Երևան, 29.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ավետիք Իսահակյանի հուշատուն-թանգարանը ներկայանում է նորովի

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին։

Գյումրիում  Ավետիք Իսահակյանի   հուշատուն-թանգարանը ներկայանում է նորովի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, թանգարանը ներկայանում է նոր ցուցադրությամբ ու թարմացված ցուցանմուշներով:

Թանգարանում ներկայացված է Շուշանիկ Մատակյանի նամակը Վարպետին: Դա Ավետիք Իսահակյանի թոռան՝ Ավիկ Իսահակյանի նվերն է հարազատ քաղաքին։ «Բոլոր դասագրքերում գրված է, որ Ավետիք Իսահակյանի նամակը Շուշանիկին պահպանվում է, սակայն Շուշանիկ Մատակյանի նամակը չկա։ Այսօրվանից գրականության և իսահակյանագիտության մեջ փոխվում է շատ կարևոր մի շեշտադրոմ Շուշանիկ Մատակյանի նամակը կա և այն Գյումրիում է, Ավետիք Իսահակյանի հուշատուն-թանգարանում»,-«Արմենպրես»-ի հետ ուենցած զրույցի ժամանակ նշեց Գյումրու համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։ Ի դեպ, նամակը թանգարանում ոչ միայն կարելի է կարդալ, այլ նաև լսել․ Վարպետի ու Շուշանիկ Մատակյանի նամակը ընթերցել են Բաբկեն Չոբանյանն ու Նարինե Գրիգորյանը։

Ավետիք Իսհակյանի հուշատուն-թանգարանի նոր ցուցադրությունը միայն նամակով չի սահմանափակվում։ Մյուս կարևոր ցուցանմուշներից են Վարպետի նամակները Զաբել Եսայանին, Արշակ Չոբանյանին, Անդրանիկ Կարապետյանին, Հովհաննես Շիրազին և դրանց պատասխան նամակները։

Որպես այդպիսին թանգարանում էքսպոզիցիայի փոփոխություն տեղի էր ունեցել 20 տարի առաջ: Այսօր արդեն փոխվել է Իսահակյանի գրական ստեղծագործական ժառանգությունը ներկայացնող 4 ցուցասրահների ամբողջ ցուցադրությունը, անցկացվել է կետային լուսավորություն, ավելացվել են մեծադիր պաստառներ, կատարվել է հսկայական տպագրական աշխատանք։ Առաջին սրահում այցելուին դիմավորում է կենսագրության տպագիր պատը, ինչը թանգարանային մշակույթի մեջ նոր ձևաչափ է, նոր խոսք։

Թանգարանը հագեցվել է աուդիո-վիդեո սարքավորումներով, որոնց մեջ ներբեռնված է Իսահակյանի ու նրա գրական ժառանգության մասին հնարավոր առավելագույն տեղեկատվությունը։ Թանգարանում նաև առկա են Հանրային հեռուստաընկերության արխիվից վերցված բացառիկ տեսանյութեր, կադրեր ու ձայնագրություններ, որոնցում երևում ու խոսում է Իսահակյանը։ Դրանք ցուցադրելու հարցում թանգարանին աջակցել է էլեկտրոտեխնիկայի վաճառքով զբաղվող ընկերություններից մեկն ու թանգարանին նվիրել է անհրաժեշտ պլանշետները։

Իսահակյանի տուն-թանգարանում իրենց հարմարավետ կզգան նաև Գյումրի այցելող զբոսաշրջիկները․ այսուհետ օտարերկրյա այցելուները, որոնք մեծ տեսակարար կշիռ ունեն թանգարան այցելությունների մեջ, կարող են Իսահակյանի բանաստեղծությունները լսել իրենց համար հասկանալի լեզվով․ դրանք թարգմանված են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն։

Նոր էքսպոզիցիոն պլանն իրականացվել է ԿԳՄՍՆ դրամաշնորհային ծրագրով՝ 2 մլն 300 հազար դրամի շրջանակներում։ Վերանորոգման համար նախատեսված շինաշխատանքների համար պահանջվող 700 հազար դրամը տրամադրել է համայնքային բյուջեն։

18-ամյա Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած Թուրքիան պաշտպանել է Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Դանիելյան Իրանից Նախիջևան ուղևորվող բեռնատարում հայտնաբերվել է ավելի քան 20 կգ հերոին Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ կնոջ հետ կապված սկանդալի պատճառով հրաժարական չի տա Տավուշում կատարվողն առանձնապես ծանր հանցագործություն է, որի պատասխանատվությունը դրված է իշխանության ու նրա շահերը պաշտպանող իրավապահ համակարգի վրա․ Մինասյան Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Գինու համաշխարհային արտադրությունը հասել է վերջին 62 տարվա վատագույն մակարդակին Նավթի գինն իջնում է անցած շաբաթվա աճից հետո Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետ «Կամուրջ» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ կայացել է նախադեպը չունեցող շքերթ֊ հանդիսություն Ես ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ) Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիները ծառեր են կտրել, աշխատանքներ իրականացրել․ Գառնիկ Դանիելյան Իշխանությունների ամբողջ ջանքը եղել է քաոս ստեղծել երկրում, բաժանել պառակտել. Բագրատ Սրբազան 3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկից. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Մահացել է Դավիթ Մարտիրոսյանը Խոշոր վթար՝ Երևանում. «Բելաջիո»-ի հարևանությամբ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը, վիրավոր կա Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներիցԻ՞նչ իրավիճակ է Կիրանցում Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԹուրքիայում նորից երկրաշարժ է եղել Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի Հայտնի է՝ նաեւ ովքեր են եղել Կիրանցի խորհրդավոր մեքենայում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում Ի՞նչ են կառուցում ադրբեջանցիներն օկուպացված ՔարվաճառումՈրևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու թշնամուն նվիրել ՀՀ տարածքները․ ՀՅԴ ՀԵՄ Երևան-Մեղրի ճանապարհին ավտոբուսը գլորվել էր ձորը, 5 զոհ ու 8 վիրավոր կան․ նոր մանրամասներ Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է Փակ է Արմավիր Գյումրի ճանապարհը՝ Խանջյանի հատվածում (տեսանյութ) Լույս չի լինի ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի ապագայի վերաբերյալ Փաշինյանի տեսլականին. Բլինկեն Իշխանությունն իր սև գործը շարունակում է, թիկունքային հատվածում ինժեներական աշխատանքներ են ընթանում. Աբրահամյան Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան «Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ Նոյեմբերյանում ակցիայի մասնակիցներից կալանավորվածներ կան․ ի՞նչ է հայտնի Գազանջատումներ. հայտնի են հասցեները Եթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան Ոսկանյան Ինչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Վիրտուալ ճանապարհորդություն դեպի Ameria Space. Ամերիաբանկը CCF-ին ներկայանում էր թվային տաղավարով Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արելՀայաստանի Մ-16 հավաքականը պարտվեց մոլդովացիներինՆախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու ադրբեջանցի է զոհվել Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին