Երևան, 24.Մարտ.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


ԱՄՆ Սենատում պահանջել են պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին Հայաստանի դեմ ռազմական հանցագործությունների համար

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂլրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին։

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովում տեղի են ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպանի հաստատման լսումները, որոնց ժամանակ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը և Մերիլենդ նահանգից սենատոր Քրիս Վան Հոլենն ընդգծել են Վաշինգտոնի կողմից Ադրբեջանին իր ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու և այդ երկրի՝ հայերի դեմ ագրեսիան հստակորեն դատապարտելու կարևորությունը: Այս մասին  հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

Հայաստանում ԱՄՆ գործող, սակայն Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրված Լին Թրեյսիին ուղղված հարցերում Մենենդեսը անհանգստություն է հայտնել, որ Պետդեպարտամենտի պաշտոնյաները վերջերս խուսափել են Ադրբեջանի կողմից հայ գերիների սպանությունն ու անդամահատումը պատկերող տեսանյութերի վերաբերյալ հարցումներից:

«Անհրաժեշտ է, որ մեր դեսպանները, հատկապես հակամարտությունների վայրերում, կարողանան հետամուտ լինել իրականությանը, որպեսզի մենք՝ որպես քաղաքականություն մշակողներ, կարողանանք որոշել, թե ինչ անել այդ ճշմարտության հետ կապված»,- հայտարարել է սենատոր Մենենդեսը:

Այնուհետև, երբ Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Քրիստինա Կվիենը խոստացել է անել ամեն ինչ՝ օգնելու հայերին ցանկացած խնդրանքով, որով նրանք կդիմեն փաստագրելու այս տեսանյութերում պատկերված վայրագությունները, Մենենդեսը պատասխանել է.«Ես հայերից խնդրանքներ չեմ ցանկանում, ես ցանկանում եմ, որ մենք նախաձեռնող լինենք, որպեսզի կարողանանք որոշում կայացնել»:

Սենատորներին անհրաժեշտ են փաստեր ադրբեջանական ռազմական հանցագործությունների և ագրեսիայի մասին, երբ որոշում են կայացնում կիրառելու 907-րդ հոդվածի սահմանափակումները՝ Ադրբեջանին ԱՄՆ օգնություն տրամադրելու վերաբերյալ, բացատրել է Մենենդեսը:

«Ես ցանկանում եմ, որ լինի դեսպան, որն ակտիվորեն կօգնի մեզ որոշել՝ արդյոք մահապատիժները, այս խեղումները, այս այլ գործողությունները ճի՞շտ են, թե՞ ոչ, որպեսզի մենք՝ որպես քաղաքականություն մշակողներ, կարողանանք որոշում կայացնել: Կարո՞ղ եմ այս հարցում Ձեզ վրա հույս դնել»,- հարցրել է Մենենդեսը:

«Այո՛, սենատոր, և ես ավելի հեռուն կգնամ՝ ասելով, որ նման բնույթի հանցագործությունների համար պատասխանատվությունը շատ կարևոր է ինձ համար, և ես կաշխատեմ, որպեսզի համոզվեմ, որ կա նաև պատասխանատվություն», - ասել է դեսպանի թեկնածու Քվիենը:

«Առանց պատասխանատվության արդարություն չկա»,- ընդգծել է Մենենդեսը։

Շարունակելով Մենենդեսի միտքը՝ սենատոր Վան Հոլենը շեշտել է պատասխանատվության ենթարկելու կարևորությունը՝ նաև նշելով իր անհանգստությունը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Կարեն Դոնֆրիդի և Պետդեպարտամենտի Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիկերի՝ վերջին հարձակումների ժամանակ Ադրբեջանին որպես ագրեսոր հստակ ճանաչելուց հրաժարվելու վերաբերյալ:

«Սեպտեմբերին անկախ մամուլի աղբյուրների կողմից շատ լավ փաստագրվել է, որ Ադրբեջանը հարձակումներ է գործել և տարբեր տեսակի վայրագություններ է կատարել: Ես հասկանում եմ միջնորդ լինելու կարևորությունը, բայց վստահելի միջնորդ լինելու համար, իմ կարծիքով, դուք պետք է գոնե սկսեք փաստերից և պատրաստ լինեք դրանք հրապարակայնորեն հայտարարել», - հայտարարել է սենատոր Վան Հոլենը:

Արցախին ԱՄՆ-ի օգնության վերաբերյալ նախագահ Մենենդեսը նշել է, որ ինքը «խորապես մտահոգված է, որ ո՛չ Պետդեպարտամենտը, ո՛չ ԱՄՆ ՄԶԳ-ն չեն տրամադրել անհրաժեշտ մարդասիրական օգնությունը 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով տեղահանված 100 000 մարդուն կամ ներկայում տարածաշրջանում բնակվողների ներկայիս կարիքներին օգնելու համար»։ 

Սենատորները մեկ շաբաթ ժամանակ ունեն դեսպանների թեկնածուներին լրացուցիչ հարցեր ներկայացնելու համար, որից հետո Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, իսկ ավելի ուշ՝ Սենատի ամբողջական կազմը, հնարավորություն կունենան հաստատել թեկնածուներին։

