Ереван, 28.Март.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Արևային ակնոց. ինչո՞վ էին տարբերվում Թութանհամոնի, Ներոնի «ակնոցները» ժամանակակիցներից. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Աչքերը արևի ճառագայթներից պաշտպանելու ամենահին սարքերից են հին եգիպտական ազնվականության գերեզմաններում հայտնաբերված ակնոցները: Մասնավորապես, Թութանհամոն փարավոնի գերեզմանի մեջ եղել է փայլուն զմրուխտի երկու շրջանակ, որոնք ամրացված են եղել բրոնզե մետաղալարով: Այնուամենայնիվ, անհնար է միանշանակ ասել, որ Նեղոսի հովտի բնակիչներն են հենց այդ իրի գյուտարարները: Ի վերջո, ավաղ, դեռ հնարավոր չի եղել հաստատել Ասիայի և Ամերիկայի բևեռային շրջանների բնակիչների կողմից արևապաշտպան ակնոցների գյուտի տարեթիվը: Ենթադրվում է, որ դա եղել է առնվազն 2000 տարի առաջ: Օրինակ՝ Հյուսիսային Ամերիկայի արկտիկական շրջաններում բնակվող ինուիտները հնուց են օգտագործել «իգգուագ» կոչվող սարքը:

Այն իրենից ներկայացրել է շրջանակ կամ իրար միացված շրջանակներ: Նման «ձյան ակնոցները» պատրաստվել են փայտից, ոսկորից կամ կաշվից: «Ակնոց-իգգուագ» -ները առանձնանում են այն առումով, որ դրանք ժամանակակից իմաստով հագեցած չեն եղել որևէ օպտիկայով: Ձյան մակերևույթից արտացոլված արևի լույսի չափազանց մեծ ազդեցությունը կրճատվել է շրջանակների բարակ ճեղքերով: Այդ ճեղքերը ապահովել են բավարար տեսանելիություն՝ պահպանելով նախապատմական մարդկանց տեսողությունը: Արևային ակնոցի հետագա ամենահայտնի սեփականատերը եղել է Հին Հռոմի կայսր Ներոնը։ Ըստ «Բնական պատմության» հեղինակ Պլինիոս Ավագի վկայության, այդ տխրահռչակ կառավարիչը սիրում էր գլադիատորների մարտերը դիտել զմրուխտե պրիզմայի միջոցով: Այնուամենայնիվ, հայտնի չէ, թե այդպիսի հոբբին կապված է եղել արևի ճառագայթներից պաշտպանվելու ցանկությա՞ն, տեսողական արատները շտկելո՞ւ, թե՞ կայսեր ընդհանուր շռայլության հետ:

Ածխային կվարցի հարթ կտորներն են հանդիսացել ժամանակակից արևի ակնոցների մեկ այլ նախատիպ: Դրանք հայտնի են որպես «այ տայ»-ներ, ինչը նշանակում է «արևը ծածկող մութ ամպեր»։ Դրանք օգտագործվել են Չինաստանի բնակիչների կողմից մոտ 900 տարի առաջ: Արդեն 15-րդ դարում դրանք սկսել են առնել շրջանակների մեջ: Հետաքրքիր է, որ ակնոցի արևել յան տարբերակը ոչ միայն բուժական, այլ նաև հանդիսավոր նպատակ է ունեցել: Մի շարք աղբյուրներ դրանք նկարագրում էին որպես աքսեսուար, որը դատավորները կրել են դատավարությունների ընթացքում դատավարության մյուս մասնակիցներից դեմքի արտահայտությունները թաքցնելու համար: Եվրոպայում մգեցված ակնոց ստեղծելու առաջին փորձերը կապված են Մարկո Պոլոյի անվան հետ: Համարվում է, որ նա է տեղեկություններ բերել նման սարքերի մասին, և 16-րդ դարի եվրոպացի ոսկերիչները փորձել են դրանք վերստեղծել՝ օգտագործելով թանկարժեք քարեր: Հասկանալի է, որ նման օպտիկական սարքերը ոչ մի կերպ չէին կարող տարածվել:

Բայց 18-րդ դարի փաստաթղթերը ցույց են տալիս, որ արևային ակնոցների բարելավում է իրականացվել Անգլիայում և Վենետիկում: Իտալական քաղաքի բնակիչները օգտագործել են, այսպես կոչված, «Գոլդոնի ակնոցները», որը կոչվում էր հայտնի դրամատուրգ Կառլո Գոլդոնիի անունով, որը մասսայականացնում էր մգեցված ապակե ակնոցները: Ինչ վերաբերում է մառախլապատ Ալբիոնին, ապա նույն դարի վերջին Ջեյմս Էսկոն առաջարկել է կանաչ կամ կապույտ ոսպնյակներով հագեցած ակնոցների մոդելներ: Սակայն, ընդհանուր առմամբ, դրանք ժամանակակից իմաստով արևապաշտպան միջոցներ չէին: Դրանց հիմնական նպատակն էր թեթևացնել այն հիվանդների վիճակը, որոնք ունեին լուսազգայունություն: Փաստագրված է Նապոլեոնի բանակի զինվորների համար հատուկ ակնոցների զանգվածային պատվերը եգիպտական արշավի ընթացքում: Այրած ապակին, որի վրայի լաքի լրացուցիչ շերտը պահում էր մուրը, նախատեսված էր աֆրիկյան արշավի ընթացքում զինվորների տեսողությունը պաշտպանելու համար:

Հետաքրքիր է, որ հղկված օբսիդիանի կտորները իմպրեսիոնիստ նկարիչների համար եղել են մի տեսակ քվազի-ակնոցներ: Բաց երկնքի տակ աշխատելիս վարպետները հինգ րոպե տևողությամբ հայացքները ուղղել են «սև հայելիներին»: Արդյունքում, գույների ընկալման բարելավում է տեղի ունեցել, և անհետացել է «աչքի պղտորությունը»: Առևտրային նպատակներով արևապաշտպան էժան օպտիկայի առաջին մասշտաբային արտադրությունը կապված է Սեմ Ֆոստերի անվան հետ: Օգտագործելով կաղապարներ՝ նա 1929 թվականին Ատլանտիկ Սիթիում լողափնյա այցելուների ամբոխին է մատակարարել ցել յուլոիդային Foster Grant ակնոցներ: Վաճառքի աճին նպաստել է հոլիվուդյան աստղերի ներգրավումը սեզոնի նոր իրերը գովազդելու համար: Ի դեպ, սկսած 1920-ականներից դերասանները զանգվածաբար են օգտագործել պաշտպանիչ օպտիկա: Դա պայմանավորված էր նկարահանումների ժամանակ հզոր լուսավորությամբ։ 20-րդ դարի 30-ականները աշխարհին են պարգևել բևեռացված ակնոցներ: Էդվին Լանդը Մասաչուսեթսից հայտնագործել է ոսպնյակների և բևեռային ֆիլտրի համադրությունը, որոնք արդյունավետորեն շեղում են շողերը:

Նորույթը մեքենա վարելը, հեծանվավազքը կամ դահուկասահքը դարձրել է շատ ավելի հարմարավետ և անվտանգ: Այսօր այդ տեսակի լուսային զտիչները լայն հատված են զբաղեցնում ոչ միայն օպտիկայի, այլ նաև LCD էկրանների և լուսանկարչության արտադրության մեջ: Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի ռազմական գերատեսչություններն են մասնակցել օդաչուների համար ակնոցների ստեղծմանը: Հետպատերազմյան ուսումնասիրությունները պարզել են, որ ուլտրամանուշակագույն ճառագայթների ինտենսիվ ազդեցությունը կարող է հանգեցնել ոչ միայն կատարակտի, այլ նաև տեսողության կորստի: Անցյալ դարի 70-ականներին շատ երկրներ, ներառյալ Եվրոպայի երկրները, Միացյալ Նահանգները և Ավստրալիան, մտցրել են արևային ակնոցների ուլտրամանուշակագույն պաշտպանության ստանդարտներ: Մեր օրերում արևային ակնոց կրում են բոլորը և ամենուր: Այժմ դրանք ոչ միայն նորաձևության տարր են, այլ նաև իսկապես պաշտպանիչ գործիք:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Курсы валют в Армении Глава МИД Латвии подал в отставку Шаг назад от подачи заявки на вступление в ЕС?Азербайджан обвинил Францию в создании шпионской сети на своей территории Россия не собирается воевать с НАТО: Путин Погода в Армении: резкое потепление Экономист назвал условия создания единой валюты БРИКС Парламентская ассамблея Евронест призвала ЕС увеличить помощь вынужденно перемещенным лицам из Нагорного Карабаха Армения направит жителям Газы около 30 тонн гуманитарного груза В Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повысится Международный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евро Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата Эксперт заявил о неизбежности деглобализации мировой экономики Пашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности Армении Politico указал на сроки представления плана по помощи ЕС Украине Из более чем 100 тысяч арцахцев в Армении трудоустроены лишь 11800 человек Я понимал, что документ о "роспуске" НКР был незаконным, но это был единственный способ спасти соотечественников. Самвел Шахраманян Генпрокуратура Армении решила национализировать здания союзов писателей и художников В ЕП подняли вопрос о причинах блокировки соглашения между РФ и Украиной Нефть Brent подорожала до $85,76 за баррель ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 28 МАРТА Следующая цель администрации — российская военная базаКого обвиняет Андраник Кочарян?Когда российская военная база будет выведена, Армения никому не будет интересна: Аршак КарапетянДля эффективной борьбы с действующими властями необходима консолидация широких слоев общества։ Аршак КарапетянМария Захарова: Будущее всего Южного Кавказа является для Парижа лишь инструментомМиллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕС Сборная Азербайджана по самбо отказалась приехать в ЕреванИнвестиции Эмиратов становятся все более заметными в экономике Армении: вице- спикер Парламента Армении “Крылья Татева” открывают новый туристический сезон Никол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном Кавказе Ева Мендес рассказала, кто сподвиг ее отказаться от карьеры Министр: В водном секторе Армении сложилась довольно тяжелая и сложная ситуация В водном секторе Армении довольно тяжелая ситуация: министр территориального управления и инфраструктур РА Лева Би-2* пожаловался на финансовые проблемы группы: «Мы в общем-то банкроты» Погода в Армении Fox News: К дому советника президента США подбросили навоз В Сюникской области произошло ДТП со смертельным исходом Французские депутаты и посол Оливье де Котиньи ознакомились с ситуацией безопасности в районе Соткского месторождения Французский университет в Армении и SPRING PR подписали меморандум в рамках DDF24 Пашинян даже несколько метров проходит по улице в окружении телохранителей Глава партии «Демократическая консолидация» отправился в Воскепар: Здесь решается вопрос государственности Вице-президент российского банка заявил о пропаже 153 млн рублей из ячейки Институт Лемкина: Азербайджан должен немедленно освободить всех пленных армян Пригожин рассказал, что Валерия думала о завершении карьеры из-за блогеров Вице-спикер НС: Армения по-прежнему привержена миру и стабильности в регионе Южного Кавказа Стало известно, сколько потерял Иван Ургант из-за бойкота Азербайджан предупредил ЕС и НАТО о последствиях военной помощи Армении ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 27 МАРТА