Ереван, 27.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Արևմուտքը «թիթեռ է նկարում», զուգահեռ քարտ բլանշ տալիս Ալիևին. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանի իշխանությունները կառավարամետ լրատվակաների միջոցով շրջանառում են Արցախում «հատուկ գործողություն» իրականացնելու թեման։ Ու դրա շրջանակներում խմորվում է այն հարցը, թե իբր Լաչինի միջանցքը հայկական կողմն օգտագործում է ռազմական նպատակներով։ Ու ադրբեջանցիները Հայաստանից օկուպացված տարածքներից ականներ են տեղափոխում Սարիբաբա բարձունք՝ միջազգային հանրությանը ցույց տալով, թե իբր հայերն են Լաչինի միջանցքն օգտագործել ականներ տեղադրելու համար։ Այսպիսով, փաստացի Ադրբեջանը ծրագրում է առիթ ստեղծել Լաչինի միջանցքը փակելու համար։

Միևնույն ժամանակ, Ադրբեջանը կրկին հող է նախապատրաստում Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար։ Դրա համար էլ գրեթե ամեն օր ադրբեջանական կողմը խախտում է հրադադարի ռեժիմը ու գնալով ավելի սրում իրավիճակը։ Հրադադարի ռեժիմի խախտումների հետևանքով հայկական կողմը նույնիսկ վիրավորներ ունի։ Իսկ մենք բազմիցս տեսել ենք, թե սահմանային լարվածության տևական շարունակման արդյունքում վերջում ինչ է տեղի ունենում։ Հասկանալի է, որ Ադրբեջանի այսպիսի պահվածքը նաև միջազգային հանրության կողմից թողտվության արդյունք է։ Խոսքը մասնավորապես վերաբերում է Արևմուտքի, հատկապես Եվրոպայի դիրքորոշմանը։ Եթե սեպտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից սկսված ագրեսիան դադարեցնելու հարցում քննարկվում էր Արևմուտքի երկրների դերակատարության կարևորությունը, ապա հիմա այնպիսի տպավորություն է, որ նույն երկրները կարծես թե քարտ բլանշ են տալիս Ադրբեջանին։

ԵՄ-ն երկու ամսով մի քանի տասնյակի հասնող դիտորդներ է ուղարկել Հայաստանի սահման, որպեսզի արձանագրեն հրադադարի ռեժիմի խախտումները։ Բայց այդպես էլ անհասկանալի մնաց, թե, ի վերջո, խախտումն արձանագրելու համա՞ր են այդ դիտորդները, թե՞ այդ խախտումները լեգիտիմացնելու։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի ֆոնին այդ դիտորդները պետք է խախտումների մասին արձանագրումները փոխանցեին ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք, եթե իսկապես շահագրգռված են իրավիճակի կայունացմամբ, պետք է կոնկրետ, հասցեական հայտարարություններով հանդես գային։ Բայց վերջին շրջանում Բաքվի՝ իրավիճակը լարող հռետորաբանությունը և ագրեսիվ գործողությունները դատապարտելու մասին ԵՄ-ն որևէ հայտարարություն չի արել, առավել ևս խոսք անգամ լինել չի կարող Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին։ Իսկ, օրինակ՝ ռուս խաղաղապահները գոնե կոնկրետ արձանագրում են, որ ադրբեջանական կողմն է հրադադարի ռեժիմը խախտել։

Դրա համար էլ Բաքուն տարբեր հայտարարություններով ցույց է տալիս իր դժգոհությունը խաղաղապահների ներկայությունից, սակայն ԵՄ-ի հետ կապված որևէ դժգոհության առիթ չկա։ Եվրահանձնաժողովի պաշտոնյաներն էլ ամեն անգամ շեշտում են Ադրբեջանի առանցքային նշանակությունը Եվրոպայի համար էներգակիրների ներկրումը դիվերսիֆիկացնելու հարցում ու փորձում են ներդրումներ անել Ադրբեջանի էներգետիկ սեկտորում։ Բայց իրավիճակը բավական զավեշտալի է, քանզի Ադրբեջանն ուղղակի ի վիճակի չէ ԵՄ-ի էներգետիկ պահանջների բավարարման համար անհրաժեշտ գազի ծավալն ապահովել, դրա համար էլ վերջերս Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերությունը (SOCAR) ռուսական «Գազպրոմի» հետ պայմանագիր է ստորագրել գազ ներկրելու վերաբերյալ։

Բաքուն ցույց է տալիս, թե իբր պատրաստվում է օգտագործել ռուսական գազը ներքին շուկայում սպառելու համար, իսկ սեփական գազն արտահանել Եվրոպա և այդպիսով կատարել Բրյուսելի առջև ստանձնած պարտավորությունները։ Բայց ոչ մի երաշխիք չկա, որ նույն ռուսական գազն Ադրբեջանի միջոցով ավելի թանկ գնով չի հայտնվի եվրոպական շուկայում։ Եթե այդպիսի գործարքի գնար մեկ այլ պետություն, ապա Արևմուտքից իսկույն կսպառնային պատժամիջոցներով։ Բայց Ադրբեջանի դեպքում ԵՄ-ն նույնիսկ նպատակ անգամ չունի Ադրբեջանի նկատմամբ որոշակի սահմանափակումներ կիրառել։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր երկրի համար ստեղծված ներկայի ծանր դրության պայմաններում արևմտյան պաշտոնյաների կողմից նույնիսկ այնպիսի հայտարարություններ են հնչում, որոնք անգամ ծաղր են հիշեցնում մեր ժողովրդի և պետականության հասցեին։

Օրինակ՝ Հայաստանն այս պահին բազմաթիվ հումանիտար հարցեր ունի, մեր տարածքների մի մասն օկուպացված է ադրբեջանական զինված ուժերի կողմից, իսկ Հայաստանում ԵՄ դեսպանը հայտարարում է, թե ժամանակն է, որ Հայաստանը վավերացնի Ստամբուլ յան կոնվենցիան։ Ստացվում է, որ ԵՄ-ին ոչ այնքան Հայաստանն է հետաքրքրում, որքան այն, որ իրենց ցանկալի քանակությամբ ադրբեջանական գազն ու նավթը անխոչընդոտ հասնեն Եվրոպա, իսկ Հայաստանի պարագայում պարզապես «թիթեռ նկարեն»։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Стрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостью