Դատարանը թույլատրեց Ավետիք Չալաբյանին մեկնել Արցախ և ՌԴ
ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը կմեկնի Արցախ և ՌԴ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, թույլատրեց Ավետիք Չալաբյանին դեկտեմբեր-հունվար ամսիներին՝ բացակայել ՀՀ-ից և մեկնել Արցախ և ՌԴ։
Այսօր կայացած դատական նիստին հարցաքննվել է երկու վկա, որոնցից մեկը Ագրարային համալսարանի ՈՒԽ փոխնախագահ Արմեն Սողոմոնյանն էր։
ՈՒԽ նախագահ Թոռնիկ Ալեյանը, որն առանցքային վկան է, չի ներկայացել դատական նիստին՝ լինելով պատշաճ ծանուցված։ Հրավիրված մյուս վկաները ևս չեն ներկայացել այսօրվա նիստին։
Դատական նիստը հետաձգվեց։





















































1
«Պապ ջան, քեզ միշտ այսպես ենք հիշելու». Մահացել է Լիլուի սկեսրայրը
2
Կարմիր խաչի միջնորդությամբ 19 քաղաքացի Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել է Հայաստան
3
Հայկական կողմին փոխանցված զոհված զինծառայողը Վահե Թորոսյանն է
4
Պեմզաշենում դի է հայտնաբերվել
5
Փորձել են «կոնտակտի դուրս գալ», բայց մերժվել են. «Փաստ»
