Ереван, 24.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Պայքարի բացակայությունը՝ ճանապարհ դեպի պարտություն. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Չպայքարողները և թշնամու ողորմածությանը հանձնվողները հիմնականում պարտության և նվաստացման են ենթարկվում։ Պատմությունը բազմիցս ապացուցել է, որ հենց պայքարողների առջև են բացվում հաղթանակի դռները։ Դարերի ընթացքում միշտ սին հույսեր ենք ունեցել, թե ինչ-որ մի մեծ տերություն գալու է և մեզ փրկի, իսկ երբ դա տեղի չի ունեցել, սկսել ենք մեղադրել միջազգային հանրությանը, դաշնակից երկրներին, մի խոսքով՝ բոլորին, բայց ոչ ինքներս մեզ, ու, ըստ այդմ, հետևություններ չենք անում ու չենք սերտում պատմության դասերը։

Եվ պատմության քառուղիներում օտար ուժերը կարճ ժամանակահատվածի ընթացքում վերահսկողության էին հասնում Հայաստանի վրա ու կործանում մեր պետականությունը այն դեպքում, երբ հայկական լեռնաշխարհը բարդ ռելիեֆ ունի ու դիմադրության դեպքում շատ դժվար է նվաճել։ Այս ամենը հիմնականում տեղի էր ունենում այն ժամանակ, երբ հայ ռազմաքաղաքական էլիտան՝ հատկապես հայ իշխանները, չէին ցանկանում պայքարել սեփական երկրի համար։ Օրինակ՝ 428 թվականին հայ իշխանները հավաքվեցին իրար գլխի ու միահամուռ որոշեցին, որ այլևս թագավոր չեն ուզում ունենալ, որ ավելի լավ է՝ մի որևէ պարսիկ գա ու իշխի իրենց գլխին: Իսկ պարսից արքայի համար առիթ էր պետք, որ վերակացու նշանակի ու վերացնի հայկական թագավորությունը։

Արդյունքը եղավ այն, որ Արշակունիների հայկական թագավորությունն անկում ապրեց։ Ու հետո արդեն դարեր շարունակ պայքար էր պետք, որպեսզի կարողանանք նորից վերականգնել մեր անկախությունը։ Մեկ այլ դեպքում մի քանի տասնյակ հազարավոր զորք ունեցող քոչվորները գալիս և գրավում էին Հայաստանն: Այնինչ, եթե հայ իշխանները բոլորը միավորեին իրենց ջանքերը, կարող էին նույնիսկ հարյուր հազարանոց բանակներով դիմակայել ասպատակիչներին, բայց նրանցից յուրաքանչյուրը մտածում էր սեփական ապահովության մասին։ Եվ հայ իշխաններից շատերը, առաջնահերթ կարևորելով սեփական ապահովությունը, իրենց ամրոցներում էին փակվում՝ չմտածելով, թե ընդհանրապես ինչ կարող է տեղի ունենալ երկրում։ Արդյունքում երկիրն ավերվում էր ու թալանվում, իսկ իշխանները ստիպված էին լինում հպատակվել ու ենթարկվել նվաճողների կամայականություններին։

Այսինքն, պայքարի բացակայությունը յուրաքանչյուր անգամ ճանապարհ է բացել դեպի թուլացում և պարտություն։ Օրինակ՝ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հայությունը ոտքի կանգնեց ու նույնիսկ ամենադժվար ու բարդ պայմաններում կարողացավ հաղթանակ կերտել։ Իսկ 2018 թվականին Փաշինյանն ու իր թիմակիցները իշխանության գալուց անմիջապես հետո սկսեցին հանրությանը «խաղաղության» նախապատրաստել, ու այս քաղաքականությունը անմիջապես սկսեց երևալ գործնական հողի վրա, երբ թշնամու դեմ պայքարին կոնկրետ պատրաստվելու փոխարեն մեր անվտանգությունն էին թուլացնում՝ բարոյալքելով բանակը, քանդելով եղած անվտանգային համակարգը և թիրախավորելով զինվորականներին։ Իսկ հիմա իշխանություններն ընդհանրապես հրաժարվել են Արցախից։ Արցախի շուրջ ինչ ասես կարող է տեղի ունենալ՝ անգամ վատթարագույնը, սակայն ՀՀ իշխանությունները մի կողմ են քաշվել։

Անգամ Լաչինի միջանցքը փակելու փորձեր են տեղի ունենում տարբեր պատրվակներով, բայց նրանք պահպանում են իրենց լռության ուխտը և որևէ ձայն չեն հանում։ Այս տեմպերով Արցախի հայաթափումը կարող է ընդամենը ժամանակի հարց լինել։ Էլ ի՞նչ պետք է լիներ, որ ՀՀ իշխանությունները վառեին պայքարի կրակը՝ ուղղակի ճանաչելով Արցախի անկախությունը։ Միևնույնն է, ինչպես իրենք են ընդունում, որևէ ազդեցություն չունեն Արցախի անվտանգության ապահովման գործում, դա միայն խաղաղապահների վրա է դրված։ Կարճ ասած՝ այս իշխանություններն ընդհանրապես չունեն պայքարելու ցանկություն, իրենց հիմնականում մտահոգում է այն, որ ցանկացած ցնցումից կարող են տապալվել, դրա համար էլ գործում են այնպես, որ թեկուզ հանձնեն եղածը, միայն սեփական կաշին փրկելու պայմանով։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Гарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении Известны имена тяжелоатлетов Армении, которые примут участие Олимпийских играх Путин заявил Алиеву, что с точки зрения безопасности в регионе «много очень чувствительных» вопросов Запад отправит экспертов в Армению«Коммерсантъ»: Бакинское время Москвы Музей-институт Геноцида армян 24 апреля будет открыт для всех посетителей Президент Эрдоган в Ираке с первым официальным визитом за последние 13 лет Канани: Ввод иностранных войск на Южный Кавказ не способствует установлению стабильности Администрация готовится приостановить протесты провокациями Мишенью властей являются духовные лидерыРуководители сел Тавушской области встретятся с Мгером Григоряном в Ереване Дэвид Бекхэм подал в суд на актера Марка Уолберга, требуя возмещения в $10 млн Сельчане продолжают блокировать участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия Рейсы в Ереван и из Еревана задерживаются из-за работ на взлетно-посадочной полосе Фоден назвал свою символическую сборную Премьер-лиги всех времен Представители Греции и Турции обсудят меры укрепления доверия на встрече в Афинах Сеул сообщил о запуске КНДР ракеты в направлении Японского моря Участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия остается закрытым Создавшаяся ситуация – результат ошибок Никола Пашиняна։ это дипломатический нонсенс: Аршак Карапетян«Коммерсантъ»: Бакинское время Москвы 24 апреля для посетителей мемориала Цицернакаберд задействуют бесплатные маршруты Захарова о предоставлении США помощи Украине: «Простых украинцев насильно гонят на убой как «пушечное мясо» Полицейские требуют открыть дорогу Киранц-Воскепар: архиепископ ведет с ними переговоры Для четырех сел нашли козла отпущенияАдминистрация забыла об армянских военнопленныхЭдгар Севикян в составе «Ференцвароша» стал чемпионом Венгрии