Yerevan, 20.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Իր տեղը որևէ մեկը չի կարողանալու լրացնել, չենք կարողանում համակերպվել այս ցավի հետ». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատերազմի բովով անցածներից յուրաքանչյուրն իր պատմությունն ունի, որևէ մեկինը մյուսին նման չէ, որևէ մեկը թե՛ պատերազմից առաջ, թե՛ դրա ընթացքում նույն կերպ չի ապրել, շատերի դեպքում նույնանման են զոհվելու հանգամանքները: Այսօր պատմելու ենք Արարատի մասին: Ծնունդով Հադրութի շրջանի Ցոր գյուղից են Արարատը և նրա ընտանիքը: Նախքան 44- օրյա պատերազմը մոտ յոթ տարի ապրել է Ռուսաստանում: Զբաղվել է սպորտով՝ մարտեր առանց կանոնների: Արարատի քրոջ դուստրը պատմում է՝ արդեն իսկ հաջողություններ էր գրանցել սպորտում՝ պատվոգրեր, մրցանակներ, իսկ վերջին տարիներին նաև մարզչի հավաստագիր էր ստացել:

«Միշտ ասում էինք՝ վերադարձիր, ամեն անգամ ասում էր՝ շուտով կգամ: Հետո սկսվեց 44-օրյա պատերազմը: Եղբայրս մեկնեց ռազմաճակատ, մեկ ամիս էր, ինչ ավարտել էր զինծառայությունը, զորացրվել, բայց գնաց: Արարատն իր ընկերոջ հետ վերադարձավ Արցախ: Անհրաժեշտ իրեր էին բերել զինվորներին, տեղահանվածներին, իրենք էին ամեն ինչ բաժանում, որևէ մեկին չէին վստահում այդ կարևոր գործը, իրենց ձեռքով ամեն ինչ հասցնում էին զինվորներին: Այդ կարևոր գործն ավարտելուց հետո մեկնեց Կուբաթլու»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Լիլիթը:

Իսկ հետո պատերազմն ավարտվեց: «Բոլորով մեկ տան մեջ էինք ապրում: Էլ ավելի կապվեցինք իրար հետ»,-նշում է զրուցակիցս:

2021 թ.-ի գարնանը Արարատը և քրոջ որդին որոշում են անցնել պայմանագրային զինծառայության՝ «հետախուզությունում էին ծառայում»: Հետաքրքրվում եմ՝ իսկ Արարատը երբևէ ցանկություն հայտնե՞լ է զինվորական դառնալու: Լիլիթն արձագանքում է՝ քեռին ծառայել է զինված ուժերում, բայց զինվորական դառնալու մասին խոսակցություններ չի հիշում: Վստահ է՝ պայմանագրային դառնալու հիմնական պատճառը 44-օրյա պատերազմն էր: Ծառայության մեկ տարվա ընթացքում՝ 2022 թ.-ի տարեսկզբին, նշանակվել է հետախուզական խմբի ջոկի հրամանատար, պարգևատրվել է ԶՈւ լավագույն զինվոր-մարզիկ կրծքանշանով: Լիլիթը քեռու մասին լավագույն հիշողություններն ունի:

«Ընկերասեր էր, վերջին ունեցածը կտար ընկերոջը: Ինձ դուր էր գալիս իր բնավորության այն գիծը, որ մարդու երեսին ասում էր այն, ինչ մտածում էր: Նվիրված էր իր ընտանիքին, շատ էր մտածում ծնողների մասին: Հադրութից ենք, տուն ենք կորցրել: Ասում էր՝ ամեն ինչ լավ կլինի, պետք է լավ տեղ ապրեք, շուտով տուն կվարձեմ, միասին կլինենք: Երևանում համարյա մեկ տարի ապրել ենք մի տան մեջ, մինչ այդ՝ նաև Ղարաբաղում: Ավելի մտերմացանք: Ինքն ինձ համար ուղղակի քեռի չէր, այլ եղբայր, ընկեր: Իրեն միշտ այլ կերպ եմ ընդունել, այլ կերպ էինք իրեն սիրում: Տարբերվող էր: Ասում են, չէ՞, Աստված լավերին է տանում, դա ճիշտ խոսք է: Նոր եմ հասկանում այդ խոսքերի իմաստը, ու, առհասարակ, շատ խոսքերի իմաստ չէի հասկանում, հիմա՝ պատերազմից հետո նոր սկսում եմ վերլուծել, հասկանալ: Հիմա արդեն սրտից արյուն կաթել խոսքը փոխաբերական իմաստով չեմ հասկանում, այլ ուղիղ»:

