Երևան, 03.Փետրվար.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


ԿԳՄՍ նախարարի հրամանը կվերախմբագրվի միայն սովորողների՝ տրանսպորտային ծառայությունների ծախսի փոխհատուցման մասով. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

ԿԳՄՍ-ն առաջարկում է փոփոխություններ կատարել նախարարի 2020 թ.-ի դեկտեմբերի 21-ի N 47-Ն հրամանում: Այդ փոփոխությամբ հրամանում առկա կարգավորումները հստակեցվել են: Գերատեսչությունը պարզաբանում է, որ հրամանում փոփոխություն կատարելը պայմանավորված է կրթության կառավարման տեղեկատվական համակարգում տրանսպորտային ծառայությունների համար փոխհատուցում ստացող սովորողների մասին տեղեկատվության թվայնացմամբ, ուստի նոր կարգավորումներ են նախատեսվելու:

Ըստ նախագծի հիմնավորման, մանկավարժական աշխատողների տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման վերաբերյալ գործող կարգավորումները հրամանից հանելու անհրաժեշտությունը բխում է «ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու կարգը սահմանելու մասին» N 40-Ն հրամանի կարգավորումներից, որով սահմանված է մանկավարժների համար տրանսպորտային ծառայությունների փոխհատուցում: Առաջարկվող փոփոխությամբ վերախմբագրված հրամանով կկարգավորվեն միայն սովորողների տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման հետ կապված հարաբերությունները:

Եվ այսպես, ինչ է առաջարկվում սովորողներին: Կփոխհատուցվի սովորողների տրանսպորտային ծառայությունների ծախսը՝ անկախ հեռավորությունից, եթե աշակերտը, իր փաստացի բնակության վայրում ուսհաստատության կամ առկա հաստատությունում տվյալ կրթական ծրագրի բացակայությամբ պայմանավորված, ուսումը ստանում է այլ բնակավայրի կրթական հաստատությունում: Ամսական փոխհատուցման առավելագույն չափը յուրաքանչյուր սովորողի համար չի կարող գերազանցել 20 հազար 200 դրամը: Ուսհաստատությունը մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 20-ը կրթության կառավարման տեղեկատվական համակարգում մուտքագրում է տվյալ տարվա ընթացքում համապատասխան փոխհատուցում ստացող անձանց մասին տեղեկատվություն, իսկ մինչև սեպտեմբերի 20-ը՝ տվյալ տարվա ընթացքում փոխհատուցում ստացող անձանց մասին ճշտված տեղեկատվություն:

Միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղի լինելու դեպքում՝ փոխհատուցման գումարը տրվում է համապատասխան երթուղիների համար սահմանված սակագների չափով, միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիների բացակայության դեպքում՝ յուրաքանչյուր կմ-ի համար 25 դրամ, բայց ոչ պակաս 200 դրամը: Եթե բացակայում է միկրոավտոբուսային կամ ավտոբուսային երթուղին, և տվյալ բնակավայրից տրանսպորտային փոխհատուցման ծառայություններից օգտվող սովորողների թիվը փոքր է չորսից (այսինքն` ենթադրաբար, անգամ համատեղ տաքսուց օգտվելու տարբերակն արդյունավետ չի լինի), ապա տրամադրվող փոխհատուցման չափը կկազմի նվազագույնը 1000 դրամ` ներկա ստացած յուրաքանչյուր օրվա համար։ Այս գումարը հավասար բաժանվում է բոլոր օգտվողներին: Հաշվարկված գումարների շրջանակում (բացառությամբ դպրոցի շենքի հիմնանորոգմամբ, վերակառուցմամբ կամ նորի կառուցմամբ պայմանավորված այլ բնակավայրում տեղակայված դպրոցում ուսումնական գործընթացը կազմակերպելու դեպքերի) կարող են ձեռք բերվել նաև ուղեփոխադրման ծառայություններ՝ պայմանով, որ դրանցից պարտադիր կարգով օգտվեն շահառուները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանից ՀՀ եկած բեռնատարի վարորդի վարքագիծը կասկածելի է թվացել․ զննվել է, թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Էդուարդ Աղաջանյանի լիազորությունները դադարեցվեցին Հայաստանը նախորդ տարի արտահանել է ավելի քան 400 մլն դոլարի մշակված ադամանդ. Քերոբյան Հայտնի է, թե այս տարի՝ 2023-ին, երբ կնշվի Սուրբ Զատիկը ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը միացել է Լաչինի միջանցքի արգելափակման դեմ ամերիկահայերի ցույցին Հայաստանին պետք է նոր իշխանություն. չի բացառվում, որ այդ ճանապարհին առաջին պարտադիր քայլը առկա ընդդիմադիր ձևաչափերի լուծարումն է. Վահե Հովհաննիսյան Պատճառն այն չէ, որ «դաշնակիցը դավաճանեց», այլ որ ունենք դիվանագիտություն խաղալ չիմացող իշխանություն Լիլիթ Մակունցը Միջին Արևելքի Ինստիտուտի նախագահ Փոլ Սալեմին ներկայացրել է խաղաղության օրակարգը Նավթը թեթեւակի էժանանում է ԶՊՄԿ-ն և Սյունիքի մարզպետարանը կհամագործակցեն մի շարք ուղղություններովԱՄՆ-ն պետք է խաղաղության բանակցություններ վարի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև. Թրամփ Գիշերն արտակարգ է եղել Լարսը փակ է բոլոր ավտոմեքենաների համար Մեսին չի բացառել, որ կմասնակցի ԱԱ-2026-ին Հայոց երկրորդ ցեղասպանության կանխարգելում. Ռուբեն Վարդանյանը մասնակցել է Կոլումբիայի համալսարանի առցանց քննարկմանը Թուրքիայի ՆԳ նախարարը դաշնակիցներին մեղադրել է երկրի վիճակն ապակայունացնելու փորձի մեջ Օդի ջերմաստիճանը փետրվարի 3-4-ի գիշերն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 4 մարզերում Հացավան գյուղի տներից մեկում հայտնաբերվել է 55-ամյա տղամարդու այրված դի էլեկտրաէներգիայի անջատման հասցեները Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով Վայք-Ջերմուկ ճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհից և բախվել բետոնե արգելապատնեշին Աշոցքի, Մարալիկի, Գյումրիի տարածաշրջաններում, Սարավան-«Զանգեր», Սիսիան-«Զանգեր» հատվածներում բուք է ՀԱՊԿ-ն պարզաբանել է կազմակերպության խաղաղապահների կողմից խաղաղապահ գործողություններ իրականացնելու իրավական հիմքերը Առեղծվածային դեպք` Կոտայքի մարզում Լարսը փակվեց, իսկ ՀՀ տարածքում փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ Արցախի պետնախարարը փորձում է լուծել նաև զբաղվածության և տնտեսության վերականգնման հարցերը ՌԴ ՊՆ-ի հայտարարությունը Լավրովը քննարկել է «արդար բազմաբևեռ աշխարհակարգի» կառուցումը 30 մլն ԱՄՆ դոլար ներդրում Ծաղկաձորում... Փաշինյանը Ռուսաստանին անվանել է անվտանգության ոլորտում Հայաստանի առանցքային գործընկեր Պուտինը մատնանշել է Եվրոպային Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ ներքաշելու փորձերը ԿԲ-ն իր դրամագիտական հավաքածուն համալրելու նպատակով գնում է թղթադրամներ ու մետաղադրամներ. հայտարարություն Եղբայրների հետ զրույցը վերածվել է վեճի․ նրանցից մեկը կրակել է օդ և զենքի կոթով հարվածել եղբայրներին Կարմիր Խաչը դեղեր է առաքել Լեռնային Ղարաբաղի բժշկական հաստատություններ Ֆինլանդիայի մի քաղաքապետարան կլինի առաջինը երկրում, որն ամբողջությամբ կանցնի արևային էներգիայի 9-րդ երեխայի ծնունդը՝ Արցախում․ փոքրիկ էմիլի կյանքը շրջափակման պայմաններում Մենք պատրաստ ենք բանակցությունների, պատրաստ ենք խաղաղության, կարող ենք ապրել կողք-կողքի, բայց ոչ երբեք մեկ պետության կազմում. Ռուբեն Վարդանյան Ավանդական արհեստների 18-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցության հրավեր Եվրոպայի խորհուրդն արձագանքել է Արցախի լիակատար շրջափակման վերաբերյալ Թագուհի Թովմասյանի գրություններինԱյս պահին էլեկտրաէներգիայի սպառումն ապահովվում է Սարսանգի ՀԷԿ–ի հաշվին, բայց եթե ստեղծված իրավիճակը պահպանվի, լուրջ հետևանքներ են լինելու. «Արցախէներգո»-ի տնօրեն Աղբահանության հիմնարկի դանակահարված երկու աշխատակիցներից մեկին վիրահատել են Տարադրամի փոխարժեքն՝ այսօր Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին ՄԻՊ պաշտոնի համար թեկնածուների բավական լայն շրջանակ կա. Արուսյակ Ջուլհակյան Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ժամանել է Ալմաթի (տեսանյութ) Ինչ է տեղի ունեցել գիշերը. նոր տեղեկություններ Հայաստանը օկուպացրել էր Ադրբեջանի յոթ շրջանները, ՌԴ-ն փորձում էր քաղաքական ճանապարհ գտնել. Լավրով Մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ Տարեսկզբից ի վեր երկրորդ անգամ Կոնվերս Բանկը մրցանակ է ստացել