Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Արևային կայանների օգտագործման նոր հնարավորություններ են դիտարկվում». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արևային էներգիայի պոտենցիալի, զարգացման ու առկա խնդիրների մասին զրուցել ենք ՏԿԵ նախարարության էներգետիկայի վարչության վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ Վիկտորյա Քեշիշյանի հետ: Նրա խոսքով, վերջին տարիներին արևային էներգիայի սարքավորումները բավականին էժանացել են, ինչը նպաստել է, որ դրանք մեծ տարածում գտնեն աշխարհում:

«Հայաստանը բավականին հարուստ է արևային էներգիայի պոտենցիալով: Մատչելի սարքավորումների առկայության դեպքում մեր արևը չօգտագործելը խելամիտ չի լինի: Երբ անցած տարի հաստատվեց մինչև 2040 թվականի մեր ռազմավարությունը, ամենակարևոր ուղղություններից մեկը վերականգնվող էներգետիկայի զարգացումն էր: Նախ՝ այն սեփական ռեսուրս է համարվում և էներգետիկ անկախության տեսակետից մեզ կախվածությունից զերծ կարող է պահել, երկրորդ՝ մեր արևը բավականին շատ է, ինչն ինքնին կարևոր բաղադրիչ է: Ռազմավարությունում ունենք թիրախ, ըստ որի, նախատեսվում է 2030-ին արևային էներգիայի մասնաբաժինը էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրանքի մեջ հասցնել 15 տոկոսի»,-ասաց նա՝ նշելով, որ նախանշված թիրախին հասնելու նպատակով այս պահի դրությամբ կառուցման փուլում արդյունաբերական նշանակության երկու՝ միջին և խոշոր կայան ունենք:

Վիկտորյա Քեշիշյանի դիտարկմամբ, 2024 թվականի ավարտին կայանները պատրաստ կլինեն. «Խոսքը Գեղարքունիքում գտնվող 55 ՄՎտ հզորությամբ «Մասրիկ-1» և Արագածոտնի մարզում կառուցվող 200 ՄՎտ հզորությամբ «Այգ 1» արևային կայանների մասին է: Բացի այդ, այսօր արդեն ցանցին միացված 369 ՄՎտ հզորությամբ կայաններ ունենք: Դրանք մինչև 5 ՄՎտ հզորություն ունեցող կայաններն են: Գումարած՝ ինքնավար կայանները, որոնք մեզ մոտ բավականին լայն թափով են զարգանում՝ հաշվի առնելով առաջին հերթին բարենպաստ իրավական դաշտը: Խոսքը սեփական կարիքների համար արևային արտադրություն տեղադրողների մասին է, և այդ իմաստով նրանցից ո՛չ լիցենզիա, ո՛չ էլ որևէ իրավական կարգավորում չէր պահանջվում: Ցանկացած ֆիզիկական անձ կարող էր տեղադրել մինչև 150 կՎտ հզորությամբ կայան: Իրավաբանական անձանց համար այդ սահմանաչափը մինչև 500 կՎտ էր, որը շուկայի ազատականացումից հետո նորից 150 կՎտ դարձավ: Միևնույն ժամանակ, օրենսդրության մեջ փոփոխություն է կատարվել. երբ նշված 500 ԿՎտ-ն իջեցվեց մինչև 150-ի, ստեղծվեց նոր հնարավորություն, ըստ որի, մի քանի արտադրողներ կարող են միանալ, շուկայում հանդես գալ որպես միկոարտադրող կայան՝ մինչև 1050 կՎտ հզորությամբ և մասնակցել էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկային՝ հրաժարվելով ինքնավարի կարգավիճակից»:

Մեր զրուցակիցը արևային կայանների վերաբերյալ նաև որոշ պաշտոնական թվեր հայտնեց. «2022թ. նոյեմբերի 1-ի դրությամբ մենք արդեն արևային էներգիայի 9505 ինքնավար արտադրողներ ունենք, որոնք ընդհանուր մոտ 190 ՄՎտ հզորություն են ապահովում: Խոսքը բնակիչների, նաև փոքր ձեռնարկություններ ունեցողների մասին է»: Հարցին, թե ի՞նչ փուլում են այսօր հատկապես «Մասրիկ-1» կայանի կառուցման աշխատանքները՝ հաշվի առնելով, որ դրանք պարալիզացված էին թշնամու ագրեսիայի, պատերազմական գործողությունների պատճառով, Վ. Քեշիշյանը պատասխանեց. ««Մասրիկ-1»-ի ծրագիրն սկսվել է դեռևս 2018-ին: Ծրագրի զարգացմանը նախ խանգարեց 2020-ի պատերազմը, նաև Covid-ի համավարակը, որի ժամանակ սարքավորումների տեղափոխման, ճանապարհների փակման, գների փոփոխության պատճառով ծրագիրը մի քիչ դանդաղեց:

Բայց ծրագրի վերջնաժամկետի երկարացումից հետո ներդրողը բավականին ակտիվ աշխատանքներ էր սկսել: Նախատեսված էր, որ կառուցման աշխատանքները պետք է ավարտվեին 2023-ի սեպտեմբերին: Եվ թեպետ անհրաժեշտ սարքավորումները 2022-ի սեպտեմբերին ստացել էին, բայց արդեն այս տարվա սեպտեմբերյան պատերազմական գործողությունների ընթացքում չինական կապալառու ընկերության ներկայացուցիչները, սահմանին շատ մոտ լինելով, վախեցել էին կրակոցներից և որոշ ժամանակ լքել էին տարածքը: Վերադառնալուց հետո էլ չէին կարողացել անձնակազմին ամբողջությամբ հավաքել, վախեցել էին նաև սարքավորումները բերել սահմանամերձ գոտում գտնվող տարածք, ուր դեռ կրակոցներ էին լսվում»:

Նա հայտնեց, որ այդ ընթացքում կառուցման համար նպաստավոր եղանակային պայմանների ընձեռած հնարավորությունները ևս կորցրին. «Մինչ այդ կառուցման բավականին աշխատանքներ էին կատարել: Այս առումով, սակայն, ընդհանուր առմամբ, ծրագրի ընթացքը դանդաղել է: Հիմա, այնուամենայնիվ, կապալառու ընկերությունը հակված է մոտակա օրերին տարածք տեղափոխել իրենց ստացած սարքավորումները: Իրենք շահագրգռված են և ուզում են ծրագիրն ամեն կերպ ավարտել, մնում է՝ նոր խոչընդոտներ չունենան: Ինչ վերաբերում է «ԱՅԳ» նախագծին, այդ առումով մի քիչ ուշացումներ եղան ՏԻՄ ընտրությունների՝ մասնավորապես համայնքների խոշորացման մասով, բայց կարծում եմ, որ նախատեսված ժամկետում «ԱՅԳ» ծրագիրը բարեհաջող կավարտվի»:

Ամփոփելով ու խոսելով ընդհանուր զարգացման հեռանկարներից՝ Վ. Քեշիշյանը նշեց, որ արևային էներգիայի պոտենցիալը մեզ մոտ բավականին մեծ է, պարզապես ցանցին ինտեգրվելու մասով հնարավորությունները սահմանափակ են. «Քանի որ համակարգը դեռ փոքր է, էներգակուտակիչների զարգացման հարցեր, նաև նոր տեխնոլոգիաների, տեխնիկական հնարավորությունների հետ կապված խնդիրներ կան: Եթե կարողանանք տարածաշրջանային մեր ծրագրերն ավարտել ու նոր գծերով սկսել աշխատել հարևան երկրների հետ, ցանցի հնարավորությունները կմեծանան, և ցանցն ավելի շատ արևային կայաններ կարող է ինտեգրել իր մեջ: Բացի այդ, արևային կայանների օգտագործման նոր հնարավորություններ են դիտարկվում. օրինակ՝ կապված ավտոմեքենաների լցակայանների հետ, հնարավոր է նաև կանաչ ջրածնի արտադրության մասով: Թվարկվածները նորություններ են, որոնք ժամանակի ընթացքում հետազոտվելու կարիք ունեն, և հնարավոր է դրական արդյունքներ ունենանք»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները Ջուր չի լինի Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Մարտի 29-ի եղանակային կանխատեսումները Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ ԵրևանումԶատիկին հաջորդող մեռելոցն աշխատանքայի՞ն կլինի, թե՞ ոչ Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Պուտինը զարմացած էր, որ Փաշինյանը ԼՂ-ն Պրահայում ճանաչել է Ադրբեջանի մաս. Լավրով Այսօր Ավագ Ուրբաթ է՝ Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրը Ռուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական 15 հրթիռ խոցելու մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Վրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանովՀՀ-ն սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, մինչև հասկանաք, թե այդ կազմակերպությունը կա՞, չկա՞, գործո՞ւմ է․ ԱԺ նախագահԱլիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) Քանի՞ մարդ է թունավորվել ՀայաստանումՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԶելենսկին նշել է՝ ՌԴ խոշոր հարձակման ժամկետըՍարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ ԲեգլարյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետին ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ ԱՄՆ բենզալցակայանում հզոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում ենՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ ԱֆղանստանումՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացրել է որպես «գաղտնի ռազմական համալիր»Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիԼարսը բաց է Telegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Փարիզը Բաքվում լրտեսական ցանց է ստեղծում․ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայություն Պեսկովը պատասխանել է Crocus-ում ահաբեկչության վերաբերյալ վարկածների մասին հարցին Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում