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարց է, սակայն առկա է գործընթացի անհաժեշտություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար: Դա կարևոր քննարկում է կարգավիճակի շուրջ: Կան նաև այլ հարցեր։ Օրինակ՝ կոմունիկացիան, ջրային ռեսուրսները, ռազմագերիների վերադարձը։ Սրանք բոլորն այն խնդիրներն են, որոնք բախվում են խոչընդոտների, բայց կարող են լուծվել, որի համար պետք է լինի բազմակողմ մոտեցում, առաջին հերթին, նախագահի և վարչապետի ներգրավմամբ»:

Անդրադառնալով օրերս Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիկերի՝ Ադրբեջանի նախագահի ու ղեկավարության հետ հանդիպմանը և, ատհասարակ, ԱՄՆ-ի ակտիվությանը և դերին այս գործընթացում՝ Ուորլիքն ընդգծել է, որ դեսպան Ռիկերը բավականին բարձրաստիճան դիվանագետ է:

«Հուսադրող է նաև, որ և՛ պետքարտուղարը, և՛ ազգային անվտանգության հարցերով խորհրդականը զբաղվում են այս խնդրով: Դա պետք է լինի կայուն պարտավորություն: Ամերիկյան կողմի հետ մեկ հանդիպումը բավարար չէ: Այն պետք է դառնա պարտավորություն ԱՄՆ կառավարության, իհարկե, նաև Եվրոպական միության և այլ կառույցների կողմից՝ այս գործընթացը առաջ տանելու համար: Հակառակ դեպքում մենք կվերադառնանք ռազմական հակամարտությանը: Այն, ինչ ես այժմ տեսնում եմ ԱՄՆ վարչակազմի կողմից, շատ դրական է, և այդ ներգրավածությունը պետք է կանոնավոր կերպով շարունակվի ոչ միայն դեսպան Ռիկերի, այլև ԱՄՆ կառավարության այլ բարձրաստիճան անդամների կողմից», - ասել է դիվանագետը:

Խոսելով այս գործընթացում Մոսկվայի դերակատարման մասին՝ Ուորլիքը նշել է.«Դժվար է պատկերացնել, որ այսօր ԱՄՆ-ն և Եվրամիությունը կարող են արդյունավետ աշխատել Մոսկվայի հետ: Այնուամենայնիվ, չնայած բոլոր տարաձայնություններին, որոնք մենք ունենք Ռուսաստանի հետ, մենք ունենք նաև ընդհանուր շահեր ի դեմս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և անվտանգության հաստատմանը: Կարծում եմ, որ ռուսական կողմը չի ցանկանում իր հարևանությամբ ունենալ ծավալվող հակամարտություն և կցանկա այստեղ տեսնել գործուն մի գործընթաց: Իհարկե ռուսական կողմը չպետք է վերահսկի գործընթացը, այլ պետք է լինի գործընթացի մասնակից տարածաշրջանի մյուս երկրների հետ մեկտեղ։ Ռուսաստանը ունի յուրահատուկ պատմություն և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, որը մենք պետք է հասկանանք։ Այնպես որ, ես հավատացած եմ, որ Ռուսաստանը կարող է արդյունավետ դեր խաղալ, սակայն որքան հասկանում եմ համանախագահության ձևաչափն այլևս կենսունակ միջոց չէ՝ հակամարտությունը միջնորդելու համար»:

Հարցազրույցի ընթացքում Ուրոլիքը խոսել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի ապագայի մասին: Դեսպանը հավատացած է, որ համանախագահների մանդատը շարունակում է լինել օգտակար: 

Ուորլիքի կարծիքով՝ համանախագահության ձևաչափը կարող է արդյունավետորեն գործել, սակայն դժվարությունն այն է, որ քիչ հավանական է, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան այսօր աշխատեն Մոսկվայի հետ:

«Բացի այդ, նախագահ Ալիևը կտրականապես մերժել է համանախագահության մանդատը: Նա ընդունել է Ռիկերին որպես հատուկ բանագնացի, բայց մերժում է Մինսկի խմբի գործընթացը, իսկ վերջինիս հաջողության համար անհրաժեշտ է, որ այս գործընթացին համաձայն լինեն բոլոր կողմերը», - ասել է նա:

Խոսելով հայ-թուրքական երկխոսության ապագայի մասին՝ Ուորլիքն ընդգծել է, որ Թուրքիան կարող է շատ օգտակար դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության երկարատև կարգավորմանը հասնելու հարցում:

«Թուրքիան հսկայական ազդեցություն ունի Բաքվում, և ես կարծում եմ, որ նրանք կարող են դա օգտագործել խաղաղ գործընթացն առաջ մղելու համար, և ցանկալի է, որ օգտագործեն: Ինչ վերաբերում է Հայաստանի ու Թուրքիայի հարաբերություններին, ապա դրանք անհնար է կարգավորել մեկ օրում: Դա պետք է արվի վստահության ամրապնդմանն ուղղված փոքր քայլերի միջոցով, և երկու կողմերն էլ պետք է պատրաստ լինեն շարժվելու քայլ առ քայլ: Ես չեմ առաջարկում վերակենդանացնել 20 տարի առաջվա արձանագրությունները։ Դա անհնար է: Բայց ես հավատում եմ, որ եթե կողմերը ցանկանան, կարող են ինչ-որ քայլեր ձեռնարկել, օրինակ, երկրների միջև առևտրի, հոգևոր հարստության պաշտպանության առումով։ Շատ կարևոր է, որ հայկական եկեղեցիները, որոնք այժմ գտնվում են Թուրքիայում, պահպանվեն: Կարծում եմ, որ նման ուղղություններով հնարավոր է հասնել պայմանավորվածությանը: Եվ՛ Հայաստանը, և՛ Թուրքիան պետք է աշխատեն այդ ուղղությամբ։ Թուրք-հայկական հարաբերությունների բարելավումը բխում է երկու երկրների շահերից: Եթե հնարավոր դառնա հասնել նրանց միջև նույնիսկ սահմանափակ չափով սահմանի բացմանը, ապա դա թույլ կտա առևտուր իրականացնել և ապահովել մարդկանց տեղաշարժը։ Դա կարող է սկիզբ դնել գործընթացի, որն իսկապես ձեռնտու է Հայաստանին: Գիտեմ, որ դժվար է հայկական կողմին գնալ այդ քայլի՝ հաշվի առնելով այն ամենը, ինչ տեղի է ունեցել և հաշվի առնելով որոշակի հռետորաբանությունը, որը առկա է, բայց կարևոր է, որ այդ քայլն արվի և հաշտեցման գործընթաց սկսվի ի շահ բոլորի», - եզրափակել է նա։

 
Տարադրամի փոխարժեքն՝ այսօր Հոնկոնգը 500 000 անվճար ավիատոմս կնվիրի, որպեսզի կրկին զարկ տա զբոսաշրջությանը Այսօր, ինչպես երբեք, անհրաժեշտ է ամրապնդել հայ-ռուսական կապերը. ՀՀ-ում ՌԴ դեսպան Converse Business. հավելված Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար Թուրքիայի ՆԳ նախարարն ԱՄՆ դեսպանին հորդորել է «կեղտոտ ձեռքեը քաշել Թուրքիայից» Փաստ է, որ կոռուպցիան մեկընդմիշտ վերացնելու խոստումները չեն իրականացվել. Մանե Թանդիլյան Զարմանու՞մ եք, զայրանու՞մ եք, երբ Լավրովը ձեզ երկնքից «իջեցնում է». Մետաքսե Հակոբյան Ոստիկանին հարվածներ հասցրած քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել Մարտակերտում ոչ սթափ վիճակում վարորդը վրաերթի է ենթարկել 26-ամյա կնոջը ու նրա 2 տարեկան տղային «Առերեսման ժամանակ Վրույրն Արկադիին ասել է՝ դու հետս ես եղել»․ Պեմզաշենում սպանված ընտանիքի հայր Զելենսկին համոզված է, որ իր երկիրն արժանի է արագ անդամակցությանը ԵՄ-ին Արցախի շրջափակման հետևանքով աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրած քաղաքացիների թիվը հասել է 5100-ի Մտադիր եմ նպաստել Հայաստանում ավտոսպորտի զարգացմանը. Արթուր Գորոյան Պեմզաշենում դի է հայտնաբերվել «Հայաստան-Ադրբեջան պատերազմից հետո խաղաղության և կայունության համար կարևոր շանս է ստեղծվել». Չավուշօղլու Գնահատման նոր համակարգ. ԿԳՄՍՆ-ն նախագիծ է ներկայացրել Պաշտոնական հաղորդագրություն Արցախից Իրանից ՀՀ եկած բեռնատարի վարորդի վարքագիծը կասկածելի է թվացել․ զննվել է, թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Էդուարդ Աղաջանյանի լիազորությունները դադարեցվեցին Հայաստանը նախորդ տարի արտահանել է ավելի քան 400 մլն դոլարի մշակված ադամանդ. Քերոբյան Հայտնի է, թե այս տարի՝ 2023-ին, երբ կնշվի Սուրբ Զատիկը ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը միացել է Լաչինի միջանցքի արգելափակման դեմ ամերիկահայերի ցույցին Հայաստանին պետք է նոր իշխանություն. չի բացառվում, որ այդ ճանապարհին առաջին պարտադիր քայլը առկա ընդդիմադիր ձևաչափերի լուծարումն է. Վահե Հովհաննիսյան Պատճառն այն չէ, որ «դաշնակիցը դավաճանեց», այլ որ ունենք դիվանագիտություն խաղալ չիմացող իշխանություն Լիլիթ Մակունցը Միջին Արևելքի Ինստիտուտի նախագահ Փոլ Սալեմին ներկայացրել է խաղաղության օրակարգը Նավթը թեթեւակի էժանանում է ԶՊՄԿ-ն և Սյունիքի մարզպետարանը կհամագործակցեն մի շարք ուղղություններովԱՄՆ-ն պետք է խաղաղության բանակցություններ վարի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև. Թրամփ Գիշերն արտակարգ է եղել Լարսը փակ է բոլոր ավտոմեքենաների համար Մեսին չի բացառել, որ կմասնակցի ԱԱ-2026-ին Հայոց երկրորդ ցեղասպանության կանխարգելում. Ռուբեն Վարդանյանը մասնակցել է Կոլումբիայի համալսարանի առցանց քննարկմանը Թուրքիայի ՆԳ նախարարը դաշնակիցներին մեղադրել է երկրի վիճակն ապակայունացնելու փորձի մեջ Օդի ջերմաստիճանը փետրվարի 3-4-ի գիշերն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 4 մարզերում Հացավան գյուղի տներից մեկում հայտնաբերվել է 55-ամյա տղամարդու այրված դի էլեկտրաէներգիայի անջատման հասցեները Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով Վայք-Ջերմուկ ճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհից և բախվել բետոնե արգելապատնեշին Աշոցքի, Մարալիկի, Գյումրիի տարածաշրջաններում, Սարավան-«Զանգեր», Սիսիան-«Զանգեր» հատվածներում բուք է ՀԱՊԿ-ն պարզաբանել է կազմակերպության խաղաղապահների կողմից խաղաղապահ գործողություններ իրականացնելու իրավական հիմքերը Առեղծվածային դեպք` Կոտայքի մարզում Լարսը փակվեց, իսկ ՀՀ տարածքում փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ Արցախի պետնախարարը փորձում է լուծել նաև զբաղվածության և տնտեսության վերականգնման հարցերը ՌԴ ՊՆ-ի հայտարարությունը Լավրովը քննարկել է «արդար բազմաբևեռ աշխարհակարգի» կառուցումը 30 մլն ԱՄՆ դոլար ներդրում Ծաղկաձորում... Փաշինյանը Ռուսաստանին անվանել է անվտանգության ոլորտում Հայաստանի առանցքային գործընկեր Պուտինը մատնանշել է Եվրոպային Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ ներքաշելու փորձերը ԿԲ-ն իր դրամագիտական հավաքածուն համալրելու նպատակով գնում է թղթադրամներ ու մետաղադրամներ. հայտարարություն