Հավելում է՝ առաջ, երբ դասերի համար Ստեփանակերտ էր գնում, Արարատն ու եղբայրն այնտեղ էին: «Այլ զգացողությամբ էի գնում, ճիշտ է՝ Հադրութը էլ քոնը չի, բայց քո հողն է, իրենք են այնտեղ: Իսկ հիմա ինչոր բան հետ է պահում, կարծես դատարկություն լինի: Ահավոր զգացողություն է: Իր տեղը որևէ մեկը չի կարողանալու լրացնել, չենք կարողանում համակերպվել այս ցավի հետ: Միշտ մտածում էի՝ նորից վերադառնամ Հադրութ, հայրենիք կորցնելուց վատ բան չկար, բայց քեռուցս հետո, երևի, ամենավատ ցավը սա է, հետո նոր հայրենիք կորցնելը: Իրար հավասար զգացողություններ են, մեկը մեկից ցավոտ, մեկը մյուսից տարբեր, բայց անտանելի ցավոտ: Տուն եմ մտնում, մամայիս, տատիիս տեսնում, սիրտս լցվում է: Պապիս, որպես տղամարդ, չի կարողանում իր ցավն արտահայտել, բայց անտանելի հոգեվիճակում է: Մյուս քեռիս այլ կերպ է վերապրում ցավը: Այդ օրերին պապայիս ու եղբորս այնպիսի հոգեվիճակում տեսա, ինչպես երբեք չէի տեսել»:

Արարատի ծնողները հիմա մյուս որդու հետ Հայաստանում են բնակվում, թոռնիկ ունեն: Նա ընտանիք կազմել չհասցրեց, բայց, Լիլիթի խոսքով, վերջին շրջանում մտածում էր ամուսնանալու մասին: Չհասցրեց... Գուցե անգամ սիրած աղջիկ ուներ: Արարատը զոհվել է 2022 թ.-ի մարտի 25-ին՝ Փարուխի դեպքերի ժամանակ: 32 տարեկան էր: «Զոհվելուց մի քանի օր առաջ Հայաստանում բուժվում էր, բժշկին ասել էր, որ իր հետ ամեն ինչ լավ է, հանկարծ որևէ թուղթ չգրի, որ մնա այստեղ բուժման համար: Տանն էլ շատ խնդրեցին մնալ, բայց գնաց՝ տղերքի կողքին պիտի լինեմ, այնտեղ կուտակումներ են: Իմ եղբայրն էլ էր այնտեղ, միասին նույն տեղում էին ծառայում: Եղբայրս ուր գնում էր, ինքն էլ միշտ իր հետ էր: Մամայիս ասում էր՝ հանգիստ եղիր, իր հետ ոչ մի բան չի լինելու: Եղբորս պահապան հրեշտակն էր դարձել: Եղբայրս դիպուկահար էր, պահում էր տղաների թիկունքը»,-ասում է Լիլիթը:

Եղբոր հիշողություններով են վերստացել Արարատի զոհվելու օրը. «Ասում է՝ տեսա, որ խփեցին իրեն, գոռացի՝ Արարատ, ո՞նց ես: Պատասխանեց՝ լավ եմ: Հետո դիրքերից ավելի ներքև է իջել Արարատը, որ նաև օգնություն ցույց տան, ԱԹՍ-ն երկրորդ անգամ է հարվածել: Հենց այդ ժամանակ էլ զոհվել է: Արարատի ընկերները պատմում էին՝ ամեն անգամ ասում էր, որ ինքն առջևից կգնա, ձեռքով մարտի ժամանակ երեք հոգու կարող է «իր վրա վերցնել»: Կարող էր, պատրաստված մարզիկ էր: Բայց ի՞նչ իմանար, որ իրեն անօդաչուն կհարվածի: Եղբայրս ասում է՝ շատ ուշադիր էր ամեն հարցում, եթե կասկածում էր, որ ԱԹՍ կա, չէր թողնում մեքենա նստել: Շատ զգոն էր, դրա համար երբեք չեմ մտածել, որ իր հետ կարող է ինչ-որ բան պատահել, կարող է զոհվել»:

Մտածում եմ՝ վերջին շրջանում իմ տեքստերում այնքան հաճախ եմ գրում զոհվել բառը, սա չպետք է լիներ մեր բառապաշարում ամենահաճախ օգտագործվող բառերից մեկը, բայց դարձրեցին՝ 44-օրյա պատերազմից հետո այդ բառը մեզանից անպակաս է: Լիլիթի եղբայրը հիմա էլ շարունակում է պայմանագրային զինծառայությունը Արցախում: «Շատ ենք ասել՝ դուրս արի ծառայությունից, բայց չի համաձայնում: Չգիտենք՝ իր մեջ վրեժն է խոսում, թե այլ բան: Ասում է՝ դեռ գործեր ունեմ: Նվիրվում են զինվորականի կյանքին, իրենց համար դա դառնում է սուրբ գործ»:

Հ. Գ. Արարատ Թևոսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime packageInterview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card!