Իոնային ուղղորդումը մեծացնում է հաջորդ սերնդի արևային բջիջների կենսունակությունըԱրցախի հարցն Ադրբեջանի ներքին խնդիրը չէ. Ռուբեն Վարդանյանի ամփոփումը«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո աշխարհասփյուռ հայերը մեկտեղվել էին Փարիզում՝ մեկ հարկի տակՀայաստանի 6 ԲԿ-ներում արձանագրվել են շուրջ 542 մլն դրամի խախտումներ. ՊՎԾ Իոնային ուղղորդումը մեծացնում է հաջորդ սերնդի արևային բջիջների կենսունակությունը Նոր էսկալացիա չի լինի՝ միջազգային հանրությունը պետք է վճռականորեն աջակցի․ Փաշինյան Երեկ զոհված զինվորը մահացու վիրավորում է ստացել գլխի շրջանից Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի ֆոնդային բորսայի Դիտորդ խորհրդի անդամներին Լեգենդար մյուզիքլի ՝ «Սանսեթ Բուլվար» - ի պրեմիերան առաջին անգամ Հայաստանում Հետազոտվել է Մարտիրոս Սարյանի Կոժեվնիկովի դիմանկարըԴոլարի փոխարժեքն աճել է Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է«Թշնամին ավելի ինտենսիվ է դարձրել կրակոցները». Թագուհի Թովմասյանը ահազանգում է Շրջափակման հետեւանքով Արցախի կրած ֆինանսատնտեսական կորուստները կազմում են օրական առնվազն 1,9 մլն դոլար. զեկույց Հենց որ նրանք հայտնվեցին, միանգամից առաջացան մասշտաբային խնդիրներ. ՌԴ ԱԳՆ-ն՝ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում Արևմուտքի, ԵՄ-ի ներգրավման մասին ԵԽԽՎ հանձնաժողովն Ադրբեջանին հորդորել է անհապաղ կատարել միջազգային դատարանների որոշումները՝ կապված Լաչինի միջանցի ապաշրջափակման հետ Ոստիկանները մեկ օրում բացահայտել են հանցագործության 88 դեպք. գրանցվել է 5 ավտովթար, վիրավորվել է 6 մարդ Լույսերի մեջ մնաս, իմ մանկությունԱրցախը կշարունակի ինքնորոշման իրականացված իրավունքի միջազգային ճանաչման պայքարը. արտգործնախարար Լավրովն ու Աբդոլլահիանը Մոսկվայում կքննարկեն իրավիճակը Հարավային Կովկասում. Զախարովա Ինչպե՞ս և ի՞նչ միջոցներով է լրագրող Նիկոլ Փաշինյանը ժամանակին գնել պետնախարար Գագիկ Մարտիրոսյանի բնակարանը. Կարեն Քոչարյան Գազ չի լինելուՄեծաքանակ թմրամիջոցներ և թմրանյութեր պատրաստելու իրեր են հայտնաբերվել. 2 անձ կալանավորվել է. ՔԿ Ռուս խաղաղապահների զգուշավորությունը տեղին է. Արցախի պետնախարարը՝ Լաչինի միջանցքը բացելու մասին (տեսանյութ) «Անիվ» հիմնադրամը և «Մատենա» միջազգային բիզնես դպրոցը հայտարարում են համագործակցության մասին Երբ սպասել չեք ցանկանում. թերմոպոտ՝ և՛ թեյնիկ, և՛ թերմոս․ «Փաստ»Մեր ջանքերը պետք է ավելի ակտիվացնենք, որպեսզի Ադրբեջանի վրա միջազգային լուրջ ճնշում գործադրվի. Արցախի ԱԳ նախարար Ցանկացած ժամանակ կարող է բախում լինել. Սեյրան Օհանյան Կրկին երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում «Բայրաքթար»-ը, որի մասին շատ խոսվեց, իրականում այդքան էլ լավը չէ. Մեդվեդև Պենտագոնը Հայաստանի ԱԱԾ-ին տրամադրում է ամենագնաց մեքենաներ. մանրամասներ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՄԱՐՏԻ)․ Երևանում կայացել է «Մոսկվայի տան» բացումը․ «Փաստ»Լաչինի միջանցքի շրջափակում․ օր 100-րդ, միջազգային արձագանքԱրցախում ապրող հայերը եւ ադրբեջանցիները երբեք ինտեգրված չեն եղել. ԱՀ պետնախարար Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան Սպասվում են տեղումներ, հնարավոր է նաև ամպրոպ Նոր աշխարհակարգի կազմաձևման հայտ․ «Փաստ»Մաքսային ծառայողները կատարելագործել են հետբացթողումային հսկողության հմտությունները. ՊԵԿ Թուրքիայի հավաքականը վաղը կժամանի Հայաստան Դառը հետհամ. ի՞նչով է հիշվելու Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը․ «Փաստ»Եթե անկեղծ խոսենք՝ Ուկրաինան Ռուսաստանի մի մասն է. Մեդվեդև Իրանը տարածաշրջանում խաղաղության և կայունության մշտական հիմքն է. Բաղերի Թեհրանի «տրոյական ձին» Փաշինյանի համար․ «Փաստ»Վարժական հավաքների կանչված քաղաքացիների աշխատավարձը կպահպանվի. նոր նախագիծ Ի՞նչ է կատարվում Սոթքի տարածքումՈսկին թանկանում է Կիլոգրամներով թմրամիջոցներ, հրազեններ, 51900 դոլար և 187700 եվրո․Քրեական ոստիկանության բացահայտումը Առաջարկվում է արտոնյալ ժամկետը սահմանել առավելագույնը 24 ամիս․ «Փաստ»Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմել է ժողովրդին․ «Խաղաղության պայմանագիր լինելու է» Զոհվածներից մեկը կապիտան էր․ մանրամասներ