Ինչպես «ՀՀ պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում կառավարությունը Արցախի Հանրապետությունը դարձրեց Լեռնային Ղարաբաղ
ПОЛИТИКАԱյսօր ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի լրամշակված նախագծին: Մի շարք փոփոխությունների շարքում աչքի է զարնում մի «խմբագրական» փոփոխություն, որը, սակայն, բավականին խոսուն է:
Ի մասնավորի, կառավարության սեպտեմբերի 29-ի նիստում հավանության արժանացած բյուջեի նախագծի 7-րդ հոդվածում գրված է. «Արցախի Հանրապետությանը սույն օրենքով նախատեսված բյուջետային վարկը տրամադրվում է մինչև 2027 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով՝ տարեկան 0.01 տոկոս տոկոսադրույքով (բացառությամբ այն դեպքերի, երբ այդ վարկերի մարման ժամկետի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կառավարությունների միջև ձեռք է բերվել համաձայնություն մարման այլ ժամկետների վերաբերյալ)»:
Սակայն արդեն այսօր ընդնված լրամշակված տաբերակում նույն հոդվածում նշված է. «Լեռնային Ղարաբաղին սույն օրենքով նախատեսված բյուջետային վարկը տրամադրվում է...»: Այսինքն, նախնական ընդունված տարբերակից երկու ամիս անց ՀՀ պետական բյուջեի մասին օրենքի նախագծում Արցախի Հանրապետությունը դարձել է Լեռնային Ղարաբաղ:
Փաստորեն այս կառավարության համար Արցախը ոչ թե պետություն է, այլ աշխարհագրական տարածք: