Պետք է աշխատենք, որ դեկտեմբերին Փաշինյան-Ալիև հանդիպում տեղի ունենա․ Էդուարդ Աղաջանյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին։
Մենք չենք համարում, որ իրավիճակը փակուղային է: Մենք ընդամենն արձանագրել ենք, որ կար հստակ պայմանավորվածություն, և ՀՀ-ն այդ պայմանավորվածությունից հետ չի կանգնում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով դեկտեմբերին կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպման չեղարկման: Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ հայտարարել էր, որ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում է նախատեսված եղել, որը, սակայն, չի կայանա:
Էդուարդ Աղաջանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ադրբեջանի այս գործելակերպը նորություն չէ, քանի որ նախկինում ևս եղել են դեպքեր, երբ ադրբեջանական կողմը հրաժարվել է նախնական պայմանավորվածության համաձայն հանդիպումների ներկայանալ.
«Սա այդ տեսանկյունից նորություն չէ, ինչը բնավ դրական գործընթաց չէ, բայց մենք չենք համարում գործընթացը փակուղային: Պետք է աշխատենք, որ դեկտեմբերի հանդիպումը տեղի ունենա»,-ասաց նա: