Երևան, 19.Մարտ.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Աշոտյանի «սրունքի» պատմությունը հասել է Ֆրանսիա

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի` տոնական օրերին ընկնելու հետեւանքով ոտքի կոտրվածք ստանալու պատմությունը հասել է մինչեւ Ֆրանսիա եւ յուրօրինակ արտացոլում ստացել ֆրանսահայ մամուլում:

Մասնավորապես, «Նոր Յառաջ» պարբերականը «Նախարար Աշոտեանի սրունքի բեկումով ծագած վէճը» գլխագրով հոդված է հրապարակել, որում հետաքրքիր դիտարկումներով է հանդես եկել: Մեջբերումները, որ կներկայացնենք մեր հոդվածում, իրենց բնույթով ասես Հակոբ Պարոնյանի ժամանակից լինեն՝ «Մեղու»-ի կամ «Մշակ»-ի էջերից:

«Նոր Յառաջ»-ը գրում է, որ Աշոտյանի` վնասվածք ստանալու դեպքն այնքան էլ հատկանշական չպիտի լիներ, եթե այդ երեւույթի շուրջ վեճ ծագած չլիներ: Վեճը, ըստ ֆրանսահայ նշանավոր պարբերականի, հետեւյալն է. Արմեն Աշոտյանը եւ նախարարի խոսնակ Զոհրապ Եգանյանը հրաժարվում են բացահայտել դեպքի վայրը, եւ այդ գաղտնապահության պատճառն այն է, որ Երեւանը ձյունից լավ չի մաքրվել, եւ Տարոն Մարգարյանի հետ սերտ հարաբերույթյուններ ունենալով` Արմեն Աշոտյանը զերծ է մնում լրացուցիչ մեկնաբանություններից:

«Թէ՛ նախարարը, եւ թէ՛ նախարարութեան բանբեր Զօհրապ Եկանեան կը մերժեն բացայայտել պատահարին թէ՛ վայրը, թէ՛ ալ հանգամանքները եւ շատերու կարծիքով նախարարը Երեւանի փողոցներէն մէկուն մէջ սահած ու ինկած է, վերջին օրերուն առատ ձիւն տեղացած ըլլալով: Կը կարծուի, թէ այդ գաղտնապահութեան պատճառը նախարար Աշոտեանի եւ Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանի սերտ յարաբերութիւններն են եւ այդ պատճառով իսկ կը փորձուի ծածուկ պահել հանգամանքները, որպէսզի քաղաքապետը չքննադատուի մայթերը մաքրել տուած չըլլալու ամբաստանութեամբ»,-գրում է «Նոր Յառաջ»-ը:

Թերթն այնուհետ անդրադարձել է նաեւ Զոհրապ Եգանյանի մեկնաբանությանը՝ գրելով• «Նախարարութեան բանբերը բաւական երգիծական արտայայտութիւն ունեցած է այս մասին՝ ըսելով, որ պատրաստ է գարնան իր սրունքը բեկանելու, որպէսզի Տարօն Մարգարեանը չմեղադրեն՝ աւելցնելով. «մենք չգիտենք դէպքը որտեղ է եղել։ Ամրանն էլ են ոտք կոտրում, ձմրանն էլ են կոտրում, տարուայ բոլոր եղանակներին… Դա փորձանք է, որ պատահել է։ Մնացածը նախարարը արդէն կը խօսի, երբ որ դուրս գրուի հիւանդանոցից»։

Ուշագրավ է, որ «Նոր Յառաջ»-ը Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին անդրադառնում է ոչ շատ հաճախ, ուր մնաց` նախարարի սայթաքելու եւ ոտքը կոտրելու դեպքին: «Նոր Յառաջ»-ի, ինչպես նաեւ սփյուռքահայ մամուլի ուշադրության կենտրոնում լինում են հիմնականում Հայկական հարցը եւ դրա շուրջ տեղի ունեցող զարգացումները, Թուրքիայի ներքին եւ արտաքին քաղաքականությունները եւ այլն: Վերջին համարում, օրինակ՝ Աշոտյանի դեպքի մանրամասների կողքին թերթում տեղ են գտել բավականին հետաքրքիր նյութեր` «Թրքական լկտի քաղաքականութիւնը գործի վրայ», «Թրքական բանակը մեծ թիւով քրտերէն Աստուածաշունչ յայտնաբերեր է ՓՔՔ-ի զէնք ու զինամթերքին հետ», «Թուրքիան կը շարունակէ ժողովուրդների դիակներուն վրայ ինքզինք կառուցել» եւ այլ վերնագրերով հոդվածներ:

Արմեն Աշոտյանն այս անգամ կարողացել է հետաքրքիր բացառությամբ հայտնվել «Նոր Յառաջ»-ի էջերում: 

Գագիկ Աղբալյան

Հայտնի են Հայաստան-Վրաստան խաղի մրցավարները Հրդեհ անասնագոմի տանիքում. այրվել է 2500 հակ անասնակեր Կասկադյորական ավտովթար՝ Երևանում. 24-ամյա վարորդը «Nissan»-ով բախվել է ցուցանակին, ապա՝ բետոնե հատվածին 5 մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՆԳՆ Իրանն ԱՄՆ-ին մեղադրում է Գազայի վրա Իսրայելի նոր հարձակումների համար Վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը Ավելի քան 100 մարդ հիվանդացել է լողափում խորհրդավոր փրփուրի պատճառով Օդի ջերմաստիճանը կնվազի 13 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նունե Ասատրյանին՝ IBA կանանց աշխարհի առաջնությունում հաղթելու առիթով Բաքվում Ռուբեն Վարդանյանի շինծու գործով նիստում տասից ավելի «տուժողներ» են ցուցմունք տվել Ի՞նչ են քննարկել Թրամփն ու Պուտինը Սոնա Աբրահամյանն ու ռեփեր Դավոն պարզել են իրենց առաջնեկի սեռը (լուսանկար) Մասիսում բախվել են կանչի վայր մեկնող հրշեջ-փրկարարական «Isuzu»-ն ու «ԳԱԶել»-ը․ կա 6 վիրավոր Արդյոք մարտի 19-ին պետք է սպասել հզոր մագնիսական փոթորկի Մարտի 19-ին, 20-ին և 21-ին մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Մի-28 ուղղաթիռ է կործանվել, անձնակազմի անդամները մահացել են. ՌԴ ՊՆ Մաhացել է Արա Դեղտրիկյանը Նոր մանրամասներ՝ Ապարանի ծեծկռտուքից. վիրավորի եղբայրը, որ ՀՀ ՊՆ ծառայող էր, մահացել էր տարիներ առաջ ՀՀ ՊՆ-ն՝ սահմանին տիրող իրավիճակի մասին 2024-2030 թվականների համար ՀՀ ժողովրդագրական քաղաքականության ռազմավարությունը պատրաստ կլինի այս ապրիլին. փոխնախարար ՀՖՖ ղեկավարության հրաժարականն անխուսափելի է․ Արթուր Սողոմոնյան Հայաստան մասնակցում է «Կինոյի լաբորատորիա» կրթական ֆորումինՇառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված համերգ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Պավել Դուրովը հայտնել է, որ վերադարձել է Դուբայ Տավուշի մարզպետը հանդիպել է մարզի դպրոցների տնօրենների հետ Կենսաթոշակները կբարձրանա՞ն Դժգոհ ենք այս իշխանությունից, համատարած թանկացումներ են. քաղաքացիՊատանեկան արթրիտ ունեցող երեխաներին թանկարժեք դեղերը տրամադրվում են պետական պատվերի շրջանակներում Թշնամու կամակատար այս վարչախմբի ծրագրերը պետք է խափանել. Դավիթ ՍարգսյանՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Ավետիք ՉալաբյանԱրագածավանում սուգ է. ավտովթարից մահացել են պապը, տատը և թոռնիկը Արցախցի երիտասարդին ծեծած ոստիկանները հեռացվե՞լ են աշխատանքից․ ի՞նչ է հայտնի Երևանն ու Բաքուն ավարտել են պատմական խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները. Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Պուտինը տարակուսել է, թե ինչու են G7-ը «Մեծ» յոթնյակ անվանում ԴԵ՛Մ ԵՄ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆԸ. Նաիրի Սարգսյանի հանդիպումը՝ Էջմիածնում Հին գերեզմանների մոտից 17-ամյա տղան մահացած տեղափոխվել է հիվանդանոց. մարմնի վրա դանակի հարվածի հետքեր են եղել Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը կմասնակցեն Թուրքիայում կայանալիք Աշխարհի գավաթի երրորդ փուլին Բաքուն մերժում է Հայաստանի առաջարկը. Հաջիզադեն հայտնել է Խաղաղության պայմանագիրը ստորագրելու պայմանը Նորագույն պատմության անջնջելի ու տեսափաստագրված բազում էջերից լսվում և երևում են 2018-ի բոլոր ձայները, դեմքերն ու ականջները․ Զաքարյան 17-ամյա տղա է մաhացած տեղափոխվել հիվանդանոցԵս այլևս երեխա չեմ, բայց դու չես հեռանա իմ սրտից. Ֆիլիպ Կիրկորովը հայտնել է հոր՝ Բեդրոս Կիրկորովի մահվան մասին Համազգային ոգևորությամբ իշխանության բերված նիկոլիզմը վերջնարդյունքում վերածվել է չարիքի․ Արտակ ԶաքարյանՀայտարարագրման պահանջը անհարկի վերահսկողություն, հարկեր է առաջացնում քաղաքացիների նկատմամբ. «Հայաստանը ես եմ» նախաձեռնություն 5 օր գազ չի լինելու Ձյուն կտեղա. եղանակը մարտի առաջիկա օրերին Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանին Ուկրաինան ակտիվ գնդակոծում է Բելգորոդը, իրավիճակը ծանր է (տեսանյութ)Ucom-ի ֆիքսված ցանցը հասանելի է Եղվարդ քաղաքում Ադրբեջանը կտրականապես մերժում է Հայաստանի առաջարկը. Հաջիզադե Եթե գործող Սահմանադրությամբ ինքը վարչապետ չէ, բա ո՞վ է, ուզուրպատո՞ր, արդեն ընդունո՞ւմ է. Արծվիկ Մինասյան