Ереван, 25.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Երևանը կրկին ստիպված կլինի «նվաճել» Մոսկվան, և ոչ թե հակառակը. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

regnum.ru-ն «Երևանը կրկին ստիպված կլինի «նվաճել» Մոսկվան, և ոչ թե հակառակը» վերնագրով հոդվածում գրում է, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների երևանյան գագաթաժողովը, ի հակառակ որոշ կանխատեսումների, Անդրկովկասում, որտեղ ձևավորվում են աշխարհաքաղաքական նոր իրողություններ, դաշինքի քաղաքականության ուրվագծերը որոշող որոշումների կայացման առումով սենսացիոն չստացվեց: Այն անգամ չի կարելի «սկանդալային» անվանել, ինչպես հիմա անում են որոշ փորձագետներ՝ մատնանշելով այն, որ Նիկոլ Փաշինյանը չի ստորագրել գագաթաժողովի 17 եզրափակիչ փաստաթղթից երկուսը։

Դրանք, ըստ Փաշինյանի, «ուղարկվել են վերանայման»։ Խոսքը Հայաստանին օգնություն տրամադրելու որոշման նախագծի և ամփոփիչ հռչակագրի մասին է։ ՀԱՊԿ-ի երկար պատմության մեջ դա առաջին նման դեպքն է։ Գագաթաժողովում եղել է նաև Փաշինյանի համապատասխան հայտարարությունը: «Վերջին երկու տարվա ընթացքում ՀԱՊԿ անդամ Հայաստանը առնվազն երեք անգամ ագրեսիայի է ենթարկվել Ադրբեջանի կողմից,- ասել է նա: - ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը Ադրբեջանին հետ չի պահել ագրեսիվ գործողություններից»։ Նա նաև հավելել է, որ կազմակերպությունում Երևանի նախագահության հիմնական ձախողումը համարում է արձագանքի բացակայությունը, նաև հիշեցրել է, որ «Ղազախստանում ՀԱՊԿ-ից մեկ օր պահանջվեց հարցը լուծելու համար»։ Ֆորմալ տեսանկյունից Փաշինյանը իրավացի է: Պայմանագրի 4-րդ հոդվածում ասվում է. «Եթե մասնակից պետություններից մեկը ենթարկվում է ագրեսիայի, ապա դա մասնակից պետությունների կողմից դիտվում է որպես ագրեսիա մասնակից բոլոր պետությունների նկատմամբ»:

Բայց արդո՞ք Ղազախստանում արտաքին ագրեսիա էր եղել, և արդյո՞ք նման բան եղել է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ։ Այսպիսով, կարևոր է սեպտեմբերի 13-ի գիշերը ադրբեջանահայկական սահմանին լարվածության աճի գնահատականը, որը շատ առումներով առեղծվածային է թվում։ Փաստն այն է, որ այդ ժամանակ հակամարտող կողմերը ակտիվ դիվանագիտական երկխոսության մեջ էին տարբեր մակարդակներում և տարբեր միջազգային հարթակներում: Բաքուն և Երևանը ունեն դիրքորոշումների տարբերություններ, բայց ոչինչ չէր կանխագուշակում զինված սրացում։ Ուստի, երբ դա տեղի ունեցավ, հարց առաջացավ դրա պատճառների և այն ուժերի մասին, որոնք շահագրգռված էին իրադարձությունների հենց նման զարգացմամբ։ Իհարկե, Բաքուն և Երևանը միմյանց են մեղադրում՝ խորանալով, այսպես կոչված, «վիճելի տարածքների» սեփականության շուրջ քննարկումների մեջ։

Ո՞րն է ամենակարևոր եզրակացությունը: Մոսկվան կորցնում է իրավիճակի վերահսկողությունը Անդրկովկասում՝ չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի խաղաղության համաձայնագրի և այլ փաստաթղթերի դրույթները գործնականում կիրառելու ակտիվ ջանքերին։ Երկրորդ եզրակացությունն այն է, որ Բաքուն մատնանշում է անցումը խնդրի լուծման ուժային սցենարին, ինչը, մեր կարծիքով, Երևանի համար անակնկալ չէ։ Միաժամանակ, չգիտես ինչու, լռում է Աղդամի ռուս-թուրքական կենտրոնը, որը հատուկ ստեղծված է հենց իրավիճակը վերահսկելու համար։ Հենց նա էլ պետք է հայտներ զինված բախումներ նախաձեռնողի մասին։ Հայաստանը ձեռնարկում է յուրօրինակ բնույթի պատասխան գործողություններ: Մի կողմից՝ Փաշինյանի կոչը ՀԱՊԿ-ին, Մոսկվային, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, մյուս կողմից՝ երկխոսությունը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։ Մոսկվային այս անգամ էլ հաջողվեց կասեցնել սրացումը, սակայն Երևանն ու Բաքուն դադարել են Մոսկվան դիտարկել որպես միակ բանակցային հարթակ, քանի որ հակամարտության պարույրը նկատելիորեն սաստկացրել է Արևմուտքի քաղաքականությունը տարածաշրջանում։

Խոսքը խաղաղության պայմանագրի մասին է, որը Երևանն ու Բաքուն, կարծես, դեռ օգոստոսին Բրյուսելում էին պայմանավորվել մշակել։ Կոնֆլիկտի գոտում արագ հայտնվեցին, այսպես կոչված, ԵՄ քաղաքացիական առաքելությունը և նույնիսկ ԵԱՀԿ դիտորդները, և խոսվեց Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներին այլ երկրների ներկայացուցիչներով «նոսրացնելու» մասին։ Այդ իսկ պատճառով ՀԱՊԿ-ի մյուս անդամները կոմբինացիոն այնպիսի գործողությունների զգացողություն ունեն, որի նպատակը դաշինքում խառնաշփոթ մտցնելն է։ Սկզբունքորեն Փաշինյանը կարող էր առանց քաղաքական մեծ վնասի ստորագրել գագաթաժողովի բոլոր եզրափակիչ փաստաթղթերը, բայց որոշեց շանտաժի ենթարկել Մոսկվային և ողջ ՀԱՊԿ-ին նրա դերի հնարավոր թուլացման, ընդհուպ մինչև փլուզման նպատակով։ Եվ եթե Բաքուն, լռել յայն խաղալով Երևանի հետ, օբյեկտիվորեն մասնակցել է այդ գործողությանը, ապա դա իսկապես նպատակ է։ Ինչ վերաբերում է Ալիևի դիրքորոշմանը, ապա այն հաղթական է թվում։ «Նույնիսկ այն կազմակերպություններում, որոնց անդամ չենք, մենք շատ ընկերներ ունենք»,- ասել է նա՝ որպես օրինակ նշելով ՀԱՊԿ-ը։

Բայց փաստն այն է, որ Մոսկվան ադրբեջանա-հայկական խնդիրները այլևս չի դիտարկում որպես բացառապես լոկալ տարածաշրջանային երևույթ, այլ ինտեգրում է դրանք թե՛ Եվրոպայում, թե՛ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող մի շարք զուգահեռ գործընթացների և իրադարձությունների մեջ։ Ուստի Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ նրա գնահատականները զուսպ են և նույնիսկ զգուշավոր, քանի որ Արևմուտքից շրջափակման պայմաններում նրա համար կարևոր է պահպանել «Անդրկովկասյան պատուհանը»։ Արդյունքում ստացվում է, որ Բաքուն, չլինելով ՀԱՊԿ անդամ, այդ դաշինքի անդամների հետ հարաբերությունների ավելի լայն շրջանակ ունի, քան Երևանը։ Ուստի Հայաստանի՝ տեսականորեն ենթադրվող շրջադարձը դեպի Արևմուտք կակտիվացնի Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմավարական դաշինքը։ Բայց հիմա ձևավորվող աշխարհաքաղաքական պարադիգմայի հիմնական իմաստն այն է, որ Արևմուտքը հազիվ թե պատրաստ է «ընդունել» Երևանին, տեսանելի չէ նման պատրաստակամություն։ Արդյունքում Երևանը ստիպված կլինի կրկին «նվաճել» Մոսկվան, և ոչ թե հակառակը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении Известны имена тяжелоатлетов Армении, которые примут участие Олимпийских играх Путин заявил Алиеву, что с точки зрения безопасности в регионе «много очень чувствительных» вопросов Запад отправит экспертов в Армению«Коммерсантъ»: Бакинское время Москвы Музей-институт Геноцида армян 24 апреля будет открыт для всех посетителей Президент Эрдоган в Ираке с первым официальным визитом за последние 13 лет Канани: Ввод иностранных войск на Южный Кавказ не способствует установлению стабильности Администрация готовится приостановить протесты провокациями Мишенью властей являются духовные лидерыРуководители сел Тавушской области встретятся с Мгером Григоряном в Ереване Дэвид Бекхэм подал в суд на актера Марка Уолберга, требуя возмещения в $10 млн Сельчане продолжают блокировать участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия Рейсы в Ереван и из Еревана задерживаются из-за работ на взлетно-посадочной полосе Фоден назвал свою символическую сборную Премьер-лиги всех времен Представители Греции и Турции обсудят меры укрепления доверия на встрече в Афинах Сеул сообщил о запуске КНДР ракеты в направлении Японского моря Участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия остается закрытым